Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (125)
Այսօր մեր հաղորդման ընթացքում ձեզ ծանոթացնելու ենք լուսնային հիջրեթի 10-րդ դարի հայտնի բանաստեղծ Օրֆի Շիրազիի հետ:
Ողջույն թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի մեկ այլ համարը: Այսօր ձեզ կծանոթացնենք Սեֆևյան շրջանի հայտնի բանաստեղծներից Օրֆի Շիրազիի հետ: Բանաստեղծ, որ թեև նրա կարճատև կյանքը թույլ չտվեց ծաղկեն նրա երևակայության բողբոջները, սակայն իր ապրած կարճ տարիների ընթացքում էլ կարողացավ արժեքավոր բանաստեղծություններ գրել ու շատերին իր հետևորդը դարձնել: Նրան պարսից պոեզիայում հնդկական կամ Էսֆահանի ոճի հիմնադիրն են համարում:
----------------
Երեկ գիշերվա գանգատն ինձանից չէր,
Քո տված խորհուրդն էի ունկնդրում,
Ով բլբուլ, գանգատը սիրահարների կարգը չէ
Թե ոչ, ես քեզանից շատ ավելի գանգատ կանեի,
Թե ընկճվածների խմբում ինձ համար տեղ լիներ,
Իմ գանգատի հուր-բոցով ես բոլորին կայրեի:
Ջեմալեդդին Սեյեդի անունով հայտնի Մոհամմեդ Ջեմալեդդինը, որն իր բանաստեղծություններում օգտագործել է Օրֆի կեղծանունը, լուսնային հիջրեթի 10-րդ դարի՝ փրկչական 16-րդ դարի հայտնի բանաստեղծ է: Կարճատև կյանք ունենալով հանդերձ նա հասցրել է արժեքավոր ստեղծագործություններ կատարել: Օրֆին ծնվել է լուսնային հիջրեթի 963 թվականին՝ Շիրազում: Հայրը՝ Զեյնեդդին Ալի Բոլուն Շիրազ քաղաքի շերիֆն է եղել: Օրֆին Շիրազում գրականություն, բժշկություն, տրամաբանություն ու իմաստասիրություն է ուսանում և սովորում է երաժշտության ռեդիֆները: Նա ծանոթ է եղել նաև նկարչությանը և գեղագրության մեջ տիրապետել է Նասխ գրին: Շահ Աբբասի օրոք, երբ բանաստեղծությունն ու գրականությունը մեծ տարածում ունեին ու բանաստեղծական յուրահատուկ ոճ էր ստեղծվել, չափազանց երիտասարդ տարիքում գտնվող Օրֆին սկսում է բանաստեղծություններ գրել և մուտք է գործում իր քաղաքի գրական շրջանակները: Օրֆին շատ շուտ համբավ է ձեռք բերում ու համաքաղաքացիները նրա համար ընտրում են Օրֆի կեղծանունը: Օրֆին ժամանակակից է եղել Արեֆ Լահիջիի ու Ղեյդի Շիրազի նման բանաստեղծների հետ: Չնայած իր երիտասարդ տարիքին բանաստեղծական վեճերի է բռնվել ժամանակի հայտնի վարպետների ու բանաստեղծների հետ: Օրֆին իր ժամանակի ու նաև հետագա դարերի երևելի դեմքերից է, որի կյանքի տարբեր անկյուններում նկատելի է արվեստի գործած ազդեցությունը:

Կարևոր մի իրադարձություն տակն ու վրա է անում 20-ամյա Օրֆիի կյանքը: Նրա քաղաքում տարածվում է ծաղիկ հիվանդությունը, որը վարակում է նաև նրան: Օրֆիի դեմքը դրանից այլանդակվում է, այնպես որ ասում են բոլորը հեռու էին մնում նրանից: Գրական քննադատները համոզված են, որ Օրֆիի ստեղծագործություններում նկատվող սեփական անձի գերազանցումը ակունք է առնում նույն երևույթից:
Օրֆին վեց տարի նույն վիճակում մնում է Շիրազում և ապա 26 տարեկան հասակում Սեֆևյան շրջանի շատ այլ բանաստեղծների նման մեկնում է Հնդկաստան: Այդ օրերին Սեֆևյան արքունիքն այլևս անցյալի նման բանաստեղծների ու գրողների ժամադրավայրը չէր համարվում ու ներբողները չէին գնահատվում: Այդ շրջանում Հնդկաստանում տիրում էին Թեյմուրյանները և Աքբարի ու Ջահանգիրի նման թագավորներ հովանավորում էին պարսկախոս բանաստեղծներին ու նրանց արքունիքը նրանց համար ապաստարան էր համարվում:
Օրֆին մեկնում է Հնդկաստան ու այնտեղ բարեկամանում է հայտնի բանաստեղծ Ֆեյզի Դաքանիի հետ: Ֆեյզին լինելով պալատական բանաստեղծ նրան ընդունում ու հովանավորում է: Նա Օրֆիի կյանքի երջանկության բանալիներից է լինում, քանի որ պալատական բանաստեղծները համարվում էին բանաստեղծությունների հաջողության բանալին ու եթե որևէ բանաստեղծ նրանց ուշադրությանը չէր արժանանում, որևէ հաջողություն չէր կարողանում արձանագրել: Ֆեյզին մյուս բանաստեղծների կողքին Հնդկաստանի արքունիքում ընդունում է նաև Օրֆիին: Սակայն մի առ ժամանակ անց Օրֆիի գոռոզության ու վատ վերաբերմունքի պատճառով նրանց բարեկամությունը խաթարվում է: Կյանքում Օրֆիի ապրած հիասթափությունն ու հատկապես ծաղկախտի հետևանքով դեմքի այլանդակվելը պատճառ էին դարձել, որ բնավորությունը կոշտանա ու նաև նրա մոտ աճի եսասիրությունը: Այնպես որ նա ոչ միայն իրեն վեր էր համարում ժամանակի բոլոր բանաստեղծներից, այլև համոզված էր, որ գերազանցում է Անվարիին, Խաղանիին ու Նեզամիին, ինչը զայրացրել էր ժամանակի բանաստեղծներին:
Ֆեյզիի միջնորդությամբ Հնդկաստանի թագավոր Աքբար Շահի արքունիք մուտք գործած Օրֆիի պոեզիան ժամանակի ականավոր բանաստեղծների հետ մրցակցության պատճառով ծաղկում է ապրում ու նույնիսկ երբեմն գերազանցում է մյուսներին, ինչն էլ նախանձ է առաջացնում ուրիշների մոտ: Այդ նախանձն այն աստիճանի է հասնում, որ համաձայն որոշ կենսագրականների նրան թունավորում են:
Օրֆին լուսնային հիջրեթի 999 թվականին հանկարծակի կերպով մահանում է փորլուծության հետևանքով և հողին է հանձնվում Լահուրում: 30 տարի անց նրա աճյունները փոխադրվելով Նաջաֆ Աշրաֆ վերահուղարկավորվում է:
Սեֆևյան շրջանում գազելներ գրելը նոր շունչ է ստանում և ընդլայնվում են բանաստեղծների երևակայության սահմանները: Այդ շրջանի բանաստեղծները հրաժարվում են նախորդներին ընդօրինակելուց և ստեղծում են նոր ոճ, որը երևակայության ու իմաստի նրբության, նոր փոխաբերությունների ու գեղեցիկ թեմաների տեսակետից լիովին նորարարական էր:
Այդ ոճը, որ հետագային հայտնի դարձավ Հնդկական կամ Էսֆահանի ոճ անունով ստեղծվեց ու տարածում գտավ Օրֆի Շիրազիի և Իրանում ու Հնդկաստանում բնակվող բանաստեղծների միջոցով:
Իր ապրած կարճ տարիների ընթացքում Օրֆին ի մի է հավաքում շուրջ վեց հազար երկտողեր պարունակող երկերի ժողովածու, որը հետագային անհայտանում է: Նա մի քանի տարի անց ի մի է հավաքում մի այլ ժողովածու, որը նրանից հետո տպագրվում է: Օրֆին կասիդաներից ու գազելներից բացի նաև հեղինակել է երկու մասնավի, որոնցից մեկը պատասխան է «Խոսրով և Շիրին»-ին, իսկ մյուսը գրել է իրանցի հայտնի բանաստեղծ Նեզամիի «Մախզան-ալ-ասրար»-ի չափերով:
Անգլիացի հայտնի արևելագետ Էդվարդ Բրաունը «Իրանի գրականության պատմությունը» գրքում գրում է. «Օրֆին ամեն տեսակետից եղել է իր ժամանակի ամենահայտնի ու ամենամեծ ժողովրդականությունը վայելող բանաստեղծը և համարվում է լուսնային հիջրեթի 10 դարի երեք անվանի բանաստեղծներից մեկը»:
Մոլավիի ու Բիդելի նման Օրֆին էլ ցանկացած կերպով իրար կողքի շարելով բառերը, նրանցից ստացել է իր ցանկացած իմաստը: Հայացք նետելով ժամանակի ընթացքում ու տարբեր լեզուներում բանաստեղծության կառույցին, նկատում ենք, որ բանաստեղծության մեջ հստակ ու ընդհանուր իմաստ գոյություն ունի, որը համարվում է գլխավոր սկզբունքներից մեկը: Սակայն ուսումնասիրելով Օրֆիի բանաստեղծությունները կարելի է նկատել, որ նա փոփոխություն է առաջացրել այդ սկզբունքներում: Օրֆիի շատ բանաստեղծություններում մի ընդհանուր կետ գոյություն ունի և դա բառերի ու իմաստի օգնությամբ ժամանակի սովորությունների ու ընթացքի հակառակ շարժվելն է: Դա կարելի է լեզվի ու մտքի տրամաբանական ընթացքի փոփոխումը համարել: Դրան հասնելու համար տարբեր մեթոդներ ու ձևեր կան: Դրա անցյալը վերադառնում է միստիկական գրականությանը, դա լինի չափածո, թե արձակ: Նաև բանաստեղծության մեջ տարածում գտած միստիկական գրականության ընդունված ձևերից մեկն այնպիսի իմաստների ու կետերի արժևորումն է, որը պոեզիայի տեսակետից կարող է անհարմար համարվել: Իրանցի բանաստեղծ Օրֆի Շիրազին ծանոթ լինելով այդ ձևին, դա օգտագործել է իր բանաստեղծության մեջ: