Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (101)
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Բարեկամներ մեր այսօրվա հաղորդման ընթացքում ձեզ կծանոթացնենք Ամիր Ալիշիր Նավայիի մի շարք ստեղծագործություններին:Ընկերակցեք մեզ:
Նախորդ հաղորդման ընթացքում ձեզ հետ զրուցեցինք լուսնային հիջրեթի 9-րդ դարի հայտնի բանաստեղծ, մտավորական, գրականագետ, գրող ու քաղաքական գործիչ Ամիր Ալիշիր Նավայիի մասին: Նա համաշխարհային ճանաչում ձեռք բերած գործիչ է, ով տարբեր բնագավառներում արժեքավոր ու հիշարժան ծառայություններ է մատուցել: Մեր այսօրվա հաղորդման ընթացքում ձեզ կծանոթացնենք Ամիր Ալիշիր Նավայիի ստեղծագործություններին:
Ասացինք, որ Թեյմուրյանների իշխանության շրջանը Իրանում իշխանական տոհմերի տիրապետության ամենափառավոր շրջաններից է և նկատի առնելով մշակույթի ու արվեստի հանդեպ այս դինաստիայի ցուցաբերած հովանավորությունը, Իրանի մշակույթի ու քաղաքակրթության մեջ ձևավորվել է փայլուն մի շրջան: Իշխանական դիրքերում մշակութային էլիտայի ներկայությունն այս ժամանակաշրջանի գլխավոր յուրահատկություններից է: Այս շրջանի ականավոր դեմքերից է Սուլթան Հոսեյն Բայղարայի գիտնական ու արվեստասեր նախարար Ամիր Նեզամեդդին Ալիշիր Նավային: Նա ծնվել է լուսնային հիջրեթի 844 թվականի ռամազան ամսվա 17-ին՝ 1441 թվականի փետրվարի 9-ին Հարաթում, գիտությամբ հետաքրքրված մի ընտանիքում: Ուսման տարբեր փուլերն անց կացնելով Սուլթան Հոսեյն Բայղարայի իշխանության շրջանում ավագ դիվանապետի պաշտոնին է նշանակվում ու արժեքավոր ծառայություններ է մատուցում ժողովրդին: Այդ օրերին արվեստի գործիչները տարբեր քաղաքներից մեկնում էին Սուլթան Հոսեյն Բայղարայի արքունիքն ու վայելում էին Ամիրի հովանավորությունը՝ հարստացնելով Իրանի արվեստի ու գրականության գանձարանը:Որոշ ժամանակ անց պալատականների նախանձի ու թշնամությունների պատճառով Ամիր Ալիշիր Նավային հրաժարվում է նախարարի պաշտոնից և Սուլթան Հոսեյն Բայղարայի հրամանով երկու տարի վարում է Ասթարաբադի նահանգի կառավարչի պաշտոնը և լուսնային հիջրեթի 906 թվականին վախճանվում է այդտեղ:
Պատմագիրները գրականության ու արվեստի սիրահար այս նախարարի պարսկերեն ու թուրքերեն լեզվով գրված ստեղծագործությունների թիվը ավելի քան 30 են նշել: Դրանցից որոշները պահպանվել են, իսկ որոշները կամ անգտանելի են և կամ էլ դրանցից օրինակ չի պահպանվել: «Գազելների չորս դիվանը», «Խամսե»-ն, «Մասնավի Լեսան-օլ-թեյր»-ը, «Թազքարե Մաջալես-ալ-նաֆաես»-ը, պարսկերեն և թուրքերեն լեզվով «Մանշաա»-ը և պարսկերեն լեզվով բանաստեղծությունների դիվանը Ամիր Ալիշիրի ստեղծագործություններից են:
Ամիր Ալիշիրին համարում են ջողաթայի թուրքերենով պոեզիայի հայրը: Նա պարսկերեն բանաստեղծություններից բացի Ֆարիդեդդին Աթթարի «Մանթեղ-ալ-թեյր»-ի օրինակով ջողաթայի թուրքերենով գրել է մի մասնավի, իսկ Նեզամիի «Խամսե»-ի օրինակով՝ «Հինգ մասնավի»-ն, ինչպես նաև «Խազաեն-ալ-մաանի»-ն: Ամիր Ալիշիրը թուրքերեն բանաստեղծություններում օգտվել է Նավայի, իսկ պարսկերեն բանաստեղծություններում ՝ Ֆանի կեղծանուններից: Նա Աթթարի «Մանթեղ-ալ-թեյր»-ի թուրքերեն թարգմանությունը համարվող «Լեսան-ալ-թեյր» մասնավիում այդ կապակցությամբ գրում է. «Թուրքերեն բանաստեղծություններում օգտվում էի Նավայի կեղծանունից, իսկ երբ սկսեցի պարսկերենով չափածո գրել ընտրեցի Ֆանի կեղծանունը»: Ամիր Ալիշիրը «Լեսա-ալ-թեյր»-ում Ֆանի կեղծանունն է օգտագործել և նախաբանում դա բացատրել է հետևյալ կերպ. «Երբ սկսեցի «Լեսան-ալ-թեյր»-ն ու թռչեցի տարբեր հավքերի հետ, քանի որ գրքի հիմնական նպատակը գոյության սկզբնավորումն ու հավերժություն էր և քանի որ պարսկերեն ստեղծագործություններում Ֆանի կեղծանունն էի օգտագործում, այդուհանդերձ չնայած նրան, որ այս գիրքը թուրքերենով է սակայն այստեղ էլ գերադասեցի Ֆանին: Ու նաև այս ստեղծագործության մեջ Շեյխ Ֆարիդեդդին Աթթարն արտահայտել է հավքերի խոսքն ու բացատրել է յոթ տարածքներում հավքերի ուղևորությունն ու դրանցից 7-րդը անեացում (Ֆանա) է, հետևաբար ես էլ ինձ համար ընտրեցի Ֆանա կեղծանունը»:
Պարսկերեն ու թուրքերեն լեզուներով ստեղծագործելու նրա վարպետության բերումով նրան տվել են Զո-լեսանեյն կամ երկլեզու կոչումը: Նրան են վերագրվում նաև արաբերեն լեզվով բանաստեղծություններ, սակայն դրանցից որևէ օրինակ չի պահպանվել:
Թեև Ամիր Ալիշիրը հայտնի է դարձել, որպես թուրքերեն լեզվով պոեզիայի հայրը, սակայն աճել է պարսկերեն գրականության գրկում: Քաղցրահնչյուն պարսկերենը սովորել է Ֆերդոսիի, Սաադիի, Աթթարի, Նեզամիի և այլ մեծերից :
Թուրքերենով քաղցր ու գունեղ անթիվ խոսքեր ունեմ,
Պարսկերենով էլ ակ ու մարգարիտ շարած ունեմ:
Ասես խանութ եմ բացել շուկայի կենտրոնում
Մի կողմում անուշարան ու մի կողմում՝ ոսկերչատուն:
Այս խանութից աղքատները բան չեն գնում
Դրանց հաճախորդը հարուստներն են միշտ լինում:
Գրականության պատմության հեղինակների համոզմամբ Ամիր Ալիշիրին պիտի 9-րդ դարի իրանցի անվանի բանաստեղծ Աբդոլռահման Ջամիի դպրոցի արդյունքը համարել:
Ուղևորությունների ժամանակ ու մինչև Սուլթան Հոսեյն Բայղարային միանալը գրված նրա մասնավիներից կարելի է հասկանալ, որ նա բանաստեղծել սկսել է պատանի հասակից և փորձել է գտնել որևէ մեկին, որպեսզի դրանք նվիրի նրան:
Ամիր Ալիշիրի պարսկերեն ստեղծագործություններից է նաև նրա դիվանը, որը պարունակում է գազելներ, մողաթաաթ, մոֆրադաթ, ռուբայիներ ու հանելուկներ: Դրանք շուրջ 6000 երկտողեր են:
Ոմանք Զահիրեդդին Բաբերի նման հավատացած են, որ չնայած որոշ հզոր երկտողերի նրա պարսկերեն լեզվով գրված բանաստեղծություններն այնքան էլ հզոր չեն, սակայն ոմանք էլ Գրոսեյի նման հավատացած են, որ Ամիր Ալիշիրը նույն սահունությամբ որ պարսկերեն բանաստեղծություններ է գրել նաև հորինել է թուրքերեն լեզվով բանաստեղծություններ: Նրա բանաստեղծությունների յուրահատկություններից են մարդկային վեհ արժանիքներն ու խորիմաստ արտահայտությունները:
Ամիր Ալիշիրի գազելները կարելի է բաժանել երկու խմբի. Առաջին խումբն այն գազելներն են, որոնք բանաստեղծն առանց ուրիշների ընդօրինակելով գրել է իր ճաշակի համաձայն: Երկրորդը, որոնք մեծ թիվ են կազմում նրա դիվանում, այն գազելներն են, որոնք գրվել են ընդօրինակելով պարսից գրականության մեծ բանաստեղծներին, այդ թվում Հաֆեզին, Սաադիին, Նեզամիին, Աթթարին, Ջամիին և Ամիր Խոսրո Դեհլավիին: Շատ գազելներում նա հետևում է Հաֆեզի օրինակին: Նա հիացած է Հաֆեզով ու սերում է նրա գրական ու միստիկական դպրոցից:
Թեև Ամիր Ալիշիրը գտնվում է Նեզամի Գյանջավիի և Ամիր Խոսրո Դեհլավիի պոեզիայի խիստ ազդեցության ներքո, սակայն իրեն վեր է դասել այդ բանաստեղծներից: Նա իր ստեղծագործություններում չի հիշատակում Ռուդաքիի և Խայամի անունները, սակայն նրա բանաստեղծություններից կարելի է կռահել, որ նաև ազդվել է նրանցից: Իր գրություններից մեկում նշում է, որ չի կարելի գտնել բանաստեղծության որևէ դիվան, որը նա ընթերցած ու ուսումնասիրած չլինի: Նա ոչ միայն մեծ բանաստեղծներին հետևելը վատ չի համարում, այլև դա նրանց ծառերի պտղից օգտվել ու մուրացկանություն է անվանում:
Եթե Ֆանին ուսումնասիրում է ուրիշների խոսքը
Դա ոչ հավակնություն է ու ոչ էլ ցուցամոլություն
Քանի որ նրանք խոսքի տերեր են
Նա մուրացկանություն է անում նրանց դռանը:
Ամիր Ալիշիրը 9-րդ դարի անվանի բանաստեղծ Աբդոլռահման Ջամիի բարեկամն ու հովանավորն է եղել և հետևել է նրա բանաստեղծությունների ոճին: Իր գազելները սրբագրման համար ուղարկել է նրան և իր ստեղծագործություններից շատերն էլ նրան է նվիրել: Ջամիի հորդորներով Ամիր Ալիշիրը միանում է Նաղշբանդիե աղանդին:
Ամիր Ալիշիրի պարսկերեն լեվով գրված ռուբայիներն էլ նուրբ, հուզում առաջացնող և քիչ թե շատ սուֆիական ու միստիկական բովանդակությամբ են: Նա երբեմն իր բանաստեղծություններում հորինել է քաղցր ու գեղեցիկ արտահայտություններ, որոնք հետագային հայտնի առածներ են դարձել պարսկերեն լեզվում:
Ամիր Ալիշիրից հիշատակ են մնացել նաև բազմաթիվ արձակ ստեղծագործություններ: Պարսկերեն լեզվով նրա արձակ ստեղծագործություններում պիտի հիշել հանելուկների մասին «Ռեսալե Մոֆրադաթ»-ը, որը լուսնային հիջրեթի 898 թվականին գրել է Նուրեդդին Աբդոլռահման Ջամիի համար: Ամիր Ալիշիրի օրոք մեծ ծաղկում էր ապրում հանելուկներ հորինելու և կամ թվականները բանաստեղծություններով հիշատակելու սովորությունը: Ամիր Ալիշիրն էլ հայտնի թվականները վերածել է գեղեցիկ բանաստեղծությունների:
Նրա որոշ ստեղծագործություններից, այդ թվում «Թոհֆաթ-օլ-մոլուք» և «Սեյր-օլ-մոլուք» աշխատությունների մասին պահպանված տեղեկություններից հնարավոր չէ կռահել թե դրանք ինչ լեզվով են գրված եղել, սակայն մեծ հավանականությամբ դրանց լեզուն պարսկերենն է եղել:
Ամիր Ալիշիրից հիշատակ են մնացել արժեքավոր նամակներ, որոնք «Մանշաաթ» են կոչվում և պահպանվում են գրադարաններում: