Ելք դեպի լույս 34-րդ:
Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 103-107-րդ այաներին:
Նախ կլսենք Բաղարա սուրայի 103-րդ այան:
وَلَوْ أَنَّهُمْ ءَامَنُواْ وَاتَّقَوْاْ لَمَثُوبَةٌ مِّنْ عِنْدِ اللَّهِ خَيْرٌ لَّوْ كَانُواْ يَعْلَمُونَ
Այս այայում Աստված ասում է. <Եթե նրանք հավատքի գային և առաքինի դառնային, անշուշտ կպարգևատրվեին Աստծո կողմից: Եվ դա նրանց համար լավ կլիներ, եթե իմանային>:
Հրեա ժողովուրդը, Թորային և երկնային այլ գրքերին հավատալու փոխարեն հետևեց այնպիսի գրքերի, որոնք միայն կախարդություն էին սովորեցնում: Իրենց արդարացնելու համար, նրանք ասացին, որ կախարդանքները եկել են Սողոմոն մարգարեիից: Սակայն Ղուրանն ի պատասխան ասաց, որ Սողոմոն Մարգարեն երբեք կախարդանքով չի զբաղվել:
Այս այան ասում է, որ եթե հրեաները իրական հավատք ունենային և հրաժարվեին սխալ գործերից, դա նրանց համար ավելի լավ կլիներ: Որովհետև միայն հավատքը բավական չէ: Անհրաժեշտ է նաև առաքինություն: Առաքինությունն այն չէ, որ մարդը միայն խուսափի իր սխալ գործերից: Դա մի ներքին վիճակ է, երբ մարդ ոչ միայն սխալ գործեր չի անում, ինչպես սուտ խոսելը, այլ նաև ներքուստ հավատում է լավ գործերին, իսկ այդ լավ գործերի շարքում է աղոթելը:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 104-րդ այան:
يأَيُّهَا الَّذِينَ ءَامَنُواْ لاَ تَقُولُواْ رَ عِنَا وَقُولُواْ انْظُرْنَا وَاسْمَعُواْ وَلِلْكَفِرِينَ عَذَابٌ أَلِيمٌ
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Նրանք, ովքեր հավատքի են եկել, /Մարգարեից ժամանակ խնդրելու համար/ մի ասեք ՛Ռաենա՛: Որովհետև այս բառը հրեաների մոտ համարվում է հայհոյանք/: Այլ ասեք ՛Անզոռնա՛, այսինքն՝ <Մեզ ժամանակ տվեք>: Լսեք այս հորդորը և իմացեք, որ անհավատներին սպասվում է դառը տանջանք>:
Երբ իսլամը ի հայտ եկավ, այն ժամանակ, երբ Մարգարեն ելույթ էր ունենում կամ կարդում էր աստվածային այաները, մուսուլմանները ավելի լավ հասկանալու համար նրան խնդրում էին ավելի դանդաղ կարդալ: Նրանք իրենց խնդրանքը արտահայտում էին Ռաենա բառով, որը արաբերենից թարգմանաբար նշանակում է . Ուշադիր եղեք մեր նկատմաբ: Սակայն այս բառը եբրայերենով նշանակում է հիմարություն: Եվ հրեաները մուսուլմաններին ծաղրոմ էին, ասելով, <Դուք ձեր Մարգարեից խնդրում եք, որ հիմարացնի ձեզ>:
Ուստի այս այան ուղարկվեց, որպեսզի Ռաենայի փոխարեն մարդիկ ասեն Անզոռնա և թույլ չտան թշնամիներին չարաշահելու այդ վիճակը և ծաղրելու թե' մուսուլմաններին, թե' Մարգարեին:
Այս այան ցույց է տալիս, որ Իսլամի համար կարևոր է ճիշտ բառի օգտագործելը և հարգանքը հատկապես ուսուցիչների և մեծերի նկատմամբ: Ուստի, մուսուլմանները պետք է հրաժարվեն բոլոր այն արարքներից, որ կարող են պատճառ դառնալ, որ սրբությունները ծաղրանքի ենթարկվեն:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 105-րդ այան:
مَّا يَوَدُّ الَّذِينَ كَفَرُواْ مِنْ أَهْلِ الْكِتَبِ وَلاَ الْمُشْرِكِينَ أَنْ يُنَزَّلَ عَلَيْكُمْ مِنْ خَيْرٍ مِّنْ رَبِّكُمْ وَاللَّهُ يَخْتَصُّ بِرَحْمَتِهِ مَنْ يَشَآءُ واللَّهُ ذُو الْفَضْلِ الْعَظِيمِ
Այս այան թարգմանվում է այսպես. <Նրանք, ովքեր չեն հավատում աստվածային գրքին և ընդհանրապես, ահավատները, չեն ցանկանում, որ ձեր Աստծո կողմից մեզ բարություն առաքվի: Եվ դա այն դեպքում, երբ Աստված, եթե կամենա, բարություն ցույց կտա նրան, ում ցանկանա; Որովհետև աստված ամենակարող է>:
Այս այան ցույց է տալիս, թե անհավատների թշնամանքը ինչքան խորն է; Որովհետև անհավատները նախանձից և թշնամությունից ելնելով պատրաստ չեն տեսնել, որ մուսուլմանները ունեն առանձին մարգարե և գիրք ու պայքարում են շեղումների և սնահավատությունների դեմ: Աստված այս այայում ասում է. <Նա իր բարությամբ, Մարգարե կդարձնի, ում որ կամենա: Եվ չի հետևում որևէ մեկի ցանկությանը, որ ցեղից էլ որ նա լինի>:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 106-րդ այան:
مَا نَنْسَخْ مِنْ ءَايَةٍ أَوْ نُنْسِهَا نَأْتِ بِخَيْرٍ مِّنْهَآ أَوْ مِثْلِهَا أَلَمْ تَعْلَمْ أَنَّ اللَّهَ عَلَى كُلِّ شَيءٍ قَدِيْرٌ
Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ. <Ինչ այա, որ մերժենք, կամ չեղյալ հայտարարենք կամ դրա առաքումը հետաձգենք, դրանից ավելի լավը կուղարկվի: Արդյոք չգիտե՞ս որ Աստված ամենակարող է>:
Մուսուլմանների ուղղությունը նախապես դեպի Երուսաղեմ էր: Սակայն երբ հրեաները ասացին, որ մուսուլմանները անկախ կրոն չեն և աղոթում են դեպի հրեաների ուղղությունը, այդ ուղղությունը փոխվեց դեպի Մեքքա: Այս անգամ հրեաները ասացին. <Ինչո՞ւ փոխեցիք ձեր ուղղությունը, եթե առաջինը ներկայացրել էիք որպես ճիշտ ուղղություն>: Ղուրանն ի պատասխան ասում է . <Մենք որևէ այա չեղյալ չենք համարի , եթե այն չփոխարինենք ավելի լավով: Ուղղության փոփոխությունը և այն ժամանակահատվածը, մինչև որոշվեց նոր ուղղությունը, ուներ որոշակի նպատակներ, որոնցից դուք տեղյակ չեք>;
Քանի որ իսլամական հրամանները ընդունվում են որոշակի նպատակահարմարության հիման վրա, ուստի կարող է որոշակի պայմանների ազդեցությամբ մի հրամանը չեղյալ հայտարարվի և փոխարինվի նորով: Իհարկե, աստվածային հրամանները անփոփոխ են, սակայն մանրամասնությունների և հատկապես իշխանության հարցում, նման փոփոխություններն ընդունելի են: Այս այան ցույց է տալիս, որ իսլամը անփոփոխ է: Այն մշտական կրոն է և կարող է որոշակի պատվիրանների հետ միասին, ժամանակի հետ համընթաց փոփոխել որոշակի օրենքներ:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 107-րդ այան:
أَلَمْ تَعْلَم أَنَّ اللَّهَ لَهُ مُلْكُ السَّمَوتِ وَالأَرْضِ وَمَا لَكُمْ مِنْ دُونِ اللَّهِ مِنْ وَلِيٍّ وَ لاَ نَصِير
Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ . <Արդյոք չգիտե՞ս, որ երկնքի ու երկրի իշխանությունն Աստծունն է, և աստծուց բացի, չկա ձեզ համար ոչ մի տեր ու բարեկամ>:
Այս այան ասում է, նրանք, ովքեր բողոքում են հրամանը փոփոխվելու դեմ, միթե չգիտե՞ն, որ Աստված իշխում է բոլոր մարդկանց և ողջ տիեզերքին: Նա կարող է փոփոխություններ մտցնել օրենքների ու հրամանների մեջ:
Դժբախտաբար, Իսրայելի ժողովուրդը սխալ պատկերացում ուներ Աստծո իշխանության մասին, և մտածում էր, որ Աստված իրենց իշխանության մեջ չի կարող փոփոխություն մտցնել:
Այս այաներից սովորում ենք՝.
1. Միայն հավատքը բավական չէ: Հարկավոր է նաև առաքինություն, որպեսզի այդպիսով հավատքի ծառից հեռու մնա ամեն վնասատու և նրան որևէ վտանգ չսպառնա:
2. Թշնամին հետևում է մեր բոլոր շարժումներին ու նույնիսկ խոսքերին: Ուրեմն պետք է զգույշ լինենք մեր խոսքերի մեջ, որպեսզի թշնամին չօգտագործի դրանք մուսուլմանների և իսլամի դեմ:
3. Իսլամի թշնամիները ցանկանում են, որ բոլոր զարգացումները լինեն իրենցը: Նրանք չեն ցանկանում, որ մուսուլմանները նույնպես զարգանան: Որեմն մի հետևեք նրանց և միայն հավատացեք Աստծուն:
4. Պատվիրանների փոփոխությունը կարող է կատարել միայն Աստված; Նա կարող է մի օրենք հաստատել և մեկ ուրիշը չեղյալ հայտարարել:
Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտում ենք <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 34-րդ համարը և միչև հաջորդ հանդիպում Աստված Ձեզ պահապան