Ելք դեպի լույս 92
Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 100-104-րդ այաներին:
Նախ կլսենք Ալ Իմրան սուրայի 100 և 101-րդ այաները:
ياايهاالذين آمنوا ان تطيعوا فريقا من الذين اوتوا الكتاب يردوكم بعد
ايمنكم كفرين / و كيف تكفرون وانتم تتلي عليكم ايت الله وفيكم رسوله ومن
يغتصم بالله فقد هذي الي صرط مستقيم
Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Ձեր հավատքը խլելու են և ձեզ անհավատ են դարձնելու: Բայց դուք ինչպես եք կարող հավատուրաց լինել, երբ երկնքի պատգամները ձեզ են հայտնվել և ձեր մեջ ունեք իր մարգարեին; Ով որ հաստատապես կհարի տիրոջ, ուղիղ ճանապարոհվ կգնա >:
Երբ մարգարեն մտավ Մեդինա և ստեղծվեց իսլամական իշխանությունը, այս քաղաքի տարբեր ցեղերի միջև հաստատվեց խաղաղություն: Եվ երկու ցեղեր` Ուսը և Խազրեջը, որ տարիներ ի վեր պայքարում էին իրար դեմ, մարգարեի առաջնորդությամբ խաղաղվեցին և կողք կողքի ապրեցին համերաշխ: Հրեաների որոշ մեծամեծներ նկատեցին , որ այս միասնությունն իրենց վնասելու է և սադրանք նյութեցին, որպեսզի մուսուլմանների միջև պատերազմ հրահրեն: Ուստի մուսուլմաններից մեկին գործուղեցին` հիշեցնելու այդ պատերազմի հուշերը և այդ երկու ցեղերի մեծամեծներին հրահրելու նորից պատերազմ սկսել: Այս այաները հայտնվեցին և զգուշացրեցին մուսուլմաններին թշնամու սադրանքներից , քանզի թշնամու նպատակն է տարանջատել իրենց և հեռացնել Աստծո առաջնորդությունից: Որովհետև մարգարեի և Աստծո գրքի հայտնվելը մարդկանց մեջ միասնության պատճառ է դառնում և աստվածային ճիշտ ճանապարհով ընթանալը հենց նշանակում է հետևել Աստծո մարգարեին; Ուրեմն մուսուլմանները պետք է միշտ միասին լինեն, և թույլ չտան, որ թշնամին վնասի իրենց միասնությանը:
Այս այաներից սովորում ենք.
1. Թշնամու նպատակն է թուլացնել մեր հավատքը Աստծո գրքի և մարգարեի նկատմամբ:
2. Երբեք չհպարտանանք մեր այսօրվա հավատքով, քանզի շատ հավատացյալներ հետո անհավատ դարձան:
3. Երկրում աստվածային գրքի և աստվածային օրենքի ներկայությունը միայն չի կարող պատճառ դառնալ, որ մարդիկ չշեղվեն ճիշտ ճանապարհից; Ահրաժշետ է նաև աստվածային ղեկավար, որպեսզի նրան հետևել:
4. Մարդու ջանքը այն ժամանակ արդյունք կտա երբ իրականանում է ճիշտ ճանապարհով:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 102 և 103-րդ այաները:
يايهاالذين امنوا اتقوالله حق تقاته ولاتموتن الا وانتم مسلمون / واعتصموا
بحبل الله جمعيا ولاتفرقوا واذكروانعمت الله عليكم اذكنتم اعداء فالف بين
قلوبكم فاصبحتم بنعمته اخونا وكنتم علي شفاحفره من النار فانقذكم منها
كذلك يبين الله لكم ايته لعلكم تهتدون /
Այս այաների թագմանությունը հետևյալն է. <Ով հավատացյալներ, վախեցեք Աստծուց այնպես, ինչպես արժանի է երկնչել նրանից և դուք հավատացյալ եք մեռնելու: Աստվածային կրոնը ընդգրկեցեք իր բոլոր տարածությամբ; Ապավինեք Աստծուն և մի ցրվեք: Հիշեցեք այն շնորհները, որոնք երկնքից թափվեցին ձեզ վրա: Դուք թշնամիներ էիք իրար նկատմամբ : Նա ձեր սրտերի մեջ ներդաշնակություն դրեց և եղբայր դարձաք: Ուրեմն շնորհակալ եղեք իր բարությունների համար:Դուք կրակի վիհի եզերքին էիք, նա ձեզ քաշեց ազատեց; Այս կերպով է նա իր գութը ցույց է տալիս ձեզ: Այսպիսով Աստված իր այաները ներկայցնում է ձեզ համար, որպեսզի իր փրկության ճամփով ընթնաք>:
Մարգարեների դպրոցում հացվատացյալների զարգացման համար, որոնք այս դպրոցի սաներն են, կատարելագործման համար կան փուլեր, որոնց պետք է ձգտի յուրաքանչյուր հավատացյալ: Գիտությունը այդ կատարելությանը հասնելու միջոցներից է, որը իսլամի մարգարեն նույնպես կարևորում է և ասում. Ձեռք բերեք այնպիսի առաքինություն, որ արժանի է Աստծուն: Այնպիսի առաքինություն, որ ձեզ կհեռացնի չարից և կմոտեցնի բարուն:
103-րդ այան մուսուլմաններին միասնության կոչ է անում և ասում. Մի մոռացեք թե ինչպիսին է ձեր մեջ հաստատվող թշնամությունը և ինչպես Աստված վերացրեց ձեր թշնամությունը, ձեր սրտերը մոտեցրեց իրար այնքան, որ դարձաք եղբայրներ:
Այս այաներից սովորում ենք.
1. Ինչպես մեռնելը կախված է նրանից , թե ինչպես է մարդ ապրում:
2. Հասարակության միասնությունը ցեղի ու լեզվի հիման վրա չի կարող հաստատապես լինել: Այն միասնությունն է իրական, որ հիմնված է Աստծո կրոնի վրա:
3. Միասնությունը միջազգային կամ քաղաքական ու ռազմական պայմանագրերի հիման վրա, իմաստ չունի: Իսկական միասնությունը դա այն ժամանակ է, երբ մարդկանց սրտերում բարություն կա, ինչը պարգևում է միայն Աստված:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 104-րդ այան:
ولتكن منكم امه يدعون الي الخير ويامرون بالمعروف وينهون عن المنكــر
واوليك هم المفلحون
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Մուսուլմանների միջից պետք է լինի մի խումբ, որպեսզի մարդկանց դեպի բարություն հրավիրեք, բարի գործերը թույլատրելով և չար գործերը արգելելով: Նրանք որ այսպես են վարվելու, երանության մեջ են լինելու>:
Մարդկային կյանքը ընթանում է համախմբված կերպով և հասարակական կյանքում անհատների յուրաքանչյուր քայլ կարող է ուղղակի ազդել հասարակության վրա: Մարդկային հասարակությունը նման է մի նավի, որի ամենափոքրիկ մասի վնասվելը կարող է պատճառ դառնալ, որ ամբողջ նավը խորտակվի; Ուստի հասարակության յուրաքանչյուր անդամ պատասխանատու է, որպեսզի նավը չվնասվի: Այս պատվիրանը կոչվում է բարի գործերին հեևտևել և վատ գործերից հեռու մնալ: Այն ասում է. մարդկանց բարի գործի հրավիրեք և եթե մեկը սխալ գործ է անում, նրան զգուշացրեք: Դա բխում է հանրության շահերից, ինչը յուրաքանչյուրի պարտականությունն է: Այս այան նաև շեշտում է, որ բացի ընդհանոր մուսուլմաններից, նրանց մի խումբը պետք է հասարակության մեջ բարություն տարածի և թույլ չտա, որ չարիքը տարածվի հասարակության մեջ: Այնպես, ինչպես եթե մի վարորդ ճանապահին սխալ է կատարում, բոլորը նրան զգուշացնում են , բայց այստեղ ոստիկաններն էլ պետք է նրան զգուշացնեն: Բարությունը կտարածվի այն հասարակության մեջ, որտեղ չի լինի պառակտում, և ընդհանուր հասարակության կարգը չխարխլվի:
Այս այայից սովորում ենք.
1. Իսլամական հասարակության մեջ մի խումբ պետք է հսկի մարդկանց արարքները, որպեսզի որտեղ որ կարիք կլինի, զգուշացնեն նրանց:
2. Եթե հասարակությունը ցանկանում է դեպի բարություն շարժվել, պետք է բոլորը միասնական լինեն ու հասարակության խնդիրները միասնաբար լուծեն:
3. Հավատացյալը պետք է մտածի ոչ միայն իր փրկության համար, այլ կարևորի նաև հասարակության շահերը:
4. Յուրաքնաչյուրի պարտքն է մարդկանց խրախուսել լավ գործեր անելու և զգուշացնել վատ գործերից: Որովհետև եթե հասարակության մեջ տարածվի բարությունը, վատ գործերը կնվազեն:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 92-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան