Սեպտեմբեր 02, 2016 16:07 Asia/Yerevan

Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 137-142-րդ այաներին:

Նախ  կլսենք Ալ Իմրան սուրայի 137 և 138-րդ այաները.

قد خلت من قبلكم سنن فسيروا في الارض فانظروا كيف كان عقبه المكذبين

هذا بيان للناس وهدي و موعظه للمتقين

Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Ձեզանից առաջ Աստված պատվերներ է տվել: Շրջեք աշխարհը և տեսեք թե ինչպիսի±ն  է եղել նրանց վախճանը, որ ձեզ ստախոս էին անվանում: Այս գիրքը աշխարհի հույսն է, հավատքի առաջնորդն ու բարեպաշտների խրատարարը>:

Ղուրանը մարդկանց առաջնորդելու և դաստիարակելու համար նրանց առաջարկում է պատմությամբ հետաքրքրվել և ասում է, որ մարդկությունը միայն ներկայում չէ: Այն ասում է. Ձեզանից առաջ էլ եղել են շատ մարդիկ, ովքեր ապրել են այս աշխարհում և մահացել: Տեսեք թե նրանց վաճխանն ինչպիսի±ն է եղել: Դա կարող է մեծ դաս լինել այսօրվա մարդկության համար, որովհետև աշխարհը կառավարվում է աստվածային օրենքների հիման վրա , իսկ այդ օրենքները ճանաչելը, առանց մարդու պատմությունն ուսումնասիրելու, հնարավոր չէ: Ուստի Ղուրանը մեզ հրավիրում է ուսումնասիրել պատմությունը և ուշադիր հետևել բարի և չար գործերին, պատմությունից սովորել ճիշտ ապրելու ձևը և չկրկնել նախնիների սխալները:

Այս այայից սովորում ենք 

1. Իսլամը խրախուսում է ճամփորդությունը, հատկապես պատմական վայրեր և նախկին քաղաքակրթությունների հետ ծանոթանալը:

2. Մարդու վեհությունը կամ նվաստացումը պատմության ողջ ընթացքում նույնն է եղել և դա ուսումնասիրելը շատ կարևոր է:

3. Թեև Ղուրանը ողջ մարդկության համար է, սակայն միայն առաքինիներն են առաջնորդվում: 

Այժմ  կլսենք Ալ Իմրան սուրայի 139-րդ այան:

ولاتهنوا ولا تحزنوا وانتم الاعلون ان كنتم مومنين

Այն թարգմանվում է հետևյալ կերպ. <Մի կորցրեք ձեր կորովը, մի տրտմեք: Եթե հավատացյալ եք, հաղթական պիտի հանդիսանաք>:

Երբ իսլամի զորքը Օհոդ պատերազմում պարտվեց, մուսուլմանների տրամադրությունն ընկավ և նրանց շարքերում տարածվեց անհուսությունը: Այս այան նրանց մխիթարում է ասելով. Պետք չէ մի պարտության համար հուսահատվել: Փոխարենը պետք է ձեր հավատքը ուժեղացնեք, և իմանաք, որ վերջնական հաղթանակը ձերն է: Այս այան ասում է, որ մի ժողովրդի արժանապատվության կարևոր գործոնը հավատքն է առ Աստված և աստվածային մարգարեներին հետևելը: Հակառակ դեպքում, այդ ժողովուրդը կարող է խորտակվել: Իսկ այդ աստվածային երևույթը դուք տեսաք Օհոդ պատերազմում:

Այս այայից սովորում ենք.

1. Հավատքն առ Աստված աշխարհիկ և հանդերձյալ կյանքերում, մարդու հաղթանակի արգասիքն է:

2. Պարտությունները չպետք է պատճառ դառնան, որ մարդ նահանջի, այլ պետք է դաս լինեն հաջորդ քայլերի համար:

Այժմ  կլսենք Ալ Իմրան սուրայի 140 և 141-րդ այաները:

ان يمسسكم قرح فقد مس القوم قرح مثله وتلك الايام نداولها بين الناس و

ليعلم الله الذين آمنوا ويتحذ منكم شهداء والله لايحب الظلمين / وليمحص

الله الذين امنوا ويمحق الكفرين

Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Եթե մահացու վերք ստացաք, անշուշտ ձեր թշնամիները միևնույն վերքերը ստացել են: Մահկանացուների հաջողությունները և ձախողումները փոփոխվում են, որպեսզի Աստված ճանաչի հավատացյալներին և ձեր միջից ընտրի մարտիրոսներին: Նա չի սիրում չարերին>:

Աստված հավատացյալներին փորձության է ենթակում և անհավատներին բնաջնջում է: Այս այաները խոսում են աստվածային մեկ այլ ավանդույթի մասին և ասում, որ կյանքը ոչ մեկի համար նույն ձևով չի մնում և անընդհատ փոփոխվում է : Հաջողություններից հետո գուցե գան դառը դեպքեր և հաղթանակներից հետո`պարտություններ: Կյանքի այս ելևեջը նրա համար է, որպեսզի յուրաքանչյուր անհատ բացահայտվի և պարզվի,  ով է հավատացյալ և ով` անհավատ: Այս այաները մուսուլմաններին մխիթարում են ասելով. Թեև Օհոդ պատերազմում պարտվեցիք, երեկ Բադրում հաղթել էիք: Եթե Օհոդ պատերազմում վիրավորվեցիք, իմացեք, որ թշնամին նույնպես վիրավորվել է: Ուրեմն իմացեք, որ դառնությունները միայն  ձեզ համար չեն և ընդհանրապես, կյանքի դառնությունը մշտական չէ: Դրանից հետո կարող է գալ քաղցրություն և հակառակը: Ուրեմն, հավատացյալներին մնում է լինել համբերատար և իմանալ, որ վերջնական հաղթանակն իրենցն է:

Այս այաներից սովորում ենք:

1. Աստված մարդկանց փորձության է ենթարկում պատրեազմում:

2. Անհավատների հաղթանակը չի նշանակում, որ Աստված նրանց նկատմամբ բարի է: Դա աստվածային փորձություն է:

3. Պատերազմը փորձություն է, որպեսզի զատվեն անհավատներն ու հավատացյալները: Իսկ հավատացյալը երբեք չի պարտվում, որովհետև նրա նահատակությունն անգամ փրկություն է:

Այժմ  կլսենք Ալ Իմրան սուրայի 142-րդ այան:

ام حسبتم ان تدخلوا الجنه ولما يعلم الله الذين جهدوا منكم ويعلم الصبرين

Այս այայի թարգմանությունը հետևյալն է.<Արդյոք ձեզ թվում է, որ դրախտ ե±ք մտնելու, այն դեպքում, երբ Աստված դեռ չի որոշել, թե ով է մարտնչողը և ով` համբերողը >:

 Այս այան խոսում է այն մասին, որ հավատացյալը պետք է պայքարի իր հավատքի համար և պաշտպանի այն: Այան ասում է որ սխալ է մտածել, թե միայն աղոթելով ու ծոմ պահելով կարելի է մտնել դրախտ: Որովհետև հենց Ջիհադի` սրբազան պատերազմի ժամանակ է պարզվում, թե ով է իսկական հավատացյալը և որքանով է  նա համբերատար;

Այս այայից սովորում ենք.

1. Սին հույսեր և երազներ չփայփայեք, որովհետև դա գոռոզամտության պատճառ է դառնում:

2.  Դրախտը գին ունի, դա մարդու բարի գործն է և ոչ թե միայն հավատքից խոսելը:

3. Համբերության և ջիհադի ասպարեզը միայն պատերազմի ճակատը չէ: Հավատացյալը մշտապես սրբազան պատերազմի մեջ է սատանայի դեմ: Կարևոր է նաև այն, թե հավատացյալը որքանով է հավատարիմ աստվածային պատվիրաններին և որքանով է կատարում դրանք:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 99-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան