Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (110)
«Ֆոթովվաթ նամե Սոլթանի»-ն ասպետության բնագավառում Մոլա Հոսեյն Վաեզ Քաշեֆիի կարևոր գրքերից է, որը նաև համարվում է անձնվիրական սուֆիզմի գլխավոր աղբյուրներից մեկը:
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Կրկին ձեր հյուրն ենք «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի մեկ այլ համարով: Այսօր մեր հաղորդման ընթացքում կծանոթանաք լուսնային հիջրեթի 9-րդ դարի իրանցի հայտնի գրող, գիտնական, աստղագետ, Ղուրանի մեկնաբան ու մաթեմատիկոս Մոլանա Հոսեյն Վաեզ Քաշեֆիի հետ: Իրանցի այս մտավորականն արժեքավոր ծառայություններ է մատուցել տարբեր բնագավառներում:Մի քանի հաղորդումներ նվիրել ենք նրա մի քանի հայտնի ստեղծագործությունների ներկայացմանն ու քննարկմանը:
-----------------------------------
Ասացինք, որ Մոլանա Հոսեյն Վաեզ Քաշեֆի անվամբ հայտնի դարձած Քյամալեդդին Հոսեյն Իբն Ալի Սաբզեվարին նախնական կրթությունն ստացել է Սաբզեվար քաղաքում և ապա ուսումը կատարելագործելու նպատակով մեկնել է Մաշհադ ու Հարաթ: Նա տարիներ զբաղվել է քարոզչությամբ և իսլամական ուսուցումների ու բարոյականության տարածմամբ:
Սոլթան Հոսեյն Բայղարայի իշխանության հասնելով և արվեստի ու գրականության հանդեպ նրա գիտնական նախարար Ամիր Ալիշիր Նավայիի ցուցաբերած հովանավորությամբ Քաշեֆին մեծ համբավի տեր է դառնում: Այդ պատճառով Հարաթում Քաշեֆիին տրվում է քարոզչի կոչումը, որը հատուկ էր մեծ գիտնականներին ու մոհադեսներին: Քաշեֆին Ջամիի միջոցով ծանոթանում է «Նաղշբանդիե» ուղղության հետ: Նաև ասացինք, որ Վաեզ Քաշեֆիից հիշատակ են մնացել արձակ ու չափածո բազմաթիվ ստեղծագործություններ:
«Ֆոթովվաթ» եզրույթը ասպետության, բարեգործության, բարեգթության, անձնվիրության ու մեծահոգության իմաստով է: Ֆոթովվաթը անհատական յուրահատկություն է, որն այդ թվականներից միաձուլվեց սուֆիզմի հետ ու մուտք գործեց հասարակական ոլորտ: Սուֆիզմի գլխավոր ներկայացուցիչներից յուրաքանչյուրը ելնելով իր գաղափարական աղբյուրներից, տարբեր կերպ է մեկնաբանել ֆոթովվաթը: Սուֆիզմի հետ ֆոթովվաթի կապը շատ վաղեմի է: Սուֆիզմը ավանդույթի տեսք տվեց ֆոթովվաթին և նրա համար տարբեր փուլեր ու արարողակարգեր մշակեց: Ֆոթովվաթի հետ կապված մշակույթի ու հասկացության տարածմամբ բնականաբար սկսվեցին այդ կապակցությամբ աշխատասիրություններ կատարվել ու այդ գրքերն իրենք սկիզբ դրեցին մի ուղղության, որը հայտնի դարձավ «Ֆոթովվաթ նամե»-ի մշակման անունով, որոնք ի դեպ իսլամական մշակույթի ու բարոյականության գլխավոր աղբյուրներից են համարվում: Առաջին հեղինակը, որ մի ամբողջ աշխատություն նվիրեց ֆոթովվաթին Աբդոլռահման Սոլլմին էր, որը վախճանվել է լուսնային հիջրեթի 412 թվականին՝ փրկչական 1021 թվականին: «Ֆոթովվաթ նամե» գրելը գնալով տարածում է գտնում ու տարբեր արհեստներ ունեցող անձանց այդ ոլորտ մուտք գործելով բարդ տեսք է ստանում ինչը մշակութային, հասարակական և նույնիսկ քաղաքական ու տնտեսական տեսակետից մեծ նշանակություն ունի: Իրանում ֆոթովվաթի ու անձնվիրության տարածումը շարունակվում է մինչև լուսնային 9-րդ և 10-րդ դարերը, երբ ֆոթովվաթը Սեֆեևյանների շրջանում մեծ տարածում է գտնում հասարակական ժողովրդի մոտ: Դրա արդյունքում էլ Սեֆևեյանների շրջանում գրվում են բազմաթիվ «Ֆոթովվաթ նամե»-ներ: Սեֆևյաններից հետո գրված «Ֆոթովվաթ նամե»-երից շատերը դրանց հեղինակների պարզ մարդիկ ու անգրագետ լինելու պատճառով թերի ու սխալներով լեցուն արձակ ունեն:
Մոլա Հոսեյն Վաեզ Քաշեֆիի «Ֆոթովվաթ նամե Սոլթանի»-ն ֆոթովվաթի մասին գրված ուշագրավ գրքերից է, որը անձնվիրական սուֆիզմի գլխավոր աղբյուրներից է համարվում: Ֆոթովվաթի ու անձնվիրության ոլորտի բանասերներից շատերի համոզմամբ սուֆիական ֆոթովվաթի մասին պարսկերեն ու արաբերեն լեզուներով գրված ամենաընդարձակ աշխատությունը Վաեզ Քաշեֆիի «Ֆոթովվաթ նամե Սոլթանի»-ն է, որը պատկանում է Նաղշբանդիեի ուղղության հետևող սուֆիներին: Այս գրքում բարոյական նորմերի, այդ ուղղության անդամ դառնալու, հագուստ կրելու, ինչպես նաև տարբեր միություններում, այդ թվում ջուր մատակարարողների, ծանրաբարձների, ըմբիշների ու հեքիաթասացների մոտ դրա տարածման մասին հետաքրքիր տեղեկություններ են ներկայացված: Այն ինչ այս գիրքն առանձնահատուկ է դարձնում այդ ոլորտում գրված մյուս գրքերից ֆոթովվաթի զարգացման ընթացքի մասին դրա պարունակած տեղեկություններն են: Գիրքը վկայում է, որ ֆոթովվաթը մինչև փրկչական 15-րդ դարը տարածված է եղել Իրանում:
«Ֆոթովվաթ նամե Սոլթանի»-ն այլ տեսակետներից էլ մեծ նշանակություն ունի: Կրոնական ոլորտի ժամանակակից բանասեր Ռասուլ Ջաըֆարյանը հղում կատարելով «Ֆոթովվաթ նամե Սոլթանի»-ի որոշ գլուխներին ու հատվածներին համոզված է, որ այս աշխատությունն Իրանում շիա դավանանքի ընթացքը բացատրելով նաև ներկայացնում է 12-իմամանոց շիիզմին հանգելու ընթացքը: Գրքի 9-րդ գլուխը ներկայացնում է ֆոթովվաթի հետևորդների մոտ տարածված կարգերից մեկին: Այդ գլխում ներկայացված են երկու քարոզներ որտեղ հիշատակված են 12 իմամների անունները և երկրորդ քարոզը լիովին շիիզմ է ներկայացնում:
«Ֆոթովվաթ նամե Սոլթանի»-ն խմբագրել է Մոհամմեդ Ջաըֆար Մահջուբը և դրա համար գրած ընդարձակ նախաբանում ներկայացրել է ֆոթովվաթի պատմականը, «Ֆոթովվաթ նամե Սոլթանի»-ի առանձնահատկություններն ու նաև դրա բնագիր օրինակները: Մոլա Հոսեյն Վաեզ Քաշեֆիի ստեղծագործությունների մեջ Մահջուբը «Ֆոթովվաթ նամե Սոլթանի»-ն համարում է ամենաարժեքավորը: Մահջուբը համոզված է. «Արաբերեն ու պարսկերեն լեզուներով Ֆոթովվաթի ու անձնվիրության մասին գրված նոր ու հին բնագրերում «Ֆոթովվաթ նամե Սոլթանի»-ն ամենաընդարձակը, համապարփակն ու մշակվածն է: Քիչ թե շատ ֆոթովվաթի սկզբունքներին անդրադարձող «Ֆոթովվաթ նամե»-ներում հեղինակը չի փորձում պատմական ակնարկներ կատարել ու դրանք ապացուցել: Այն որ այս սովորությունն ումից է հիշատակ մնացել կամ ինչպես են առաջացել ֆոթովվաթի որոշ կարգերն ու միջոցները «Ֆոթովվաթ նամե» գրողների ուշադրության կենտրոնում չեն եղել: Սակայն Հոսեյն Վաեզ Քաշեֆին մանրամասնությամբ անդրադարձել է դրանց և փորձել է հիշատակել այս ուղղության ու դրա կարգերի հետ կապված բոլոր մանրամասները, որպեսզի ով դիմում է նրա գրքին այլևս մյուս գրքերն ընթերցելու կարիք չզգա»:
«Ֆոթովվաթ նամե Սոլթանի»-ն գրելիս Վաեզ Քաշեֆիի գլխավոր աղբյուրը նախ իր սեփական փորձն ու ուսուցումներն են եղել ու հետո օգտվել է իր ընթերցած գրքերից: Էմամ Մոհամմեդ Ղազալիի «Էհյա-ե Օլում-ե դին»-ը, Հաջվիրու «Քաշաֆ-ալ-մահջուբ»-ը և Քեմալեդդին Աբդոլռազաղի «Ֆոթովվաթ նամե»-ն Քաշեֆիի գլխավոր աղբյուրներից են եղել:
«Ֆոթովվաթ նամե Սոլթանի»-ն գրվել է 7 գլուխներում, որտեղ գրեթե ամբողջությամբ ներկայացված են ֆոթովվաթի ու դրա հետևորդների կարգերի ու սովորությունների մասին ընդհանուր ու մասնավոր բոլոր հարցերը: Այս գիրքն Իրանի մշակութային, հոգևոր ու հասարակական պատմության ըմբռնման բնագավառում մեծ նշանակություն ունի: Այդտեղ ներկայացված են տարածված գաղափարները, անձնվիրական սուֆիզմը, տարբեր արհեստների ներկայացուցիչների մոտ տարածված կարգերն ու սովորությունները, որոնք հնարավոր չէ գտնել որևէ այլ աղբյուրում:
Հոսեյն Վաեզ Քաշեֆին տիրապետելով թեմային ու նաև նկատի առնելով իր բարձր ճաշակն ու հզոր արձակը ֆոթովվաթի ու դրա մշակույթի հետ կապված հանրագիտարան է հեղինակել, որն այդ բնագավառում գլխավոր աղբյուրներից է համարվում: Այս գիրքը ֆոթովվաթի ու անձնվիրության մասին իսլամի մեծ մարգարեի, Հազրաթ Ալիի ու 12 իմամների այաների ու վկայությունների հիշատակման տեսակետից եզակի է: Ֆոթովվաթին յուրահատուկ եզրույթների և նրանց հետ կապված որոշ իրերի ու կարգերի անվան, ինչպես նաև դրանց անցյալի ու փիլիսոփայության հիշատակումը պատճառ են դարձել, որ «Ֆոթովվաթ նամե Սոլթանի»-ն այս բնագավառում իր տեսակի մեջ ամենաընդգրկուն աղբյուրը համարվի: