Օգոստոս 21, 2016 20:11 Asia/Yerevan

Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 245-248-րդ այաներին:

Նախ կլսենք Բաղարա սուրայի 245-րդ այան:

من ذا الذي يقرض ا قرضا حسنافيضاعفه له اضعافا كثيره و الله يقبض

ويبصط واليه ترجعون

Հաջորդ այայի թարգմանությունը հետևյալն է . <Ով է, որ Աստծուն բարիք է տալիս, որպեսզի Աստված այն ավելացնի նրա համար: Աստված մի օր իր արարածներին սահմանափակում կամ բազմացնում  է և բոլորիդ վերադարձը դեպի նա է>:

Նախորդ այաներում հավատացյալները խրախուսվում էին ջիհադի՝ Հանուն Աստծո, քանի որ պատերազմը ոչ միայն պահանջում է, որ մարդ նվիրի իր կյանքը, այլ նաև իր ունեցվածքը: Այս այան խոսում է Աստծուն օգնություն ցուցաբերելու գեղեցիկ փոխաբերության մասին: Այլ կերպ ասած, հավատացյալներին հրավիրում է նվիրաբերել իրենց ունեցվածքը՝ հանուն Աստծո: Իհարկե, Աստծուն օգնելը միայն ջիհադը չէ: Յուրաքանչյուր օգնություն, որ կարող է լինել հասարակության աղքատ դասակարգին , այն օգնությունն է, որ մարդը ցուցաբերում է Աստծուն: Եվ Աստված աշխարհիկ ու հանդերձյալ կյանքերում մի քանի անգամ վերադարձնում է դա: Որովհետև մեր հանապազորյա հացը նրա ձեռքում է և այն, ինչ նվիրաբերեք նրա ճանապարհին, ժամանակին կփոխարինի;

Այս այայից սովորում ենք, որ եթե հավատանք մեր հանապազորյա հացը Աստծո ձեռքերում է, ավելի հանգիստ հանուն նրա կնվիրաբերենք և այս գործում պետք է առատաձեռն լինել , որովհետև մենք մեր պարգևը ստանում ենք Աստծուց:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 246 և 247-րդ այաները:

الم ترالي الملامن بني اسرائيل من بعد موسي اذ قالوا لنبي لهم ابعت لنا

ملكا نقاتل في سبيل ا قال هل عسيتم ان كتب عليكم القتال الا تقاتلوا

قالوا و مالناالا نقاتل في سبيل ا وقد اخرجنا من ديارنا و ابنائنافلما

كتب عليهم القتال تولوا الا قليلا منهم و ا عليم بالظالمين / وقال لهم

نبيهم ان ا قد بعت لكم طالوت ملكا قالوا اني يكون له الملك علينا و

نحن احق بالملك منه و لم يوت سعه من المال قال ان ا اصطفا و زاده بسطه

في العلم و الجسم وا يوتي ملكه من يشاء و ا واسع عليم

Այս երկու այաների թարգմանությունը հետևյալն է. <Արդյոք չգիտե՞ս, Իսրայելի մեծամեծներից մի խմբի ճակատագիրը, որ Մովսեսից հետո իրենց մարգարեին ասացին. մեզ համար առաջնորդ նշանակիր, որպեսզի նրա ղեկավարությամբ պայքարենք հանուն Աստծո: Նա պատասխանեց. Եթե պատերազմելու հրաման արձակվի, արդյոք հնարավո՞ր է որ չհնազնադվեք և չպայքարեք հանուն Աստծո: Պատասխանեցին. Ինչպե՞ս կարող ենք հանուն Աստծո ջիհադ չանել, երբ վտարվել ենք մեր տներից և հեռացել ենք մեր երեխաներից: Սակայն երբ պատերազմ եղավ, բացի մի խումբ մարդկանցից, բոլորը անհնազանդ եղան և Աստված տեղյակ է չարագործներից:

Մարգարեն ասաց. Աստված Սոլին  ձեզ առաջնորդ նշանակեց: Ասացին. Ինչպես կարող է նա մեզ առաջնորդել, երբ մենք ավելի արժանի ենք և նա մեծ հարստություն չունի: Մարգարեն ասաց. Աստված նրան է ձեզ համար ընտրել և  նրան շնորհել է ֆիզիկական ու հոգևոր բարձր  կարողություն: Աստված ձեզ համար կնվրիաբերի ում ցանկանա, և Աստված իմաստուն է>;

Մովսեսից հետո, Իսայելի ժողովուրդը, թուլության պատճառով նորից ընկավ բռնության մեջ և կորցրեց իր հայրենիքը: Նրանց մի մասը, սկսեց պայքարել ազատություն ձեռք բերելու համար: Նրանք իրենց  մարգարեին խնդրեցին, որ նա իրենց համար առաջնորդ նշանակի, որպեսզի նրա առաջնորդությամբ պայքարեն : Ու թեև մագարեն գիտեր , որ Իսրայելի ժողովուրդը պայքարելու պատրաստ չեն, Թալութ անունով հովիվն նրանց առաջնորդ նշանակեց: Սակայն նրանք սպասում էին, որ առաջնորդը լինի իրենց ցեղից և չհնազանդվեցին Թալութին, ասելով, որ իրենք ավելի արժանի են, նրանով հանդերձ որ պատերազմը պետք ունի հզոր բազկի և ճիշտ ղեկավարի: Թալութը ուներ այս հատկությունները և դրա համար Աստված նրան ընտրեց որպես առաջնորդ:

Այս այաներից սովորում ենք.

1. Մարդը կարող է ջիհադ անել  ընտանիքը, իրեն, կամ իր հայրենիքը պաշտապնելու համար և դա նույնն է, ինչ ջիհադը հանուն Աստծո:

2. Կրոնը քաղաքականությունից չպետք է զատել: Պատմության ընթացքում աստվածային մարգարեները մարդկությանը փրկելու համար մեծ պայքար են մղել:

3. Պատասխանատվության ամենակարևոր չափանիշը մարդու ֆիզիկական և մտավոր կարողություններն են և ոչ թե հարստությունը կամ պաշտոնը:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 248-րդ այան:

وقال لهم نبيهم ان آيه ملكه ان ياتيكم التابوت فيه سكينه من ربكم و

بقيه مما ترك آل موسي وال هارون تحمله الملئكه ان في ذلك لايه لكم ان

كنتم مومنين

Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Մարգարեն նրանց ասաց. Նրա՝ որպես ղեկավարի  արժանի լինելու նշանն այն է, որ թշնամիների ձեռքն ընկած սրբազան արկղը  նրա իշխանության օրոք  կվերադառնա ձեզ, այն հրեշտակներն են կրելու: Այդ արկղի մեջ խաղաղություն կա արարչի կողմից և Մովսեսի ու Ահարոնի գերդաստանի ժառանգության սերողը : Այս  նշանը նրա աստվածային լինելու ու գերազանց լինելու և ընտրվելու համար է, եթե Աստծուն հավատում եք>:

Երբ Իսրայելի ժողովուրդը  անընդհատ հակառակում էր և չէր ընդունում Թալութի առաջնորդությունը, Մարգարեն ասաց. Իմացեք, որ Աստված Իսրայելի ժողովրդի սրբազան արկղը Թալութի միջոցով կվերադարձնի ձեզ: Դա այն արկղն է, որի մեջ Մովսեսի մայրը դրել է իր նորածնին և Աստծո հրամանով գցել Նեղոսի ջրերը: Այսպիսով, Մովսեսը փրկվում է Փարավոնի զինվորների ձեռքից, բայց երբ հասնում է Փարավոնի ձեռքը, նրա  բարությունը այնքան է գրավում Փարավոնի սիրտը, որ նա ընդունում է Մովսեսին որպես որդի; Այս արկղը պահվում էր Փարավոնի պալատում: Եվ երբ Մովսեսը մարգարե է նշանակվում, Թորայի մատյանները դնում է դրա մեջ: Իսկ մահվան ժամանակ իր վահանը և ուրիշ հիշատակները դնում է դրա մեջ և հանձնում իր ժողովրդին: Այս արկղը Իսրայելի ժողովրդի համար սրբազան է համարվում և պատերազմի ժամանակ զորքը այն միշտ կրոմ է առջևում, որպեսզի ուժ ստանա: Պատերազմի ժամանակ, արկղը ընկնում է թշնամու ձեռքը, ինչը շատ է անհանգստացնում Իսրայելի ժողովրդին: Սակայն Թալութի առաջնորդությամբ և  Աստծո հրաշքների միջոցով, արկղը վերադարձվեց Իսրայելի ժողովրդին և նրանց համար դա  մեծ հպարտություն էր:

Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 64-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան