Հունվար 02, 2017 14:31 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: Մեր այս հաղորդման ընթացքում կշարունակենք մեր զրույցը Սեֆևյան շրջանի իրանցի հայտնի բանաստեղծ և հնդկական դպրոցի կամ ոճի կարկառուն ներկայացուցիչ Աբութալեբ Քալիմ Քաշանիի մասին:

Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ

Ասացինք, որ Աբութալեբ Քալիմ Քաշանին ժամանակակից է եղել Սեֆևյան Շահ Աբբասին և կրել է Գուրքանյան Շահ Ջահանի պալատական բանաստեղծի տիտղոսը: Քալիմի կյանքի մանրամասնությունները մնացել են նրա ստեղծագործությունների վայելած համբավի ստվերի տակ ու նրա կենսագրության մեծ բաժինը մեզ համար անհայտ է մնացել: Նրա ծննդյան թվականը պարզ չէ, սակայն գիտենք, որ ծնվել և ուսումն ստացել է Քաշան կամ Համադան քաղաքներում և երիտասարդ տարիքում Սեֆևյան շրջանի շատ բանաստեղծների ու գրողների նման Հնդկաստան գնալով ներկայացել է Հնդկաստանի Գուրքանյան թագավորին ու արժանացել է պալատական բանաստեղծի կոչումին: Նա վախճանվել է լուսնային հիջրեթի 1061 թվականին Հնդկաստանի Քաշմիրում: Նրա դամբարանը գտնվում է Սերինեգարում՝ «Մազարաթ-ե Քաշմիր» կոչվող վայրում:

Քալիմ Քաշանի

 

Գրականագետներ ու բանասերներ նրան բարձր դիրք են վերապահում հնդկական կոչվող ոճում ու նրան համեմատում են Սաեբ Թաբրիզիի հետ, գնահատելով նրա լեզվի վճիտությունն ու պարզությունը, որը հեռու մնալով անորակություններից ու մոտենալով խոսակցական բնական լեզվին նաև հստակ է ու համառոտ:

Հնդկաստանում Թալեբա-ե Քալիմ անունով հայտնի Քալիմ Քաշանիից հիշատակ է մնացել 15000 երկտող պարունակող անավարտ մի Շահնամե և երկերի ժողովածու:

Հայացք նետելով Քալիմի ստեղծագործություններին կարելի է նկատել, որ նա բանաստեղծել է բոլոր կաղապարներում, այդուհանդերձ նրա հմտությունն ու համբավը վերաբերում է գազելին: Մասնավի հորինելիս նրա լեզուն պարզ ու երբեմն հեռու է ամրությունից ու միատարրությունից: Նա Հնդկաստան մեկնած պարսկագիր բոլոր բանաստեղծներից ավելի շատ է ապրել այդ երկրում ու ազդվել նրանից ու այդ ազդեցությունը նկատելի է նրա երկերի ժողովածուի մեջ օգտագործված հնդկերեն բազմաթիվ բառերից:

Քալիմ Քաշանիի բանաստեղծությունների հատընտիրը

 

Քալիմը նույն պարզ լեզուն օգտագործել է նաև իր կասիդաներում, սակայն նրա ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է եղել գազելի վրա և նրա հռչակի գլխավոր մասը վերաբերում է նրա գազելներին, որտեղ պարզ ու սահուն լեզվով արտահայտել է երբեմն նոր թեմաներ ու իմաստներ: Քալիմի բանաստեղծությունների թեմաներն առավելապես ներշնչված են նրա քնարական ու հասարակական մտքերից: Գունավոր պատկերների հիմնումը հատուկ գրավչություն են հաղորդել նրա գազելներին: Գազել մտած առածներն ու խոսակցական բառեր, որոնք այդ ժամանակաշրջանի գազելի լեզուն մոտեցրել են հասարակական ժողովրդի պատկերացումներին, ուշագրավ ու ցայտուն ներկայություն ունեն նրա բանաստեղծություններում:

Քալիմը հնդկական ոճի բանաստեղծ է: Հնդկական ոճն ուսումնասիրած բոլոր բանասերների համոզմամբ Քալիմն իր բանաստեղծություններում նորարարություն կատարելով ձևավորել է այս ոճի հիմքերը: Հզոր երևակայությունը, սրամտությունն ու մանրամասնություններին ուշադրություն ցուցաբերելը, նոր ու թարմ իմաստը, իրերի անձնավորումը և բանաստեղծական ու նոր պատկերները պարզ ու սահուն լեզվի հետ միասին Քալիմ Քաշանիի բանաստեղծության յուրահատկություններից են, որոնք նրանից հետո էլ աչքի են ընկնում Սեֆևյան շրջանի ու այդ ոճին հետևող բանաստեղծների ստեղծագործություններում:

Քալիմին ժամանակակից ու նաև նրան հաջորդած կենսագիրները տարբեր ձևերով են անդրադարձել նրան ու որոշները գովասանքներով են արտահայտվել նրա ստեղծագործությունների մասին, իսկ ոմանք էլ Ռեզաղոլի Խան Հեդայաթի ու Ազար Բիգդելիի նման միայն հիշատակել են նրա ստեղծագործությունների անունները: Բանասերների համոզմամբ այդ կենսագիրների հիշատակումների միջից կարելի է ծանոթանալ նույն ժամանակաշրջանում Քալիմի ու հնդկական ոճի մասին եղած քննադատություններին ու վերլուծություններին:

«Շահ Ջահան Նամե» գրքի հեղինակի համոզմամբ. «Քալիմի խոսքը հմայիչ ու կախարդիչ է: Քալիմն իր տաղանդն ու ճաշակը հարստացրել է գեղեցիկ իմաստներով ու ներկայացրել է ընթերցողին»:

Քալիմի «Խալաղ-ալ-մաանի» կամ իմաստների հորինող են անվանել, ինչը շատ բանասերների ու հետազոտողների համոզմամբ չափազանցություն չէ, քանի որ հայացք նետելով նրա բանաստեղծություններին կարելի է նկատել, որ նա ստեղծարար միտք է ունեցել: Քալիմը նույնիսկ այն թեմաները, որոնք շատերի կարծիքով կարող են ոչ-բանաստեղծական թվալ այնպես քնարական է պատկերել, որ հիացմունք է պատճառում բոլորին: Պատկերներ հորինելիս նրա նրբանկատությունն ու ճաշակը կախարդում է մարդուն, այնպես որ ընթերցողը պարտավորվում է կրկին ու կրկին ընթերցել նրա բանաստեղծությունը:

Պատկերներ ու իմաստներ հորինելու Քալիմի հզորությունն այն աստիճան է, որ հաճախ նույն թեմայի մասին տարբեր պատկերներ է հորինում, այնպես որ ընթերցողին այնպես է թվում, որ նրա երևակայությունը վերջ չունի: Օրինակ «Մահվան հավքը» բանաստեղծության մեջ խոսում է ծաղիկ հիվանդության մասին, որով վարակվել է և յուրաքանչյուր երկտողում այդ հիվանդության մասին տարբեր պատկեր է ներկայացնում: Մի տեղ ծաղիկ հիվանդությունը նմանեցնում է իր մարմնի վրա թափված հատիկների, որոնց իր կտուցին առնելու համար մահվան հավքը թռչում է իր կողմը: Մի այլ երկտողում այլ պատկեր է ներկայացնում և այս անգամ ծաղիկ հիվանդությունը նմանեցնում է մրջյունների, որոնք իրար վրա դիզված բերքի միջով ճամփա են բացում ու առաջանում են:

Կարծես մահվան հավքն է իջել իմ մարմնին

Հատիկներ են շաղ տվել իմ հոգնած մարմնին

Նայիր իմ վրա հայտնված ծաղիկներին

Որ մրջյունի նման անցք են փորում դեզերին:

Տեսական-փիլիսոփայական միտքը Քալիմ Քաշանիի բանաստեղծության յուրահատկություններից է: Քալիմը փիլիսոփայական խորաթափանց ու ընդարձակ միտք ունի: Նրա բոլոր բանաստեղծություններում ու հատկապես գազելներում նկատելի են փիլիսոփայական հարցադրումները: Թեև նկատի առնելով Սեֆևյան շրջանի նորահաստատ հասարակական ու տնտեսական հարաբերությունների որակը նման մտածողություն ու հոգեկան ունեն այդ ժամանակաշրջանի բանաստեղծներից ու արվեստագետներից շատերը: Սակայն նրանց միջից կյանքի հանդեպ Քալիմի ընկալումը առավել քան մյուսները հղկել է նրա հոգեկանն ու մտածողությունը:

Չնայած Քալիմի բանաստեղծություններում գոյություն ունեցող շատ դրական կողմերին այդտեղ կարելի է նաև առանձնացնել որոշ թերություններ:

Իմաստի ու պատկերի հակասությունը դրանցից մեկն է, որ աչքի է ընկնում նրա որոշ բանաստեղծություններում: Ըստ երևույթին Քալիմն ինքն էլ անդրադարձել է այդ անհամապատասխանությանը և դրա պատճառը համարել է իր հոգեվիճակի խռովությունը: Մյուս թերությունը Քալիմի բանաստեղծություններում նկատվող հիասթափությունն է:

Քալիմի բանաստեղծություններն ուսումնասիրած Շամս Լանգառուդիի համոզմամբ. «Քալիմի երկերի ժողովածուի վրա հիասթափության ու հուսալքության մոխիր են շաղ տվել: Քալիմի բանաստեղծությունը ցույց է տալիս, որ նա իր ժամանակակից շատ բանաստեղծների հակառակ տխրությունն ու հիասթափությունը ճաշակել է իր մաշկի վրա»:

Քալիմի երկերի ժողովածուն թերթելով կարելի է նկատել, որ այդտեղ ամենաշատ օգտագործվող բառերից են մահը, ճակատագիրը, տխրությունը, հառաչանքն ու լացը:

Ժամանակն իմ ոտքից նույնիսկ մի փուշ չհանեց

Իսկ ճակատագիրը բազում դժբախտություն ինձ պատճառեց: