Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (106)
Այսօր մեր հաղորդման ընթացքում կծանոթանաք լուսնային հիջրեթի 9-րդ դարի իրանցի հայտնի գրող, գիտնական, աստղագետ, Ղուրանի մեկնաբան ու մաթեմատիկոս Մոլանա Հոսեյն Վաեզ Քաշեֆիի հետ:
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Կրկին ձեր հյուր ենք «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի մեկ այլ համարով: Այսօր մեր հաղորդման ընթացքում կծանոթանաք լուսնային հիջրեթի 9-րդ դարի իրանցի հայտնի գրող, գիտնական, աստղագետ, Ղուրանի մեկնաբան ու մաթեմատիկոս Մոլանա Հոսեյն Վաեզ Քաշեֆիի հետ: Իրանցի այս մտավորականն արժեքավոր ծառայություններ է մատուցել տարբեր բնագավառներում:
-----
Մոլանա Հոսեյն Վաեզ Քաշեֆի անվամբ հայտնի դարձած Քամալեդդին Հոսեյն Իբն Ալի Սաբզեվարին թեյմուրյանների շրջանի իրանցի հայտնի ու ազդեցիկ գրողներից, գիտնականներից, աստղագետներից, Ղուրանի մեկնաբաններից ու մաթեմատիկոսներից է: Նա իր բանաստեղծություններում օգտագործել է Քաշեֆի կեղծանունը և քանի որ ժողովրդի համար քարոզ էր կարդում նաև հայտնի է դարձել Վաեզ կամ քարոզիչ անվամբ: Վաեզ Քաշեֆին ծնվել է Սաբզեվարի Բեյհաղ շրջանում: Նրա ծննդյան թվականի մասին հստակ տեղեկություն գոյություն չունի, սակայն դա հիշատակել են լուսնային հիջրեթի 830-ից 845 թվականների ընթացքում: Քաշեֆին տարրական ուսումն ստացել է Սաբզեվար քաղաքում, որն այդ օրերին գիտության օրրան էր համարվում: Թաբարսին իր «Մաջմա-ալ-բայան» գրքում գրում է, որ այդ օրերին Սաբզեվարը իսլամի ու գիտության կենտրոններից է եղել: Ունեցել է գեղեցիկ մզկիթներ ու դպրոցներ: Այս տարածքի գիտնականները հին ժամանակներից սկսած նաև հոգևորականներ են եղել ու քարոզներ են կարդացել: Հետևաբար միջավայրը պատրաստ է եղել իսլամ աշխարհում մեծ համբավի տիրացած քարոզչի դաստիարակման համար:
Քաշեֆին ապրել է թե՛ թեյմուրյանների ժամանակաշրջանի ավարտին և թե՛ ժամանակից է եղել Սուլթան Հոսեյն Բայղարային ու նրա արժանավոր նախարար Ամիր Ալիշիր Նավայիին: Քաշեֆին մանուկ հասակում սերտում է կրոնական գիտելիքները, մաթեմատիկան ու գեղագրությունը, այնուհետև հետաքրքրվում է միստիկայով: Նա ժամանակի բոլոր գիտություններում ժամանակի հռչակավոր դեմքերից է եղել:
Մոլանա Հոսեյն Վաեզի Քաշեֆին հմուտ է եղել տարբեր գիտություններում, որոնցից կարելի է հիշել Ղուրանի մեկնաբանությունը, հադիսը, հռետորությունը, մաթեմատիկան, գերբնական գիտությունները և աստղագիտությունը: Նա երկար տարիներ աշխատել և հոգևոր գիտելիքներ ու բարոյական արժանիքներ է քարոզել Սաբզեվար, Նեյշաբուր, Մաշհադ և հատկապես Հարաթ քաղաքներում և գրավիչ ու հմայիչ խոսքերով առաջնորդել է ժողովրդին և ինչպես «Ռոզաթ-ալ-սաֆա»-ի հեղինակն է գրում, գեղեցիկ երգով ու հմայիչ ձայնով քարոզել ու խրատել և համապատասխան ակնարկներով պարզաբանել է աստվածային այաներն ու խոսքը, ինչպես նաև իսլամի մեծ մարգարեից փոխանցված հադիսները:
Քաշեֆին Սաբզեվարի մեծ ուսուցիչների մոտ կրթվելուց հետո տեսած երազի հետքերով Սաըդեդդին Քաշղարիին որոնելով մեկնում է Նեյշաբուր և Մաշհադ, սակայն նրան մահացած է գտնում: Հետևաբար այցի է գնում Հարաթում գտնվող այդ մեծ հոգևորականի դամբարանին: Մոլանայի դամբարանում Քաշեֆին հանդիպում է իրանցի հանրահայտ բանաստեղծ Նուրեդդին Աբդոլռահման Ջամիին: Ջամին Քաշեֆիին ծանոթացնում է «Նաղշբանդիե» ուղղության ուսմունքի ու սկզբունքների հետ և նրա ցուցումներով Քաշեֆին անդամակցում է «Նաղշբանդիե» ուղղությանը:
Քաշեֆին ժամանակի գիտություններին տիրապետելուն և այդ բնագավառներում աշխատելուն զուգահեռ նաև իր կյանքի մեծ մասը հատկացրել է ժողովրդին ու ժամանակի իշխանավորներին քարոզելուն ու առաջնորդելուն: Ասում են, թե նա հռետորության բնագավառում իր ժամանակի եզակի դեմքերից է եղել և նրա քարոզները մեծ լսարան են ունեցել: Գեղեցիկ առոգանությունից բացի նաև հաճելի ձայն է ունեցել: Այս աստվածատուր շնորհը նա օգտագործել է քարոզի ժամանակ, ինչը պատճառ է դարձել, որ նրա խոսքը ձանձրացուցիչ չլինի և գրավիչ ու հետաքրքիր լինի բոլորի համար: Նա Ղուրանի այաներն ներկայացրել է գեղեցիկ ձայնով, իսկ մարգարեի հադիսները բոլորի համար ըմբռնելի ակնարկներով:
Լուսնային հիջրեթի 873 թվականին Սուլթան Հոսեյն Միրզա Բայղարայի իշխանության հասնելով Քաշեֆիի համբավն ավելի է տարածվում: Սուլթան Հոսեյն Միրզա Բայղարայի գիտնական նախարար Ամիր Ալիշիր Նավային Քաշեֆիին խրախուսում է, որպեսզի պարսկերեն լեզվով տարբեր գրքեր գրի, այդ պատճառով էլ նրա շատ աշխատություններն այդ երկու անձերի անունով են: Այդ շրջանում էլ Հարաթում Քաշեֆիին է շնորհվում քարոզչի ու հռետորի կոչումը, որը հատուկ կերպով տրվում է ժամանակի մեծ մոհադեսներին ու գիտնականներին: Նա յուրաքանչյուր ուրբաթ վաղ առավոտյան՝ պալատում սեյեդների հավաքում, ուրբաթօրյա աղոթքից հետո Ալիշիրի մզկիթում, երեքշաբթի օրերը Սոլթանի դպրոցում, իսկ չորեքշաբթի օրերը Խաջե Աբոլվալիդ Ահմեդ Վաըզի դամբարանում քարոզ էր կարդում:
Քաշեֆիի քարոզներին ներկա էին լինում Սուլթան Հոսեյն Բայղարան և մյուս պալատականները: Ամիր Ալիշիրը նրա քարոզների մասին «Մաջալես-ալ-նաֆաես» գրքում գրում է. «Ինչպես բոլորն էլ գիտեն Մոլանան լավ քարոզիչ է և աշխարհում՝ մարդկանց մեջ նրա նման քարոզիչ գոյություն չի ունեցել ու չունի: Նրա քարոզի հավաքներին պարզության ու սահունության պատճառով մեծ բազմություն է մասնակցում, այնպես որ մտավախություն կա, որ կուտակման պատճառով մարդիկ մահանան: Մարդկանց կուտակման պատճառը Քաշեֆիի ոճն ու գեղեցիկ ձայնն է, որ իրապես հիշեցնում է Դավիթ մարգարեի ձայնը: Մուսուլմանների մեջ Դավթի նման գեղեցիկ ձայն ունեցող չկա: Քաշեֆին գիտնական լինելուց բացի աշխարհում նաև հայտնի է հռետորության պատճառով: Նրա քարոզներին ներկա էր լինում մեկը, որ Վաեզ Քաշեֆիի քարոզի բովանդակությունը վերածում էր չափածոյի և քարոզն ավարտվելուց հետո դա արտասանում էր ժողովրդի համար»:
Կենսագիրները հռետորաբանությունից բացի նրա մասնագիտությունների շարքում հիշատակել են աստղագիտությունն ու գերբնական գիտությունները: Ամիր Ալիշիր Նավային իր «Մաջալես-ալ-նաֆաես» գրքում, իսկ ուրիշ գրողներ էլ իրենց ստեղծագործություններում ակնարկել են դրան: Քաշեֆիին ժամանակակից պատմագիր Խանդ Միրը «Ռոզաթ-ալ-սաֆա« գրքում գրել է. «Աստղագիտության մեջ իր ժամանակի եզակիներից է եղել ու այլ գիտություններում էլ հավասարվել է ուրիշներին»: Նրա «Ասար Սաբաե»-ն աստղագիտության բնագավառում է: Մեկնաբանության ոլորտում նրա ստեղծագործություններն էլ վկայում են Ղուրանի և դրա մեկնաբանման գիտության հետ հետ նրա ծանոթության մասին: Բացի այդ նաև գովելի է եղել գրականության ու պատմության բնագավառում նրա գիտությունը: դա պատճառ դարձավ, որ նա իր պատմագիտական աշխատանքներում նաև նկատի ունենա գրական հատկանիշները և պատմագիտական ճշգրտություններից առավել ուշադրություն ցուցաբերի իր արձակին:
Շատ կենսագիրներ ու պատմագիրներ Քաշեֆիի վախճանման թվականը լուսնային հիջրեթի 910 թվականն են համարել, որը տեղի է ունեցել Հարաթում: Նրանից հիշատակ է մնացել Ֆախրեդդին Սաֆի Ալի անունով մի տղա, որը հոր պես հայտնի քարոզիչ է դարձել և բազմաթիվ աշխատությունների հեղինակ է: Նա էլ «Նաղշբանդիե» ուղղության հետևորդներից է եղել և վախճանվել է լուսնային հիջրեթի 939 թվականին: Իր հոր գրչին պատկանող «Ասրար Ղասեմի» գիրքը համառոտելուց բացի ունի նաև այլ աշխատասիրություններ, որոնցից են «Ռաշահաթ Աըյն-ալ-Հայաթ»-ը, որ «Նաղշբանդիեի ուղղության շեյխերի կենսագրությունն է և ավարտին է հասել 909 թվականին, «Լաթայեֆ-ալ-թավայեֆ»-ը, որ գրվել է 939 թվականին, «Հարազ-ալ-աման մեն ֆաթան ախար-ալ-զաման»-ը, որը Ղուրանի գաղտնիքների մասին է և ի վերջո «Մահմուդն ու Այազը» մասնավին: