Ապրիլ 12, 2017 14:28 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: Այս շաբաթ՝ ֆարվարդինի 20-ին նշվող Իրանի միջուկային տեխնոլոգիայի ազգային օրվա հետ միաժամանակ տեղի ունեցավ միջուկային ոլորտում Իրանի վերջին մի քանի նվաճումների շնորհանդեսը: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարի էջերը բացում ենք այդ մասին զրույցով:

Միջուկային գիտությունը դասվում է գիտական ու տեխնոլոգիական հատուկ ճյուղերի շարքում : Գիտություն, որի ձեռքբերումը մեծ ցանկություն է համարվում բոլոր երկրների համար:

Անկասկած այդ խոչընդոտների հաղթահարումը դյուրին չի եղել , սակայն այնուամենայնիվ չնայած շրջափակումներին , սպառնալիքներին ու ահաբեկումներին, կանգ չառան Իրանի խաղաղանպատակ միջուկային առաջընթացն ու զարգացումը: Իրանի ժողովրդի թշնամիները փորձել են Իրանի միջուկային խաղաղանպատակ ծրագիրը սպառնալիք ներկայացնել՝ նպատակ ունենալով ամբողջությամբ ապամոնտաժել Իրանի միջուկային օբյեկտները: Սակայն Իրանի ժողովրդի դիմադրությունն ի դերև հանեց նրանց ջանքերը: Դիմադրություն, որի արգասիքն էր Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում Իրանի միջուկային ամբողջական իրավունքների ճանաչումն էր:

Այսօր աշխարհը Իրանի իսլամական հանրապետության անունը ներառել է այդ գիտության տեր երկրների ցանկում և Իրանը մուտք է գործել միջազգային մասշտաբով միջուկային համագործակցությունների և ջերմամիջուկային ծրագրերի նման խոշոր նախագծերի դաշտում:

Այս հառաջադիմություններին զուգահեռ այս շաբաթ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի ներկայությամբ կայացավ Իրանի միջուկային վերջին նվաճումների շնորհանդեսը:

Նախագահ Հասան Ռոհանիի հրամանով վիդեո-կոնֆերանսի միջոցով մեկնարկեց Ղազվին նահանգում ռոտեդրոնի արագացուցիչների օգնությամբ արդյունաբերական ճառագայթման առաջին ֆազի աշխատանքների և Ալբորզի նահանգում FDG ռադիոդեղերի արտադրման առանցքայնությամբ ՓԵԹ PET ռադիոդեղերի արտադրման կենտրոնի և Յազդի նահանգում ուրանի քարի հարստացման առաջին գործարանի շնորհանդեսը:

-------------------

«Ֆայնանշըլ Թրիբյուն» օրաթերթը գրեց, որ Իրանի ներդրման և տնտեսական ու տեխնիկական օժանդակությունների կազմակերպության զեկույցի համաձայն  2015 թվականի դեկտեմբերի 22-ից 2017 թվականի փետրվարի 28-ի կտրվածքում Իրանն իր համաձայնությունն է տվել երկրում ավելի քան 12 միլիարդ դոլար արտաքին ուղղակի ներդրմանը:

Իրանում ներդրում կատարած կարևոր երկրներից են Գերմանիան, Իսպանիան, Հայաստանը, Թուրքիան, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բրիտանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Նիդերլանդիան, Մալայզիան ու Հնդկաստանը: «Տնտեսական հանդես»-ի այս շաբաթվա համարը կշարունակենք Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների մասին զրույցով:

2016 թվականի հունվարին ՀԳՀԾ-ն գործադրման հանձնվելուց հետո Իրանի հետ համատեղ ներդրման համար բազմատեսակ հնարավորություններ առաջացան: Այս շրջագծում Իրանի և տարածաշրջանի երկրների, այդ թվում Հայաստանի հետ համագործակցությունները նոր փուլ մտան: ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին անցած տարեվերջին Միջին Ասիայի ու Կովկասի մի քանի երկրներ կատարած շրջայցի շրջագծում Հայաստան, Ղազախստան ու Ղրղզստան ուղևորվեց:

ԻԻՀ նախագահի Հայաստան կատարած ուղևորությանն ու Հայաստանի պաշտոնատարների հետ հանդիպումների շրջագծում էներգիայի, տարանցման ու առևտրի, նաև բանկային հարաբերությունների ոլորտներում հարաբերությունների ընդլայնման շուրջ համաձայնություն գոյացավ ու նաև ընդգծվեց Իրանի և ԵԱՏՄ-ի անդամների միջև տնտեսական ազատ գոտու ստեղծման կապակցությամբ ջանք գործադրելու անհրաժեշտությունը: Այս այցի ընթացքում ԻԻՀ-ի ու ՀՀ-ի նախագահները ստորագրեցին համագործակցության հինգ փաստաթղթեր:

Իրանն ու Հայաստանն ունենալ ցամաքային սահման ու նաև իրար հարևանության մեջ գտնվող ազատ գոտիներ համագործակցության համար լայն հնարավորություն ունեն: Համատեղ արտադրությունը, գյուղատնտեսության ու սննդամթերքի բնագավառում համագործակցությունը, ներդրում ու առևտուրը, ինչպես նաև Եվրոպայի շուկաներ դուրս գալու համար Հայաստանի տարածքի օգտագործումը երկու երկրի միջև համագործակցության բազմաթիվ առիթներ են ստեղծել:

Թեհրանում հավատարմագրված ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի ընդգծմամբ երկու երկրները համատեղ ու ռազմավարական շահեր ունեն և Հայաստանի մտադիր է ծրագրավորում կատարել երկու երկրի երկարաժամկետ նպատակների իրագործման ուղղությամբ: Անկասկած խնդիրների կարգավորմամբ և Իրանի ու Հայաստանի պատասխանատուների ջանքերով երկու երկրի առևտրականները կկարողանան ընդլայնել իրենց համագործակցությունը:

ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրման փոխնախարար Էմիլ Տարասյանը վերջերս Իրանի Ալբորզ նահանգի տնտեսական գործարարների հետ հանդիպմանը ընդգծելով այն կետը, որ Իրանի հետ համագործակցությունը ՀՀ կառավարության գերակայություններից է, անդրադարձավ Հայաստանի տարածքով տարանցվող իրանական արտադրանքների սահմանափակ մաքսատուրքը, ցանկություն հայտնեց, որպեսզի Իրանի ընկերությունները Կովկասի տարածաշրջանի ու Եվրոպայի շուկաներ դուրս գալու համար օգտվեն Հայաստանի տարածքից:

2015 թվականի հունվարից իր աշխատանքը սկսած ԵԱՏՄ համագործակցության հնարավորություններից մեկն է: Այս միությունն իր սահմաններում ներառելով Ռուսաստանը, Ղազախստանը, Հայաստանը, Բելառուսիան ու Ղրղզստանը տարեկան 2.2 թրիլիոն դոլար ՀՆԱ և 3.1 թրիլիոն դոլար արդյունաբերական արտադրություն ունի ու միևնույն ժամանակ անդամ երկրների արտաքին առևտրի արժեքը 877 միլիարդ դոլար է: ԵԱՏՄ ունի 180 միլիոն բնակչություն: Ռուսաստանում գումարված ԵԱՏՄ-ի անցած տարվա գագաթնաժողովի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Երևանը սատարում է Իրանի ու այդ միության միջև տարվող բանակցություններին, որպես կողմերի միջև ինչքան շուտ համապատասխան համաձայնագիր ստորագրվի: Մինչ այժմ Իրանն ու ԵԱՏՄ տնտեսական համագործակցությունների թեմայով մի քանի շրջան բանակցություն են վարել: Հայաստանը կարող է Իրանի հետ այդ միության միջև ցամաքային ու երկաթգծային կապի միջոցով առևտրի ու տարանցման մենաշնորհյալ անցուղին դառնալ:

------------------

Իրանի պետրոքիմիական արդյունաբերության արտադրության թողունակությունն իրանական 1391 թվականի ավարտին տարեկան 55.7 միլիոն տոննայից 1395 թվականի ավարտին բարձրացել է 62 միլիոն տոննայի:

Իրանի պետրոքիմիական արդյունաբերությունը տնտեսության մեջ գլխավոր դերակատարություն ունի և իրանական 1394 թվականի ոչ-նավթային արտահանումների և արդյունաբերական արտահանումների զամբյուղից նրա մասնաբաժինը համապատասխանաբար եղել է 30.9 և 34.8 տոկոս:

Իրանական 1392-ից 1395 թվականների կտրվածքում արտադրական համալիրներում դիմադրողական տնտեսության շրջագծում, ընդլայնման մի քանի նախագծեր, մի քանի հետազոտական նախագծեր ու նաև 4.8 միլիոն տոննա թողունակությամբ 11 պետրոքիմիական նախագծեր են իրականացվել:

Իրականացվող նախագծերի վերջին տվյալների համաձայն նախատեսվում է, որ իրանական 1396 թվականի Իրանի պետրոքիմիական արտադրանքների թողունակությունը բարձրանա 72 միլիոն տոննայի: Իրանի պետրոքիմիայի արդունաբերությունը, որպես նախանյութ բնական գազ սպառելու առավելության պատճառով ներդրման բաժնում մեծ հնարավորություններ է ստեղծել: Այս շրջագծում Հարավային Փարս գազադաշտը 34.2 թրիլիոն խմ արտահանման ընդունակություն ունեցող գազի պաշարով իր մեջ տեղավորում է աշխարհ գազի ընդհանուր պաշարների 19 տոկոսը և պետրոքիմիայի ոլորտում ներդրման մեծ առիթ է ստեղծել:

Նավթի ու գազի պաշարների գոյությունը, գազի մրցունակ գինը, ազատ ջրերին հասանելիությունը և արտաքին համագործակցության ու համատեղ ներդրման հանդեպ Իրանի կառավարության ցուցաբերած հովանավորությունն Իրանի պետրոքիմիական արդյունաբերության հնարավորություններից են: Ազատ գոտիներում արտաքին ներդրման համար Իրանը տարբեր խրախուսիչներ է նկատի առել, որոնցից են տարածքի պայմանների ու դիրքի հետ կապված 10-ից 20-ամյա ժամանակաշրջանի համար մաքսերի վճարումից զերծ կացուցվելը և կամ 100 տոկոսանոց ներդրման հնարավորությունը:

Անցած տարի գերմանական «Քելվին» միջազգային ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչներն այցելելով Իրանի հարավ-արևմտյան Խուզեսթան նահանգի Բանդար Մահշահր քաղաքի «Ֆարաբի» պետրոքիմիական համալիր, ուսումնասիրեցին այդտեղ ներդրում կատարելու հնարավորությունները:

---------------------

Իրանի հանքերի ու արդյունաբերության զարգացման ու արդիականացման կազմակերպությունը տեղեկացրեց պողպատի ներքին արտադրության 10 տոկոսանոց աճի մասին:

Համաձայն այս հաղորդման, Իրանի պողպատ արտադրող ընկերությունները 2016 թվականի մարտի 20-ից 2017 թվականի փետրվարի 18-ի կտրվածքում 16 միլիոն 831 հազար տոննա անմշակ պողպատ են արտադրել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, որը 15 միլիոն 319 հազար տոննա է եղել 10 տոկոս աճ է արձանագրել:

Նույն հաղորդման համաձայն նույն ժամանակամիջոցում Իրանի արտահանվել է 3 միլիոն 225 հազար տոննա անմշակ պողպատ և 1 միլիոն 647 հազար տոննա պողպատային տարբեր արտադրանքներ:

Ռազմավարական նշանակության արդյունաբերությունն, այդ թվում պաշտպանական արդյունաբերությունը, ավտոարտադրությունը, բնակարանաշինությունն ու նաև տան կահույքի արտադրությունն՝ ուղղակի, իսկ այլ արդյունաբերություններ անուղղակի կերպով կապված են երկաթի ու պողպատի արդյունաբերությանը:

Ներկայումս աշխարհում ավելի քան մեկ միլիարդ 800 միլիոն տոննա պողպատ է արտադրվում:

Եվրոպայի պողպատի լաբբիստական խումբը՝ ՅՈՒՐՈՖ-ը մի առ ժամանակ առաջ հայտարարեց, որ Հնդկաստանից հետո Իրանը 1.9 միլիոն տոննա պողպատ արտահանելով համարվում է Եվրոպային անհրաժեշտ պողպատն ապահովող երրորդ խոշոր երկիրը:

Իրանը հայտարարել է, որ մտադիր է մինչև 2025 թվականը 20-ից 25 միլիոն տոննա պողպատ արտահանել և իր պողպատի ընդհանուր արտադրությունը ներկա 16 միլիոն տոննայից բարձրացնել 55 միլիոն տոննայի: