Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (132)
Այս հաղորդման ընթացքում կշարունակենք մեր զրույցը իրանցի միստիկ-մտավորական՝ Ալի Իբն Օսման Հոջվիրիի մասին:
Ներկայացնում ենք «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի հերթական համարը։ Այսօր կշարունակենք մեր զրույցը իրանցի միստիկ ու մտավորական Ալի Իբն Օսման Հոջվիրիի մասին: Նա փայլուն գործունեություն է ունեցել Իրանում ու Հնդկաստանում ու բազմաթիվ հետևորդներ ունի: Նա այն ճանաչված գործիչներից է, որոնց անունը հայտնի ու սիրված է միստիցիզմով հետաքրքրվողների կողմից: Ալի Հոջվիրին Հնդկական թերակղզում ճանաչված է «Դաթա Գանջ Բախշ» անունով և Լահուրում գտնվող նրա դամբարանը ուխտավայր է համարվում:
--------------------
Ալի Իբն Օսման Հոջվիրին մեծ հավանականությամբ լուսնային հիջրեթի 4-րդ դարի վերջերին կամ 5-րդ դարի սկզբին՝ Ղազնավիների հարստության տիրապետության ժամանակաշրջանում ու Սոլթան Մահմուդ Ղազնավիի թագավորության օրոք ծնվեց Ղազնեյի Հոջվիր թաղամասում:
Հոջվիրին ժամանակի մշակութային կենտրոններում հետևել է գիտություններից շատերին ու ծանոթացել է դրանց: Նա Ղուրանը, հադիսը, մեկնաբանությունն ու իսլամական օրենսգիտությունը սերտում է ծննդավայր Ղազնեյում ու որոշ ժամանակ անց, երբ դեռ երիտասարդ տարիքում էր գտնվում հեռանալով Ղազնեյնից երկար ճանապարհորդության է մեկնում:
Այդ ժամանակ նա ծանոթանում է Շեյխ Աբոլֆազլ Խաթլիի հետ, որը բնակվում էր Լիբանանում: Հոջվիրին ծանոթանալով Շեյխին դառնում է նրա աշակերտը: Նրա բնակության վերջին հանգրվանը Լահուրն էր: Խորասանի ու Հնդկաստանի սահմանին գտնվող այդ քաղաքում նա առիթ է ունենում գրել ու ավարտին հասցնել «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ը:
Հոջվիրին մեծ ծառայություններ է մատուցում Լահուրում և բազմաթիվ հետևորդներ է ունենում: Հինդու պատմագիրներն անդրադարձել են հատկապես իսլամ կրոնի տարածման հարցում Հոջվիրիի մատուցած ծառայություններին: «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ը հիմք ընդունելով Հոջվիրին ունեցել է ևս ինն աշխատություններ, որոնցից այսօր որևէ օրինակ չի պահպանվել:

Հոջվիրիի «Քաշֆ-oլ-Մահջուբ»-ը սուֆիզմի ուսուցողական գրքերից է և պատկանում է պարսկերեն արձակի առաջին շրջանին: Այս գրքի նշանակությունը նրա մեջ է, որ սուֆիզմի ու դրան վերաբերող հարցերի շուրջ բազմաթիվ տեղեկություններ է փոխանցում ընթերցողին: Գրքի արձակը տարբեր բաժիններում տարբերվում և ուղղակի առնչություն ունի խոսքի թեմային: Այդուհանդերձ, չնայած թեմայի բազմազանությանն ու արձակի ոճային տարբերություններին, «Քաշֆ-oլ-Մահջուբ»-ը միատարր ու միաձույլ կառույց ունի:
«Քաշֆ-oլ-Մահջուբ»-ը լուսնային հիջրեթի 5-րդ դարի բացառիկ և սուֆիզմի մասին պարսկերեն լեզվով գրված առաջին գրքերից է: Գիրքը կարելի է քննարկել տարբեր դիտանկյուններից: Դրանցից մեկը գրքի կառույցի և այն յուրահատուկ մեթոդի քննարկումն է, որ Հոջվիրին ընտրել է ներկայացնելու և արտահայտելու համար իր նյութերն ու ազդեցություն գործել ընթերցողի վրա:
Յուրաքանչյուր գրական ստեղծագործության քննարկման ժամանակ կարելի է հանգել այն կետին, որ հեղինակն օգտագործելով լեզուն ու իմաստի փոխանցման համար դրա ընդարձակ կարողությունը փորձում է գրական մի պատգամ փոխանցել ընթերցողին: Այս օրենքը նաև գործում է «Քաշֆ-oլ-Մահջուբ»-ի պարագային: Թեև «Քաշֆ-oլ-Մահջուբ»-ն ունի տարբեր ու բազմազան բաժիններ, սակայն ընդգրկում է երկու հիմնական առանցքներ և դա Աստծո հետ մարդու յուրահատուկ կապն ու սեփական անձի հետ մարդու հակադրությունն է: Գրքի բոլոր գլխավոր ու կողմնակի հատվածները գրվել են հիմնական այդ իմաստի տարածման ու պարզաբանման համար: Այլ խոսքով գրքի բոլոր հատվածները չնայած համեմատական անկախության կապի մեջ են գրքի մյուս հատվածների հետ: Միայն այդ կապակցությունը նկատի առնելով կարելի է միատարր ու միաձույլ համարել գրքի առերևույթ իրարից անջատ ու չափազանց ընդարձակ նյութերը և ճիշտ ու լիարժեք կերպով ըմբռնել դրա բովանդակությունը:
Որևէ գրքի կառույցը քննարկելու համար նախ պիտի հստակեցնել դրա գլխավոր տարրերը: Հոջվիրիի «Քաշֆ-oլ-Մահջուբ»-ը ցանկացած այլ ուսուցողական բնույթի գրքի նման բաղկացած է տարբեր բաժիններից, որոնցից գլխավորը դոկտ. Ղոլամռեզայիի դասակարգման համաձայն հինգ մասերից է բաղկացած: Առաջինը նախաբանն է: Երկրորդն այն հատվածն է , որ հաջորդում է նախաբանին և նախնական ծանոթություն է փոխանցում շեյխերի մասին և իրականության մեջ համարվում են գրքի առաջին բաժինները և ներառում են սուֆիզմին յուրահատուկ եզրույթներ: Երրորդ հատվածը հատկացված է կրոնի ու սուֆիզմի շեյխերին ու երևելի դեմքերի ծանոթացմանը: Չորրորդ բաժինը ներկայացնում է սուֆիզմի հետևորդների դավանանքներն ու աղանդները, իսկ հինգերորդ բաժնում մի կողմ են քաշվում քողերը:
Այս բաժիններից յուրաքանչյուրը համեմատական անկախություն ունի, այդուհանդերձ մյուս բաժինների հետ կապի մեջ են և համարվում են «Քաշֆ-oլ-Մահջուբ»-ի ընդհանրության մի մասը: Իմաստային կապակցությունը համարվում է «Քաշֆ-oլ-Մահջուբ»-ում միատարրության ստեղծման գլխավոր գործոնը և նույնիսկ կարելի է գրքի ավելի փոքրհատվածները վերցնելով դրան ներկայացնել, որպես առանձին մեկ գիրք:
Գրքի նախաբանը և հատկապես Աբու Սաիդ Հոջիվարու պատասխանը և նախաբանի ավարտին հեղինակը խոսքը կենտրոնական կորիզի նման գրքի բոլոր բաժինները կապում է գրքի յուրաքանչյուր բաղադրիչ բաժնին:
Հոջվիրին նախաբանի սկզբում ակնարկել է Աբու Սաիդ Հոջվիրիի հարցումին, ով ասում է. «Ինձ պատմիր սուֆիզմի ուղղության ու դրա փուլերի մասին, դրա դավանքների ու նրանց գրքերի մասին: Ինձ բացահայտիր նրանց գաղտնիքներն ու բարձրյալն Աստծո բարության մասին ու նաև այն մասին, թե ինչպես է դա տարածվում սրտերում, ինչպես է քողի նման արգելք հանդիսանում, որ միտքը դա ըմբռնի, անձը թշնամացնում է դրա ճշմարտության հետ և դրանով զարդարվելն ինչպես է անդորր պարգևում հոգուն»:
Այս հարցադրումից հետո Հոջվիրին քննադատում է ժամանակի մարդկանց ովքեր անտեղյակ են սուֆիզմի ճշմարտության մասին ու խոստանում է այդ հարցին պատասխանելով և հիմք ընդունելով շեյխերի խոսքերն ու արտահայտություններն ու նաև դրվագներ պատմելով բոլորի համար պարզաբանել սուֆիզմի ճշմարտությունը: Իրականության մեջ «Քաշֆ-oլ-Մահջուբ»-ի բոլոր բաժինները, որոնք հաջորդում են Աբու Սաիդ Հոջվիրիի հարցումին, դրան տրված պատասխան են համարվում և յուրաքանչյուր հատված ինչ-որ կերպով իմաստային կապակցություն ունի մյուսի հետ: Իմաստային այս կապակցությունը շղթայի նման իրար է միացրել տարբեր բաժիններն ու դրանց միատարրություն է փոխանցել: Երբեմն նյութերի սկզբում և կամ դրանց ընթացքում ինչ-որ կետ է հիշատակվում, որը տարբեր բաժիններն իրար միացնելու հարցում կարևոր դերակատարություն ունի: Հոջվիրին այս կետերը ներկայացնելով հղում է կատարում ավելի վաղ ներկայացված կամ ապագայում ներկայացվելիք նյութերին: Այս շարունակական հղումները միատարրություն են ստեղծել գրքում:
«Քաշֆ-oլ-Մահջուբ»-ի յուրահատկություններից մեկն այն է, որ գրքի ամբողջ ընթացքում զգացվում է հեղինակի ներկայությունը և նա ուղղակի ու հստակ կերպով ակնարկ է կատարում ու ներկայացնում է իրեն: Որոշ արտահայտությունների ու նախադասությունների, այդ թվում «Եվ ես՝ որին Ալի Իբն Օսման Ալ-Ջալաբի են կոչում»-ի կրկնվելն ընդգծում են, որ Հոջվիրին մտածված կերպով է դա կատարում: Որոշ հատվածներում, այդ թվում նախաբանում, գլուխների սկզբում ու վերջում ու նաև այն հատվածներում, որտեղ ներկայացված են տարբեր տեսակետներ, աղանդներ ու նաև տարբեր անձնավորություններ, հեղինակի ներկայությունն առավել զգալի է: Գրքի նախաբանում է հեղինակը գունեղ ներկայություն ունի: Սկզբից մինչև վերջ ամեն ինչ պտտվում է հեղինակի և նրա միստիկական տեսակետների ու գաղափարների շուրջ: Դա նաև տարածվում է ամբողջ գրքում: Շատ հատվածներում Հոջվիրին պատմության տեսքով հուշեր պատմելով ներկայություն ունի գրքում: Գրքի տարբեր բաժիններում ու տարբեր մեթոդներով Հոջվիրիի ներկայությունն այս հատվածների ընդհանուր յուրահատկություններից է, որը նաև համարվում է գրքի միատարրության գլխավոր գործոնը:
Այս գրքի ուշագրավ մյուս կետը տարբեր նյութերի քննարկումն սկսելու, շարունակելու և եզրակացնելու ձևն է: «Քաշֆ-oլ-Մահջուբ»-ում Հոջվիրիի նախընտրած մեթոդը եղել է այն, որ նա նախ ներկայացում է կարճ, համառոտ ու ընդհանուր մի նյութ և ապա փորձում է դա պարզաբանել ու բացատրել: