Մի գավաթ անդորր Մանրամասներ կպչուն մտքերի մասին
Հարկադիր գործողություններ են ՝ ձեռքերը լվանալը, անընդհատ մաքրությամբ զբաղվելը, հաշվելը, դասավորելը, ստուգելը, մի խոսքով այն բոլոր գործերը, որոնք կարող են անհատին վստահություն տալ, որ ամեն ինչ ճիշտ է ու տեղին: Հոգեբան, հոգեթերապևտ ՝ Արման Բեգոյանի մասնակցությամբ
Ներկայացնում ենք մեզ գրված հարցերից մեկը: Թեև այս թեմային անդրադարձել էինք մեր զրուցաշարի 18-րդ համարում, բայց քանի որ մեր ունկնդրի հարցը վերաբերում է այս խանգարմանը, որոշեցինք այսօր ևս խոսել այդ մասին: Խոսքը կպչուն մտքերի մասին է: Որպես նախաբան ասենք , որ այս խանգարումը կոչվում է օբսեսիվ ՝ այսինքն կպչուն մտքեր, որոնց հաջորդում են նույնքան պարտադրող, հարկադրող ու ապարդյուն գործողություններ ՝ կոմպուլսիա գործողություններ: Դա դասվում է տագնապային խանգարումների խմբում:
Հարցը հետևյալն է: 25 տարեկան եմ: Տարիներ առաջ նկատեցի, որ որոշ անիմաստ մտքեր ինձ մոտ հաճախակի են կրկնվում, որոնց հետևանքով ես լարվում եմ: Անընդհատ կպչուն մտքեր եմ ունենում եւ չեմ կարողանում ազատվել դրանցից:
Կպչուն վիճակի մտքեր
Արտահայտվում են կպչուն վիճակի մտքերի, արտահայտությունների, կասկածների, հիշողությունների, պատկերացումների, ցանկությունների և վախերի ձևով: Պահպանվում է քննադատական վերաբերմունքը իրենց ապրումների նկատմամբ: Ուզում են ազատվել իրենց ապրումներից, բայց ինքնուրույն ի վիճակի չեն դա անել: Կպչուն մտքերը միշտ գրավում են հիվանդի ուշադրությունը և հիվանդը մտածում է թե ինչ կպատահեր, եթե լուսինը մերթ մոտենար, մերթ հեռանար:
Կպչուն հակումները կապված են կամքի հետ, կպչուն վախերը մարդկանց պատում են անընդհատ կասկածներով, որ իրենք կարող է մահանան, կամ ինքնաթիռը կարող է ընկնել և այլն: Կպչուն գործողությունները նույնպես դրսևորվում են հիվանդի կամքին հակառակ, դրանք դառնում են սովորություն, որից հետո բավականին դժվար է ազատվել:
Հիվանդը դրանց տալիս է այնպիսի նշանակություն, որը պետք չէ: Ունեն աֆեկտիվ հագեցվածություն: Ուղեկցվում է հուզական լարվածությամբ: Վրեժի զգացումը նույնպես կարող է դառնալ գերարժեք միտք` ծանր վիրավորանք ստանալու պատճառով (պարանոյալ շրջանի պսիխոպաթներ):
Աղբյուր : armanbegoyan.com