Հոկտեմբեր 16, 2016 18:37 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «Պարսկերենը Ձեզ համար» հաղորդաշարի  126-րդ թողարկումը:

Այսօր  ձեզ կծանոթացնենք Սպահան նահանգի գեղեցիկ ու տեսարժան քաղաքներից մեկին: Նաթանզ քաղաքը հին ու գեղեցիկ քաղաք է: Այն գտնվում է Քաշան և Սպահան քաղաքների միջև՝ Քարքաս լեռան ստորոտին: Այս քաղաքն ունի ավելի զով կլիմա և բազմաթիվ այգիներ ու ագարակներ: Այդիսկ պատճառով այն հայտնի է «Քաղաքի այգի» անունով: Նաթանզը դեռ վաղ անցյալից գյուղատնտեսական որակյալ արտադրանքների բերումով  եղել է ծաղկուն ու բարգավաճ քաղաք:Այս քաղաքի մրգերից տանձը շատ հայտնի է։ Առավել դրան վերջին տարիների ընթացքում Նաթանզ քաղաքում կառուցվել է ուրանի հարստացման մի օբյեկտ,ինչը կրկնապատկել է այդ քաղաքի նշանակությունը։ Նաթանզն ունի շատ հին շենքեր ,հատկապես մզկիթներ ու դամբարան-ուխտավայրեր։ «Ջամեը» մզկիթը և Իմամ Մուսա Քազեմի որդիներ՝ «Մոհամմեդ»-ի և «Աղա Ալի Աբբաս»-ի անվան  դամբարան-ուխտավայրերը ուխտավորներին և Իսլամի մեծ մարգարեի երկրպագուներին գրավում են դեպի Նաթանզ քաղաքը։Երաժշտական կարճ դադարից հետո կշարունակենք մեր հաղորդումը։Ընկերակցեք մեզ»։

---

Ինչպես միշտ նախ ներկայացնում ենք այս հաղորդման նոր բառերն ու բառակապակցությունները։

Նաթանզ

نطنز

Գեղեցիկ վայր

جای زیبا

Ստորոտ

دامنه

Լեռ, սար

کوه

Հյուսիս

شمال

Սպահան

اصفهان

Քաշան

کاشان

Այն գտնվում  է

آن قرار دارد

Ինչքան

چقدر

Կանաչապատ, կանաչագեղ

سرسبز

Հին

قدیمی

Քաղաք

شهر

Հնություն

قدمت

Ժամանակաշրջան

دوره

Նախքան

قبل از

Իսլամ

اسلام

Այն հասնում է

آن می رسد

Համբավ, հռչակ

شهرت

Կլիմա

آب و هوا

Զով

خنک

Հաճելի

مطبوع

Արտադրանք,բերք

محصول

Արտադրանքներ, բերքեր

محصولات

Գյուղատնտեսություն

کشاورزی

Այն հայտնի է

آن شهرت دارد

Արդյունաբերական

صنعتی

Շրջակայք,մերձակայք

اطراف

Գործարան

کارخانه

Հարստացում

غنی سازی

Ուրան

اورانیوم

Այն գոյություն ունի

آن وجود دارد

Այգի

باغ

Այգիներ

باغها

Կանաչ

سبز

Կանաչ,ծաղկած

خرم

Պտուղ,միրգ,բերք

میوه

Այն արտադրվում է

آن تولید می شود

Ընդհանրապես, ընդհանուր առմամբ

به طور کلی

Նահանգ

استان

Խնձոր

سیب

Դեղձ

هلو

Խաղող

انگور

Պիստակ

پسته

Նուշ

بادام

Ընկույզ

گردو

Տանձ

گلابی

Հայտնի

معروف

Բազմազան

متنوع

Առավել դրան

علاوه بر آن

Ցորեն

گندم

Գարի

جو

Գետնախնձոր

سیب زمینی

Սոխ

پیاز

Տեսակներ

انواع

Յուղոտ սերմեր

دانه های روغنی

 --- 

Հարգարժան բարեկամներ այժմ Ձեզ առաջարկում ենք հետևել Արմենի և էքսկուրսավարի երկխոսությանը։Նրանց զրույց թեման է՝ Նաթանզ քաղաքը։

Արմեն․Նաթանզը ինչ գեղեցիկ վայր է. Այն, գտնվում է լեռան ստորոտում:

آرمن- نطنز چه جای زیبایی است ! آن در دامنه کوه قرار دارد .

Էքսկուրսավար․Այո, մենք հիմա Սպահան քաղաքի հյուսիսում ենք: Նաթանզը գտնվում է Քաշանի և Սպահանի միջև:

راهنما - بله . ما الان در شمال شهر اصفهان هستیم . نطنز بین کاشان و اصفهان قرار دارد .

Արմեն․Այստեղ որքան կանաչապատ է: Արդյոք Նաթանզն էլ հին քաղաք է:

آرمن-  - اینجا چقدر سرسبز است . آیا نطنز هم یک شهر قدیمی است ؟

Էքսկուրսավար․Այո, այս քաղաքի հնությունը  հասնում  է նախաիսլամական ժամանակաշրջանին:

راهنما - بله . قدمت این شهر به دوره قبل از اسلام می رسد .

Արմեն․Այս քաղաքի համբավը ինչի շնորհիվ է:

آرمن- - شهرت این شهر به خاطر چیست ؟

Էքսկուրսավար․Այս քաղաքը զով ու հաճելի կլիմայի և գյուղատնտեսական արտադրանքների շնորհիվ է հռչակվել:

راهنما - این شهر به خاطر آب و هوای خنک و مطبوع و محصولات کشاورزی شهرت دارد.

Արմեն․Արդյոք Նաթանզն էլ Սպահանի նման մի արդյունաբերական քաղաք է՞:

آرمن- - آیا نطنز هم مثل اصفهان یک شهر صنعتی است ؟

Էքսկուրսավար․Ոչ ,բայց այս քաղաքի մերձակայքում կա ուրանի հարստացման գործարան:

راهنما - نه . اما در اطراف این شهر ، کارخانه غنی سازی اورانیوم وجود دارد .

Արմեն․Այս կանաչապատ ու կանաչագեղ այգիներում ինչ մրգեր են արտադրվում:

آرمن-  - در این باغهای سبز و خرم چه میوه هایی تولید می شود ؟

Էքսկուրսավար․Նաթանզում և ընդհանրապես Սպահան նահանգում արտադրվում են խնձոր, դեղձ, խաղող, պիստակ, նուշ և ընկույզ: Իսկ Նաթանզի հայտնի միրգը տանձն է:

راهنما - در نطنز و به طور کلی استان اصفهان ، سیب ، هلو ، انگور ، پسته ، بادام و گردو تولید می شود . اما میوه معروف نطنز گلابی است .

Արմեն․Ուրեմն այս քաղաքը բազմազան մրգեր ունի:

آرمن-  - پس این شهر میوه های متنوعی دارد .

Էքսկուրսավար․Այո, մրգերից բացի՝ ցորեն, գարի, գետնախնձոր ,սոխ և յուղոտ սերմերի տեսակներ  էլ արտադրվում են այս քաղաքում:

راهنما - بله . علاوه بر میوه ها ، گندم ، جو ، سیب زمینی ، پیاز و انواع دانه های روغنی نیز در این شهر تولید می شود .

Առաջարկում ենք մեկ անգամ ևս հետևել Արմենի և Էքսկուրսավարի երկխոսությանը, այս անգամ առանց թարգմանության:

Արմենը և նրա ուղեկիցները այցելեցին Նաթանզի շրջակա գեղեցիկ ագարակներն ու այգիները։ Նրանք  մոտկից տեսան ,որ հողագործներն ինչպես են փաթեթավորում բերքը և առաքում Իրանի տարբեր շրջաններ: Էքսկուրսավարն  ասաց,որ Սպահան նահանգի գյուղատնտեսական արտադրանքների մի մասը սպառվում է Իրանում ,իսկ մյուս մասն էլ արտահանվում է հարևան երկրներ: Նա զբոսաշրջիկների համար բացատրեց,որ բամբակը և արմավը այս նահանգի մյուս արտադրանքներից են: Արմավն արտադրվում է արևադարձային շրջաններում: Արմենն ու իր ուղեկիցները Նաթանզի գեղեցիկ այգիները դիտելուց բացի , այցելեցին քաղաքի հին ու տեսարժան վայրերը: Նրանք նաև այցելեցին Նաթանզի Ջամեը մզկիթը և Սասանյանների ժամանակաշրջանին պատկանող ատրուշանը: Նաթանզ քաղաքը գրավում է ուղևորներին ու զբոսաշրջիկներին:  Հուսով ենք դուք էլ առիթ կունենաք այցելել այս գեղեցիկ քաղաքը: