Օգոստոս 13, 2016 22:23 Asia/Yerevan

Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 57-60-րդ այաներին:

Նախ կլսենք Բաղարա սուրայի 57-րդ այան:

       وَظَلَّلْنَا عَلَيْكُمْ الْغَمَامَ وَأَنْزَلْنَا عَلَيْكُمُ الْمَنَّ وَالسَّلْوَى  كُلُواْ مِن طَيِّبَتِ مَا رَزَقْنَكُمْ وَمَا ظَلَمُونَا وَلَكِن كَانُواْ أَنفُسَهُمْ يَظْلِمُونَ

Այս այայում Աստված ասում է. <Ով Իսրայելի ժողովուրդ, մենք ամպը ձեզ համար հովանի դարձրեցինք և ձեզ համար <Ման> ու <Սալունի> //երկու տեսակ ճաշեր//  ուղարկեցինք: Կերեք այն մաքուր բարիքները, որոնք տվել ենք ձեզ որպես հանապազորյա հաց //սակայն դուք երախտամոռ գտնվեցիք: // Ով հավատացյալներ// իմացեք  նրանք մեր դեմ չարություն չարեցին: Նրանց չարությունն ուղղված էր հենց իրենց>:

Երբ Աստված Իսրայելի ժողովրդին փարավոնների ճիրաններից փրկեց, նրանց հրամայեց որ գնան դեպի Պաղեստինի սրբազան երկիր: Սակայն իսրայելցիները չգնացին, ասելով, որ այնտեղ իշխում են բռնատերերը:

Նրանք արժանացան Աստծո խռովքին և 40 տարի մնացին Սինայի անապատւմ մոլորված:  Այդ ընթացքում, նրանց  մի խումբը զղջաց իր արարքի համար և արժանացավ Աստծո բարությանը: Այս այան խոսում է հենց այդ բարության մասին:

Բացի դրանից, չոր ու վառող անապատում, Աստված ամպը նրանց հովանի դարձրեց և երկու ճաշ, ուղարկեց, որոնցից մեկը նման էր մեղրի և պատրաստվում էր ծառերի խեժից ու կրում էր <Ման>  անունը, իսկ մյուսը՝ ճաշ էր՝ մի տեսակ թռչնի մսից, որը Ղուրանում նշված է որպես <Սալունի>:

Այժմ միասին կլսենք Բաղարա սուրայի 58-րդ այան:

       وَإِذْ قُلْنَا ادْخُلُواْ هَذِهِ الْقَرْيَةَ فَكُلُواْ مِنْهَا حَيْثُ شِئْتُمْ رَغَداً وَادْخُلُوا الْبَابَ سُجَّداً وَقُولُواْ حِطَّةٌ نَّغْفِرْ لَكُمْ خَطَيَكُمْ وَسَنَزِيدُ الْمحْسِنِينَ

Այս այայի թարգմանությունը հետևյալն է.

«Հիշեք այն ժամանակը, երբ ձեզ ասվեց, որ մտեք այս տարածքը և օգտվեք այնտեղի բարիքներից, որքան ցանկանում եք: Մտեք Երուսաղեմի տաճարի դռնից, խոնարհվելով և ասացեք. Աստված , ներիր մեզ մեր մեղքերը, ոպեսզի մենք ավելացնենք մեր բարեգործների պարգեւը»:

Սինայի անապատում մնալուց 40 տարի անց, Աստված իսրայելցիներին հրամայեց գնալ Երուսաղեմի տաճարը, որպեսզի նրանց մեղքերին թողություն տրվեր; Նրանք պետք է կրկնեին <Հեթթե> բառը, ինչը նշանակում է <Աստված մեր մեղքերը թափիր և մեզ ներիր>:

Աստված խոստացավ, որ եթե նրանք  տաճար մտնելիս այս բառը արտասանեն սրտանց, ապա նրանց զղջումը կընդունվի  և բարեգործները կպարգեւարտրվեն:    

Այսօր Ալ Աղսա մզկիթի դռներից մեկը ճանաչված է որպես Հեթթե: Այս այան ցույց է տալիս, որ սրբազան վայրեր մուտք գործելիս պետք է հատուկ հարգանք տածել այդ վայրի նկատմամբ և սովորել աղոթել ու զղջալ մեղքերի համար, ինչպես նաև սովորել , թե զղջման ժամանակ ինչ ասել և ինչպես ասել: 

Այժմ միասին կլսենք Բաղարա սուրայի 59-րդ այան:

       فَبَدَّلَ الَّذِينَ ظَلَمُواْ قَوْلاً غَيْرَ الَّذِى قِيلَ لَهُمْ فَأَنزَلْنَا عَلَى الَّذِينَ ظَلَمُواْ رِجْزاً مِّنَ السَّمَآءِ بِمَا كَانُواْ يَفْسُقُونَ

Այս այայի թարգմանությունը հետևյալն է .«Աստված խիստ պատժեց նրանց, ովքեր չարություն գործեցին, և փոխեցին այն բառը որ իրենց ասվել էր: Նրանք  չենթարկվեցին և Հեթթեյի փոխարեն, Հանթե արտասանեցին»:

Իսրայելի ժողովրդի մի մասը Հեթթեն արտասանելու փոխարեն, ինչը նշանակում է <Աստված փրկիր մեզ>, արտասանեցին Հանթե բառը, որը նշանակում է ցորեն:

Աստծո  հրամանը ծաղրանքի ենթարկելը պատճառ դարձավ, որ այդ ցեղը աստվածային պատժի ենթարկվի և նրանց մեջ ժանտախտ տարածվի: Իհակե, ինչպես ասվում է այս այայում, այդ պատիժը հասավ միայն չարագործներին և ոչ բոլոր մարդկանց: Այս այան ցույց է տալիս, որ երբ մարդը հեռանում է արդարությունից և թշնամական վերաբերմունք է ցույց տալիս, պատճառ է դառնում, որ հենց այս աշխարհում ենթարկվի աստվածային պատժին:

Այժմ կլսենք Բաղարա սուրայի 60-րդ այան:

       وَإِذْ اسْتَسْقَى‏ مُوسَى‏ لِقَوْمِهِ فَقُلْنَا اضْرِبِ بِّعَصَاكَ الْحَجَرَ فَانْفَجَرَتْ مِنْهُ اثْنَتَا عَشَرَةَ عَيْنَاً قَدْ عَلِمَ كُلُّ أُنَاسٍ مَّشْرَبَهُمْ كُلُواْ وَاشْرَبُواْ مِن رِّزْقِ اللَّهِ وَلاَ تَعْثَواْ فِى الْأَرْضِ مُفْسِدِينَ

Այս այայի թարգմանությունը հետևյալն է.«Հիշեք, երբ Մովսեսը իր ցեղի համար ջուր խնդրեց և ասացինք. <Ցուպդ հարվածիր քարին ու 12 աղբյուր հոսեց: Մարդկանցից յուրաքանչյուրը ճանաչեց իր շարաֆի տեղը: Ասացինք. Աստվածային բարիքներից օգտվեք, կերեք և խմեք և երկրի վրա անբարոյականություն մի տարածեք»:

Թեև Մովսես մարգարեն Իսրայելի ժողովրդի մարգարեն էր և նրա պարտականությունն էր Աստծո պատգամը հասցնել նրանց, սակայն աստվածային առաջնորդները մտածում են մարդկանց բարօրության և հանգստության մասին:

Մովսեսը Աստծուց ջուր խնդրեց: Աստված իրականացրեց Մովսեսի աղոթքները և հրաշքով նրան ջուր տվեց: Աստված պատվիրեց, որ հենց այն ցուպը, որով Մովսեսը հարվածել էր նեղոս գետի ջրին, հարվածի քարին, որպեսզի ջուրը հոսի և Իսրայելի ժողովուրդը իմանա, որ Մովսեսի Աստվածը ամենակարող է:

Իսրայելի ժողովուրդը կազմված էր 12 խմբից: Եվ Աստծո ցանկությամբ, այդ սարից 12 աղբյուր հոսեց, որպեսզի յուրաքանչյուր ցեղ ունենա իր ջուրը և ջրի պակաս չունենա: Այսպիսով, Աստված նրանց մի կողմից ճաշ ուղարկեց, իսկ մյուս կողմից ջուր, որպեսզի նրանց բարօրությունը ապահովի և երկրի վրա չտարածվի անբարոյականությունը, մեղքն ու թշնամանքը:

Իսկ ՞ինչ ենք սովորում այս այաներից՝

1. Աստված մարդու ուտելիքը և հանապազօրյա հացը ապահովեց մարդու համար: Սակայն  մարդը կենդանի չէ, որպեսզի միայն ստամոքսը լցնի և ուտի ամեն ինչ և ինչպես որ այն ձեռք է բերել: Մարդը պետք է ուտի միայն մաքուր ու հալալ ճաշեր: Այդպես է հրամայում 57-րդ այան:

2. Աստված ողորմած է: Սակայն զղջումը ունի որոշակի պայմաններ և առաջին հերթին պետք է ունենալ անկեղծ սիրտ ու խոստովանի մեղքը Աստծո դատաստանի առջև, ինչպես որ ասվում է 58-րդ այայում:

3. Աղոթքի ժամանակ պետք է ամեն ինչ կատարել այնպես, ինչպես Աստված է ցանկացել և պատվիրել; Հակառակ դեպքում դա չի համարվի աստվածապաշտություն:

4. Աստվածային առաջնորդները մտածել են նաև մարդկանց նյութական կարիքների մասին: Նրանք հասարակության մեջ խտրականություն չեն դրել և հնարավորությունները արադարացիորեն բաժանել են մարդկանց մեջ, ինչպս նշվում է 60-րդ այայում:

Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտում ենք <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 24-րդ համարը և միչև հաջորդ հանդիպում Աստված Ձեզ պահապան