Հուլիս 15, 2017 11:13 Asia/Yerevan

Հոգեբան , հոգեթերապևտ ՝ Արման Բեգոյանի մասնակցությամբ Աղբյուր : armanbegoyan.com

Ընդհանրացված տագնապային խանգարումը հոգեկան խանգարում է, որը բնորոշվում է կայուն ընդհանուր տագնապով և նյարդային լարվածությամբ։ Ընդհանրացված կամ գեներալիզացված տագնապային խանգարումը հաճախ ուղեկցվում է գլխի տարբեր հատվածների լարվածությամբ, ծնոտի և վզի մկանների լարվածությամբ, դողով, առատ քրտնարտադրությամբ, սրտխփոցով, գլխապտույտով, տհաճ զգացողություններով արևային հանգույցի շրջանում, կոգնիտիվ ոլորտի դժվարություններով և այլն

 

 

 

Ինչպես օգնել անհատին, ով ունի տագնապային խանգարում:

Նախ պետք է ըմբռնումով մոտենալ: Նրանք հաճախ պատմում են, թե շատերը չեն կարողանում հասկանալ իրենց զգացումները:

Այդպիսով հիվանդն այնքան է վախենում, որ իրեն սխալ կհասկանան, որ փորձում է իր խնդիրները թաքցնել: Այդպես առաջ է գալիս մեղավորության զգացում, որը կարող է վատթարացնել անհատի էմոցիոնալ վիճակը: Հետևաբար շատ կարևոր է , որ ընտանիքի անդամները և ընկերները ըմբնումով մոտենան հիվանդին:

Փորձեք ավելի շատ բան իմանալ նրա ծանգարման մասին: Սա կարևոր քայլ է, հատկապես նրանց համար, ովքեր սերտորեն են շփվում հիվանդի հետ, օրինակ՝ ընտանիքի անդամի կամ մտերիմ ընկերոջ համար:

Փորձեք ուշադրությամբ լսել նրան: լսելու ընթացքում հապճեպորեն եզրակացությունների մի արեք: Փորձեք իրերին նայել նրա տեսանկյունից: Թույլ տվեք նրան ազատորեն արտահայտվելու այն, ինչ զգում է: Այդպես ավելի լավ կկարողանաս հասկանալ, թե ինչի միջով է նա անցնում