Հոկտեմբեր 09, 2016 17:18 Asia/Yerevan

Մոլա Հոսեյն Վաեզ Քաշեֆիի «Ռոզաթ-օլ-շոհադա» գիրքը հատկապես մոհառամ ամսին սգո հանդիսություններում տարածված գրքերից է եղել: Այդ գիրքը ողբասացների միջոցով պահպանել է ժողովրդի մոտ իր ներազդեցությունը և Իմամ Հոսեյնի սգավորների մոտ  ձեռքից ձեռք է անցել և գրագիրները դրանից հազարավոր օրինակներ են արտագրել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այսօր մեր հաղորդման ընթացքում կծանոթանաք լուսնային հիջրեթի 9-րդ դարի իրանցի հայտնի գրող, գիտնական, աստղագետ, Ղուրանի մեկնաբան ու մաթեմատիկոս Մոլանա Հոսեյն Վաեզ Քաշեֆիի հետ: Իրանցի այս մտավորականն արժեքավոր ծառայություններ է մատուցել տարբեր բնագավառներում: Առաջիկա մի քանի հաղորդումների ընթացքում կանդրադառնանք նրա մի քանի հայտնի ստեղծագործություններին:

-----------------------------------

Ասացինք, որ Մոլանա Հոսեյն Վաեզ Քաշեֆի անվամբ հայտնի դարձած Քյամալեեդին Հոսեյն Իբն Ալի Սաբզեվարին նախնական կրթությունն ստացել է Սաբզեվար քաղաքում և ապա ուսումը կատարելագործելու նպատակով մեկնել է Մաշհադ ու Հարաթ: Նա տարիներ զբաղվել է քարոզչությամբ և իսլամական ուսուցումների ու բարոյականության տարածմամբ: Սուլթան Հոսեյն Բայղարայի իշխանության հասնելով և արվեստի ու գրականության հանդեպ նրա գիտնական նախարար Ամիր Ալիշիր Նավայիի ցուցաբերած հովանավորությամբ Քաշեֆին մեծ համբավի տեր է դառնում: Այդ պատճառով Հարաթում Քաշեֆիին տրվում է քարոզչի կոչումը, որը հատուկ էր մեծ գիտնականներին ու մոհադեսներին: Քաշեֆին Ջամիի միջոցով ծանոթանում է «Նաղշբանդիե» ուղղությանը: Նաև ասացինք, որ Վաեզ Քաշեֆիից հիշատակ են մնացել արձակ ու չափածո բազմաթիվ ստեղծագործություններ: Այսօր՝ մոհառամ ամսվա առիթով կանդրադառնանք նրա ամենահայտնի ստեղծագործություններից համարվող «Ռոզաթ-ալ-շոհադա»-ին:

 

Վաեզ Քաշեֆիի  հիշատակի կոթողը՝ Սաբզեվար

 

Մոլա Հոսեյն Վաեզ Քաշեֆիի «Ռոզաթ-օլ-շոհադա» գիրքը հատկապես մոհառամ ամսին սգո հանդիսություններում տարածված գրքերից է եղել: Այդ գիրքը ողբասացների միջոցով պահպանել է ժողովրդի մոտ իր ներազդեցությունը և Իմամ Հոսեյնի սգավորների մոտ  ձեռքից ձեռք է անցել և գրագիրները դրանից հազարավոր օրինակներ են արտագրել:

Վաեզ Քաշեֆին Թեյմուրյաների շրջանում գրական, պատմական ու կրոնական բազմաթիվ աշխատություններ է կատարել, սակայն դրանց միջից ամենագլխավորն ու ամենաշատ քննարկվածն անկասկած «Ռոզաթ-օլ-շոհադա»-ն է: Դա Իրանի պատմության ու գրականության մեջ մեծ նշանակություն է վայելում իր բովանդակության բերումով, որը նվիրված է Քյարբալայի ու Աշուրայի դեպքին: Գրքի նշանակությունն այն աստիճանի է, որ շատերը հավատացած են շիաների սգո հանդիսություններն այս գրքի հետևությամբ են «Ռոզե» կոչվում:

 

Թեյմուրյանների ժամանակաշրջանի ավարտին տիրող քաղաքական ու կրոնական պայմանները, որի ներքո է գրվել «Ռոզաթ-օլ-շոհադա»-ն մեծ ազդեցություն են գործել այս ստեղծագործության վրա: Հպանցիկ հայացք նետելով Թեյմուրյանների իշխանության հասնելու ժամանակաշրջանին կարելի է նկատել, որ Թեյմուրյանների իշխանության հետ միաժամանակ Իրանի տարբեր քաղաքներում քաղաքական ու կրոնական պայմաններն ընթանում էին հօգուտ շիաների և դրանից տեղյակ էին նաև Թեյմուրյանները: Թեյմուրյան առաջին թագավոր Թեյմուրը իր շահերից ելնելով ու նաև միջդավանական բախումներից խուսափելու նպատակով փորձեց ձեռք բերել Իրանի շիաների հովանավորությունը: Շատ բանասերների ու պատմաբանների համոզմամբ Իրանի շիաների հանդեպ Թեյմուրի ուշադրությունը նրա հավատքի կամ համակրանքի արդյունքը չի եղել: Նրանք այդ ուշադրության պատճառը համարել են բռնակալ իշխանների դեմ պայքարելու շիաների հոգեկանը: Թեյմուրյանների Իրան մուտք գործելու սկզբնական շրջանում Իրանի շիաները Գիլանի ու Մազանդարանի տարածքներում նրանց դիմադրեցին: Թեյմուրյանները տեղյակ լինելով շիաների աճող հզորության մասին վրեժխնդրության չդիմեցին ու փոխարենը փորձեցին սիրաշահել շիաներին:

Այս շրջանում, ոչ միայն իմամների գերդաստանից սերող շիաները իշխանության ու անձամբ՝ Թեյմուրի ուշադրության կենտրոնում հայտնվեցին, այլև այդ դավանանքի հեղինակավոր գործիչները փորձեցին պահպանել իրենց ու նաև իրենց դավանակիցների քաղաքական ու կրոնական դիրքերը, որպեսզի այդպիսով մեղմեն իշխանավորների կողմից գործադրվող բռնությունն ու անարդարությունը: Թեյմուրյանների իշխանության որոշ շրջանում շիա մտածողության ներազդեցությունն այն աստիճանի էր, որ մետաղադրամների վրա դրոմշվել է իմամների պատկերը, շիաները պալատ են մուտք գործել ու նաև նախարար են նշանակվել: Սուլթան Հոսեյն Բայղարայի ժամանակաշրջանում, որը համընկնում է նաև Վաեզ Քաշեֆիի  ապրած տարիներին շիաները Հարաթում տիրացել էին Թեյմուրյանների կենտրոնական իշխանությանը և մեծ հեղինակություն էին վայելում: Այդ ներազդեցությունն ու հեղինակությունն այն աստիճանի էր, որ պատմաբանների ընդգծմամբ Սուլթան Հոսեյն Բայղարային մղում է շիիզմը պաշտոնական կրոն հայտարարել, ինչը երեցների ու պալատականների հակառակության պատճառով իրականություն չի դառնում: Ընդհանուր առմամբ Թեյմուրյանների շրջանը քաղաքական ու կրոնական տեսակետից կարելի է այլ դավանանքների հանդեպ շիիզմի գերազանցության շրջանը համարել: Այս ժամանակաշրջանում շիաների կրոնական կարգերը արտացոլվում են գրական, գեղարվեստական ու պատմական ստեղծագործություններում և նման պայմանների ներքո հայտնվում են ստեղծագործություններ, որոնք միանշանակ շիիզմ են քարոզում:

Սուլթա Հոսեյն Բայղարա

 

Մոլա Հոսեյն Վաեզ Քաշեֆիի «Ռոզաթ-օլ-շոհադա»-ն Թեյմուրյանների ժամանակաշրջանի ավարտին ստեղծված գրական ու պատմական ամենագլխավոր գրքերից է: Այս գիրքը մեծ համբավ է ձեռք բերել Իրանի ժողովրդի ու նաև հաջորդ շրջանների ու հատկապես Սեֆևյանների ու Ղաջարների շրջանում ապրած գրողների մոտ: Այս գիրքը, որ հեղինակի ընդգծմամբ գրվել է նրա ծերության տարիներին բաղկացած է տասը գլուխներից: Գրքի սկզբում հեղինակը ամփոփ կերպով ներկայացնում է մարգարեների կյանքը և ապա անդրադառնում է իսլամի մեծահարգ մարգարեին ու մյուս իմամներին:

Այս գրքում ընդարձակ տեղ է հատկացված Քյարբալայի դեպքին, որը գրքի ստեղծման համար հեղինակի գլխավոր դրդապատճառն է եղել:

Վաեզ Քաշեֆին որպես հմուտ հռետոր տիրապետել է տարբեր գիտությունների: Հռետորին անհրաժեշտ գիտություններից մեկը պատմությունը և հատկապես կրոնական պատմությունն է, որը ներառում է մարգարեների, իմամների ու նրանց աջակիցների պատմությունը: Քաշեֆիի ստեղծագործությունները վկայում են, որ նա այս բնագավառում լայն տեղեկություններ է ունեցել և մշտական հասանելիություն է ունեցել այդ բնագավառում գրված հայտնի գրքերին: Նույնիսկ եթե այնպես ենթադրենք, որ Քաշեֆին իր քարոզների ավարտին «ռոզե» չի կարդացել ու ողբասացություն չի կատարել, սակայն հաստատված փաստ է, որ նրա ժամանակաշրջանում Սաբզեվարում ու Հարաթում տարածված են սգո հանդիսությունները: Պատմաբանները համոզված են, որ այդ հանդիսությունների ժամանակ ընդհանրապես ողբասացություն է կատարվել ու անկասկած դրա համար մշակված գրություններ են եղել: Վաեզ Քաշեֆին «Ռոզաթ-օլ-շոհադա» գրքի մի բաժնում, որտեղ ակնարկ է կատարել մոհառամ ամսին նաև անդրադարձել է այդ օրերին օգտագործվող նյութերին և նշել է, որ դրանք լիարժեք չեն ներկայացնում իմամների կյանքն ու Աշուրայի դեպքը:

Իրանում Իմամ Հոսեյնի սգո հանդիսություից պահանված ամենահին լուսանկարը

 

Ըստ երևույթին Քաշեֆին Հարաթի երեցներից ու պալատականներից համարվող և Սեյեդ Միրզա անունով հայտնի Մորշեդ-օլ-դոլեի խնդրանքով որոշում է այդ սգո հանդիսությունների համար նյութ շարադրել: Նա բացատրելով Իմամ Հոսեյնի կորուստը ողբալու նշանակությունն ասել է, որ մեծ մարգարեի գերդաստանի սիրահարներն ամեն տարի մոհառամ ամսին թարմացնում են նահատակների հիշատակը և ողբում են մարգարեի որդիների կորուստը: Այդ դեպքի պատճառով սրտերը հուզվում, իսկ աչքերն՝ արցունքոտում են:

Սիրելիներ, մարգարեի թոռան կորուստը սգացեք,

Քյարբալայում զոհվածի վշտով ձեր սիրտն այրեցեք:

Նրա պապակ շուրթն հիշելով արտասուքը հողին թափեք

Ու ողբի մեջ նրա ժպտացող շրթունքները հիշեցեք:

Քաշեֆին ապա նշում  է, որ այդ հանդիսություններում ներկայացվածը չափազանց համառոտ է եղել ու այդ պատճառով էլ Սեյեդ Միրզան իրեն խնդրել է, որպեսզի մարգարեների, իմամների ու նահատակների մասին համապարփակ աշխատասիրություն կատարի: Քաշեֆին փորձել է իր գրքի մեջ  նկարագրել Իմամ Հոսեյնի 72 զինակիցների նահատակության մանրամասնությունները, քանի որ հավատացած է եղել նրանց պայքարի մանրամասնությունները ներկայացված չեն եղել ու միայն հիշատակվել են նրանց անուններն ու նրանց մասին գրվել ինչ-որ բանաստեղծություն: