Հոկտեմբեր 19, 2016 13:10 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Մեր այսօրվա հաղորդման ընթացքում շարունակելով Իսլամի ծանոթացմանը նվիրված հաղորդաշարը, կանդրադառնանք Ղուրանի հրաշալիքներին: Այսօր մեր թեման արարչագործության հրաշալիքներից մեկն, այսինքն մարդու արարումն է:

Ճանաչենք իսլամը

 

Աստված Ղուրանի «Մոըմենուն» սուրայի 12-ից 14-րդ այաներում անդրադարձել է մարդու արարման որոշ հրաշալիքներին: Սուրայի 12-րդ այայում կարդում ենք. «Եվ ահա մարդուն հորինեցինք ցեխի հյութից»:

Այս այան անդրադառնում է մարդկանց արարմանն, այդ թվում Ադամին ու նրա որդիներին, որոնք սկզբում արարվեցին ցեխից: Այո, մարդն իր բոլոր ընդունակություններով ու արժանիքներով հանդերձ արարվել է անարժեք հողից: Սա Արարչի հզորության ցուցադրման գագաթնակետն է, որը հողի նման պարզ նյութից արարել է նման հրաշալի ու եզակի արարած:

Այստեղ հող ասելով կարող է նպատակն այն հողը լինել, որից արարվեց Ադամը: Նաև կարող է դա ակնարկել այն իրողությանը, որ սաղմը ստեղծող բոլոր սննդային նյութերը ստացվում են հողից:

Հաջորդ այայում կարդում ենք. «Ապա նրան սաղմի տեսքով հաստատուն դարձրինք իր դիրքում»:

Այս այայում Աստված անդրադառնում է արու և էգ սերմնահեղուկների բաղադրությամբ ու այն արգանդում տեղադրելու միջոցով Ադամի սերնդի գոյատևմանը:

Զարմանալին այն է, որ պարզ և կենդանությունից ու շարժումից զուրկ համարող հողը վերածվում է սերմնահեղուկի, որը բաղկացած է մանրադիտակային առեղծվածային արարածներից:

Արգանդը գտնվում է մարմնի ամենաապահով վայրում և ամեն կողմից պաշտպանվում է: Մի կողմից ողնաշարն ու կողոսկորները և մյուս կողմից մեծ կոնքի ամուր ոսկորը և դրանց զուգահեռ որովայնային բազմաթիվ շերտերն ու նաև ձեռքերի միջոցով իրականացվող պաշտպանությունը արգանդի դիրքը ապահով են դարձնում:

Սաղմի աճի փուլերը

 

Ղուրանն ապա անդրադառնում է մոր արգանդում սերմնահեղուկի հրաշալի ընթացքին ու արարչագործության տարբեր փուլերին, որոնք մեկը մյուսին  հաջորդելով տեղի են ունենում մարդկության համար անհասանելի այդ ապահով վայրում: Ղուրանում կարդում ենք. «Ապա սերմնահեղուկը վերածեցինք լերդացած արյան: Հետո լերդացած արյունը փոխեցինք մսի կտորի, որից հետո ոսկորներ տեսք տվեցինք ու մսով ծածկեցինք: Հետո նրան նոր շունչ փոխանցեցինք: Ուրեմն մեծ է ու շնորհաշատ լավագույն արարիչը համարվող Աստված»:

Սերմնահեղուկը արգանդում մի առ ժամանակ լերդացած արյան տեսք է ստանում: Այդ լերդացած արյունը հետզհետե մսի կտորի տեսք է ստանում, առանց այն որ մարմնի անդամները պարզ լինեն: Հետո մսի կտորները ձևափոխվելով վերածվում են ոսկորների:

Այնուհետև ոսկորները ծածկվում են մսով, այսինքն հետզհետե մկաններն ու միսը ծածկում են ոսկորները: Այստեղ մկանները նմանեցվել են հագուստի: Այսինքն հենց այնպես որ հագուստը պաշտպանում է մարմինը, մկաններն էլ պաշտպանում են ոսկորները և նրանց հեռու են պահում վնասներից ու վտանգներից: Եթե մկանները չլինեին մարդու մարմնին հասցված հարվածները կվնասեին ոսկորները: Հագուստը ցրտի ու ջերմության և այլ վնասակար գործոնների դիմաց պաշտպանում է մարմինը, իսկ միսն ու մկանները ազդեցիկ դերակատարություն ունեն ոսկորների պահպանման հարցում, որոնք մարմնի հիմնասյուներն են համարվում:

Բացի այդ մկանները գեղեցկություն են փոխանցում մարդուն ու եթե ոսկորները մկանների հագուստով ծածկված չլինեն, մարդու արտաքին տեսքը կմախք հիշեցնելով չափազանց գեշ էր լինելու: Սրանք բոլորն էլ վկայում են արարածների արարման հարցում իմաստուն ու ամենագետ Աստծո հնարամտության մասին:

 

Մարդու սաղմը

 

Մոր արգանդում սաղմի աճի տարբեր փուլերը լի են հրաշալիքներով, որը ուսումնասիրության թեմա է դարձել սաղմնագիտության ոլորտում ու դրա մասին բազմաթիվ գրքեր ու հոդվածներ են գրվել:

Պիտի հիշեցնել, որ Ղուրանը 1400 տարի առաջ սաղմի աճի ու դրա տարբեր փուլերի մասին մանրակրկիտ տեղեկություններ է փոխանցել: Դա ի տես այն բանի, որ այդ շրջանում ժողովուրդն այնքան էլ տեղեկություն չի ունեցել այդ մասին և հիմնականում սաղմնագիտություն անվամբ որևէ գիտություն գոյություն չի ունեցել: Այդուհանդերձ սաղմի աճի տարբեր փուլերի մասին Ղուրանի փոխանցած տեղեկությունները կարելի է նրա գիտական հրաշալիքներից համարել:

«Մոըմենուն» սուրայի 14-րդ այան լավագույն կերպով անդրադարձել է մարդու արարման փուլերին և ասում է, որ ապա նրան նոր շունչ փոխանցեցինք, ինչն ակնարկում է մարդու մարմնին ոգի ու շունչ փոխանցելուն: Այլ խոսքով նրանից հետո երբ սաղմի մարմինը կատարյալ է դառնում, դրան ավելանում է մի այլ տարր, որից հետո նա արարման նոր դիրք է ստանում և Ղուրանը դա շնչի փոխանցում է անվանում:

Այս փուլը նախորդներից լիովին տարբերվում է: Այս կարևոր փուլում սաղմը մարդկային կյանքի փուլ է մտնում և շարժման ու զգացմունք տեր է դառնում: Իսլամում դա մարմնին շունչ փոխանցվել է կոչվում:

Այս փուլում մարդը հսկա թռիչք գործելով բուսական կյանքի փուլից անցնելով մտնում է կենդանական փուլ և տիրանում մարդկային բարձր դիրքի:  Այսպիսով միանգամից մեծ տարածություն է ստանում իր նախկին վիճակից: Այստեղ մարդը յուրահատուկ կառույց է ստանում, որը նրան գերազանցություն է փոխանցում մյուս արարածների համեմատությամբ և նրան արժանի է դարձնում Երկրագնդի վրա Աստծու ներկայացուցիչը լինելու:

 

Երեխա

 

14-րդ այայի վերջում կարդում ենք. «Մեծ ու շնորհաշատ է լավագույն արարիչը համարվող Աստված»:

Դա գովեստի արտահայտություն է Աստծո եզակի կարողությանը, որ արգանդի մութ խորքում նման հրաշալիքների ծնունդ է տալիս: Գովեստի արտահայտություն է այն գիտությանն ու իմաստնությանը, որ նման անարժեք էակում մեջ տեղադրել է նման ընդունակություն ու արժանիքներ: Արգանդում ամեն օր մի նոր տեսք ստացող մարդու հրաշալի արարումից կարելի ըմբռնել Աստծո մեծությունը: Ասես մի խումբ հմուտ ու վարպետ արհեստավորներ անդադար աշխատում են այդ փոքր արարածի՝ սաղմի վրա և նրան կարճ ժամանակամիջոցում արտակարգ նրբությամբ անց են կացնում տարբեր փուլերից:

Քննարկելով սաղմի աճի տարբեր փուլերը կարող են ըմբռնել, թե ինչպիսի հրաշալիքներ կան այդտեղ թաքնված: Այսօր սաղմնագիտության արտակարգ հառաջադիմության և գիտնականների հետազոտությունների արդյունքում ապացուցվել են այն հարցերը, որոնք Ղուրանը բացահայտել է սաղմի մասին և սա Ղուրանի գիտական հրաշալիքներից է:

Արարչագործության հարցում երբ խոսքը գնում է մարդու մարմնի՝ արարչագործության աշխարհի ամենաբարդ կառույցներից մեկի մասին, պիտի ակնարկել մարդու մարմնի հետ կապված մի քանի հետաքրքիր կետերի:

Մարդու մարմնում տեղադրված երակների երկարությունը շուրջ 97000կմ է, այսինքն դրանով կարելի է 2.5 անգամ պատել Երկրագնդի շուրջ: Չնայած այդ երկար ճանապարհին, արյունն ամենակարճ ժամկետում շարժվում է մարմնի բոլոր երակներում:

Բջիջը բոլոր կենդանի արարածների, այդ թվում մարդու մարմնի հիմնական միավորն է: Մեր մարմնի բջիջները զարմանահրաշ են: Նրանք շարունակաբար վերարտադրվում և մարմինը վերանորոգում են: Առանց այն որ մեզ  համար նկատելի լինի ամեն վայրկյանում մեր մարմնում միլիոնավոր նոր բջիջներ են արտադրվում:

Մարդու մարմնի բջիջների կառույցն այնպես է, որ միայն իրենց նմանին են արտադրում և դա հրաշալի է: Օրինակ երիկամի բջիջները միայն երիկամի, իսկ լյարդի բջիջները միայն լյարդի բջիջ են արտադրում:

Գիտնականների հաշվարկման համաձայն մարդու մարմնի բջիջների թիվը հասնում է 37 տրիլիոնի, որ զարմանալի թիվ է: Ով է այդ քանակությամբ բջիջն արարել մեր մարմնի համար: Վստահաբար դա ոչ մենք ենք արարել և ոչ էլ այլ մի արարած: Ամենագետ ու ամենակարող Աստծուց բացի ուրիշը չի կարող դա կատարել:

Պիտի հիշեցնենք, որ մարդու մարմն բջիջների յուրաքանչյուր հավաքածու իր հատուկ պարտականությունն ունի և մարմնի մյուս գործարանների նման կանոնավոր կերպով աշխատում է: Օրինակ որոշ բջիջներ պարտականություն ունեն պաշտպանել մարմինը: Նրանք մարդու մարմինը պաշտպանելու արտակարգ հզորություն ունեն: Արյան սպիտակ գնդիկները սովորական ժամանակ լողում են արյան մեջ, սակայն եթե մարմնի մի բաժնում կտրվածք առաջանա և կամ բակտերիաներն ու մանրեները ներխուժեն վերքի վայրը, նրանք բարձր համադրությամբ գրոհում են վնասված մասը և վերացնում են խանգարիչ տարրերը: Ո՞վ է նման ընդունակություն փոխանցել մարդու մարմնի պաշտպանական այդ ուժերին:

Մարդու մարմնի հետ կապված մյուս հետաքրքիր կետն այն է, որ մարմնի յուրաքանչյուր համակարգ, այդ թվում մարսողական, արյան շրջանառության ու շնչառության համակարգերը մեծ գործարանի նման են, որտեղ բոլոր տարրերն աշխատում են կանոնավոր կերպով: Զարմանալի է, որ այդ սարքերը ավտոմատ են և մարդը որևէ միջամտություն չունի դրանց աշխատանքում: Իրապես ո՞վ է այդ օրգանները տեղադրել մեր մարմնում և կարգավորել նրանց աշխատանքը: Դա աշխարհի մեծ Արարիչն է, որ արարել  է մարդու մարմնի բարդ օրգանները, որոնց շատ գաղտնիքներ դեռ չբացահայտված են մնում մարդկության համար: