Սեպտեմբեր 19, 2016 21:37 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Նախորդ հաղորդման ժամանակ ձեզ հետ զրուցեցինք լուսնային հիջրեթի 9-րդ դարի հայտնի բանաստեղծ, մտավորական, գրականագետ, գրող ու քաղաքական գործիչ Ամիր Ալիշիր Նավայիի մասին: Նա համաշխարհային ճանաչում ձեռք բերած գործիչ է, ով տարբեր բնագավառներում արժեքավոր ու հիշարժան ծառայություններ է մատուցել: Այսօր քննարկելու ենք իրանցի հանրահայտ մտավորականի բանաստեղծություններում նկատվող իրանական ինքնության տարրերը:

Քրաջերը ինքնությունը համարում է «Սեփականի և ուրիշի միջև հավասարակշռություն»: Ազգային ինքնությունը նշանակում է պատկանելիության ու հավատարմության զգացմունք ազգային հավաքականության ընդհանուր տարրերի ու խորհրդանիշների հանդեպ: Միմյանցից առանձնացվելու և ծանոթացման պատճառ դարձող այդ տարրերից ու խորհրդանիշներից են հասարակական, մշակութային, լեզվական, պատմական, աշխարհագրական, քաղաքական ու կրոնական տարրերը: Ինքնությունը կառուցվում է այդ տարրերի հիման վրա և հոսուն լինելու պատճառով ժամանակի ընթացքում մատնվում է վայրիվերումների:

Ազգային ինքնությունը մի ժողովրդի առանձնացնում է մյուսից: Այս տարանջատման գրավականը գիտակցության տարրն է: Մինչև այնքան ժամանակ որ «սեփական»-ը ուրիշից զատելու գիտակցություն չի առաջացել ազգային ինքնություն չի կարող ձևավորվել: Շատ մտավորականներ այն կարծիքի են, որ ինքնությունը հիմնականում վերադառնում է որպես առանձին էակ սեփական անձի մասին անհատի ընկալմանը: Ինքնությունն այն մեթոդն է, որի միջոցով մարդը մեկնաբանում ու վերագտնում է իրեն: Հետևաբար դա թե սեփական անձը ճանաչել է և թե սեփական անձն ուրիշին ծանոթացնելը: Պիտի նկատի ունենալ, որ ցանկացած ժողովրդի ինքնությունն առաջին հերթին այդ ժողովրդի աշխարհագրության ծնունդն է և այդ հիման վրա Իրանի մայրցամաքային ծանծաղուտն իրանական ինքնության օրրանն է համարվում:

Իրանական ինքնությունը միֆերի չափ հնություն ունի: Ֆերդոսու «Շահնամե»-ն, որն իրանական ինքնության ու քաղաքակրթության լավագույն վկայագիրը և Իրանի միֆերի ու պատմության վկան է համարվում, թե իր դիցաբանական և թե պատմական բաժիններում Իրանը որպես երկիր և Իրանի ժողովուրդը, որպես ժողովուրդ է հիշատակում: Մշակութային, գրական ու գեղարվեստական բնագավառներում իրանագետների բազմաթիվ ուսումնասիրություններ վկայում են այն մասին, որ Իրանը հին ժամանակներից սկսած մշակույթի ու քաղաքակրթության օրրան է եղել և համարվում է պատմական աշխարհի գերազանց քաղաքակրթություններից մեկը, որն օժտված է ինքնության արժեքավոր ու գերազանց հատկանիշներով:

Աշխարհագրական տեսակետից Իրանը գտնվել է հաղորդակցության առանցքի վրա և միևնույն ժամանակ աշխարհակալության և այլ երկրները նվաճելու պատճառով մշտապես եղել է այլ ժողովուրդների տեսակետների բախման վայրը, սակայն կարողացել է մշակութային առումով տիրապետել այդ երկրներին և իր մշակույթ ու քաղաքակրթությունը հիշատակ թողնել այդտեղ: Պատմությունը վկայում է, որ այն ժամանակահատվածներում է, որ Իրանն օտարների հարձակման թիրախ է դարձել իրանցիները ոչ միայն օտար նվաճողների դիմաց պահպանել են իրենց ինքնությունը, այլև կարողացել են իրանական ինքնությունը տիրապետող դարձնել: Մյուս ժողովուրդների հանդեպ իրանական ինքնության գերազանցությունն այն աստիճանի է եղել, որ այդ թագավորների մայրաքաղաքները համարվել ոն Իրանի մշակույթի, քաղաքակրթության ու արվեստի խորհրդանիշը:

Պարսից լեզուն և գրականությունը և հատկապես պարսից պոեզիան իրանական մշակույթի գլխավոր ու անփոփոխ տարրն են եղել և Թեյմուրյան շրջանն էլ համարվել է իրանական մշակույթի ու գրականության փայլուն շրջաններից մեկը: Այս ժամանակաշրջանում Իրանի գրականության պատմության մեջ երևան են եկել կարող ու անվանի վարպետներ և իրենց ստեղծագործություններում տարածել են իրանական մշակույթն ու ինքնությունը: Ամիր Ալիշիր Նավային մեկն է այդ բանաստեղծներից, ով իր բանաստեղծություններում տեղադրել է իրանական մշակույթի և ինքնության տարրերը:

Իրանական մշակույթի և ինքնության հատկանիշներից մեկը արդարադատությունն է: Արդարադատությունն ու արդարությունը խոր արմատներ ունեն իրանական ինքնության մեջ և Իրանում Աքեմենյաների շրջանից սկսած հավասարությունը եղել է Իրանի ժողովրդի մեծ իդեալը և իսլամական շրջանում էլ արդարադատությունը, միաստվածապաշտության, հավիտենականության ու մարգարեության կողքին դասվեց կրոնի գլխավոր սկզբունքների շարքը և Իրանի իսլամական պատմության ողջ ընթացքում միստիկներ, մտավորականներ ու բանաստեղծներ շարունակ արդարադատության ու արդարության կոչ են արել թագավորներին ու իշխանավորներին: Իրանական դիցաբանության մեջ Դարբին Քավեն հանուն արդարության մղվող պայքարի և իրանցի արքա Ֆերեյդունը արդարադատության խորհրդանիշն են համարվել: Ամիր Ալիշիրն իր բանաստեղծություններում օգտվել է իրանական ինքնության այս կարևոր տարրերից և նկատի առնելով իր հոգեկանը, արդարության կոչ անելով ընթերցողին հիշեցնում է բռնության ու անարդարության վախճանի մասին:

Կրոնական մտածողությունը և կյանքի ընթացքում մարդուն առաջնորդող կրոնի հանդեպ հավատքն իրանական ինքնության ու աշխարհայացքի գլխավոր գծերն են համարվում: Պարսից գրականության ստեղծագործությունների նախաբանը սկսվում է Աստծո և կրոնի մեծերի արժանիքների հիշատակմամբ: Ամիր Ալիշիրի դիվանում կրոնի հանդեպ հավատքն իր դրսևորումն է գտում Աստծո բարեգթության ու ողորմության հանդեպ հավատքով, աղոթքով և միայն Աստծուն ապավինելով:

Իրանցիները շարունակ խորհել են կյանքի վախճանի մասին և տեղյակ լինելով այս անխուսափելի վախճանի մասին փորձել են ապրելու համար առավել խոր իմաստ ու փիլիսոփայություն գտնել: Կյանքի անցողիկության հանդեպ հավատքը պատճառ է դարձել, որ իրանցիների մոտ առաջանա պահի արժեքն ըմբռնելու հասկացությունը: Այդ գաղափարն առավելապես շաղկապվում է Խայամի անվան հետ, սակայն իր դրսևորումն է գտել նաև պարսից լեզվի այլ գրողների ու բանաստեղծների մոտ: Աշխարհի անցողիկության վրա հիմնված հայացքը հատկապես մոնղոլական արշավանքներից հետո կազմել է միստիկական մտածողության գլխավոր կորիզը և դրան զուգահեռ ուրախությունն էլ համարվում է իրանական մշակույթի և ինքնության մյուս հիմնասյունը: Իրանցիները տարվա ընթացքում 12 կամ ամիսը մեկ տոնախմբությունն էին կազմակերպում, որոնց պիտի ավելացնել Նովռուզը, Մեհրեգանը, Սադեն ու մի շարք այլ տոներ: Աստվածապաշտությունը, իմաստասիրությունը, արդարադատությունը և ուրախությունն այս տոնախմբությունների գլխավոր սկզբունքներին էին: Համալսարանի դասախոս և պարսից գրականության բնագավառում մնայուն դեմք Ռասթեգար Ֆասայիի համոզմամբ ուրախությունն ու հրճվանքն իրականության մեջ մեկնաբանվել են, որպես երազանքների իրագործում, արդարդատություն և Աստծո բարիքներից օգտվել, որի մի մասը համարվել է ծիծաղը, ծափողջույնն ու հրճվանքը:

Ամիր Ալիշիր Նավային ուրախությունն ամփոփում է պահի արժևորման, այսօրվա ուրախությունը վաղվան չթողնելու, աշխարհն անցողիկ ու անարժեք լինելու գիտակցության և աշխարհի հանդեպ լավատեսությունից հրաժարվելու մեջ:

Մարդու գոյության, ինչպես նաև նրա անհատականության ու ինքնության նշանակությունը դարերի ընթացքում շարունակ բոլոր մարդկանց ուշադրության կենտրոնում է եղել և շարունակ ընդգծվել է կրոնի ու գրականության երևելի դեմքերի ստեղծագործություններում: Բարի անվան ձգտելը, թերությունները կոծկելը, աշխարհի անցողիկության ու անարժեքության ընդգծումն ու դրանից հրաժարվելը, ճակատագրի հանդեպ հավատքը և ճշմարտության հետևելը բարոյական ու մշակութային այն յուրահատկություններից են, որոնց Ամիր Ալիշիրը շարունակ անդրադարձել է իր բանաստեղծություններում:

Իրանցիների մտածողության մեջ ամեն ինչ ընթանում է համաձայն ճակատագրի և մարդը պիտի հանձնվի ճակատագրին: «Նաղշբանդիե» աղանդին հետևող Ամիր Ալիշիրը ճակատագրի հանդեպ մարդու անզորության նլատմամբ հավատք ունենալով մարդուն կոչ է անում հանձնվել ճակատագրին և նրան հրաժարեցնում է բողոքելուց ու գանգատվելուց:

Իրանական մշակույթի և ինքնության տարրերից մեկն էլ պարսից լեզու է: Լեզուն մշակույթի առանցքն է կազմում և ցանկացած ժողովրդի մշակույթը հնարավոր է փոխանցել այդ ժողովրդի լեզվի միջոցով: Պարսից լեզուն ու գրականությունը թե լեզվական և թե պատմական առումով ազգային ու մշակութային ինքնության պահպանման հարցում կարևոր դիրք ունեն: Իրանական ինքնությունը անքակտելի կապեր ունի պարսից լեզվի ու գրականության հետ և դրա մեծարումը համարվում է ազգային ինքնության արժևորում: Ամիր Ալիշիրը բանաստեղծություններ է գրել պարսկերեն ու թուրքերեն լեզուներով: Նա իր պարսկերեն ու թուրքերեն բանաստեղծությունների մասին գրած տողերում գնահատել է իր թուրքերենը, սակայն պարսկերեն լեզվի հետ համեմատած նրան ոսկու դիմաց շաքար է անվանում և առավել բարձր է դասում պարսկերենը:

Քաղցր ու գունեղ բազում խոսքեր ունեմ թուրքերենով,

Սակայն քիչ չեն նաև պարսկերենի ակ, գոհարները:

Ասես խոսքի շուկայի մեջ մի կողմում

Քաղցրեղենի խանութ եմ բացել իսկ մյուսում՝ ոսկերչատուն:

Այս խանութներից աղքատները բան չեն գնում,

Հարուստներն են իմ ապրանքի հաճախորդը: