Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (102)
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Նախորդ հաղորդման ընթացքում ձեզ հետ զրուցեցինք լուսնային հիջրեթի 9-րդ դարի հայտնի բանաստեղծ, մտավորական, գրականագետ, գրող ու քաղաքական գործիչ Ամիր Ալիշիր Նավայիի մասին: Նա համաշխարհային ճանաչում ձեռք բերած գործիչ է, ով տարբեր բնագավառներում արժեքավոր ու հիշարժան ծառայություններ է մատուցել: Մեր այսօրվա հաղորդման ընթացքում ձեզ կծանոթացնենք Ամիր Ալիշիր Նավայիի ստեղծագործություններին:
Ինչպես ասացինք, որ Թեյմուրյանների իշխանության շրջանը Իրանում իշխանական տոհմերի տիրապետության ամենափառավոր շրջաններից է և նկատի առնելով մշակույթի ու արվեստի հանդեպ այս դինաստիայի ցուցաբերած հովանավորությունը, Իրանի մշակույթի ու քաղաքակրթության մեջ ձևավորվել է փայլուն մի շրջան: Իշխանական դիրքերում մշակութային էլիտայի ներկայությունն այս ժամանակաշրջանի գլխավոր յուրահատկություններից է: Այս շրջանի փայլուն դեմքերից է Սուլթան Հոսեյն Բայղարայի գիտնական ու արվեստասեր նախարար Ամիր Նեզամեդդին Ալիշիր Նավային:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ բանասերները գրականագետ ու արվեստագետ այս նախարարի պարսկերեն ու թուրքերեն լեզվով գրված ստեղծագործությունների թիվը 30 են հայտարարել: Դրանցից որոշները պահպանվել են, որոշներն անգտանելի են, իսկ որոշներից էլ որևէ օրինակ չի պահպանվել: Չորս դիվանները, գազելները, Խամսեն, «Լեսան-էլ-թէյր» մասնավին, «Մաջալես-ալ-նաֆաես»-ը և պարսկերեն ու թուրքերեն լեզվով նամակներն ու պարսկերեն լեզվով դիվանը նրա ստեղծագործություններից են:
Ցանկացած բանաստեղծի ու հասարակական ակտիվիստի անհատականությունն ու ստեղծագործությունները սերտ աղերս ունեն ժամանակի մշակույթի և քաղաքական ու հասարակական ճշմարտությունների հետ ու այդ պատճառով էլ որպես բանաստեղծ Ամիր Ալիշիր Նավայիի դերակատարությունը քննարկելիս պիտի նկատի ունենալ ժամանակի գրական զարգացումների ու իրադարձությունների հետ նրա առնչությունը: Նաև պիտի նկատի ունենալ, որ նա եղել է ժամանակի հայտնի գործիչներից մեկը և նրա ստեղծագործությունները քննարկելիս անհրաժեշտ է նկատի առնել 15-րդ դարի երկրորդ կեսում Թեյմուրյանների ժամանակաշրջանի պատմական իրավիճակի հետ նրա առնչությունն ու կապը: Քանի որ Ամիր Ալիշիրը բացի գրականության, պոեզիայի, փիլիսոփայության ու գիտության բնագավառներում իր արտակարգ ընդունակություններից նաև վարպետ նկարիչ ու ճարտարագետ է եղել և համարվել է Հարաթի մշակութային կյանքի առանցքը և հատուկ համբավ է վայելել քաղաքի տարբեր դասակարգերի մոտ:
Խորասանում ու նաև Կենտրոնական Ասիայում բնակվող իրանցիների մոտ, որտեղ տարածված են եղել տարբեր լեզուներ, պարսկերենը գրական ու ազնվական խավին պատկանող լեզու է համարվել և օգտագործվել է մշակույթի և հասարակական կյանքի հետ առնչվող բոլոր շփումներում: Դա ի տես այն բանի, որ պատմական հոլովույթ ապրած և կրոնական նշանակություն ստացած արաբերենն այդ օրերին օգտագործվում էր միայն ճշգրիտ ու հատկապես կրոնական գիտություններում: Թեյմուրյանների տիրապետության տակ գտնվող լեզուների երրորդ խումբը մոնղոլական տարբեր լեզուներն ու թուրքերենն էին, որոնք հատուկ էին այդ տարածքների բնակիչներին: Լեզվական այս խումբը ճանաչված է միջինասիական թուրքերեն կամ ջողթայի թուրքերեն անունով, ինչը ռուս բանասերներ հին ուզբեկերեն են անվանում: Բանասերների համոզմամբ այս լեզուն մինչև Ամիր Ալիշիր Նավայի երևան գալը գրական լեզվին արժանի վարկ ու տարածում չի ունեցել:
Ռուս բանասեր Ա. Ք. Բորոֆկովը Ամիր Ալիշիր Նավայիին հին ուզբեկերն գրական լեզվի հիմնադիրն է համարում և պատմական փաստաթղթեր ներկայացնելով համոզմունք է հայտնում, որ Ամիր Ալիշիր Նավայիի օգտագործած լեզուն մշակվել է թեյմուրյանների ժամանակ Աֆղանստանի հյուսիսում գտնվող Սամարղանդում ու Ֆորղանեի դաշտում բնակվող ուզբեկ ցեղախմբերի տարբեր ու կենդանի բարբառների հետ սերտ շփման արդյունքում և շատ պարսկերեն բառեր, ինչպես նաև հատուկ եզրույթներ և քերականական կանոններ մտել են այդ լեզվի մեջ:
Բորոֆկովը Նավայիի լեզուն հին ուզբեկերեն գրական լեզուն համարելով, ասում է. «Ամիր Ալիշիրը, որին ժամանակակիցները մեծահարգ բանաստեղծ ու գիտնական են համարել իր ամբողջ կյանքի ընթացքում իր մատուցած եզակի ծառայությունը համարել է այն որ այն ժամանակաշրջանում երբ պարսկերեն չափածոն ժամանակի ընթացքում մեծ զարգացում է ապրել և զարդարված լինելով մեծ գիտնականների անվամբ գրեթե անմրցակից է համարվել ու պարսկերեն արձակը ընդօրինակման ու ներշնչման գերազանց աղբյուր է ճանաչվել, նա հզորացրել է հին ուզբեկերեն գրականության հիմքերը»:
Ամիր Ալիշիրին համարում են ջողթայի թուրքերենի գրականության հիմնադիրը: Նա այդ լեզուն թուրքերեն է անվանում, սակայն եվրոպացի հեղինակներ թուրքերեն այս բարբառն ու դրա գրականությունը Միջին Ասիայում իշխող Չինգիզ Խանի երկրորդ որդու Ջողթայի անվամբ են կոչում: Այս լեզուն Թեյմուրի շրջանից տարածում է գտնում և նրա հաջորդների շրջանում զարգացում է ապրում: Մի այլ վկայության համաձայն Միջին Ասիայի թուրքերի գրական լեզուն մոնղոլների շրջանից մինչև 13-րդ դարը ջողթայի թուրքերեն չի ճանաչվել: Ռուս բանասերներ 8-րդից մինչև 12-րդ դարերում Միջին Ասիայում ու Խարազմում տարածված գրական ստեղծագորշությունների լեզուն հին ուզբեկերեն են կոչում: Ջողթայի բարբառը գրական այլ լեզուների նման տեղական բարբառների կամ ժողովրդի ընդհանուր լեզվի հիմքի վրա չի ստեղծվել, այլ առաջացել է տեղական որոշ լեզուների և Միջին Ասիայի գրական թուրքերենի բաղադրությունից: Այս բարբառում մեծ է եղել հարավային թուրքերենի ու հատկապես այսօր թյուրիմացաբար ազերի կոչվող լեզվի ազդեցությունը: Դա այն պատճառով է, որ այդ թվականներին Թավրիզի, Շիրվանի ու Հարաթի մշակութային կենտրոնների միջև կապն ու շփումը մեծ է եղել և Ատրպատականի բանաստեղծները, գրողներն ու արվեստագետները իրար շուրջ են հավաքվել Հարաթում:
Մինչև Նավային Սամարղանդում՝ Թրքախոս մականունով ճանաչված Միր Հեյդար Խարազմին, Յուսեֆ Ամիրին, Սաքաքին,Աթային, Յաղինին ու Գեդային, իսկ Հարաթում՝ Լոթֆին ջողթայի գրականության ուղղությամբ ջանք են գործադրել և հող են պատրաստել դրա զարգացման համար: Թուրք հայտնի բանասեր Թուղանի համոզմամբ մինչև մոնղոլների երևան գալը և հատկապես Ղարախանյանների շրջանում արևելյան Թուրքսստանի ու Յեդի Սուի և մասամաբ էլ Սեյհուն գետի հարավային ու միջին դելտայում բնակվող մուսուլմանների մոտ տարածված գրական աշխատանքներին զարկ տալու համար մոնղոլների շրջանում որոշ աշխատանքներ կատարվեցին: Այս աշխատանքները հետագային մեծ ծաղկում ապրեցին Թեյմուրյանների շրջանում և Աբոլղասեմ Բաբերի ու Սոլթան Հոսեյն Բայղարայի պես իշխանների շրջանում ջողթային թուրքերենը տարածում գտավ Խորասանում ու հատկապես Հարաթում: Նավային համարվում է գրական այս շարժման տարածման գլխավոր գործոնը: Հարյուրավոր գրողներ Հնդկաստանից մինչև Ստամբուլ և Սամարղանդից Եգիպտոս փորձել են մեկնաբանել նրա բանաստեղծությունները և նրա օգտագործած եզրույթները բացատրող բազմաթիվ բառեր են օգտագործել, ինչը վկայում է այս մեծ գործչի գրական տիրապետության սահմանների մասին:
Նավայիից հետո տարբեր շրջաններից Հարաթում համախմբված ու նրան շրջապատած աշակերտները նրա գրական բարբառն ու պոեզիան փոխադրեցին իրենց հայրենիք և կարճ ժամանակ անց Նավայիի բանաստեղծությունները տարածվեցին այլ տարածքներում և Անատոլիի ու Ատրպատականի բանաստեղծներն սկսեցին ստեղծագործել ջողթայի բարբառով: Ատրպատականում Քազեմ Սալաթ Նեշաթի և Հոջաթի, իսկ Անատոլիում Ահմեդ Փաշա Բորսայիի, Շեյխ Ղալեբի, Նադիմի ու Միր Ալիշիր Սանիի նման բանաստեղծներ ջողթայի բարբառով ստեղծագործելով ընդլայնեցին այդ տարածքներում այդ լեզվի գրական ազդեցությունը: