Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին:Ընկերակցեք մեզ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անցած շաբաթ ստորագրած հրամանագրով նշանակեց այդ երկրի կառավարության որոշ անդամներին: ՀՀ կառավարության նոր կազմում ուշագրավ փոփոխություններ չեն լինելու և միայն ստեղծվել է միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարարությունը, որը գլխավորելու է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:
Անցած շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին շրջանում հայ-ադրբեջանական շփման գծերում լարվածությունների սրման կապակցությամբ հաղորդագրություն տարածեցին, որտեղ լարվածության սրման պատասխանատու ճանաչեցին ադրբեջանական կողմին:
----------------
Տաջիկստանի նախագահական աշխատակազմի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի առաջին տեղակալ Սեյֆոլլահ Սաֆարովն ընդգծեց ԻԻՀ-ի հետ երկկողմ հարաբերությունների ընդլայնման նշանակությունը: Նա Դուշանբեում կատարած արտահայտություններում, ասաց. «Տաջիկստանի կառավարությունը Թեհրանի հետ համագործակցության համար բազմաթիվ նախագծեր ունի:
Ի դեպ, Ազգային սնունդի միջազգային 6-րդ փառատոնն ավելի քան 20 երկրների մասնակցությամբ կայացավ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում: Այս փառատոնի բացման հանդիսության ժամանակ, որին ներկա էին Տաջիկստանի քաղաքական ու մշակութային պաշտոնատարներ, Դուշաբնեում հավատարմագրված դեսպաններ և միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների պատասխանատուներ ու ներկայացուցիչներ, իրանական տաղավարներն արժանացան այցելուների մեծ ուշադրության:
Համաձայն մեկ այլ լուրի, ԵԱՀԿ մամլո ծառայությունը տեղեկացրեց, որ Տաջիկստանի պաշտոնատարները բացակայելու են Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գումարվելիք այս կազմակերպության նստաշրջանից: ԵԱՀԿ-ի նստաշրջանից Տաջիկստանի պաշտոնատարների ներկայացուցիչների բացակայության պատճառները հստակեցված չեն:
------------
Տաշկենդի լրատու աղբյուրները տեղեկացրեցին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մոտ ապագայում Ուզբեկստան այցելելու մասին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը հունիսի 1-ին կուղևորվի Տաշկենդ, որտեղ հանդիպում ու զրույց կունենա այդ երկրի նախագահ Շավքաթ Միրզիյոևի, և այլ բարձրաստիճան պաշտոնատարների հետ:
Ի դեպ, Ուզբեկստանից ստացված մեկ այլ լուրի համաձայն, Ուզբեկստանի տեխնոլոգիաների զարգացման ու տեղեկատվության նախարար Շիրզադ Շիրմաթովը տեղեկացրեց այդ երկրում ինտերնետի օգտատերերի թվի ավելացման մասին: Նա Տաշկենդում ներքին ու արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Ուզբեկստանում ինտերնետի օգտատերերի թիվը վերջին մեկ տարում երկու անգամ մեծանալով հասել է 14 միլիոն 700 հազար հոգու»:
Միևնույն ժամանակ Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը հանդիպում ու զրույց ունեցավ Ուզբեկստանի պաշտնատարների հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին առևտրի, իրավական երաշխիքների, տնտեսական բաժնում գործարարության, ներկրումների ու արտահանումների և տրանսպորտի բնագավառում Տաշկենդի կառավարության հետ Եվրախորհրդարանի հարաբերությունները:
------------------
Ղրղզստանի խորհրդարանի նախագահն ու Թուրքիայի վարչապետն ընդգծեցին տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունների ընդլայնումը: Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Չինիբայ Թորսունբեյկովն Անկարայում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ հանդիպման ժամանակ ասաց. «Ղրղզստանը հետաքրքրված է Թուրքիայի հետ քաղաքական ակտիվ երկխոսությամբ»:
---------------------------
Ի վերջո Թուրքմենստանի ազգային խորհրդի քարտուղար Յայլիմ Բերդիովն ակնարկելով այդ երկրում կոռուպցիայի աճին տեղեկացրեց այդ երևույթի դեմ պայքարի մասին օրենքի բարեփոխման մասին: Նա որ միաժամանակ վարում է նաև Թուրքմենստանի պաշտպանության նախարարի պաշտոնն, երկրի նախագահ և ազգային անվտանգության խորհրդի նախագահ Ղորբանղոլի Բերդի Մոհամմեդովի գլխավորությամբ գումարված կառավարության և ազգային անվտանգության համատեղ նիստում զեկուցեց այդ երկրում կոռուպցիայի դեմ պայքարի մասին օրենքում բարեփոխում մտցնելու նախապատրաստական քայլերի մասին:
--------------
ՀՀ Կառավարության կազմում էական փոփոխություններ տեղի չեն ունենա, հինգշաբթի երեկոյան հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Այս կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդել Սարգիս Հարությունյանը:
-----------------
Տաջիկստանի էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացրեց դպրոցների կառուցման համար Արաբիայի զարգացման հիմնադրամի հետ 35 միլիոն դոլար արժող համաձայնության մասին: Տաջիկստանում դպրոցների կառուցման շուրջ Արաբիայի հետ համաձայնությունը կնքվել է Ջեդդայում: Համաձայնությունը ստորագրեցին Տաջիկստանի էկոնոմիկայի նախարար Աբդոլսալամ Ղորբանիանը և Արաբիայի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Յուսեֆ Էբրահիմ Ալ-Բասամը: Իսլամական երկրներում իրենց ներազդեցությունը տարածելու նպատակով Ալե Սաուդի իշխանավորները հոգևոր դպրոցների և մզկիթների կառուցման, քարոզիչներ գործուղելու և համալսարաններ հիմնելու միջոցով տարածում են վահաբականությունը: Պակիստանում գործում են ավելի քան 20 հազար հոգևոր դպրոցներ, որոնց գլխավոր մասը կառավարվում են սաուդացի վահաբականների միջոցով: Այս դպրոցների շրջանավարտները համալրում են ծայրահեղական ու ահաբեկչական խմբերի, այդ թվում Պակիստանի «Լաշքար Ջահանգավի»-ի և «Սեփահ Սահաբե»-ի շարքերը: Իրականության մեջ իսլամական երկրներում վահաբականության տարածման համար սաուդացի թագավորների գլխավոր մեթոդներից մեկը հատկապես կրթական հարցերում մեծ գումարներ ծախսելն ու նույնիսկ այդ երկրների չքավոր խավի կենցաղային անհրաժեշտությունների հոգալն է: Որպես օրինակ Տաջիկստանում բավարար եկամուտ ունեցող ընտանիքները հետախուզվում են վահաբական աղանդի տարրերի միջոցով և ապա հետզհետե նրանց ֆինանսական օժանդակություն է ցուցաբերվում: Որոշ երկրներում չքավոր մարդկանց ներգրավելու համար բացի աշխատանքից նրանց նաև բնակարան ու խանութ է հատկացվում: Անկասկած նման միջոցներով ներգրավված անձինք պատրաստ են լինելու նույնիսկ իրենց կյանքը զոհաբերել այս ճանապարհին: Հիշյալ անհատները հաջորդ փուլերում նույնիսկ պատրաստ են մահապարտական գործողություններ իրականացնել Սիրիայում ու Իրաքում:
----------------------
Ուզբեկստանի դռները միջազգային հանրության դիմաց բացելու շրջագծում Տաշկենդի կառավարության ջանքերը շարունակվելով այդ երկրի նախագահն անցած շաբաթ Ռիադում հանդիպում ու զրույց ունեցավ իր ամերիկացի պաշտոնակցի հետ: Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծեցին տարածաշրջանում կայունության պահպանման, Կենտրոնական Ասիայում անվտանգության ու նաև ահաբեկչության պայքարի անհրաժեշտությունը:
Ռիադի նստաշրջանի հետ կապված ուշագրավ կետն այդ նիստին ահաբեկչության հետ համագործակցող որոշ երկրների մասնակցությունն էր: ԱՄՆ-ն, Թուրքիան ու Սաուդական թագավորությունն այն երկրներից, որոնք վերջին տարիներին ֆինանսական, քաղաքական ու սպառազինական հովանավորություն են ցուցաբերել ահաբեկչական խմբերին: Այդուհանդերձ այդ երկրները Ռիադում նիստ գումարելով փորձ կատարեցին առաջ քաշելով ծայրահեղականության դեմ պայքարի հարցը, դիրքորոշվել դրա դեմ: Այդուհանդերձ վերջին քանի տարիների փորձը ցույց է տվել, որ նման նիստերի գումարից հետո ահաբեկչության հանդեպ քաղաքական, ֆինանսական ու սպառազինական հովանավորության նոր տեսակ է ձևավորվում: Այլ խոսքով ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբերի ձևավորման համար մեծ ջանք գործադրած ԱՄՆ-ն, Քաթարը, Արաբիան ու Թուրքիան անհավանական է, որ ներկա պայմաններում հակվեն դրանց ոչնչացման կողմը: