Իրանական երաժշտություն (2)
Երաժշտության պատմությունը և ծագումը տեղի է ունեցել հազարամյակներ առաջ, իսկ առաջին նվագարանը ոսկե սրինգներն են եղել: Երաժշտական արվեստի պատմությունը Իրանում բաժանվում է նախաիսլամական և իսլամական երկու գլխավոր ժամանակաշրջանների՝ որտեղ առաջին շրջանը վերաբերվում է Մարերի, Աքեմենյանների, պարթևների, Արշակունիների և Սասանյանների իշխանության օրոք ընդհանրացած երաժշտությանը, ինչին հաջորդում է արաբների իշխանության և իսլամական դարաշրջանների երաժշտությունը:
Նշելի է, որ Իրանում առաջին կատարելագործված նվագարանը Թենբուրն է, ինչը ժամանակակից թարի նման մի գործիք է: Այս նվագարանը՝ նախքան մարերի իշխանությունը, գոյություն է ունեցել Իրանում, իսկ մարերի օրոք երաժշտությունն իր առաջին քայլերն է արել Իրանում և ստեղծվել են «Գաթ» կոչվող երաժշտական մոտիվները:
Աքեմենյանների օրոք Իրանում հետզհետե սկսել է տարածում գտնել թե ռազմաշունչ և թե խրախճանքային մոտիվներով երաժշտությունը: Սակայն Իրանի մուղամային երաժշտությունը՝ որը կոչվեց Հաֆթ Խոսրովանի, վերաբերում է Իրանի երաժշտության ոսկեդարին՝ այն է Սասանյան դինաստիայի թագավոր՝ Խոսրով Փերվիզի իշխանության շրջանին:
Շուրջ երկու հազար տարի առաջ հիմնադրված Սասանյանների թագավորությունը՝ մոտավորապես 400 տարի, մինչև իսլամի մուտքը, իշխել է Իրանում և այս շրջանը իրանական երաժշտության ամենափայլուն ժամանակահատվածն է համարվում: Սասանյանների օրոք մեծ երաժշտագետներ հրավիրվեցին արքունական պալատ, որոնք հիմքը դրեցին իրանական երաժշտության:
Նախա-սասանյան Իրանի մասին պատմագիրները միայն հիշատակել են, որ զինվորական ու տնտեսական տեսակետից Իրանը չափազանց զարգացած երկիր է, բայց ոչ մի խոսք չեն ասել իրանական գիտության և արվեստի մասին:
Սասանյանների ժամանակ էր, որ հռչակ ձեռք բերեցին բանահյուսության, գրականության ու գեղարվեստի նշանավոր մարդիկ՝ ինչպիսիք էին Մանին և Մազդաքը:
Մանին հիմնեց Իրանի առաջին գեղանկարչության դպրոցը և հանճարեղ գրականագետներ գրեցին տասնյակ արժեքավոր գրքեր՝ դրանց թվում Քարնամե Արդաշիրը, Խոդայնամեն և այլն:
Սասանյանների հիմնադիր՝ Բաբիկի որդի Արդաշիրը, որ քաջածանոթ էր երաժիշտների խավին, նրանց համար առանձին օրենքներ ձևակերպեց, իսկ մյուս թագավոր՝ Անուշիրավանը կարևորեց արվեստագետների իրավունքը հարգելու անհրաժեշտությունը:
Սասանյան մեկ ուրիշ թագավոր Բեհրամ Գուրը, որ միաժամանակ վարպետ նվագող էր, լավ վարձատրում էր երաժիշտներին և նրանց հետ վերաբերվում էր ամենայն ակնածանքով.՝ ինչի հետևանքով, երաժշտության հանդեպ համակրանքն ու սերը՝ արմատավորվեց Իրանի ժողովրդի մոտ:
Եվ վերջապես՝ այս բոլորի արդյունքում, ասպարեզ իջան Իրանական երաժշտության առաջին հանճարները՝ Բարբոդը, Նեքիսան, Բամշադն ու Ռամթինը, որոնց ջանքերի շնորհիվ երաժշտությունը ծաղկեց Իրանում:
Սասանյանների օրոք Իրանում տարածված նվագարաններն են եղել՝ Նաին կամ Նեյը, Ռոբաբը, Բարբաթը և Չանգը՝ տավիղը:
Իրանի արևմուտքում գտնվող Թաղե Բոսթանի բարձրավանդակներում պատկերված են մակույկի մեջ նստած և Չանգ կամ հայերենով տավիղ նվագող մի քանի երաժիշտներ:
Իրանական հին նվագարան Բարբաթը, այժմ Ուդ է կոչվում, իսկ Նեյը, մինչ այժմ համարվում է Իրանի ավանդական երաժշտության լավագույն գործիքներից մեկը: Շատ գեղեցիկ հնչեղությամբ է լսվում Իրանական երաժշտությունը Բարբաթ նվագարանի կատարմամբ:
Իրանում իսլամական կրոնն ընդունվելուց հետո, իրանցիների կյանքում մի համընդհանուր փոփոխություն է տեղի ունենում՝ ինչից չեն բացառվում արվեստները՝ և դրանց թվում երաժշտությունը:
Այդ օրերին, Բեդվին արաբները երաժշտությունից գաղափար չունեին և ասվում է թե միակ արաբը, որ երաժշտություն գիտեր բանաստեղծ ՝ Աաշի Բեն Ղեյսանն էր: Նա, նվագելով էր արտասանում իր բանաստեղծությունները: Ի դեպ, Աբոլֆարաջ Էսֆահանին իր Աղանի անունով գրքում հիշատակել է, որ արաբները՝ Իրանը նվաճելուց հետո, յուրացրել են Իրանական մեղեդիները, որոնց ազդեցությունները այսօր էլ նկատելի են արաբական արդի երաժշտությունում:
Իսլամի նախօրյակին, նկատի առնվելով նվագածուների անորակ կատարումները, երաժշտությունը արգելվում է և միայն կրոնական ծիսակատարություններում դափի ձայնագրությամբ երգվում են Աստծուն փառաբանող և կրոնական սրբությունները գովերգող խոսքեր: