Հուլիս 19, 2017 09:18 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարը: Այս հաղորդման թեմաներն են՝ Իրանի առևտրական պոտենցիալների հանդեպ Հնդկաստանի հետաքրքրությունը, Իրանի ու Իրաքի միջև համագործակցության շուրջ կայացած համաձայնությունը և Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունները:

Թեհրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը շաբաթ օրը Իրանի հյուսիսային Մազանդարան նահանգի Ամոլ քաղաքում գտնվող ծաղկի և զարդաբույսերի աճեցման ազգային օրինակելի ագարակ կատարած այցին առընթեր ասաց. «Չնայած հարևանության ու ցամաքային սահմանին Իրանի ու Հայաստանի միջև փոխադարձ ներդրման ծավալները շատ փոքր են, որի կապակցությամբ ինչ-որ լուծում պիտի խորհել»:

Մեր հաղորդման առաջին զրույցը հատկացված է այդ թեմային:

Իրանն ու Հայաստանը լավ և բազմակողմ հնարավորություններով օժտված հարաբերություններ ունենալու մեծ պոտենցիալ ունեն,ուստի հիմնվելով մշակութային ընդհանուր ենթակառույցների վրա և շահագործման հանձնելով համագործակցության համար գոյություն ունեցող բազմաթիվ հնարավորությունները կարելի է ընդլայնել տարբեր բնագավառներում համագործակցությունները: Էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տրանսպորտի ու տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության և տնտեսական համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու կապակցությամբ երկու երկրի վերցրած քայլերը հարմար հնարավորություններ են ստեղծել, որոնք սատարում են Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների ծաղկմանը:

ԵԱՏՄ-ի անդամ Հայաստանը եվրասիական շուկա մուտք գործելու համար Իրանի մեծ դարպասն է համարվում:

Այս պոտենցիալներն այսօր բազմաբնույթ են դարձել և ինչպես հայտարարել է Թեհրանում ՀՀ դեսպանը հնարավոր է բոլոր բնագավառներում ընդլայնել Իրանի հետ առևտրական հարաբերությունները:

Փորձագետների համոզմամբ երկու երկրի համագործակցությունների ամրապնդման ուղղությամբ ներդրումը կարող է լավ արդյունք ունենալ և հանգեցնել տարածաշրջանային համագործակցությունների ընդլայնմանը, միևնույն ժամանակ տարածաշրջանի երկրներին հնարավորություն ընձեռել, տնտեսական համագործակցությամբ ճիշտ օգտագործելու համագործակցության առիթներն ու նաև առողջ մրցակցությունը: Այս շրջագծում Իրանը գիտական, կրթական ու հետազոտական բնագավառներում իր փորձը Հայաստանին փոխանցելու, ինչպես նաև հետազոտական համատեղ նախագծերում համագործակցության պատրաստակամություն է հայտնել:

Առևտրի հետ կապված պիտի հիշեցնել, որ Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ Մոջթաբա Խոսրոթաջի վերջերս Երևան կատարած այցի ժամանակ կայացավ Իրանի ու Հայաստանի միջև արտոնյալ սակագների շուրջ բանակցության 6-րդ փուլը:

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն այս համագործակցության նշանակության մասին ասում է. «Երկկողմ համագործակցությունների շրջագծում երկու երկրի պոտենցիալների ծանոթացումը կարող է երկու երկրի միջև համագործակցության առավել ընդլայնման հող պատրաստել: Հույս ունենք, որ բանակցությունների այս շրջանի ավարտին ԻԻՀ-ի և ԵԱՏՄ-ի միջև արտոնյալ սակագնի համաձայնագրի ստորագրման հող կնախապատրաստվի»:

--------------------

Իրանում Հնդկաստանի դեսպանն ընդգծելով ԱՊՀ երկրների և Ասիայի արևմուտքի հետ հաղորդակցման նշանակությունը համոզված  է. «Նոր Դեհլին օգտվելով Իրանի հարավ-արևելյան Չաբահար և հյուսիսային Անզալի ազատ գոտիների հնարավորություններից ձգտում է հարմար կապեր հաստատել ԱՊՀ  երկրների հետ»:

Մեր հաղորդումը կշարունակենք այդ մասին զրույցով:

Իրանը Հնդկաստան անմշակ նավթ արտահանող երկրորդ խոշոր երկիրն է: Տնտեսական ենթակառույցներին ու էներգակիրներին Հնդկաստանի աճող կարիքը Նոր Դեհլիին խրախուսում է ներդրում կատարել Չաբահարի ազատ գոտում և հատկապես հյուսիս-հարավ միջանցքի շրջագծում Չաբահար-Զահեդան երկաթգծի նախագծում:

Իրանում դեպի Հնդկաստանի դեսպան Սաուրաբ Քումարը կիրակի օրը Անզալիի ազատ գոտու կազմակերպության գործադիր տնօրեն Ռեզա Մասրուրի հետ հանդիպման ժամանակ նշելով, որ Հնդկաստանը ցանկանում է ընդլայնել ու կարգավորել Իրանի հետ իր առևտրական ու տնտեսական համագործակցությունները, ասաց. «Իրանի ու Հնդկաստանի առևտրական ու տնտեսական պատվիրակությունների երկու երկրի ենթակառույցներ կատարած այցը և Անզալիի ազատ գոտու առավելությունների և արտոնությունների հետ հնդիկ ներդրողների ծանոթացումը կարող է ուշագրավ ազդեցություն գործել երկու երկրի առևտրական ու տնտեսական հարաբերությունների վրա»:

Իրանը տրանսպորտային այդ ուղղության վրա երկաթգծային կապի տեսակետից գերազանցիկ դիրք է զբաղեցնում: Իրանում Հնդկաստանի դեսպան՝ Սաուրաբ Քումարը կիրակի օրը խոսելով Իրանի հյուսիսում գտնվող Աստարա-Աստարա երկաթգծի նախագծի մասին ընդգծեց. «Աստարա-Աստարա երկաթգծի շահագործումը երկու երկրի միջև տնտեսական կապերի և առևտրի ընդլայնման ուղղությամբ կարևոր դերակատարություն կարող է ունենալ»:

Նկատի առնելով տարածաշրջանում Իրանի զբաղեցրած ռազմավարական դիրքը և Սարախսի, Ռազիի, Ինչեբորունի ու Շալամչեի երկաթգծային սահմանների գոյությունն այս պահին քննարկման փուլում են գտնվող ԱՊՀ անդամ երկրների, Ռուսաստանի, եվրոպական երկրների և Իրաքի հետ առևտրական ու տնտեսական հարաբերությունների ընդլայնումը:

Նույն նպատակով անցած շաբաթ Պակիստանի պատասխանատուների և Իրանի հարավ-արևելյան երկաթգծի տնօրենների մասնակցությամբ նիստ գումարվեց Իսլամաբադում: Այս նիստի ընթացքում ընդգծվեց «Կարաչի-Գոադեր-Չաբահար» առանցքի ակտիվացման ու վերականգնման, մոտ ապագայում Չաբահար-Զահեդան-Մաշհադ երկաթգծի միացման և Քովեյթե-Զահեդան-Մաշհադ երկաթգծի կառուցման նշանակությունը:

Հիշյալ երկաթգծերը միացած են տարածաշրջանի այլ երկրներին: 2014 թվականի նոյեմբերին շահագործման հանձնված Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթգիծը հարաբերությունների ընդլայնման լավ հնարավորություն է ընձեռում հատկապես Ղազախստանին և Իրանին:

Հիշեցնենք, որ Աստարա-Աստարա երկաթգծի կառուցումը և դրա միացումը հյուսիս-հարավ միջանցքին միջազգային առևտրում կարևոր դերակատարություն ունի և Նոր Դեհլին փորձում է շահագործել այդ երկաթգծի պոտենցիալները:

----------------------

Այս շաբաթ Իրաքի արդյունաբերության և հանքերի նախարարի պաշտոնակատարի գլխավորած պատվիրակությունը Թեհրան այցելեց և իրանցի պաշտոնատարների հետ հանդիպումներում քննարկեց երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները:

Մեր հաղորդումը կավարտենք այդ մասին պատմող զրույցով:

Նավթի, գազի ու պետրոքիմիայի  նաև նավաշինության, ավտոշինության ու ավտոյի մասերի արտադրման արդյունաբերության ոլորտում ներդրումն այն բնագավառներից է, որտեղ Իրաքի հետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել  Իրանի արդյունաբերության ընդլայնման ու արդիականացման կազմակերպությունը:

Այս շրջագծում Իրանի արդյունաբերության ընդլայնման ու արդիականացման կազմակերպության գործադիր տնօրեն Մանսուր Մոաազամին կիրակի օրը Թեհրանում Իրաքի արդյունաբերության և հանքերի նախարարի պաշտոնակատար Մոհամմեդ Շիա Ալ-Սուդանիի հետ հանդիպման ժամանակ ռազմավարական բնութագրեց երկու երկրի հարաբերությունները և Իրաքի արդյունաբերության արդիականացման և արդյունաբերական այլ բնագավառներում համագործակցության ցանկություն հայտնեց:

 Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմեդռեզա Նեըմաթզադեն և Իրաքի արդյունաբերության ու հանքերի նախարարի պաշտոնակատար Մոհամմեդ Շիա-Ալ-Սուդանին Թեհրանում փոխհուշագիր ստորագրեցին:

Իրաքի արդյունաբերության և հանքերի նախարարի պաշտոնակատար Մոհամմեդ Շիա Ալ-Սուդանին Թեհրանում վարած բանակցություններում երկու երկրի սահմանամերձ տարածքներում Իրանի կողմից արդյունաբերական հինգ ավանների կառուցման ցանկություն հայտնեց և ասաց. «Իրաքը վճռակամ է ընդլայնել երկու երկրի մասնավոր բաժինների ընկերությունների միջև համագործակցությունը»:

Այս շրջագծում Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմեդռեզա Նեըմաթզադեն Իրաքի արդյունաբերության վերականգնման ու արդիականացման, ինչպես նաև Իրաքում արդյունաբերական ավանների կառուցման ուղղությամբ Իրանի տեխնիկական փորձն ու գիտությունն առաջարկեց իրաքյան կողմին:

Նեըմաթզադեն առևտրական շրջանառության ծավալների մեծացման համար անհրաժեշտ համարեց Իրանի և Իրաքի միջև բանկային հարաբերությունների հաստատումը և Իրաքի հիմնաշենային բաժիններում համագործակցության համար Իրանի պատրաստակամությունը հայտնեց:

ԻԻՀ-ն բոլոր փուլերում պաշտպանել է Իրաքի ժողովրդին և կառավարությանը և այսօր էլ երբ ԻԼԻՊ-ի կրած պարտությունից հետո Իրաքում վերակառուցման նոր շրջան է սկսվում, Իրանը պատրաստ է վերակառուցման բնագավառում հովանավորել և օժանդակել այդ երկրին: