Ելք դեպի լույս 33-րդ:
Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 99-102-րդ այաներին:
Նախ կլսենք Բաղարա սուրայի 99-րդ այանը:
وَلَقَدْ أَنْزَلْنَآ إلَيْكَ ءَايَتٍ بَيِّنَتٍ وَمَا يَكْفُرُ بِهَا إِلّاَ الْفَسِقُونَ
Այս այայում Աստված պատվիրում է. <Ո՛վ մարգարե, մենք քեզ լուսավոր այաներ ենք ուղարկել, որ բացի մեղավորներից, ոչ մեկը նրանց նկատմամբ անհավատություն չի տածում>:
Մադինայի հրեաները իսլամ չընդունելու համար տարբեր պատրվակներ բերեցին: Նրանք Մարգարեին ասացին. < Մենք քեզ չենք հավատում, որովհետև այս այաները Գաբրիել հրեշտակն է քեզ ուղարկել>:
Այս այայում խոսվում է նրանց կողմից բերված այլ պատրվակների մասին: Նրանք ասում են. <Մենք չենք հասկանում այս գրքի բովանդակությունը, ուստի քեզ չենք հավատում և չենք ընդունում, որ Ղուրանը հրաշք է>: Դա այն դեպքում, երբ կարդալով Ղուրանի այաները և մտածելով այս սուրբ գրքի մասին, կարելի է հեշտութամբ զգալ Ղուրանի վեհությունը և այն, թե ինչ է ուզում ասել իսլամի Մարգարեն: Իհարկե, այս ճշմարտությունը հասկանում են միայն նրանք, ում սիրտը չի մթագնել մեղքից և պատրաստ է ընդունել ճշմարտությունը: Որովհետև մեղքը ենթահող է ստեղծում անհավատության համար և մարդը հետևելով իր ցանկասիրությանը, դեպի անհավատություն է գնում, փորձելով կոծկել ճշմարտությունը: Քանի որ եթե մարդն ընդունի ճշմարտությունը, այլևս չի կարող մեղք գործել:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 100-րդ այան:
أَوَكُلَّمَا عَهَدُواْ عَهْداً نَّبَذَهُ فَرِيقٌ مِنْهُمْ بَلْ أَكْثَرُهُمْ لاَ يُؤْمِنُونَ
Այս այան ասում է. <Արդյոք այնպես չէ՞ր, որ երբ հրեաները Աստծո և նրա մարգարեի հետ պայման կապեցին, նրանցից ոմանք չհետևեցին այդ պայմանին և հակառակվեցին դրան: Այո, նրանցից շատերը հավատքի չեկան> :
Այս այան մխիթարում է Մարգարեին, ասելով, որ պետք չէ անհանգստանալ հրեաների անհավատությունից , որովհետև սա նույն ժողովուրդն է, որ հավատարիմ չմնաց նույնիսկ իր մարգարեին: Երբ նրանք Մովսեսի հետ պայման կապեցին, դրժեցին այն, բերելով տարբեր պատրվակներ:
Երբ իսլամի մարգարեն եկավ Մադինա, այնտեղի հրեաները նրա հետ պայման կապեցին, որ թշնաիմներին չօգնեն: Սակայն նրանք դրժեցին պայմանը և Մեքքայում միացան մուսուլմանների դեմ պայքարող խմբերին:
Այսօր նույնպես Իսրայելի սիոնիստները հավատարիմ չեն միջազգային ոչ մի պայմանագրի: Երբ նրանք կնքում են պայմանագիրը, հեշտությամբ ոտնահարում են այն, որովհետև ցեղապաշտ են և փորձում են արտոնություններ ստանալ միայն իրենց համար:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 101-րդ այան:
وَلَمَّا جَآءَهُمْ رَسُولٌ مِّنْ عِنْدِ اللَّهِ مُصَدِّقٌ لِّمَا مَعَهُمْ نَبَذَ فَرِيقٌ مِنَ الَّذِينَ أُوتُواْ الْكِتَبَ كِتَبَ اللَّهِ وَرَآءَ ظُهُورِهِمْ كَأَنَّهُمْ لاَ يَعْلَمُونَ
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Երբ իսլամի Մարգարեն որպես Աստծո առաքյալ նրանց կողմը գնաց այն նշաններով, որի մասին նախապես գիտեին, սուրբ գրքին հավատացողները Աստծո գիրքը իրենց ետևը շպրտեցին, կարծես տեղյակ չէին դրանից>:
Իսլամի մարգարեի հայտնվելուց առաջ, հրեա գիտնականները մարդկանց ավետել էին նրա գալստյան մասին: Նրանք խոսել էին այն նշանների մասին, որոնք վերաբերոմ էին Մարգարեի գալստյանը և որոնց մասին գրված էր Թորայում: Սակայն մարդիկ իրենց այնպես պահեցին, որ կարծես ոչ մի բան չգիտեին Մարգարեի մասին: Այո, այն մարդիկ, ովքեր ձգտում են աթոռի և փորձում են որևէ պաշտոն ստանալ, վտանգավոր են: Հատկապես՝ գիտնականները: Հրեա գիտնականները զգացին, որ եթե խոստովանեն Իսլամի Մարգարեի ճշմարիտ լինելը, կկորցնեն իրենց աշխարհիկ կյանքում ունեցած դիրքը: Իհարկե, Ղուրանը, հիմնված է արդարության վրա և ճիշտ ձևով ներկայացնում է արդար ու անարդար հրեաներին, ասելով որ նրանց մեծ մասը անհավատ դարձան: Այսինքն՝ նրանցից ոմանք ընդունեցին ճշմարտությունը, սակայն նրանց թիվը սահմանափակ էր:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 102-րդ այան:
واَتَّبَعُوا مَا تَتْلُواْ الْشّيَطِينُ عَلَى مُلْكِ سُلَيْمَنَ وَمَا كَفَرَ سُلَيْمَنُ وَلَكِنَّ الشَّيَطِينَ كَفَرُواْ يُعَلِّمُونَ النَّاسَ السِّحْرَ وَمَآ أُنْزِلَ عَلَى الْمَلَكَيْنِ بِبَابِلَ هَرُوتَ وَمَرُوتَ وَمَا يُعَلِّمَانِ مِنْ أَحَدٍ حَتَّى يَقُولاَ إِنَّمَا نَحْنُ فِتْنَةٌ فَلاَ تَكْفُرْ فَيَتَعَلَّمُونَ مِنْهُمَا مَا يُفَرِّقُونَ بِهِ بَيْنَ الْمَرءِ وَزَوْجِهِ وَمَا هُمْ بِضَآرِّينَ بِهِ مِنْ أَحَدٍ وَمَا هُمْ بِضَآرِّينَ بِهِ مِنْ أَحَدٍ إِلّاَ بِإِذِنِ اللَّهِ وَيَتَعَلَّمُونَ مَا يَضُرُّهُمْ وَلاَ يَنْفَعُهُمْ وَلَقَدْ عَلِمُواْ لَمَنِ اشْتَريهُ مَالَهُ فِى الأَخِرَةِ مِنْ خَلَقٍ وَلَبِئسَ مَا شَرَوْاْ بِهِ أَنْفُسَهْمْ لَوْ كَانُواْ يَعْلَمُونَ
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Հրաները Թորային հետևելու փոխարեն, հետևեցին նրան, ինչ Սողոմոնի ժամանակ կախարդանքով կարդում էին սատանաները: Այնինչ Սողոմոնը երբեք կախարդանքի չհավատաց և անհավատ չդարձավ: Սակայն սատանաները, որ կախարդանք էին սովորեցնում, անհավատ դարձան; Իսկ հրեաները հետևեցին նրան, ինչ առաքվեց Բաբել քաղաքի հրեշտակների համար: Այդ հրեշտակներն էին Հարութը և Մարութը (Թեև նրանք փորձում էին մարդկանց սովորեցնել , թե ինչպես կարելի է կախարդանքը չեղյալ դարձնել): Նրանք ոչ մեկին ոչ մի բան չէին սովորեցնում: Միայն ասում էին, որ իրենք նրանց փորձության միջոցն են (կախարդանքի սխալ օգտագործումով անհավատ մի դառեք): Սակայն նրանք այդ հերեշտակներից սովորում էին միայն այն, թե ինչպես կարելի է բաժանել ամուսիններին: Թեև ոչ ոք առանց Աստծո կամքի չի կարող որևէ մեկին վնասել: Իսկ մարդիկ սովորում էին միայն այն բաժինները, որ վնասակար էին և որևէ օգուտ չունեին; Նրանք անշուշտ գիտեին, որ այս ապրանքի գնորդը երկնային կյանքում ոչ մի օգուտ չի ունենա, այլ միայն իր հոգին կծախի չարին: Իսկ եթե դա իմանային>:
Սողոմոնի ժամանակ կախարդանքը շատ տարածված էր, ուստի նա հրամայեց, որ կախարդները իրենց թղթերը հավաքեն և պահեն: Սակայն հրեաների մի խումբ կարողացավ գտնել այդ թղթերը և շարունակել կախարդություն սովորեցնել մարդկանց: Այս այան ասում է. <Իսրայելի ժողովրդի մի մասը, Թորային հետևելու փոխարեն, հետևեցին կախարդանքին: Նրանք իրենց արդարացնելու համար ասացին, որ այդ թղթերը վերաբերում են Սողոմոնին և նա հմուտ կախարդ է: Ղուրանը ի պատասխան ասում է.<Սողոմոնը երբեք չէր հետևում կախարդանիքն: Նա Աստծո Մարագարեն էր և միայն հրաշագործություն էր անում: Իսկ դուք հետևեցիք այն սատանաներին, ովքեր կախարդանքն էին տարածում>:
Իհարկե, հրեաները այլ ճանապարհով էին ձեռք բերել կախարդանքի գաղտնիքները: Դա այն նյութերն էին, որոնցով աստվածային երկու հրեշտակներ Հարութն ու Մարութը մարդու կերպարանքով հայտնվելով Բաբելի բնակիչներին, նրանց սովորեցնում էին չեզոքացնել կախարդանքները:
Թեև այս երկու հրեշտակները մարդկանց զգուշացնում էին, որ այդ նյութերը չի կարելի չարաշահել, սակայն մարդիկ դա արեցին իրենց նյութական շահերի, կամ ամուսիններին իրարից բաժանելու համար:
Ինչևէ, հրեաները տեղյակ էին կախարդանքի գիտությունից և այդ նյութերից օգտվում էին իրենց անօրինական ցանկությունները իրականացնելու համար: Թեև նրանք գիտեին, որ կախարդանքը համարվում է անհավատություն և վնասում է ընտանիքին ու հասարակությանը:
Այս այան ցույց է տալիս, որ կախարդանքը իրականում կարող է ազդել մարդու կյանքի վրա: Սակայն քանի որ ամեն ինչ Աստծո ձեռքում է, կարելի է հենվել նրան և աղոթքով փրկվել կախարդանքից: պարզվեց նաև, որ գիտության ուսուցումը միշտ չէ, որ օգտակար է: Քանի որ եթե ուսանողը առողջ և առաքինի մարդ չլինի, գիտությունը մարդկանց ծառայեցնելու փոխարեն, նրանց կտանի դեպի ոչնչացում:
Այս այաներից սովորում ենք.
1.Եթե տեսնում եք, որ մարդկանցից շատերը չեն ուզում հավատալ, մի կասկածեք աստվածային կրոնների ճշմարտացիությանը: Իմացեք , որ մեղքը կարող է մարդու հոգու վրա այնպես ազդել, որ նա պատրաստ չլինի ընդունել ճշմարտությունը;
2. Միայն գիտությունը բավարար չէ: Մարդը պետք է նաև ճշմարտությունն ընդունելու հոգեբանություն ունենա: Հրեա գիտնականները Թորայից գիտեին իսլամի մարգարեի մասին: Սակայն նրանք ոչ միայն չհավատացին մարգարեին, այլ մյուսներին էլ թույլ չտվեցին դա անել:
3. Գիտությունը ոչ միշտ է, որ օգտակար է: Այն նման է սուր դանակի, որը բժշկի ձեռքում օգտագործվում է վիրահատության համար և հիվանդը փրկվում է: Իսկ մարդասպանի ձեռքում այն կօգտագործվի որպես մարդասպանության գործիք:
4.Սատանաները փորձում են տարաձայնություններ առաջացնել ամուսինների մեջ և ընտանիքներում: Սակայն հրեշտակները ցանկանում են, որ ամուսինների միջև խաղաղություն լինի: Մարդիկ նույնպես բաժանվում են երկու խմբի: Նրանց մի մասը հետևում են հրեշտակներին, իսկ մյուս մասը՝ սատանաներին:
Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտում ենք <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 33-րդ համարը և միչև հաջորդ հանդիպում Աստված Ձեզ պահապան