Սեպտեմբեր 07, 2016 09:38 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարը կրկին հատկացված է Ղուրանի գիտական հրաշալիքների քննարկմանը:

Ղուրանն իր գլխավոր նպատակը համարելով մարդկության առաջնորդությունն ու դաստիարակությունն անհրաժեշտության դեպքում նաև անդրադարձել է գիտական թեմաների: Այս կապակցությամբ Ղուրանը բացահայտում է գոյության աշխարհի որոշ գաղտնիքներ, որը չի կարելի Ղուրանի ժամանակաշրջանի մարդկային գիտության արդյունքը համարել: Այլ խոսքով Ղուրանի ակնարկած գիտական թեմաները բնավ ազդված չեն մարգարեի ժամանակներում տարածված գիտական մշակույթից ու անկասկած վեր են դասվում նրանից: Հետաքրքիր կետն այն է, որ մարդկային գիտության ծավալների ընդլայնմանը զուգահեռ Ղուրանի գիտելիքներն էլ օրեցօր ավելի են երևան գալիս և ավելի մեծ թվով մտավորականներ են անդրադառնում այդ գրքի ճշմարտացիությանը:

Ինչպես նախորդ հաղորդման ժամանակ ասացինք Ղուրանի հրաշալիքների նշաններից մեկը գիտական որոշ ճշմարտությունները պարզ ու ըմբռնելի լեզվով բացատրելն է: Գոյության ճշգրիտ կարգին և արարչագործության աշխարհի օրենքներին Ղուրանի կատարած ակնարկները բոլորին հիացմունք են պատճառում: Երկնքի, Երկրի, մարդու, կենդանիների ու բնության արարմանը վերաբերող այաներն այդ երևույթները համարում են Աստծո նշանները և մարդուն կոչ են անում խորհել այդ մասին: Նման այաները մարդկությանը մղում են խորհել Աստծո գեղեցիկ արարչագործության նշանների մասին և մարդկության գիտական աճի համար հող են նախապատրաստում:

Ղուրանի գիտական հրաշալիքներից մեկն էլ այն այաներն են, որոնք ակնարկում են բույսերի երկսեռ լինելուն: Ղուրանի որոշ այաներ բացահայտում են բույսերի մոր իգական ու արական բջիջների գոյության փաստը, որը մինչև սրանից երեք դար առաջ համարվում էր բուսաբանության գաղտնիքներից մեկը և անծանոթ էր մարդկության համար: Օրինակ «Շոաարա» սուրայի 7-րդ այայում ասում է. «Արդյոք չեք դիտել երկրի վրա, որտեղ բույսերի տարբեր տեսակներից զույգեր արարեցինք»: Այս այայում Աստծո ուղերձը հստակ է: Նա ասում է, որ արդյոք մարդիկ չեն տեսնում երկիրը, որտեղ տարբեր տեսակի բույսերին էգ և արու, գեղեցիկ, հետաքրքիր ու տարբեր օգուտներով արարեցինք: Այստեղ բույսերի սեռերի մասին ակնարկ է կատարվել:

Հին ժամանակներում մարդիկ գիտեին, որ որոշ բույսեր արու և էգ են և նրանց բեղմնավորման համար արհեստական միջոցներ էին օգտագործում: Փաստերի համաձայն Ղուրանի ներկայացման շրջանում մարդիկ տեղյակ են եղել արմավենու մոտ սեռերի գոյության մասին: Սակայն դա բոլոր բույսերի վրա տարածվող ընդհանուր օրենք չէին համարում: Շուրջ երեք դար առաջ գիտա-հետազոտողներ բույսերի մասին նոր գյուտ կատարեցին: Նրանք ծանոթացան բույսերի բեղմնավորմանը և իմացան, որ բույսերն առաջանում են արու և էգ բույսերի բեղմնավորման միջոցով: 1731 թվականին շվեդացի գիտնական Կառլ Լինեն հայտարարեց, որ երկսեռ լինելը բույսերի մոտ ընդհանուր օրենք է համարվում: Թեև եկեղեցին դեմ գնաց նրա տեսակետին, սակայն մի առ ժամանակ անց նրա տեսությունը հաստատվեց գիտական շրջանակների կողմից: Սա ի տես այն բանի, որ Ղուրանը 1400 տարի դրանից առաջ հստակ կերպով անդրադարձել էր այդ հարցին:

Այսօր գիտնականների գիտական հետազոտություններն ու փորձարկումներն ապացուցել են, որ առանց բեղմնավորման բույսերի մոտ սերնդագործություն տեղի չի ունենում, բացառությամբ սակավաթիվ բույսերի, որոնք բազմանում են բջիջային մասնատման միջոցով: Գիտական տեղեկությունների համաձայն բույսերի սերնդագործության էությունը իրականում հիմնված է հատուկ մանր հատիկների միջոցով բեղմնավորման վրա և այդ բեղմնավորումը կատարվում է միջատների, ճանճերի ու մեղուների օգնությամբ: Սակայն բեղմնավորման գլխավոր ու տարածված միջոցը քամին է, որը մանր ու կշիռ չունեցող հատիկները ցրում է օդում:

Մարդկանց, կենդանիների ու բույսերի երկսեռ լինելու սկզբունքը մատնանշելով Ղուրանը դրա շրջանակն այնքան է մեծացնում, որ ներառում է ողջ գոյության աշխարհը և որևէ արարածի չի բացառում այդ օրենքից: Այդ թվում «Զաիրաթ» սուրայի 49-րդ այայում կարդում ենք. «Ամեն ինչը զույգ հորինեցինք: Երանի ուշադիր լինեք ու դրանից խրատ քաղեք»:

Այս այայի համաձայն սեռերի օրենքը վերաբերում է ոչ միայն կենդանի արարածների, այլ բոլոր իրերին ու արարածներին: Սա կարող է ակնարկել այն ճշմարտությանը, որ աշխարհի բոլոր իրերը բաղկացած են դրական ու բացասական մասնիկներից: Իհարկե որոշ գիտականներ սեռերի հարցը նմանեցրել են էլեկտրոններին ու պրոտոններին, որոնցից առաջինը բացասական, իսկ երկրորդը դրական լիցք ունի և գտնվում է ատոմի կորիզի մեջ:

Ամենայնդեպս կարելի է ասել, որ բոլոր արարածների երկսեռ լինելու մասին Ղուրանի ակնարկը բացահայտում է հետաքրքիր ու հրաշալի մի ճշմարտություն, որի մասին մարդկությունն անցյալում տեղյակ չի եղել: Այսպիսով պարզվում է, որ «ամեն ինչը զույգ հորինեցինք» արտահայտությունը կատարել է նա ով լիարժեքորեն տիրապետել է արարածների հորինման գաղտնիքներին ու նրբություններին:

Ինչպես ակնարկեցինք բույսերի բեղմնավորման ու սերնդագործության ընթացքում գլխավոր միջոցը քամին է, որ կշիռ չունեցող մասնիկները տարածում է օդում և մեծ դերակատարություն ունի բույսերի բեղմնավորման գործում: Քամին հեռու տարածություններ է փոխադրում այդ մասնիկները և դրանք հասցնելով բույսերի իգական անդամներին նրանց բեղմնավորում է:

Բացի այդ քամին նաև գլխավոր դերակատարություն ունի ամպերի լիցքավորման գործում: Ղուրանը նաև անդրադարձել է այդ ճշմարտությանը և սա էլ նրա գիտական մյուս հրաշալիքն է: Ղուրանն ամպերի լիցքավորման գործում քամիների դերակատարության մասին «Հաջր» սուրայի 22-րդ այայում ասում է. «Եվ քամիներն ուղարկեցինք լիցքավորելու համար ամպերն ու բույսերը և երկնքից ջուր հոսեցրինք ու ձեզ հագեցրինք դրանով մինչդեռ դուք չեք կարող դա պահպանեք»:

Այս այան ակնարկում է ամպերի լիցքավորման գործում քամիների դերակատարությանը: Քամիները իրար են միացնում ամպերի ցրված կտորները և նրանց լիցքավորում են: Դրանից հետո տեղեկացնում է անձրև տեղալու մասին: Ամպերի և նրանց միջոցով անձրևի արտադրման մասին այայի կատարած ակնարկը գեղեցիկ է: Աստված այս այայում ամպերին նմանեցնում է հայրերի ու մայրերի, որոնք քամիների օգնությամբ կենակցում, հղանում ու զավակներ են լույս աշխարհ բերում, այսինքն անձրևի բարեբեր կաթիլները իջեցնում են Երկրի վրա:

Այան ակնարկում է նաև մի այլ հետաքրքիր կետի և դա այն է, որ դուք անկարող եք պահպանել ջուրը: Դա կարող է ակնարկ լինել նախքան անձրևը տեղալը ջրի պահեստավորմանը, այսինքն դուք չեք կարող ձեր վերահսկողության տակ առնել անձրևի գլխավոր աղբյուրը համարվող այս ամպերը: Նաև հնարավոր է, որ դա ակնարկում է անձրև տեղալուց հետո ջրերի պահեստավորման հնարավորություն չլինելուն, այսինքն դաշտերում, լեռներում ու հովիտներում անձրև տեղալուց հետո դուք չեք կարող դրան մեծ ծավալով մի տեղ հավաքել: Քանի որ այդ ջրերի խոշոր մասը հողի միջոցով կլանվում և մի մեծ բաժինն էլ գոլորշիանում է: Սակայն դա ամենակարող Ատված է, որ բնության մեջ իր յուրահատուկ հնարքներով  ջրերը պահպանում է լեռների գագաթին նրանց ձյունի ու սառույցի վերածելով կամ նրանց երկրի ընդերքն ուղարկելով: Հաջորդ փուլում լեռների գագաթին և կամ երկրի ընդերքում պահեստավորված ջրերը Երկրագնդի ձգողականության ուժի հետևանքով կամ բարձրությունից հոսում են ներքև և կամ էլ երևան են գալիս աղբյուրների, հորերի ու գետերի տեսքով: Եթե չլինեին ջրի պահեստավորման գործում դերակատար այս բնական երևույթները գոյություն ունեցող ջրերը դուրս էին գալու մարդկության հասանելիությունից:

Ղուրանի ակնարկած ճշմարտությունները նույն այն ճշգրիտ հարցերն են, որոնք գիտական առաջադիմության արդյունքում պարզ են դարձել մարդկության համար: Մինչև այսօր տարբեր գիտությունների, այդ թվում օդերևութաբանության բնագավառում մարդկության արձանագրած հառաջադիմությունները ամպերի և ձյուների ու անձրևի միջոցով դրանց առաջացման մասին բազմաթիվ ճշմարտություններ են բացահայտել: Այդ ճշմարտություններն անցյալում հասանելի չէին մարդկությանը, իսկ այսօր էլ դրանց մասին տեղեկացել է արդիական սարքերի ու հնարավորությունների միջոցով: Այդ երևույթներին Ղուրանի կատարած ակնարկն այն էլ այնպիսի հստակությամբ, որ նկատելի է այս գրքում, վկայում է այն մասին, որ Ղուրանն աստվածային գիրք է և ուղարկվել է ամենակարող տիրոջ կողմից, ով արարել է բոլոր արարածներին և տեղյակ է բոլոր երևույթների գիտական օրենքներին: