Ելք դեպի լույս 26-րդ:
Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 65-69-րդ այաներին:
Նախ կլսենք Բաղարա սուրայի 65 և 66-րդ այաներին:
وَلَقَدْ عَلِمْتُمُ الَّذِينَ اعْتَدَوْاْ مِنْكُم فِى السَّبْتِ فَقُلْنَا لَهُمْ كُونُواْ قِرَدَةً خَسِئِينَ
فَجَعَلْنَهَا نَكَلاً لِّمَا بَيْنَ يَدَيْهَا وَمَا خَلْفَهَا وَمَوْعِظَةً لِّلْمُتَّقِينَ
Այս այաների թարգմանությունը հետևյալն է. «Ով Իսրայելի ժողովուրդ, դուք անշուշտ տեղյակ եք նրանց ճակատագրից, ովքեր չենթարկվեցին շաբաթ օրվա վերաբերյալ Աստծո հրամանին: Մենք հենց այդ անհնազանդության համար նրանց ասացինք. եղեք լքված կապիկներ:
Այնուհետև դա համարեցինք դաս այն մարդկանց համար, ովքեր եկան ուրիշ ժամանակներում և դա որպես խրատ հաստատեցինք առաքինիների համար»:
Այս այան ներկայացնում է Իսրայելի ժողովրդի հետ կատարված դեպքերից մեկը, որտեղ Աստված արգելել էր նրանց աշխատել շաբաթ օրերին: Սակայն ծովափի բնակիչները խորամանկությամբ ձկնորսություն էին անում: Նրանք ծովի ափին ստեղծել էին ջրավազաններ, և երբ ձկները մտնում էին այդտեղ, մարդիկ փակում էին նրանց դուրս գալու ճանապարհը: Իսկ կիրակի օրը այդ մարդիկ ձկներին հանում էին ավազանից, այսպիսով չենթարկվելով Աստծո հրամանին: Աստված այս անհնազանդության պատճառով խեղեց նրանց երեսը, նրանց նմանեցնելով կապիկների, որպես պատիժ և որպես խրատ ուրիշների համար:
Իհարկե, կենդանիները Աստծո բարության մաս են կազմում, սակայն երբ մարդը իր մարդկային աստիճանից իջնում է կենդանու մակարդակի, դա նշանակում է, որ նա հեռացել է Աստծո բարությունից և աստվածային փառքից:
Այժմ միասին կլսենք Բաղարա սուրայի 67-րդ այան:
وَإِذْ قَالَ مُوسَى لِقَوْمِهِ إِنَّ اللَّهَ يَأْمُرُكُمْ أَن تَذْبَحُواْ بَقَرَةً قَالُواْ أَتَتَّخِذُنَا هُزُواً قال أَعُوذُ بِاللَّهِ أَنْ أَكُونَ مِنَ الْجَهِلِينَ
Աստված այս այայում ասվում է. «Հիշեք, երբ Մովսեսն իր ցեղին ասաց. <Աստված ձեզ հրամայում է, որ մի ցուլ մորթեք: Մարդիկ ասացին. –Արդյոք մեզ ծաղրո±ւմ ես: Մովսեսն ասաց. – Ապավինում եմ Աստծուն, որպեսզի տգետներից չլինեմ»:
Իսրայելի ժողովրդի ցուլի պատմությունը այն դեպքն է, որի անունով կոչվում է հենց Բաղարա սուրան, որը նշանակում է ցուլ:
Այս սուրան համառոտ կերպով պատմում է այն մասին, թե ինչպես Իսրայելի ժողովուրդի մեջ հայտնվեց մի դիակ, որի սպանողը պարզ չէր: Ցեղերի միջև տեղի ունեցավ վեճ, որում երկու կողմերը իրար մեղադրում էին սպանության մեջ: Այնուհետև նրանք դիմեցին Մովսես մարգարեին: Քանի որ այս խնդրի լուծումը սովորական կերպով հնարավոր չէր, Մովսեսը օգտվեց հրաշքից: Նա ասաց մարդկանց. «Աստված հրամայել է, որ մի ցուլ մորթեք ու դրա մարմնից մի մասը հպեք սպանվածին, որպեսզի նա վերակենդանանա և ցույց տա հանցագործին»: Իսրայելի ժողովուրդը ասաց Մովսեսին. «Արդյոք դու մեզ ծաղրո±ւմ ես, որ այսպիսի լուծում ես առաջարկում»: Իսկ Մովսեսը պատասխանեց. «Ծաղրելը տգետների գործն է: Աստծո մարգարեն երբեք այդպես չի անի: Եթե ցանկանում եք իսկապես գտնել մարդասպանին, վարվեք այնպես, ինչպես ասացի»:
Այս այան մեզ սովորեցնում է որ եթե Աստծո ճաշակը չի համընկնում մեր հետ, կարիք չկա այն ժխտել և արժեզրկված համարել: Թեև Աստված կարող էր հրաշագործությամբ մարդասպանին ներկայացնել Մովսեսին, սակայն ցլին սպանելու հրամանը ցույց է տալիս, որ այդ ցեղի մեջ կար կովապաշտություն և Աստված այդպիսով ցանկանում էր վերացնել այդ երևույթը:
Այժմ միասին կլսենք Բաղարա սուրայի 68-րդ այան:
قَالُوا ادْعُ لَنَا رَبَّكَ يُبَيِّن لَّنَا مَا هِىَ قَالَ إِنَّهُ يَقُولُ إِنَّهَا بَقَرَةٌ لا فَارِضٌ وَلَا بِكْرٌ عَوَانٌ بَيْنَ ذَ لِكَ فَافْعَلُواْ مَا تُؤْمَرُونَ
Այս այայի թարգմանությունը հետևյալն է.«Իսրայելի ժողովուրդը ասաց Մովսեսին . <Քո աստծուց ցանկացիր, որ մեզ համար պարզի թե ինչ ցուլ պետք է մորթենք>: Մովսեսն ասաց. <Աստված հրամայում է, որ այն լինի ոչ շատ ծեր, ոչ հյուծված և ոչ էլ շատ երիտասարդ: Ուրեմն կատարեք այն, ինչ ձեզ հրամայում եմ»:
Երբ Իսրայելի ժողովուրդը հասկացավ, որ ցուլի մորթելու հրամանը լուրջ է, պատրվակներ գտավ այն չկատարելու համար: Թեև հարցնելը իմանալու բանալին է, սակայն Իսրայելի ժողովուրդը անքաղաքավարի հարցեր տվեց Մովսեսին, ասելով. «Մովսես քո Աստծուց ցանկացիր»: Թվում է, որ այդպիսով նրանք փորձում էին Մովսեսի Աստծուն չհամարել իրենց Աստվածը:
Այժմ միասին կլսենք Բաղարա սուրայի 69-րդ այան:
قَالُواْ ادْعُ لَنَا رَبَّكَ يُبَيِّن لَّنَا مَا لَوْنُهَا قَالَ إِنَّهُ يَقُولُ إِنَّهَا بَقَرَةٌ صَفْرَآءُ فَاقِعٌ لَوْنُهَا تَسُرُّ النَّظِرِينَ
Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ. «Կրկին Մովսեսին ասացին. <Քո Աստծուց պահանջիր, որ ասի, թե ցուլը ինչ գույնի պետք է լինի>: Մովսեսն ասաց. <Աստված հրամայում է, որ ցուլը լինի դեղնագույն, որի գույնը տեսնողներին հաճույք պատճառի»:
Թեև ցուլը մորթելու հրամանը երկու անգամ տրվեց, սակայն նրանք կարծես չէին ուզում այն կատարել: Եվ հարցրեցին, թե ցուլի գույնը ինչ գույն պետք է լինի: Դա այն դեպքում, երբ գույնը նշանակություն չուներ և եթե նույնիսկ ունենար էլ, պատվիրանում այդ մասին կխոսվեր: Սակայն Աստված այնուհանդերձ որոշեց, որ ցուլը պետք է լինի դեղին գույնի, որպեսզի նրանք իմանային, թե որ գույնի պետք է լիներ մորթվող կենդանին: Այն նաև պետք է լիներ գեղեցիկ գույնով և արտաքինով, առողջ, միջին տարիքի:
Իսկ ՞ինչ ենք սովորում այս այաներից՝
1-Աստվածային վճիռներն իրագործելիս չփորձենք լինել խորամանկ և չփորձենք խեղաթյուրել կամ փոխել Աստծո հրամանները: Որովհետև կրոնի խեղաթյուրումը նշանակում է մարդու դեմքի խեղաթյուրում: օրինակ, Իսրայելցինրի ոմանք որը ձուկ էին բռնում շաբաթվա օրը այնպես եղավ:
2-Աստվածային պատիժները միայն ահեղ դատաստանի օրվան չեն վերաբերում, քանզի Աստված որոշ մեղքերի պատիժը հենց այս աշխարհում է նշանակում, որպեսզի այդ ժամանակաշրջանի և ապագայի մարդկանց համար խրատ լինի:
3-Աստծո հրամանները չծաղրենք և դրանք անհիմն չհամարենք, հնազանդվենք այդ հրամաններին, քանզի այն, ինչ Աստված ասել է, միայն մարդկության օգտին է: Թեև ցուլի մորթելը արտաքինով անօգուտ էր մարդասպանին գտնելու համար, սակայն դրանով Աստված ցանկանում էր Իսրայելի ժողովրդի միջից վերացնել ցուլապաշտությունը:
Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտում ենք <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 26-րդ համարը և միչև հաջորդ հանդիպում Աստված Ձեզ պահապան