Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում թռուցիկ հայացք կնետենք Իրանի տնտեսական մի քանի իրադարձություններին:
Այս շաբաթ Թեհրանը հյուրընկալեց միջազգային մեծ ցուցահանդես:
Երկաթգծային փոխադրության, արդյունաբերության, սարքավորումների և հարակից ծառայությունների միջազգային 5-րդ ցուցահանդեսը երկուշաբթի օրը մեկնարկեց Թեհրանում: Մեր հաղորդման առաջին բաժնում կանդրադառնանք այդ ցուցահանդեսին:
Թեհրանի միջազգային ցուցահանդեսների մշտական վայրը մայիսի 15-ից 18-ը հյուրընկալում է այս մեծ ցուցահանդես այցելողներին, որն աշխարհում երկաթգծային փոխադրության բնագավառում երկրորդ խոշոր ցուցահանդեսն է համարվում:
Ցուցահանդեսի նպատակն է ընդլայնել ու ամրապնդել երկաթգծային փոխադրության ենթակառույցները:
Իրանի երկաթգծային փոխադրության, արդյունաբերության սարքավորումների ու հարակից ծառայությունների միջազգային 5-րդ ցուցահանդեսին իրենց մասնակցությունն են բերել Շվեդիայի, Շվեյցարիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Ուկրաինայի, Նոր Զելանդիայի, Թուրքիայի, Իտալիայի, Լիտվայի, Իսպանիայի, Ռուսաստանի, Չեխիայի, Չինաստանի, Գերմանիայի ու Սերբիայի 130 ընկերություններ: Ցուցահանդեսին ներկա են գտնվել նաև Իտալիայի, Չինաստանի, Իսպանիայի, Ֆրանսիայի ու Լատիվայի երկաթգծերի պաշտոնատարները:
Թեհրանում երկաթգծային փոխադրության միջազգային ցուցահանդեսին զուգահեռ իրանցի ու արտասահմանցի բանախոսների ներկայությամբ կազմակերպվեցին Երկաթգծային ճարտարագիտության առաջադիմություններին նվիրված միջազգային 5-րդ համաժողովն ու նաև մի քանի մասնագիտական կլոր սեղաններ:
----------------
Այս շաբաթ հազարավոր կիլոմետրներ այն կողմ՝ Ասիայի արևելքում, Պեկինը հյուրընկալեց «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» խորագրով Մետաքսի ճանապարհի միջազգային համաժողովը: Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ալի Թայեբնիան որպես հատուկ հյուր մասնակցեց Պեկինի համաժողովին: ԻԻՀ-ն անցած տարի Ղազվին պատմական քաղաքում հյուրընկալեց Մետաքսի ճանապարհի քաղաքապետների 11-րդ համաշխարհային նստաշրջանը:
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կիրակի օրն այս համաժողովի բացումը կատարելով ընդգծեց Մետաքսի ճանապարհի պատմական նշանակությունը: Չինաստանի նախագահը Մետաքսի ճանապարհը մարդկության արժեքավոր ժառանգությունը համարեց, որտեղ թաքնված է համագործակցության, խաղաղության, ազատության, համապարփակության, փոխադարձ ուսուցման ու ընդհանուր շահերի ոգին: Մետաքսի ճանապարհի միջազգային համագործակցության համաժողովը գումարվեց աշխարհի ավելի քան 100 երկրների մոտավորապես 1200 ղեկավարների, հետազոտողների ու պատասխանատուների, ինչպես նաև ավելի քան 60 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, այդ թվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, Համաշխարհային բանկի նախագահի ու նաև Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահի ներկայությամբ:
Մետաքսի ճանապարհը մինչև 15-րդ դարը 1700 տարի շարունակ համարվել է աշխարհի առևտրական ամենամեծ ցանցը: Այս պատմական ճանապարհը ներառում է Ասիայում առևտրի համար իրար միացած ճանապարհների ցանցեր, որոնք իրար էին կապում Ասիայի արևմուտքը, արևելքն ու հարավը, ինչպես նաև Աֆրիկայի հյուսիսն ու Եվրոպայի արևելքը: Հաղորդակցության այս օղակում Իրանը Մետաքսի ճանապարհի հետ ցամաքային ու ծովային գլխավոր կապն է համարվում և կարող է Մետաքսի ճանապարհի շրջագծում համագործակցությունների ընդլայնման ուղղությամբ ազդեցիկ դերակատարություն ունենալ: Այս շրջագծում ջանքերն ընդգրկում են ԵԱՏՄ-ի և Չինաստանի Մետաքսի ճանապարհի ստեղծման նման նախագծեր, որոնք տարբեր ուղղություններով, այդ թվում Հայաստանի, Իրանի ու Հնդկաստանի միջոցով իրար են կապում Ասիան ու Եվրոպան:
Հայաստանն Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ-ի անդամ միակ երկիրն է և այդ տեսակետից կարող է Պարսից ծոցն ու Սև ծովը միացնող միջազգային անցուղի, երկաթգծային ու ցամաքային կապ ստեղծող կամուրջ, ինչպես նաև էներգիայի փոխադրման ուղի համարվել այդ միության անդամների ու եվրոպական երկրների և Իրանի միջև:
Իրանն ու Հայաստանը նաև օրակարգում ունեն մուլտիմոդալ ձևաչափով Իրանի Բանդար Աբբասից Վրաստանի Փոթի նավահանգիստ բեռնափոխադրումը: ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Վահան Մարտիրոսյանն ու Հայաստանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին վերջերս քննարկեցին հյուսիս-հարավ միջանցքի շրջագծում Բանդար Աբբասից Վրաստանի Փոթի նավահանգիստ մուլտիմոդալ ձևաչափով բեռնախոխադրման հարցը:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի անցած դեկտեմբերին ՀՀ կատարած այցի ժամանակ երկու երկրի պաշտոնատարները տարբեր բաժիններում, այդ թվում տարանցման, էլեկտրաէներգիայի փոխադրման և Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև առևտրի ազատ գոտի ստեղծելու ոլորտում համագործակցությունների ընդլայնման շուրջ բանակցություններ ունեցան:
ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին անցած շաբաթ տեղեկացրեց այն մասին, որ երկու երկրների օրակարգում են հյուսիս-հարավ ճանապարհային միջազգային միջանցքի կառուցումը և Իրան-Հայաստան երկաթգծի նախագծի իրագործումը:
«Թեհրան-Երևան համագործակցություններում ընդգրկվել են առևտրական փոխանակումների ծավալների մեծացումը, Իրան-Հայաստան էլեկտրափոխանակման 3-րդ գծի կառուցման իրագործումը, Մեղրիի ազատ գոտու ստեղծումը, հայաստանյան մի քանի նախագծերում իրանցի ներդրողների մասնակցությունը և միջազգային տրանսպորտի միջանցքներին միանալու համար քաղաքական սերտ հարաբերությունների հաստատումը և սեղմ բանակցությունների անցկացումը».ավելացրել է դեսպան Սաջջադին:
Արտագաղթի բնագավառում ԻԻՀ և Հայաստանի համագործակցությունները քննարկվել են անցած շաբաթ Երևանում ՄԱԿ-ի դեսպանի հետ ԻԻՀ դեսպանի հանդիպման ժամանակ:
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև երկու երկրների զբոսաշրջիկների համար հարմար պայմաններ ստեղծելու , տնտեսական համաժողովներ կազմակերպելու, իրանցի ներդրողների աջակցությամբ Հայաստանում ներդրումների ծավալների բարձրացման, ինչպես նաև երկու երկրի սահմանային անցակետերը նորագույն տեխնոլոգիաներով զինելու մասին:
------------------------------
Իրանն ու Հարավային Աֆրիկան նպատակադրել են մինչև 2021 թվականը նվաճել տարեկան 2 միլիարդ դոլար առևտրաշրջանառության շեմը:
Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի ու գյուղատնտեսության պալատի արաբական ու աֆրիկյան հարցերով գերատեսուչ Շահրամ Խասիփուրը կիրակի օրը Թեհրանում գումարված Իրանի ու Հարավային Աֆրիկայի առևտրական համատեղ նիստում այս մասին հայտարարելով, ընդգծեց. «Հարավային Աֆրիկան աշխարհի խոշոր տնտեսություններից և ԲՐԻՔՍ-ի խմբի անդամ երկրներից է և Աֆրիկայի շուկայում կարևոր դիրք է զբաղեցնում»:
Հարավային Աֆրիկայի հանրապետության նախագահի աշխատակազմի կայքէջը հիշյալ պատվիրակության Թեհրան կատարած ուղևորության նպատակն այդ երկրի նախագահ Ջակոբ Զումայի 2016 թվականին Իրան կատարած ուղևորության ընթացքում ձեռք բերված համաձայնությունների գործադրման հետապնդումն է հայտարարել:
Իրանը Միջին Արևելքի ամենակայուն երկիրն է, որը տարածաշրջանի 400 միլիոն բնակչությամբ շուկային հասանելիություն է ստեղծում, իսկ Հարավային Աֆրիկան մշակութային ու քաղաքական հարաբերությունների ընդլայնման համար մեծ պոտենցիալներ ու հնարավորություններ ունի, ինչը կարող է երկկողմ համագործակցության և երրորդ շուկայում ներկայության համար նպաստավոր հող ստեղծել: Հետևաբար մինչև 2021 թվականը առևտրաշրջանառության ծավալը տարեկան երկու միլիարդ դոլարի հասցնելը իրագործելի նպատակն է համարվում: Թեհրանում Հարավային Աֆրիկայի դեսպան Մաքս Ֆիլեմոն Վայթհեդն ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում ասել է. «Երկու կողմի միջև տնտեսական գլխավոր խնդիրը բանկային մեխանիզմն ու կապն է և այդ պատճառով երկու պետությունները ձգտում են բանկային ուղղակի կապ ստեղծել»:
Աֆրիկյան երկրների հետ առևտրական հարաբերությունների ընդլայնումն ԻԻՀ-ի գերակայություններից է: Այս համագործակցությունների անցյալն ու տեսակը վկայում են, որ մասնավոր բաժինը հովանավորելու դեպքում հնարավոր է մեծ նպատակների իրագործումը: Աֆրիկյան շատ երկրներ Իրանի հետ կրոնական ու մշակութային կապեր ու ընդհանրություններ ունեն և տնտեսական դիվանագիտության բնագավառում Իրանի գերակայություններից մեկը Աֆրիկայի տարածաշրջանում հարաբերությունների ընդլայնումն է:
Այս շրջագծում Զիմբաբվեում Իրանի դեսպան Ահմեդ Էրֆանիանն այս շաբաթ այդ երկրի նախագահի առաջին տեղակալ Էմերսոն Էմնանգագուայի հետ հանդիպման ժամանակ նրա հետ զրուցեց բարձր մակարդակում առևտրական, մշակութային ու տնտեսական համագործակցությունների ընդլայնման շուրջ:
Էրֆանիանը նաև տեղեկացրեց Զիմբաբվեին տրակտոր վաճառելու մի քանի պայմանագրերի կնքման մասին և ասաց. «Քանի որ Զիմբաբվեն իրանական տրակտորների հոսքագիծն այդ երկրում տեղադրվելու պատրաստակամություն է հայտնել, Իրանը պատրաստ է այդ բնագավառում ցանկացած տեսակի օժանդակություն ցուցաբերել Աֆրիկային: