Հունվար 05, 2017 05:44 Asia/Yerevan

Շատ ընտանիքներում նոր փոքրիկի լույս աշխարհ գալու հետ մեկտեղ ավագ երեխան տեղափոխվում է նոր մահճակալ կամ սենյակ։ Եթե Դուք նույնպես նման իրավիճակում եք, ապա աշխատեք խուսափել, որ այդ տեղափոխությունը շատ մոտ լինի փոքրիկի ծնվելու շրջանին՝ դրանով Դուք կխուսափեք Ձեր ավագ երեխայի մոտ զայրույթ առաջացնել փոքրիկի հանդեպ։

Ընտանիքի նոր անդամի ծնունդը հաճելի և ուրախալի,սակայն հաճախ խնդիրներ են առաջանում, երբ ընտանիքում պատրաստվում են երկրորդ կամ հերթական երեխայի ծնունդին: Ինչպես երեխային պատրաստենք կրտսեր քրոջ կամ եղբոր ծնունդին:

Երբ ծնողները հայտնվում են այս դժվարին ու պատասխանատու լուրը հայտնելու խնդիր առջև, նրանց մի մասը սխալմամբ մտածում է, թե միևնույն է երեխան նրանց չի  հասկանալու: Պետք է ասել , որ փոքր երախաները շատ ընկալունակ են և եթե նրանք տեղյակ չլինեն, թե ինչ է կատարվում մայրիկի հետ, կարող են շփոթություն զգալ: Երբ թլ որ ծնողները հայտնեն ուրախալի նորությունը, հոգեբանները խորհուրդ են տալիս դա կապել փոքրիկի ծնվելու շրջանը ինչ-որ մի կարևոր իրադարձության հետ օրինակ Բալիկը ծնվելու է ամռան վերջում կամ նոր տարուն:

Աշխատե՛ք ասել կարճ և հաճելի։ Երկար բացատրությունների անհրաժեշտություն չկա», «Դուք կարող եք ասել՝ մայրիկն ու հայրիկը որոշել են նոր բալիկ ունենալ։ Իմ փորիկը ավելի ու ավելի կմեծանա, մինչև որ բալիկը ծնվի»: Ծնողները պետք է հետևեն երեխայի վարքին: «Ոմանք իրոք շատ հետաքրքրասեր են, բայց նրանք միշտ չէ, որ ակնկալում են երկար ու մանրամասն պատասխան, ինչպես մեզ է թվում

Երեխային տվեք այնքան տեղեկություն, ինչքան նա ուզում է իմանալ:   Միգուցե Ձեզ զարմացնի, թե ինչպես է Ձեր երեխան պատրաստվում մեծ եղբայր կամ քույր դառնալուն։ Կարծում եք՝ նա կուրախանա՞ այն մտքից, որ իրական, կենդանի տիկնիկ է ունենալու։ Կամ վախենու՞մ եք, որ նա ընկճված կզգա՝ կիսելով իր ծնողների ուշադրությունը ։ «Ծնողները չպետք է սպասեն որոշակի արձագանքի», ։ «Իրականում, ընտանիքում նոր փոքրիկի սպասումը հաճախ երեխաների ու ծնողների զգացմունքների մի խառը տոպրակի է վերածվում։ Նոր փոքրիկի հայտնվելու հետ՝ ընտանիքը այլևս այնպիսին չի լինում, ինչպիսին նախկինում էր։  

Յուրաքանչյուր ծնող պետք է ինքը գնահատի իր երեխային անհատապես», քանի որ որոշ երեխաների կարող է ուրախություն պատճառել իրենց փոքրիկ քույրիկին/եղբորը մասինլսելը, մինդեռ մյուսները կարող են վախենալ կամ շփոթվել։

Շատ ընտանիքներում նոր փոքրիկի լույս աշխարհ գալու հետ մեկտեղ ավագ երեխան տեղափոխվում է նոր մահճակալ կամ սենյակ։ Եթե Դուք նույնպես նման իրավիճակում եք, ապա աշխատեք խուսափել, որ այդ տեղափոխությունը շատ մոտ լինի փոքրիկի ծնվելու շրջանին՝ դրանով Դուք կխուսափեք Ձեր ավագ երեխայի մոտ զայրույթ առաջացնել փոքրիկի հանդեպ։

Եթե Ձեր երեխան պետք է տեղափոխվի նոր սենյակ, այս պարագայում մասնագետները խորհուրդ են տալիս այդ փոփոխությունն անել փոքրիկի ծնունդից առնվազն մի քանի ամիս առաջ։ Եթե դա հնարավոր չէ, ապա փորձեք տեղափոխությունն անել փոքրիկի ծնվելուց մի քանի ամիս անց։

 

«Եթե Ձեր ավագ երեխան փոքրիկների հետ շմփան շատ փորձ չունի, ապա ծանոթացրե՛ք նրան որևէ ընկերոջ երեխայի հետ, իդեալական կլինի՝ մեկ այլ երեխայի կրտսեր քրոջ/եղբոր հետ՝ այդպիսով նա կիմանա, թե ինչ սպասել փոքրիկից» ։

Անկախ նրանից, թե հնարավոր է նման ծանոթություն կազմակերպել, թե ոչ, Դուք կարող եք Ձեր երեխային այլ կերպ ընտելացնել փոքրիկներին։ առաջարկվում է տիկնիկ տալ Ձեր երեխային՝ ցույց տալով նրան, թե ինչպես վերաբերվել, գրկել և պահել՝ մշտապես հիշեցնելով, որ իրական երեխայի դեպքում մեծերի ներկայությունը միշտ պարտադիր է։ Մեկ այլ կարևոր նկատառում Ձեր ավագ երեխայի համար՝ ձեռքերը լվանալ և խուսափել դիպչել փոքրիկի աչքերին։

«Խաղը երեխայի համար սովորելու միջոց է, թե ինչպես դրսևորել իրեն կյանքում։ Թողե՛ք, որ նա արտահայտի իր զգացմուքները։ Օգտագործե՛ք տիկնիկ, փափուկ խաղալիք կամ լրիվ մեկ այլ բան։ Եվ երբ Ձեր փոքրիկն արդեն տանը կլինի, նա կարող են բարկանալ տիկնիկների վրա, և սա միանշանակ ավելի նախընտրելի է, քան իր հնարավոր զայրույթը փոքրիկի վրա թափելը»։

Երբ երեխան քիչ փորձ է ունենում փոքրիկների հետ, նա հեշտությամբ կարող է այդ քնքուշ ու նրբիկ բալիկին ընկալել որպես ուշադրություն գողացող փոքրիկ հրեշ։ Օգնե՛ք նախապատրաստվել Ձեր մեծ երեխային՝ նորածնի լացին ու անհանգստություններին՝ բացատրելով՝ «Սա այն է, ինչ փոքրիկներն անում են.Նրանք շատ լալիս են, շատ ուտում են և շատ քնում։ Մայրիկը և հայրիկը պետք է պարզեն, թե ինչու է նա լալիս՝ միգուցե նա թաց է, կամ միգուցե քաղցած է ։

Որպեսզի օգնեք Ձեր երեխային շփվել փոքրիկի հետ, առաջարկվում է փորփրել նրա մանկական ալբոմները։ «Թերթեք շատ դանդաղ, հիացեք յուրաքանչյուր նկարով. Այստեղ մենք հիվանդանոցում ենք, երբ դու ծնվեցիր։ Նայի՛ր, թե ինչ երջանիկ է մայրիկը։ Շարունակեք զուգահեռներ տանել։ Հիշեք և պատմեք պատմություններ այդ ժամանակների մասին, երբ Ձեր ավագ երեխան նոր էր ծնվել»։

Որոշ երեխաների մոտ նոր փոքրիկի հայտնվելու միտքը կարող է ավելի շատ վախեցնող լինել, քան ուրախացնող։ Այն երեխաների համար, ովքեր անհանգստացած են ընտանիքում իրենց տեղը կորցնելու մտքից, հորդորում էենք ծնողներին՝ հավաստիացնել երեխաներին, թե որքա՛ն շատ են սիրում նրանց։ «Դուք կարող եք նրանց ասել` դու քո ուրույն տեղն ունես ընտանիքում, և նոր փոքրիկը երբեք քո տեղը չի զբաղեցնի ։

Լավագույն պատրաստվածությունը՝ երեխայի դերը ընտանիքում ամրապնդելն է, և հատկապես նոր դերը՝ որպես ավագ քույր կամ եղբայր։ Խոսե՛ք Ձեր երեխայի հետ նոր փոքրիկի մասին՝ նրան անվանելով «քո փոքր եղբայրը»՝ «մայրիկի նոր բալիկ» կամ նույնիսկ «նոր փոքրիկ»-ի փոխարեն։ Փորձեք մտածել այնպես, ինչպես Ձեր երեխան է մտածում։ Ցանկացած բան անելիս Ձեզ պատկերացրեք նրա տեղում և մտածեք փոքրիկի լույս աշխարհ գալու մասին այնպես, ինչպես նա է մտածում»։

Շատ ծնողներ, ովքեր սպասում են երկրորդ (երրորդ, չորրորդ) երեխային, միգուցե գեղեցիկ սպասումներ ունեն՝ կապված ավագ երեխայի հետ առաջին հանդիպման և դրան հաջորդող լուսանկարահանումների հետ։ Եվ մինչդեռ որոշ երեխաների համար դա կարող է իրոք հիանալի պահեր լինել, քանզի նրանք հանդիպում են իրենց փոքրիկ քույրիկին կամ եղբորը, ապա ոմանց համար կարող է մի փոքր վախեցնող լինել՝ տեսնել իրենց մայրիկին հիվանդանոցային անկողնում, հատկապես, եթե նրան ամրացված են ինչ-որ սարքավորումներ։

«Երեխաները նայում են իրենց ծնողներին, որպեսզի կողմորոշվեն, թե ինչպես պետք է զգան և դրսևորեն իրենց, այնպես որ, եթե Դուք հանգիստ եք, ապա Ձեր երեխան ամեն ինչ շատ լավ կընկալի։ Եթե Ձեր երեխան շատ հարցեր ունի, պատասխանե՛ք հարցերին ամբողջությամբ, բայց կարիք չկա մանրամասնությունների մեջ ընկնել։ Եթե նա ավելի մեծ հետաքրքությամբ ուսումնասիրում է, դա նույնպես նորմալ է։ Իմացե՛ք, որ նա, այսպես թե այնպես, շատ բան վերլուծում է իր մտքում»։

«Վստա՛հ եղեք, մեծամասամբ այս առաջին այցելությունները լավ են անցնում,-քանզի նրանք այնքա՜ն նուրբ ու քնքուշ են, որ ավագ քույրերն ու եղբայրները հիմնականում հիացած կամ ապշած են լինում»։

Ձեր ավագ երեխայի հետ նախօրոք նվեր ընտրեք՝ որպեսզի նա նվիրի փոքրիկին առաջին հանդիպման ժամանակ. «Ծնողները կարող են օգնել ավագ երեխային՝ պարաստել մի փոքրիկ ալբոմ կամ նկարի շրջանակ և պահել երկուսի նկարը փոքրիկի սենյակում ։ «Ինչպես նաև, հրաշալի կլինի, եթե մի փոքր նվեր ունենաք Ձեզ մոտ՝ փոքրիկի կողմից ավագ եղբոր կամ քրոջ համար նույնպես։

Երեխաների համար նոր նորածնի հայտնվելու ամենադժվար պահերից մեկը ուշադրության հանկարծակի տեղափոխումն է իրենցից փոքրիկի վրա։ Մասնագետներն առաջարկում են նախազգուշանել Ձեր երեխային, որ հյուրերը փոքրիկի հանդեպ մեծ ոգևորություն և ուշադրություն են ցուցաբերելու, ինչպես դա նրանք արել են իր ծնվելու ժամանակ և, ինչպես նաև, հիշեցնել հյուրերին (ովքեր կարող են չափազանց հուզված լինել) շփվել Ձեր ավագ երեխայի հետ նույնպես։

Հոգատար այցելուները կարող են նաև օգնության ձեռք մեկնել ծնողներին՝ երեխաների հետ ժամանակ անց կացնելով։ Այդ դեպքում խորդհուրդ է տրվում ընդունել օգնությունը, երբ այն առաջարկում են (որքան էլ որ դա շատ մայրերի համար բարդ կլինի), այդպիսով Դուք կկարողանաք որոշ ժամանակ անցկացնել Ձեր ավագ երեխայի հետ՝ ընթերցելով նրա համար կամ զբոսնելով նրա հետ։

Առաջին շաբաթները փոքրիկի և ավագ երեխայի հետ տանն անցկացնելը կարող է չափազանց հոգնեցուցիչ լինել. «Շատ բան կախված է մեծ երեխայի խառնվածքից և փոքրիկի քնի ու լացի դրսևորումներից»։

Իհարկե, Ձեր ամուսնու կողմից ավագ երեխայի հետ ժամանակ անցկացնելը ողջունելի է, և նույնիսկ պարտադիր, սակայն Դուք նույնպես պետք է ամեն օր ժամանակ գտնեք և պարզապես կենտրոնանաք Ձեր ավագ երեխայի վրա։ խորհուրդ է տրվում «սահմանել հստակ ժամ ամեն օր և՛ մայրիկի, և՛ հայրիկի հետ առանձին անցկացնելու համար։ Թույլ տվեք երեխային սահմանելու այդ ժամերը։ Դրանով նա կզգա, որ ունի որոշ ղեկավարություն, ինչպես նաև կարող է ազատ խոսել իր զգացմունքների մասին՝ իմանալով, որ իրեն իրոք լսում են»։

«Երբեմն ավագ երեխաները նահանջում, կոտրվում են, երբեմն հարձակվում, երբեմն էլ մեկուսանում»։ «Այս բոլոր դեպքերում էլ Դուք պետք է աշխատեք Ձեր երեխայի հետ։ Դուք չեք կարող ուղղել, փոխել կամ զղջալ դրա համար, բայց շարունակե՛ք փորձել հասկանալ նրան։ Դա չի նշանակում, որ Դուք պետք է մեղմացն՝եք կարգուկանոնը, բայց համոզվեք, որ յուրաքանչյուր հնարավոր պահի նրան նույնպես դրական ուշադրություն եք հատկացնում»։

Նա կարող է որոշ ժամանակ իրեն ոչ լիարժեք զգալ. «Մայրի՛կ, ես ուզում եմ, որ դու ինձ գրկես նրա փոխարեն»։ Դա այնքա՜ն բնական զգացողություն է երեխայի համար։ Այդ պահին դուք կարող եք երկուսով միասին սիրել փոքրիկին, որպեսզի ավագ երեխան անուշադրության մատնված կամ լքված չզգա ։

«Եթե Ձեր երեխան զայրույթ է ցուցաբերում նորածնի հանդեպ, օգնե՛ք նրան դուրս գալ այն վշտից, որ նա այլևս ընտանիքի միակ երեխան չէ՝ ասելով. «Ինձ թվում է, որ դու ուզում ես ամեն ինչ լինի այպես, ինչպես նախքան քո փոքրիկ եղբոր ծնվելն էր»։ Հաճախ սա բավարար է լինում իրավիճակը մեղմացնելու և երեխային փափկացնելու համար։

Հիշե՛ք, որ դժվար հարմարվելու շրջանը բնական է. «Բնական է նույնիսկ այն, որ ծնողներն ունենան խառը զգացողություններ, բայց հիշե՛ք, որ նոր փոքրիկ ունենալը հարստացում է»։ Լավագույն մոտեցումը կլինի հետևել Ձեր երեխայի պահվածքին և հասկանալ, թե ինչի հետ է դա կապված նման պահվածքը, այնուհետև՝ նույն կերպ անդրադարձնել հետ նրան։ Երեխաները չեն ցանկանում կամ կարիք չունեն խոսել ամեն ինչի մասին, բայց թույլ տվեք նրանց զգալ այդ ամենը խաղի միջոցով։ Ի վերջո, պատրաստ եղեք հանդուրժել ինչպիսի վարք էլ որ նրանք կդրսևորեն։ Մի՛ փորձեք ստիպել նրանց խոսել իրենց զգացմունքների մասին, սակայն Դուք պետք է ընդունեք և հարգեք դրանք: