Ճանաչենք իսլամը (129)
Ողջույն թանկագին բարեկամներ: Մեր այս հաղորդման ընթացքում կշարունակենք իսլամի մեծ մարգարեի դիրքի ու արժանիքների քննարկումը:

Այսօր հայացք ենք նետելու Ղուրանի «Նեսա» սուրայի 59-րդ այային: Աստված այդ այայում ասում է. «Ով հավատացյալներ, հնազանդվեք Աստծուն և հնազանդվեք մարգարեին ու ձեր տերերին: Ու երբ ինչ-որ հարցի շուրջ վեճ ծագեց, դա ներկայացրեք Աստծուն ու մարգարեին ու նրանց դատողությանը դիմեք եթե հավատում եք Աստծուն ու ահեղ դատաստանի օրվան: Սա ձեր օգտին է և առավել բարի ավարտ կունենա»:
Այս այան անդրադառնում է իսլամական կարևոր հարցերից համարվող առաջնորդությանը և հստակեցնում է կրոնական ու հասարակական հարցերում մուսուլմանների գլխավոր աղբյուրը: Նախ հավատացյալ անձանց հրահանգում է հնազանդվել Աստծուն: Անկասկած հավատացյալ անձի համար ցանկացած տեսակի առաջնորդություն ու իշխանություն պիտի ակունք առնի արարչի մաքուր էությունից և ենթարկվի նրա հրամանին, քանի որ իրականության մեջ աշխարհի իսկական տերն ու տիրականն Աստված է:

Ապա անդրադառնում է մարգարեին հնազանդությանը, որը աշխարհի Արարչի առաքյալն է, մաքուր ու անաղարտ է և երբևէ կրքերով ու ցանկություններով տարված չի լինում: Իսկ հետո Աստված ակնարկում է տերերին: Իսկ տեսնենք թե ովքեր են այդ տերերը: Այս բառի իմաստի շուրջ մեկնաբանները տարբեր տեսակետներ են ներկայացրել:
Որոշ մեկնաբաններ համոզված են, որ «Օլա-ալ-ամր»-ը երկրի ժամանակի իշխանավորներն են: Նրանք այդ կապակցությամբ որևէ բացառություն նկատի չունեն: Նրանց համոզմամբ մուսուլմանները պարտավոր են հնազանդվել ցանկացած տեսակի իշխանության: Անկասկած այս հայացքը չի համապատասխանում իսլամական ուսուցումներին, քանի որ առանց նախապայմանի ցանկացած իշխանության հնազանդվելը հաշտ չէ Աստծու և մարգարեի հանդեպ հնազանդությանը: Այդ պատճառով բացի շիա բոլոր մեկնաբաններից, որոշ սուննի մեծ մեկնաբաններ էլ մերժել են այս տեսակետը:
Մի այլ խմբի համոզմամբ էլ «Օլա-ալ-ամր»-ը հոգևոր ու գաղափարական առաջնորդներն, այն գիտունները, որոնք արդար են և տիրապետում են գրքին ու ավանդույթներին: Այս մեկնաբանությունն էլ չի համապատասխանում այայի բովանդակությանը, քանի որ գիտուններին հնազանդվելու համար անհրաժեշտ են նախապայմաններ, օրինակ այն որ նրանց խոսք ու գործը գրքի ու ավանդույթների հակառակ չլինի: Սակայն քանի որ նրանք մեղքից զերծ չեն, եթե սխալ թույլ տան կամ ինչ-որ պատճառով շեղվեն բարու ճանապարհից, նրանց հնազանդվելն անհրաժեշտ չի համարվում: Մինչդեռ այս այան «Օլա-ալ-ամր»-ին հնազանդվելը բացարձակ և մարգարեին հնազանդվելու նման անհրաժեշտ է համարում:
Իհարկե այս կապակցությամբ նաև այլ տեսակետներ կան, որոնց ժամանակը թույլ չի տալիս անդրադառնալ այստեղ:
Սակայն կա մի տեսակետ, որ լիարժեք կերպով համապատասխանում է այս այայի ու Ղուրանի այլ այաների բովանդակությանը և շիա մտավորականներն ու օրենսգետները համակարծիք են այդ հարցում և դա այն է, որ «Օլա-ալ-ամր»-ը անարատ իմամներն, որոնք Աստծո և մարգարեի կողմից նրանց է վստահվել իսլամ ժողովրդի հոգևոր ու նյութական առաջնորդությունը և ոչ թե իշխանության ղեկը վարող ցանկացած անձ:
Իրականության մեջ երկրների թագավորներն ու իշխանավորները մեղքից զերծ չեն ու նույնիսկ նրանցից որոշները դասվում են չարագործների ու հանցագործների շարքը: Արդյոք նրանց «Օլա-ալ-ամր» համարելով պարտավոր ենք հնազանդվել նրանց: Երբեք: Քանի որ Աստված երբևէ հավատացյալներին կոչ չի անում հետևել ու հնազանդվել նրանց ովքեր գեշ արարքներ ու հանցանք են գործում:
Այս այաում Ղուրանը մեզ պատվիրում է հնազանդվել Աստծուն, նրա առաքյալին ու մեր տերերին, սակայն եթե հնազանդվենք այն իշխանավորներին, որոնք սայթաքումներ ունեն ու նրանց ձեռքերը ապականված են մեղքով ու չարությամբ, այստեղ մի տեսակ հակասություն է առաջանում, որը դեմ է Ղուրանի ուսուցումներին: Ուրեմն «Օլա-ալ-ամր»-ի նպատակը իշխանության ղեկը վարող ցանկացած իշխան ու թագավոր չէ: Այլ նրանք, ովքեր զերծ են ցանկացած սխալից ու սայթաքումից ու երբեք մեղք չեն գործում:
Սուննի մեկնաբան Ֆախր Ռազին այս այան մեկնաբանելիս դիմում է նույն տրամաբանության: Նա ասում է. «Նա որին հնազանդվելն Աստված անկասկած անհրաժեշտ է համարում, վստահաբար պիտի անմեղ լինի, քանի որ եթե նա մեղքից զերծ չլինի, սխալ թույլ տալու պահին Աստված անհրաժեշտ համարած կլինի նաև այդ սխալին հնազանդվելը և սա աստվածային հրամաններում հակասություն է համարվում, քանի որ մի կողմից այդ արարքն անթույլատրելի է և մյուս կողմից անհրաժեշտ է տիրոջ հնազանդվելը: Հետևաբար կարելի է եզրակացնել, որ «Օլա-ալ-ամր»-ը պիտի մեղքից զերծ լինի»:
Ղուրանի հստակ սկզբունքներից մեկն այն է, որ մուսուլմաններին հրաժարեցնում է այն անձին հետևելուց, որը շեղվել է բարու ճանապարհից, այդ թվում չարագործներին, նեխածներին ու մոլորվածներին հնազանդվելուց: Ուրեմն տերը պիտի լինի այնպիսի անհատ, որին հնազանդվելը Ղուրանում մերժված չլինի: Այայում կարևոր կետն այն է, որ այդտեղ «Օլա-ալ-ամր»-ին հնազանդվելը բերվել է մարգարեին հնազանդվելու շարքում և քանի որ մարգարեին հնազանդվելը բացարձակ բնույթ է կրում, հետևաբար նրանց հանդեպ հնազանդությունն էլ պիտի համակողմանի լինի: Սա այն իմաստով է, որ նրանք մաքուր ու սխալներից զերծ մարդիկ են, որոնց կարելի է համակողմանի կերպով հնազանդվել:
Թույլ տվեք խոսել օրինակներով: Ենթադրեք որ մի ավտո շարժվում է մայրուղում, որտեղ ազատ երթևեկության կամ կանաչ ազդանշաններ են տեղադրված: Վարորդն այդ նշաններին հետևելով անդրադառնում է, որ ճանապարհն անվտանգ է, քանի որ եթե ճանապարհին արգելքներ կամ փոսեր լինեին այդտեղ զգուշացնող ազդանշաններ պիտի լինեին: Եթե Աստված պահանջում է հնազանդվել «Օլա-ալ-ամր»-ին ու որևէ զգուշացնող նախապայման չի տեղադրել, դա այն իմաստով է, որ ճանապարհը բաց է և այս ճամփին որևէ վտանգ չի սպառնում մարդուն: Քանի որ նրանք զերծ են սխալից ու սայթաքումից և առանց մտահոգության կարելի է կտրել այդ ճանապարհը:
Այստեղ անհրաժեշտ է հիշատակել, որ մարգարեին ու «Օլա-ալ-ամր»-ին հետևելը չի հակասում միաստվածության սկզբունքին: Քանի որ այդ հնազանդությունն իրականության մեջ Աստծու հանդեպ հնազանդության շարունակությունն է և դրան չի խաչաձևում:
Իսլամական աղբյուրներում էլ վկայություններ կան, որոնք հաստատում են, թե «Օլա-ալ-ամր»-ը մարգարեի գերդաստանից սերող իմամներն են: Այդ թվում մուսուլման հայտնի մեկնաբան Աբու Հայան Անդլոսի Մաղրեբին «Բահր-օլ-մոհիթ» մեկնաբանության մեջ գրում է, որ այս այան ակնարկում է Ալիին ու մեծ մարգարեի գերդաստանին:
Սուննի հայտնի գիտնական Շեյխ Սոլեյման Հանաֆի Ղոնդուզին «Յանաբի-ալ-մավեդա» գրքում հղում կատարելով Սալիմ Իբն Ղես Հելալիի «Մանաղեբ» գրքից գրում է, որ մի օր մեկը դիմում է Ալիին ու հարցնում է. «Ո՞րն է այն նվազագույն բանը, որի շնորհիվ մարդ դասվում է հավատացյալների շարքն ու ո՞րն է այն նվազագույն բանը, որի պատճառով մարդ հավատուրաց ու մոլորված է ճանաչվում»:
Ալին պատասխանում է.«Նվազագույն բանը, որ մարդու մոլորության է մատնում այն է, որ չճանաչի Աստծո նշաններն ու նրա վկաներին, որոնց հնազանդվելն ու հետևելն անհրաժեշտ է»: Այդ մարդը ասում է. «Ինձ ծանոթացրու դրանց»: Ալին ասում է. «Դա նրանք են, որոնց Աստված դասել է իր ու մարգարեի շարքը և ասել է, որ ով հավատացյալներ հետևեք Աստծուն, մարգարեին ու «Օլա-ալ-ամր»-ին»: Մարդը խնդրում է հարցն առավել պարզաբանել և Ալին ասում է. «Նրանք, որոնց Աստծու մարգարեն ակնարկեց տարբեր պարագաներում ու նաև կյանքի վերջին օրերի քարոզներում և ասաց. «Ես ձեզ երկու բան եմ հիշատակ թողնում ու եթե դրանց կառչեք ինձանից հետո չեք շեղվի և դրանք Աստծո գիրքն ու իմ գերդաստանն են»:
Մի շարք այլ վավերական աղբյուրներում, այդ թվում «Քաֆի»-ում, Այաշիի մեկնաբանության մեջ ու նաև Սադուղի գրքում մարգարեից տարբեր վկայություններ կան, որոնք ընդգծում են, թե «Օլա-ալ-ամր»-ն անմեղ իմամներն են: Նույնիսկ դրանցից որոշներում մարգարեին հատ առ հատ տվել է իրեն փոխարինող 12 իմամների անունները: Այդ թվում Ջաբեր Իբն Աբդոլլահ Անսարիի հադիսն է, որտեղ ասում է. «Երբ հայտնվեց «Ով հավատացյալներ հնազանդվեք..» այան, Աստծո մարգարեին ասացի. «Ով Աստծո մարգարե, մենք ճանաչում ենք Աստծուն ու նրա առաքյալին, բայց ովքե՞ր են այդ «Օլա-ալ-ամր»-ը, որոնց հնազանդվելը մեզ համար պարտադիր է համարվում: Մարգարեն ասաց. «Ով Ջաբեր, նրանք ինձ փոխարինողներն ու ինձանից հետո մուսուլմանների իմամներն են: Նրանցից առաջինը Ալի Իբն Աբիթալեբն է, հետո Հասանը, հետո Հոսայնը, ապա Ալի Իբն-ալ-Հոսայնը, հետո Մոհամմեդ Իբն Ալին է, որ հայտնի է Բաղեր անունով ու դու նրան կտեսնես: Երբ նրան հանդիպեցիր իմ ողջույնը փոխանցիր նրան: Հետո Սադեղ Ջաըֆար Իբն Մոհամմեդը, ապա Մուսա Իբն Ջաըֆարը, հետո Ալի Իբն Մուսան, ապա Մոհամմեդ Իբն Ալին, ապա Ալի Իբն Մոհամմեդը, հետո Հասան Իբն Ալին և ի վերջո նրանցից վերջինը, որն իմ անունն ունի: Նա Երկրի վրա Աստծո նշանն ու ներկայացուցիչ է ծառաների մոտ: Նա Հասան Իբն Ալիի որդին է: Դա նա է ում ձեռքով Աստված տիրելու է աշխարհի արևելքին ու արևմուտքին»:
Ինչպես մեծ մարգարեն էր վկայել Ջաբերն այնքան ապրեց, որ տեսավ Իմամ Մոհամմեդ Բաղերին: