Աշնանային ուղևորություն դեպի Չաբահար. Հարավային Իրանի անաղարտ բնությանը և մշակույթին ծանոթանալու հնարավորություն
Իրանի Չաբահար քաղաքը իր բարեխառն կլիմայով և ապշեցուցիչ տեսարաններով աշնանը դառնում է զբոսաշրջիկների համար իդեալական վայր: Իրանի հարավ-արևելքում գտնվող այս ափամերձ քաղաքը ներկայացնում է անաղարտ բնության, հարուստ մշակույթի և եզակի լանդշաֆտների բացառիկ համադրություն:
Չաբահարի անմոռանալի բնությունը
Չաբահարում սկսած ֆլամինգոներով վարդագույն Լիպար լագունից մինչև տարօրինակ էրոզիայի ձևերով Մարսյան լեռները ցուցադրում են հրաշալի տեսարաններ: Դարաքի ափը ևս անապատային ավազի և ծովի ալիքների հատմամբ ներկայացնում է Իրանի ամենահազվագյուտ բնական երևույթներից մեկը:
Մշակութային և բնական տեսարժան վայրեր
Չաբահարի տեղական շուկաները՝ իրենց համեմունքների բույրով և գունագեղ ձեռարվեստով ներկայացնում են բելուչական իսկական մշակույթը։ Ժայռոտ Թիս ափը ևս ակնառու տեսարաններով և մայրամուտի ոսկեգույն լույսով համարվում է բնության լուսանկարիչների դրախտը:
Աշուն՝ Չաբահար ճանապարհորդելու ոսկե եղանակ
Իր կապույտ երկնքով և հաճելի եղանակով այս քաղաքը աշնանը հյուրընկալում է այն ճանապարհորդներին,որոնք փնտրում են խաղաղություն և տարբերվող ուղևորություն: Չաբահարը՝ բնական գեղեցկությունների և հարավային Իրանի հարուստ մշակույթի համադրությամբ, անմոռանալի հուշեր է կերտում յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար:





