Սեպտեմբեր 19, 2016 21:33 Asia/Yerevan
  • Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (104)

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Նախորդ հաղորդման ընթացքում ձեզ հետ զրուցեցինք լուսնային հիջրեթի 9-րդ դարի հայտնի բանաստեղծ, մտավորական, գրականագետ, գրող ու քաղաքական գործիչ Ամիր Ալիշիր Նավայիի մասին: Նա համաշխարհային ճանաչում ձեռք բերած գործիչ է, ով տարբեր բնագավառներում արժեքավոր ու հիշարժան ծառայություններ է մատուցել: Մեր այսօրվա հաղորդման ընթացքում ձեզ կծանոթացնենք Ամիր Ալիշիր Նավայիի ստեղծագործություններին:

Ասացինք, որ Թեյմուրյանների շրջանի ականավոր դեմքերից է Սուլթան Հոսեյն Բայղարայի գիտնական ու արվեստասեր նախարար Ամիր Նեզամեդդին Ալիշիր Նավային: Նա ծնվել է լուսնային հիջրեթի 844 թվականի ռամազան ամսվա 17-ին՝ 1441 թվականի փետրվարի 9-ին Հարաթում, գիտությամբ հետաքրքրված մի ընտանիքում: Ուսման տարբեր փուլերն անց կացնելով Սուլթան Հոսեյն Բայղարայի իշխանության շրջանում ավագ դիվանապետի պաշտոնին է նշանակվում ու արժեքավոր ծառայություններ է մատուցում ժողովրդին: Այդ օրերին արվեստի գործիչներ տարբեր քաղաքներից մեկնում էին Սուլթան Հոսեյն Բայղարայի արքունիքն ու վայելում էին Ամիրի հովանավորությունը՝ հարստացնելով Իրանի արվեստի ու գրականության գանձարանը: Նա վախճանվում է լուսնային հիջրեթի 906 թվականին:

Ժամանակակից գրականության մեջ գրողին վարկ ու հեղինակություն է փոխանցում նրա ստեղծագործության բովանդակության թարմությունն ու նաև հեղինակի ոճը: Սակայն պարսից դասական գրականության մեջ այդպես չէ և բանաստեղծը հետևելով ժամանակի տարածված մեթոդներին կարող էր իր արվեստը հանձնել հանրության դատողությանն ու գնահատանքին: 

12-րդ դարում իրանցի մեծ բանաստեղծ Նեզամին արևելյան որոշ հայտնի մոտիվները ի մի է հավաքում «Խամսե» կոչվող հավաքածույի մեջ: Նեզամիի հորինած մոտիվները հետագային վերածվում են գրողների ու բանաստեղծների գնահատման համար գրական պաշտոնական չափանիշի: Դա ի տես այն բանի, որ այդ բանաստեղծներից շատերն ապրել են իրարից մի քանի հարյուր տարի հետո կամ առաջ:

Այն օրվանից երբ Նեզամին հորինեց իր «Խամսե»-ն, գրական ավանդույթի ու բանաստեղծական վարկանիշի վերածվեց Խամսե գրելը և Խամսեներ գրելու մեջ հաջողելը համարվեց բանաստեղծի հզորության հաստատման չափանիշը, քանի որ խամս հորինելու համար միայն հինգ չափածո հեքիաթներ հորինելը բավարար չէր: Այդ պատմությունները Նեզամու Խամսեյի հետ ընդհանուր եզր ունենալուց բացի իրենց խորագրի, պատմության կառույցի, բովանդակության ու կերպարների ու գեղարվեստական մշակման տեսակետից յուրօրինակ պիտի լինեին ու առաջընթաց քայլ համարվեին պոեզիայի զարգացման ու գրականության կատարելագործման ուղղությամբ: Այդ պատճառով էլ խամս գրելը բարդ աշխատանք էր և շատ բանաստեղծներ որոնք Խամսե գրելու փորձ կատարեցին չկարողացան դրանք ավարտին հասցնել և պարզերես դուրս գալ այդ քննությունից:

Խամսե գրելու փորձ կատարած ցանկացած հեղինակ գլխավոր բովանդակության ու կերպարների ճակատագրի մեջ մասնակի փոփոխություններ է կատարել, այնպես որ հին պատմությունը նոր երանգ ստանալով գրական նոր տեսք է ստացել: Այդ նոր Խամսեները լեզվի ու գրական ճաշակի տեսակետից ըմբռնելի են եղել ժամանակակիցների համար: Այդ ճշմարտությունը նկատի առնելով է, որ «Խամսե»-ի պատմական թեմաներն իրենց գրական նշանակությունը պահպանել են բոլոր սերունդների մոտ:

Նեզամիից հետո հնդիկ ու իրանցի հայտնի բանաստեղծ Ամիր Խոսրո Դեհլավին, իսկ նրանից երկու դար անց Ամիր Ալիշիր Նավային հորինել են իրենց «Խամսե»-ները:

Ռուս մեծ արևելագետ Բերթլեսը «Նավային ու Նեզամին» գրքում գրում է. «Ամիր Ալիշիրը իր մասնավիների նախաբանում հիշատակել է նախորդների անունները՝ մեծարելով նրանց: Նեզամիին կոչել է «Մախզան-ալ-ասրար»-ի գոհարը, իսկ Ամիր Խոսրո Դեհլավիին «քաջ միահեծանի, ով հնդկական ջրդեղված սուր է ձեռք բերել և Նեզամու միակ արժանի փոխարինողն է համարվում նրանց միջից, ովքեր փշի ու տատասկի նման շրջապատում են ծաղիկներին»:

Ամիր Ալիշիրն իր և «Խամսե»-ի մասին, ասում է, որ «նա համարձակորեն համեմատական եզրեր գծել իր և Նեզամու ու Դեհլավու միջև սարսափում է փուշ համարվելուց, որն ընկել է շախմատի տախտակի վրա՝ հայտնվելով սև ու սպիտակ քարերի միջև և կարող է թե գետին տապալվել և թե հայտնվել փղերի ու ձիերի սմբակների տակ»:

Ամիր Ալիշիրի «Խամսե»-ն թրքերեն գրականության մեջ համարվում է նրա գլուխգործոցը: Այս «Խամսե»-ն թեև ժամանակին տարածված Խամսեներ հորինելու ավանդույթին է հետևում, սակայն սոսկ ընդօրինակում չէ և պարունակում է բազմաթիվ թարմ ու նոր դրվագներ: Թեև Ամիր Ալիշիրը օր հինգ մասնավիներում ընտրել է իր նախորդների ավանդական թեմաները, սակայն դրանք ներկայացրել է հատուկ հնարքներով մեջբերելով թուրք ժողովուրդի բանավոր գրականությունից առնված և կամ բանաստեղծի միջոցով հորինված նոր պատմություններ: Շատ քննադատների համոզմամբ Ամիր Ալիշիրը գրելով «Խամսեն»-ն հորինել է լիովին արդիական մի ստեղծագործություն:

Թրքախոս ժողովուրդների գրականության մեջ այս «Խամսե»-ն մեծ նշանակություն է վայելում: Այպես որ Նավայիից հետո նրա որոշ մասնավիները հայտնվել են թրքագիր բանաստեղծների ուշադրության կենտրոնում և դրա ընդօրինակությամբ այլ մասնավիներ են գրվել: Օրինակ լուսնային հիջրեթի 10-րդ դարի երկլեզու բանաստեղծ Մոհամմեդ Ֆոզուլին, որն իր «Լեյլի և Մեջնուն» մասնավին հորինել է ազերի թրքերեն լեզվով մեծ հարգանքով է հիշատակում Նավայիին ու նրան խոսքի մեծ ուսուցիչ է կոչում: Ամիր Ալիշիրի ուսուցիչ և ընկեր, իրանցի մեծ բանաստեղծ Մոլանա Նուրեդդին Աբդոլռահման Ջամին էլ մեծարել է Ամիր Ալիշիրի այս ստեղծագործությունը և իր «Էսկանդարնամե» և «Հաֆթ Օրանգ» մասնավիներում գովասանքով է արտահայտվել Ամիր Ալիշիրի բանաստեղծական ընդունակության մասին:

27 հազար երկտող պարունակող Ամիր Ալիշիրի «Խամսե»-ն բաղկացած է հետևյալ հինգ բաժիններից. լուսնային հիջրեթի 888 թվականին հորինված «Հերաթ-ալ-աբրար»-ը, որ հիշեցնում է Նեզամու «Մախզան-ալ-ասրար»-ը և Ամիր Խոսրո Դեհլավու «Մաթլա-ալ-անվար»-ը, 889 թվականին գրված «Ֆարհադն ու Շիրինը», որ հիշեցնում է Նեզամու «Խոսորո և Շիրինը» և Ամիր Խոսրո Դեհլավու «Շիրինն ու Խոսրոն», «Լեյլի և Մաջնուն»-ը, որ հիշեցնում է Նեզամու և Ամիր Խոսրո Դեհլավու նույնանուն ստեղծագործությունները, 889 թվականին գրված «Սաբըե Սայարեն», որ հիշեցնում է Նեզամու «Հաֆթ Փեյքար»-ը և Ամիր Խոսրո Դեհլավու «Հաշթ Բեհեշթ»-ըև ի վերջո «Սադ-ե Սեքանդարին», որը գրվել է 890 թվականին և հիշեցնում է Նեզամիին «Էսանդարնամե»-ն և Ամիր Խոսրո Դեհլավու «Այինե Էսքանդարին»:

Շատ արագ ժողովրդականություն ձեռք բերած այդ պատմությունները Նավային ավարտին է հասցնում երկու տարվա ընթացքում, որը բանաստեղծն ինքն էլ սխրալի գործ ու հրաշք է համարել: Նա մի բանաստեղծության մեջ իր կատարածը վեր է դասել մարդկային կարողության սահմաններից և հավակնել է, որ իր ապրած ժամանակաշրջանում, որևէ մեկը չի կարողացել իր նման աշխատանք կատարել:

Թրքերեն լեզվով Ամիր Ալիշիրի արձակ ստեղծագործություններից ամենակարևորը լուսնային հիջրեթի 897 թվականին գրված «Մաջալես-ալ-նաֆաես» կոչվող կենսագրությունների գիրքն է: Դա պիտի արևելյան թրքերեն գրականության պատմության առաջին գիրքը համարել: Այդտեղ հիշատակված են 459 թրքախոս բանաստեղծներ, որոնց մեծամասնությունը նաև պարսկերեն լեզվով բանաստեղծություններ է գրել: «Մաջալես-ալ-Նաֆաես»-ն առաջին գրական կենսագրությունների գիրքն է, որտեղ համառոտ կերպով անդրադարձ կա Ամիր Ալիշիրի ժամանակներում և կամ նրանից մի փոքր առաջ ապրած բանաստեղծների մասին: Հեղինակը գրքի նախաբանում գրել է, որ աշխատասիրության նպատակն է լրացնել Ջամիի «Բահարեսթան»-ը և Դոլաթշահ Սամարղանդիի «Թազքարաթ-ալ-շոաարան»: Թուրք բանասեր Թուղանը թյուրիմացաբար դա համարել է Ջամիի «Նաֆահաթ-օլ-օնս» գրքի հավելվածը, մինչդեռ դա սուֆիական կենսագրական է, իսկ Ամիր Ալիշիրը գրական կենսագրություններ է ներկայացրել և դրանց մեջ որևէ ընդհանրություն գոյություն չունի: Ամիր Ալիշիրն այս ստեղծագործության մեջ կարճ տողերում սակայն համապարփակ կերպով ներկայացրել է նրանց և իր քննադատական տեսակետն է հայտնել նրանց ստեղծագործությունների մասին: Ամիր Ալիշիրի այս ստեղծագործությունն անգամներ թարգմանվել է պարսկերենի:

Ջողաթայի թուրքերենով գրված Ամիր Ալիշիրի ստեղծագործությունների մեծ ծավալը պատճառ է դարձել, որ դրանց ընկալման համար բառարաններ գրվեն: Նույն ժամանակաշրջանում Սուլթան Հոսեյն Բայղարայի հրամանով գրվում է «Բադայե-ալ-լողաթ»-ը, որը հետագային՝ լուսնային հիջրեթի 1084 թվականին վերաշարադրում է Թալե Հարաթին և դա օգտագործման է ենթարկվում այլ բառարանների մշակման համար: «Լողաթ Աբուշքան»-ն էլ մի այլ բառարան է, որի հեղինակն անհայտ է և 10-րդ դարի սկզբին գրվել է Անատոլիայում և այդտեղ բերվել են Նավայիի, Լոթֆիի և ջողաթայի թրքերներով  ստեղծագործած այլ բանաստեղծների ստեղծագործությունների օրինակները: Նադեր Շահ Աֆշարի հատուկ քարտուղար Միրզա Մեհդի Ասթարաբադին էլ գրել է «Սանգլախ» բառարանը և դրա նախաբանում նշել է, որ դա նպատակ ունի վերացնել Ամիր Ալիշիրի ստեղծագործությունների խնդիրները: