Մայիս 20, 2017 11:08 Asia/Yerevan

Թանկագին բարեկամներ ներկայացնում ենք «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը,որի ընթացքում կփորձենք քննարկել այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունները, որոնցից առանձնացրել ենք Հայաստանի, Ադրբեջանի ու Տաջիկստանի զարգացումները:

Վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում ունեցած՝ ավելի քան մեկ ժամ տևած իր ծավալուն ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց խորհրդարանի դերի բարձրացման, երկրի կառավարման համակարգը փոխելու միջոցով հետընտրական ճգնաժամերը վերացնելու, ընդդիմության դերի բարձրացման, կոռուպցիայի, «ներքին թշնամու» դեմ պայքարի, ընդհուպ մինչև 2040 թվականն ընդգրկող ժամանակաշրջանի տնտեսական ցուցանիշների, նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին: Թեմային անդրադարձել է լրագրող Ռուզաննա Ստեփանյանը:

-----------------

Ադրբեջանում մի դատարան այդ  երկրի կառավարության քննադատ մի քանի ինտերնետային կայքերի արգելափակման հրահանգն արձակեց: Արգելափակված կայքերի շարքում են գտնվում «Ռադիո Ազադլիգ»-ը և մի քանի ինտերնետային հեռուստակայաններ, այդ թվում «Սաաթի Թի Վի»-ն, «Թուրան Թի Վի»-ն և «Մեյդան Թի Վի»-ն:

Համաձայն Ադրբեջանից ստացված մեկ այլ լուրի չնայած կրոնական սահմանափակությունները շարունակվելուն Ադրբեջանի Միլլի Մեջլիսը փոփոխություն մտցնելով «Կրոնի և խղճի ազատության մասին» օրենքում ընդլայնել է Կովկասի մուսուլման հոգևորականության վարչության լիազորությունները: Համաձայն այս օրենքի հավաքական աղոթք կազմակերպելու արտոնություն է տրվում նրանց ովքեր ուսանել են արտասահմանում:

Ի դեպ, անցած շաբաթ Բաքվում գումարվեց Ադրբեջանում կանանց իրավունքների բնագավառում ակտիվ մի քանի կառույցների կողմից կազմակերպված «Վերջ կանանց դեմ բռնություններին» համաժողովը: «Կանայք հանուն տրամաբանական զարգացման» միությունը, «Դելիրա Ալի»-ի կանանց իրավապաշտպան միությունը և «Մաքուր աշխարհ» հիմնադրամն այս համաժողովի կազմակերպիչներից էին:

--------------------

Տաջիկստանի Սենատը օրենք է ընդունել, որի համաձայն իրենց երդումը չհարգած քաղաքական գործիչների դեմ դատական հետախուզում է հայտարարվելու և նրանք պարտավոր են լինելու հարկային ծառայության ներկայացնել իրենց ունեցվածքի ցանկը:

Միևնույն ժամանակ լուրերը վկայում են Տաջիկստանի Խաթլան նահանգի բնակիչների ահաբեկչական խմբերի կողմը հակվելու հանդեպ նախագահ Էմամալի Ռահմանի մտահոգության մասին: Տաջիկստանի նախագահն այդ նահանգի բնակչության հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց այդ տարածքի 507 բնակիչների Սիրիայում ու Իրաքում ընթացող կռիվներին բերած մասնակցության մասին:

------------------------

Ադրբեջանի դատարանն այն պայմաններում է Իլհամ Ալիևի քննադատ կայքերի արգելափակման հրահանգ արձակել, երբ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն անգամներ զգուշացրել  են այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարման, խոսքի ու մամուլի ազատության սահմանափակման և ընդդիմությանը կալանավորելու կապակցությամբ: Վերջին քանի տարիներին Իլհամ Ալիևի կառավարությունն անուշադրության է մատնել այդ զգուշացումները: Նկատի առնելով այն հանգամանքը, որ ներքին ու արտաքին բողոքներն անօգուտ են եղել, քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստների դեմ Բաքվի քայլերի կապակցությամբ միջազգային շրջանակների հետապնդումները նույնությամբ շարունակվում են:

Ակնկալվում է, որ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի կողմից կրոնական հարցերի հետ կապված օրենքում մտցված փոփոխությունը մասամբ դյուրություններ է ստեղծելու այդ երկրում շիա հոգևորականության գործունեության համար: Վերջին մեկ տասնամյակում Բաքվի իշխանություններն աննախընթաց կերպով մեծացրել են Ադրբեջանում կրոնական խավի դեմ սահմանափակությունները: Այս քաղաքականությունը վերջին տարիներին այն պայմաններում էր ներառվել Իլհամ Ալիևի կառավարության օրակարգում, որ Բաքվի իշխանություններն ընդգծում են կրոնական հանդուրժողականության օրենքի գործադրումը: Բաքվի իշխանությունները միևնույն ժամանակ միջազգային շրջանակներում աշխարհի ու հատկապես ԵՄ-ի երկրներին կոչ են անում օրինակ ծառայեցնել Ադրբեջանում կրոնական հանդուրժողականության քաղաքականությունը:

Դա ի տես այն բանի, որ անցած մեկ տասնամյակների փորձը ցույց է տվել, որ ամեն անգամ երբ ազերի պաշտոնատարներ կրոնական նոր քաղաքականություն են ներառել իրենց օրակարգում, նրանց նպատակը եղել է շիաներին հարվածելը: Հատկապես որ վերջին ամիսներին Ադրբեջանի իշխանությունների օրակարգում է ներառվել Պարսից ծոցի տարածաշրջանի արաբական հետադեմ որոշ երկրների այդ թվում Սաուդական թագավորության, Կատարի ու Քուվեյթի հետ հարաբերությունների ընդլայնումը, որոնք աշխարհում վահաբիականության գլխավոր քարոզիչներն են համարվում: Այդուհանդերձ որևէ կասկած չկա այն մասին, որ Ադրբեջանի խորհրդարանի նոր որոշումը կարող է հանգեցնել այդ երկրում շիաների գործունեության ազատությանն ու մասամբ վերացնել նրանց դեմ ուղղված սահմանափակությունները: Հատկապես որ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը Կովկասի մուսուլման հոգևորականության վարչությանը թույլատրել է աշխատանքի արտոնություն տալ այն հոգևորականներին, որոնք ուսանել են Իրանում, Իրաքում ու այլ մուսուլմանական երկրներում:

------------------------

Չնայած մշակութային ու տնտեսական զարգացման մասին Իլհամ Ալիևի կառավարության հայտարարություններին,հաղորդումները վկայում են ազերի կանանց անբարենպաստ պայմանների և հատկապես կանանց դեմ տղամարդկանց բռնությունների մասին: Այս կապակցությամբ «Կանայք հանուն տրամաբանական զարգացման» միությունը, «Դելիրա Ալի»-ի կանանց միությունն ու «Մաքուր աշխարհ» հիմնադրամը Բաքվում կազմակերպեցին «Վերջ կանանց դեմ բռնություններին» խորագրով համաժողովը: Այս համաժողովը կազմակերպած հանձնախմբի քարտուղար Շահլա Իսմայիլովան այս համաժողովի նպատակը հայացքների կենտրոնացումն է համարել ընդհանրապես կանանց ցեղասպանության և հատկապես Ադրբեջանում կանանց դեմ բռնությունների վրա: Նրա ընդգծմամբ իր ղեկավարած հասարակական կազմակերպության ուսումնասիրության արդյունքների համաձայն 2010 թվականին 91, 2011 թվականին՝ 120, 2012 թվականին՝ 96, 2013 թվականին՝ 101, 2014 թվականին՝ 144, 2015 թվականին՝ 99 և 2016 թվականին՝ 110 կանայք Ադրբեջանում բռնությունների հետևանքով մահացել են: Համաժողովի ընթացքում մասնակիցները քննել են կանանց դեմ ընտանեկան բռնությունների կանխման միջոցները: Ադրբեջանում կանանց դեմ բռնությունները վկայում են, որ այդ երկիրը մշակութային տեսակետից հետամնաց է և զուրկ է մշակութային ամուր դիրքերից: Փորձագետները դրա պատճառը համարում են օտար և հատկապես արևմտյան մշակույթի հետ համընթացությունը, որը բացասաբար է ազդում ազերի տղամարդկանց հոգեկանի վրա:

----------------------------------

Տաջիկստանի Սենատի ընդունած որոշման համաձայն եթե այդ երկրի նախարարներն ու պետական կազմակերպությունների տնօրեններն իրենց երդումը չհարգեն նրանց դեմ դատական հետախուզում է հայտարարվելու: Տաջիկստանի Սենատի ընդունած որոշման համաձայն Դուշանբեի կառավարության անդամները պարտավորվել են ամեն տարի հարկային ծառայություններին զեկուցել իրենց և իրենց ընտանիքի անդամների շարժական ու անշարժ գույքի մասին: Տաջիկստանի խորհրդարանն անցած տարվա հունիսի վերջին նոր օրենք ընդունելով այդ երկրի 17 նախարարներին ու պետական կազմակերպությունների տնօրեններին պարտավորեցրեց երդվել նախագահի անունով:

Այդ երդման մեջ Տաջիկստանի կառավարության անդամները պարտավորություն են ստանձնել իրենց ամբողջ ջանք ի գործ դնել համաշխարհային մասշտաբով Տաջիկստանի դիրքի բարձրացման ու զարգացման ուղղությամբ: Տաջիկստանում երդվելը կամ որևէ մեկի անվամբ երդում տալը կարևոր ու վստահություն ներշնչող քայլ է համարվում: Ժողովուրդն ընդհանրապես ընդունում է այն խոստումը, որի հեղինակը դրա ընթացքում երդվում է: 2006 թվականին ընդունված օրենքով միայն զինված ուժերն էին պարտավորվում երդվել օրինական նախագահի անոնով:

Տաջիկստանի նախագահը մտահոգություն հայտնեց ահաբեկչական խմբերի հանդեպ Խաթլան նահանգի բնակիչների հակումը շարունակվելու կապակցությամբ: Էմամալի Ռահմանը «Դանղարա»-ի տարածքում հանդիպելով Խաթլան նահանգի պատասխանատուներին, ընդգծեց. «Այս պահին Խաթլան նահանգի 507 բնակիչներ մասնակցում են Իրաքում ու Սիրիայում բախումներին և նրանցից 60-ը սպանվել են»: Էմամալի Ռահմանի ընդգծմամբ Իրաքում ու Սիրիայում ահաբեկչական խմբերին միացած ահաբեկիչների մեծ մասը Ջալալեդդին Բալխիի, Բախթարի, Վախշի, Վասիի, Ղոբադիանւ, Թուսի, Քուլաբի, Ֆարխարի, Համադանիի ու Ղուրղոնթեփաի բնակիչներ են: Տաջիկստանի նախագահն այդ հանդիպման ժամանակ նաև հայտարարեց, որ որոշ արտասահմանյան երկրների ռազմաբազաներում հաստատված Խաթլան նահանգի 1519 բնակիչներից 1334-ը վերադարձել են Տաջիկստան ուն նրանցից 185-ը մնում են արտասահմանում: