Մարտ 18, 2017 02:46 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: Թիկունքում թողած շաբաթը հագեցած էր Իրանի և պետրոքիմիայի հետ կապված արդյունաբերության բնագավառում ներդրում կատարող ընկերություններին վերաբերող լուրերով, որոնց կանդրադառնանք մեր հաղորդման ընթացքում բայց մինչ այդ մեր հաղորդումը կսկսենք Իրան-Հայաստան հարաբերություններին վերաբերող լուրով:

Հայաստանը ցամաքային սահմանների ու նաև սահմանակից ազատ գոտիների գոյության պատճառով Իրանի հետ համագործակցության լայն հնարավորություններ ունի: Համատեղ արտադրությունը, գյուղմթերքն ու սննդամթերքը, ներդրում ու առևտուրը, ինչպես նաև Եվրոպայի շուկաներ դուրս գալու համար Հայաստանի տարածքի օգտագործման հնարավորությունը իրանցի գործարարների համար այդ երկրի տնտեսական առավելություններից են համարվում:

Այդուհանդերձ երկու երկրի պաշտոնատարների ընդգծմամբ այդ ուղղությամբ արգելքներ գոյություն ունեն: Այդ շրջագծում այս շաբաթ Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահը հանդիպում ունեցավ Թեհրանում Հայաստանի լիազոր և արտակարգ դեսպանի հետ: Հանդիպման ժամանակ ընդգծվեց երկու երկրի միջև մաքսային խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը:

Համաձայն Իրանի խորհրդարանի լրատվական գործակալության հաղորդման, Իրանի ու Հայաստանի խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ռամազանալի Սոբհանի Ֆարը կիրակի օրն ԻԻՀ-ում ՀՀ լիազոր և արտակարգ դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծելով երկու երկրի միջև համագործակցությունների մակարդակի բարձրացման ուղղությամբ խորհրդարանների դերակատարությունն, ասաց. «Երկու երկրի խորհրդարանները խթան հանդիսանալով երկկողմ քաղաքական, ապահովական ու տնտեսական հարաբերությունների ընդլայնման գործընթացին նաև միջազգային շրջանակներում համալրող ազդեցիկ դերակատարություն կարող են ունենալ»:

«Երկու երկրի խորհրդարանները մաքսային ու առևտրական բնագավառներում համապատասխան իրավական օրենքներ ընդունելով կարող են երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ կարևոր դերակատարություն ունենալ»,-հավելեց Ռամազանալի Սոբհանի Ֆարը:

Հանդիպման ժամանակ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ասաց. «Երկու երկրներն ընդհանուր ռազմավարական շահեր ունեն և Հայաստանը շահագռգռված է երկարաժամկետ նպատակների իրագործման ուղղությամբ ծրագրավորման հարցում»:

Հայաստանի տնտեսական զարգացման ու ներդրման փոխնախարար Էմիլ Տարասյանը վերջերս Իրանի Ալբորզ նահանգի տնտեսական գործարարների հետ հանդիպման ժամանակ ընդգծելով այն կետը, որ Իրանի հետ համագործակցության ընդլայնումը Հայաստանի կառավարության գերակայություններից է, ակնարկեց Հայաստանի տարածքով իրանական արտադրանքների տարանցման սահմանափակ մաքսատուրքերին և ցանկություն հայտնեց, որպեսզի իրանական ընկերություններ իրենց արտադրանքները Կովկասի տարածաշրջան ու Եվրոպա արտահանելու համար օգտվեն Հայաստանի տարածքից: Նույն շրջագծում երկու երկրի բանակցությունների օրակարգում է գտնվում նաև ԵԱՏՄ-ի հետ տնտեսական շրջանառության ծրագիրը:

---------------------

Այս շրջագծում համագործակցությունը նաև ուշադրության առարկա է դարձել Իրանի ու Ռուսաստանի բանակցություններում:

ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար և ԻԻՀ- Ռուսաստան համագործակցությունների միջպետական հանձնաժողովի իրացի համանախագահ Մահմուդ Վաեզին երկուշաբթի առավոտյան մի պատվիրակություն գլխավորելով Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա ժամանեց: Երկօրյա այցի շրջանակներում Վաեզին հանդիպում ու զրույց ունեցավ Ռուսաստանի էներգետիկայի նախարար և երկու երկրի միջպետական հանձնաժողովի ռուս համանախագահ Ալեքսանդր Նովաքի, այդ երկրի կապերի ու մեդիայի նախարար Նիկոլա Նիկիֆերովի և վարչապետի առաջին տեղակալ Իգոր Շովալովի հետ:

Երկու երկրի նախագահների ընդգծած ռազմավարության շրջագծում հարաբերությունների համակողմանի ընդլայնումը քննարկվելու է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանու Մոսկվա կատարելիք ուղևորության և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում:

Իրանն ու Ռուսաստանը միջպետական հանձնաժողովի նստաշրջանների, ինչպես նաև երկու երկրների ղեկավարների ութ հանդիպումների ու նաև բազմաթիվ հեռախոսազրույցների արդյունքում կարողացել են երկու երկրի միջև տնտեսական համագործակցությունների արժեքը 2012 թվականի մեկ միլիարդ դոլարից 2016 թվականին բարձրացնել հինգ միլիարդ դոլարի: Այս գումարն, իհարկե չի համապատասխանում խոշոր ծավալի համագործակցությունների բնագավառում երկու երկրի իրական կարողությանը: Իրանն ու Ռուսաստանն օրակարգում ունեն նավթային քաղաքականությունները, Թեհրանի ու ԵԱՏՄ-ի տնտեսական համագործակցության վավերացված ծրագիրը, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության մեջ ԻԻՀ-ի դիտորդի կարգավիճակը լիիրավ անդամակցության փոխելու հարցերը:

2015 թվականի հունվարից Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսիայի, Ղազախստանի ու Ղրղզստանի անդամակցությամբ պաշտոնապես իր աշխատանքը սկսած ԵԱՏՄ-ի ՀՆԱ-ն 2.2 թրիլիոն դոլար, իսկ արդյունաբերական արտադրությունը 1.3 թրիլիոն դոլար է: ԵԱՏՄ-ի բնակչության թիվը հասնում է 180 միլիոն հոգու: Ռուսաստանում գումարված ԵԱՏՄ-ի վերջին գագաթնաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Երևանը սատարելու է այս միությանն ու Թեհրանին, որպեսզի ինչքան շուտ կողմերի միջև համագործակցության համաձայնագիր ստորագրվի:   

Հայաստանը ԵԱՏՄ-ի միակ երկիրն է, որ Իրանի հետ ցամաքային սահման ունի և այդ պատճառով կարող է ԻԻՀ-ի հետ այդ միության անդամների առևտրի ու տարանցման բնագավառներում համագործակցություններում ցամաքային ու երկաթգծային հաղորդակցության մենաշնորհյալ դիրք զբաղեցնել:

---------------------

Անցած շաբաթ Հարավային Կորեայի Հյունդաի ընկերությունն ու Իրանի նավթի ընկերությունը ստորագրեցին երեք միլիարդ եվրո արժող Իրանի հարավային Քյանգանի նավթազտարանի երկրորդ ֆազի կառուցման պայմանագիրը:

Քյանգանի զտարանի երկրորդ ֆազը կառուցվում է տարեկան մեկ միլիոն տոննա էթիլեն, 400 հազար տոննա ծանր փոլիէթլեն և 350 հազար տոննա թեթև փոլիէթիլեն արտադրելու նպատակով: Քյանգանի զտարանային համալիրը գտնվում է Իրանի հարավային Բուշեհր նահանգում: Քյանգանի զտարանային ընկերության նախագիծն Իրանի ամենաշահավետ նախագծերից է, որի համար մինչ օրս շուրջ 120 միլիոն դոլար ներդրում է կատարվել: Այս նախագիծը կորեական բանկերի 95 տոկոսանոց ֆինանսավորմամբ իրականացվելու է հառաջիկա 9 ամիսներում: Նավթի ու գազի հսկա պաշարների գոյությունը, գազի մրցակցային գինը, ազատ ջրերին հասանելիությունը և արտաքին համագործակցության ու համատեղ ներդրման հանդեպ կառավարության ցուցաբերած հովանավորությունն Իրանի պետրոքիմիայի արդյունաբերության առիթներից են համարվում:

Այս շրջագծում գերմանական «Քելվին» միջազգային ընկերության ավագ ներկայացուցիչներն էլ այցելելով Իրանի հարավ-արևմտյան Խուզեսթան նահանգի Բանդար Մահշահրի Ֆարաբի պետրոքիմիական համալիրը քննարկեցին այդ համալիրում ներդրման հնարավորությունները:

Գերմանական «Քելվին» ընկերության միջինարևելյան բաժնի տնօրեն Ռահուլ Փաթիլը Ֆարաբի պետրոքիմիայի համալիրի պատասխանատուների հետ հանդիպմանն առընթեր ԻՌՆԱ-ի հետ զրույցում, ասաց. «Նկատի առնելով գոյություն ունեցող ենթակառույցներն, այդ թվում պողպատաշինության արդյունաբերության և նավթի ու պետրոքիմիայի վերին ու ստորին արդյունաբերության առկայությունն Իրանը Միջին Արևելքում արդյունաբերական սարքավորումների արտադրման ամենամեծ շուկան է դարձել»:

Այսօր երբ ՀԳՀԾ-ից հետո, Իրանի տնտեսական զարգացման համար ծրագրավորումների որ շրջան է սկսվել տնտեսական տարբեր, այդ թվում նավթի, գազի, պետրոքիմիայի ու սննդային արդյունաբերության բնագավառում համատեղ ներդրումն այն առիթներից են, որոնք կարող են հարաբերությունների մակարդակի բարձրացման ուղղությամբ ազդեցիկ լինել: Աշխարհում պետրոքիմիական արտադրանքների աճող պահանջարկը, մշակման նոր տեխնոլոգիաների երևան գալը և Ասիայի տարածքում ու նաև Հնդկաստանում ու Չինաստանում նոր շուկաների ձևավորումն Իրանի պետրոքիմիական արդյունաբերության դիմաց բացվող հնարավորություններից են: Ազատ գոտիներում արտաքին ներդրմանը խթանելու նպատակով խրախուսիչ քայլեր են վերցվել, որոնցից կարելի է հիշատակել տարածքի դիրքի, պայմանների ու ներդրման հնարավորության հետ կապված 10-ից 20 տարի հարկերի վճարումից մինչև 100 տոկոս զերծ կացուցվելը:

---------------------

Նավթի բնագավառում ներդրումների հետ կապված այս շաբաթ այլ նորություններ հրապարակվեցին:

Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին հինգշաբթի օրը Իրանի կենտրոնական Քաշան քաղաքում գազի ճնշման հզորացման հինգ կայանների շահագործման հանձնվելու հանդիսության ընթացքում ասաց. «Նավթի ու գազի բաժիններն Իրանում դիմադրողական տնտեսության գործադրման գերակայություններից են համարվում և դիմադրողական տնտեսության ծրագրի գործադրման շրջագծում Իրանի նավթի, գազի ու պետրոքիմիայի բաժինները փայլուն վկայական ունեն»:

Ջահանգիրին ակնարկելով Քարունի արևմուտքում Իրանի ու Իրաքի նավթային ընդհանուր ավազանից Իրանի արտահանմանն, ասաց. «Այս նավթային ավազանից արտահանումն օրական 60 հազար բարելից բարձրացել է 280 հազար բարելի, իսկ առաջիկա ամիսների ընթացքում Իրանին պատկանող Հարավային Փարս գազադաշտից Իրանի արտահանման չափը հավասարվելու է Կատարին: