Ճանաչենք իսլամը (128)
Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի այս համարում կշարունակենք իսլամի մեծ մարգարեի գերդաստանի դիրքի ու արժանիքների քննարկմանը հատկացված զրույցը՝ հիմք ընդունելով այդ կապակցությամբ Ղուրանի այաներն ու մեծ մարգարեի արտահայտությունները:

Ղուրանի այաներում ասված է, որ Աստծո առաքյալները ժողովրդին ասում են, մեր առաքելության դիմաց ձեզանից որևէ վարձատրություն չենք պահանջում, մեզ միայն վարձատրում է աշխարհի արարիչը: Մի քանի այաներ ակնարկել են իսլամի մեծ մարգարեի առաքելության ու հրավերի վարձատրման հարցին: Այդ թվում «Ֆորղան» սուրայի 57-րդ այայում ասված է. «Ասա, որ ես այս առաքելության դիմաց ձեզանից վարձատրություն չեմ պահանջում, բացի նրանից, որ մեկը որոշի հետևել Արարչի ճանապարհին»: Կամ «Շորա» սուրայի 23-րդ այայում ասում է. «Ասա, որ ես այս առաքելության դիմաց ոչ մի վարձատրություն չեմ պահանջում, բացի իմ մերձավորներին՝ իմ գերդաստանի անդամներին սիրելը և նա ով բարի գործ կատարի, նրա բարությունը կրկնապատիկ կդարձնենք, քանի որ Աստված ողորմած ու գնահատող է»: Այս այայում մեծ մարգարեն ասում է, որ իմ մերձավորների հետ բարեկամությունն իմ առաքելության վարձատրությունն է: Իրականության մեջ ժողովրդից պահանջված վարձատրությունից ես ոչինչ չեմ շահում ու բոլորը ձեր օգուտն է լինելու: Եթե ձեզ կոչ եմ անում սիրել իմ գերդաստանի անդամներին, դա այն պատճառով է, որ դրա օգուտը կվերադառնա ձեզ: Քանզի նա ով մարգարեի գերդաստանը սիրի, նրանց օրինակ կծառայեցնի և անարատ առաջնորդներին սիրելը Բարու ճանապարհով քայլ վերցնելու գաղտնիքն է: Ուրեմն դրա օգուտը կվերադառնա ձեզ: Դա նման է նրան, որ ուսուցիչն աշակերտին ասի. «Ես քեզանից վարձատրություն չեմ պահանջում և իմ վարձատրությունը միայն այն է, որ դասերդ լավ սերտես: Անկասկած դրա օգուտը կվերադառնա աշակերտին: Կամ մասնագետ մի բժիշկ իր հիվանդին ասի, իմ վարձատրությունն այն է, որ այս դեղատոմսն օգտագործես: Անկասկած եթե հիվանդը հետևի բժշկի դեղատոմսին, դրանից բժիշկը ոչինչ չի շահում, այլ դրա օգուտը վերադառնում է հիվանդին և նա բուժվում է:

Ինչպես նշեցինք մի այայում մեծ մարգարեին հղում կատարվելով ասված է. «Իմ վարձատրությունը միայն իմ մերձավորների սիրվելն է» ու մի այլ տեղ ասում է. «Իմ վարձատրությունը միայն Աստծո ճանապարհի ընտրությունն է»: Այս երկու այան իրար կողքի դնելով պարզվում է, որ մարգարեի գերդաստանի և Աստծո ճանապարհի հետևորդները կանգնած են մի կողմում և Աստծո ճանապարհը անցնում է մարգարեի մերձավորներին սիրելու և նրանց ուսուցումներին հետևելու միջով:
Անշուշտ առաքելության դիմաց վարձատրությունը շատ մեծ է ու ոչինչ չի կարող դրան հավասարվել: Քանզի պատմության տարբեր ժամանակաշրջաններում բազմաթիվ մարդիկ օրինակ ծառայեցնելով մեծ մարգարեին առաջնորդվել են երջանկության ճանապարհով և ապագայում էլ աշխարհի բնակչության խոշոր բաժինը միանալու է այդ մեծ մարդու կրոնին: Միևնույն ժամանակ մարգարեի գերդաստանին սիրելը հասարակ ու սովորական երևույթ չէ: Քանի որ այս այայում մարգարեի գերդաստանը սիրելը համարժեք է համարվում առաքելությանը:
Իհարկե մարգարեի մերձավորների հետ բարեկամությունը նաև ակնարկում է մեկ այլ հարցի և դա Աստծո առաքյալի գերդաստանից անարատ իմամների առաջնորդությունն է: Քանի որ այս առաջնորդությունը մարգարեի առաջնորդության ուղղության և առաքելության շարունակությունն է: Ղուրանն այն պատճառով է մարգարեի գերդաստանի հետ բարեկամությունը առաքելության դիմաց վարձատրություն համարում, որ այս համակրանքը պատճառ դառնա մարդիկ դիմեն մարգարեի գերդաստանին և այդ երևելիները ժողովրդի գիտական աղբյուրը ճանաչվեն:՛
Այս այայի կապակցությամբ սուննի և շիա աղբյուրներում մարգարեին հղում կատարելով բազմաթիվ վկայություններ գոյություն ունեն, որոնք ապացուցում են, թե դա ակնարկում է մարգարեի գերդաստանի անդամների ու մերձավորների հետ բարեկամությանը: Օրինակ Ահմեդը «Ֆազաել-ալ-սահաբա»-ում հղում է կատարում Սաիդ Իբն Ջոբայրին, որը հղում կատարելով Ամերին վկայում է. «Երբ հայտնվեց այն այան, որ ասում էր ես իմ առաքելության դիմաց որևէ վարձատրություն չեմ պահանջում, բացի իմ մերձավորներին սիրելը, աջակիցներն ասացին. «Ով Աստծո մարգարե, ովքեր են քո մերձավորները, որոնց բարեկամությունը մեզ համար պարտադիր է»: Մարգարեն ասաց. «Ալին, Ֆաթիման ու նրանց երկու զավակները» և մարգարեն դա երեք անգամ կրկնեց»:
«Մոսթադրաք-ալ-սահիհեյն»-ու ասված է, որ երբ Ալին նահատակվեց Հասան Իբն Ալին ժողովրդի ներկայությամբ քարոզ կարդաց: Դրա մի բաժնում ասաց. «Ես սերում եմ այն գերդաստանից, որի բարեկամությունը պարտադիր է յուրաքանչյուր մուսուլմանի համար»:

Սիվաթին «Դոռ-ալ-մանսուր»-ում Իբն Ջոռայրին հղում կատարելով գրել է. «Երբ Ալի Իբն Ալ-Հոսայնին գերության են տանում ու կանգնեցնում են Դամասկոսի դարպասների մոտ, Շամի բնակիչներից մեկն ասում է. «Փառք Աստծո, որ Աստված ձեզ սպանեց ու արմատախիլ արեց»: Ալի Իբն Ալ-Հոսայնն ասաց. «Արդյոք կարդացել ես Ղուրանը»: ՝ այո: Ալի Իբն Ալ-Հոսայնը հարցրեց. «Արդյոք չես կարդացել այն այան, որ ասում է իմ առաքելության դիմաց որևէ վարձատրություն չեմ պահանջում, բացի իմ մերձավորների բարեկամությունը»: Մարդը հարցրեց, որ արդյոք դուք նրանք եք, ում ակնարկ է կատարվել այս այայում և նա պատասխանեց՝ այո»:
Այս պատմության շարունակության մեջ այդ մարդու և Ալի Իբն Ալ-Հոսայնի միջև խոսքեր են փոխանակվում: Ի վերջո այդ մարդը զղջում է իր չկշռադատված խոսքի համար, ներողություն է խնդրում ու արտասվում է և խոստովանում է, թե անտեղյակ է եղել:
Ֆախր Ռազին ասում է. «Մոհամմեդի գերդաստանը նրանք են, ովքեր սերում են նրանից, նրանք ովքեր առավել ամուր ու լիակատար կապեր ունեն գերդաստան են համարվում և կասկած չկա, որ Ֆաթիման, Ալին, Հասանն ու Հոսեյնն ամենաամուր կապերն են ունեցել Աստծո մարգարեի հետ: Սա անվիճելի է և դա կարելի է ըմբռնել տարբեր հադիսներից: Հետևաբար անհրաժեշտ է նրանց մարգարեի գերդաստանը համարել»: Ֆախր Ռազին ապա հղում կատարելով «Քաշշաֆ» մեկնաբանության հեղինակ Զամախշարիին, գրում է. «Երբ այս այան հայտնվեց, մարգարեին հարցրին. «Ով Աստծո մարգարե ովքեր են քո գերդաստանը, որոնց բարեկամությունը մեզ պարտադիր է համարվում»: նա ասաց՝ Ալին, Ֆաթիման ու նրանց երկու որդիները»:
Մյուս կարևոր կետը, որ լավապես բացահայտում է մարգարեի գերդաստանի դիրքն ու արժանիքը, աղոթքի պահին նրանց հղվող ողջույնն է: Իսլամական դավանանքների մեծ մասը Նամազին վկայություն են տալիս կամ «Թաշահոդ»-ի բաժնում ողջույն են հղում մարգարեին ու նրա գերդաստանին: Շիա և սուննի մեկնաբաններ միաձայնությամբ վկայություն են կատարում մարգարեից, որը հիշատակված է նաև Սահիհ Բոխարայիում ու Սահիհ Մոսլեմում և դա վերաբերում է «Ահզաբ» սուրայի 56-րդ այաին: Այան ասում է.
«Ահա Աստված ու նրա հրեշտակները ողջունում են մարգարեին: Ով հավատացյալներ, դուք էլ նրան ողջունեք, նրան բարևեք ու հանձնվեք նրա հրահանգների դիմաց»:
Երբ այս այան հայտնվեց մի խումբ աջակիցներ հարցրին. «Ով Աստծո մարգարե, ինչպե՞ս ողջույն հղենք ձեզ»: Մարգարեն պատասխանեց. «Ասացեք՝ Տեր Աստված ողջունիր Մոհամմեդին ու Մոհամմեդի գերդաստանին, հենց այնպես որ ողջունեցիր Աբրահամին ու Աբրահամի գերդաստանին քանզի դու փառաբանված ու վեհ ես»:
Նման վկայություն գոյություն ունի շիա և սուննի գիտնականների գրքերում, որոնց իմաստն ու բովանդակությունը նույնն է, միայն նախադասության դասավորման տեսակետից չնչին տարբերություն կա, այդուհանդերձ բոլոր պարունակում են Մոհամմեդի գերդաստանին ողջունելու բաժինը:

Շիաների ու սուննիների գրքերում մարգարեին հղվող ողջույնի մասին բազմաթիվ վկայություններում հստակ կերպով ընդգծված է, որ մուսուլմանները մարգարեին ողջունելիս նաև պիտի հիշեն Մոհամմեդի գերդաստանին, որպեսզի ողջույնը կատարյալ լինի: Ասված է, որ երբ մարգարեն երկինք է բարձրանում, այնտեղ Գաբրիելը մարգարեին աղոթելը սովորեցնում է հենց այնպես, ինչպես այսօր նույնությամբ կատարվում է: Նամազի «Թաշահոդ»-ի բաժնում, Աստված մարգարեին ասում է. «Քեզ ու քո գերդաստանին ողջույն հղիր»: Այդ պատճառով էլ մարգարեն նամազի «Թաշահոդ»-ի բաժնում ողջունում է իրեն ու իր գերդաստանին:
Իբն Հաջար Հիսամին «Սավաեղ» գրքում մարգարեին հղում կատարելով գրում է, որ նա ասել է. «Երբևե իմ հասցեին թերի ու կտրված ողջույն մի հղեք»: Հարցնում են՝ ո՞րն է թերի ողջույնը: Նա ասում է. «Այն որ միայն ասեք ողջույն Մոհամմեդին ու չշարունակեք, այլ պիտի ասեք՝ Ողջույն Մոհամմեդին ու Մոհամմեդի գերդաստանին»: Տարբեր վկայություններում ասված է, որ պիտի ամբողջական ողջույն հղել ու չկրճատել դրա վերջին բաժնում եկող «Մոհամմեդի գերդաստանին» ուղղված ողջույնը:
Իրականության մեջ նման վկայությունների համաձայն սուննի մի խումբ մեծ օրենսգետներ նամազի «Թաշահոդ»-ի բաժնում պարտադիր են համարել Մոհամմեդի անվանը, Մոհամմեդի գերդաստանին արտահայտության հավելումը:
Սա մեծ արժանիք է, որ հատկացվել է մարգարեին ու նրա գերդաստանին և այն պատճառով են գերազանցում մյուսներին, որ մարդիկ նրանց միջոցով մերձենում են բարձրյալն Աստծուն: Մարգարեի սուրբ անվան կողքին այն էլ աղոթքի պահին նրա գերդաստանի անվան հիշատակումը վկայում է կարևոր ճշմարտության մասին: Նամազի պահին մարգարեի գերդաստանին հղվող ողջույնը վկայում է նրանց մասնավոր դիրքի և Աստծո մարգարեին նրանց արտակարգ մերձավորության մասին:
Սուննի առաջնորդներից Էմամ Շաֆեին մարգարեի գերդաստանի հետ բարեկամության մասին բանաստեղծական հետաքրքիր երկտող ունի, որի թարգմանությունը հետևյալն է. «Ով Աստծո մարգարեի գերդաստան, ձեր բարեկամությունն Աստված պարտադիր է դարձրել Ղուրանում: Ձեր դիրքն ու արժանիքն ապացուցվում է նրանով, որ ով աղոթքի ժամանակ ձեզ ողջույն չհղի, նրա աղոթքը չի ընդունվի»: