Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն թանկագին բարեկամներ: Կրկին ձեր հյուրն ենք «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարով: Ինչպես միշտ հաղորդման առաջին բաժնում թռուցիկ հայացք կնետենք տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձությունների խորագրերին:
Նախ սկսենք Հարավային Կովկասի տարածաշրջանից: Ադրբեջանում բենզինի գինը պաշտոնապես բարձրացվելով ժողովուրդը վերջ տալով իր լռությանը Իլհամ Ալիևի իշխանության դեմ հրապարակային ցույցերի է նախապատրաստվում:
Վրաստանի նախագահ Գէորգի Մարգվելաշվիլին Թբիլիսիում Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ երկու երկրները ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին միանալու ուղղությամբ համագործակցելու և ջանք գործադրելու հարցում համաձայնության են հանգել:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անցած շաբաթ այդ երկրի սահմանամերձ դիրքեր կատարած այցին առընթեր «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց. «Հայաստանն ունի բավարար սպառազինություն, որպեսզի կարողանա զորքի մարտական ունակությունների օգտագործմամբ չեզոքացնել այն վտանգը, որը սպառնում է Լեռնային Ղարաբաղին կամ Հայաստանի Հանրապետությանը»: Նա ի դեպ, հայտարարեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն անօգուտ է համարում:
Ինչ վերաբերում է Կենտրոնական Ասիային, Տաջիկստանի ԶԼՄ-ները տեղեկացրեցին, որ Տաջիկստանի նախագահ Էմամալի Ռահմանի 23-ամյա զավակ՝ Զարինա Ռահմանն այդ երկրի ամենախոշոր բանկը համարվող «Արիան Բանկ»-ի փոխտնօրեն է նշանակվել:
«Արիան Բանկի» փոխտնօրեն նշանակված Զարինա Ռահմանից բացի Տաջիկստանի նախագահի 9 զավակներից Ռոստամ Էմամալին, Ազադա Ռահմանը և Ռախշանա Ռահմանը համապատասխանաբար Դուշանբեի քաղաքապետ, նախագահական աշխատակազմի ղեկավար և այդ երկրի ԱԳ նախարարության միջազգային հարաբերությունների բաժնի տեղակալ են նշանակվել:
Ի դեպ, Տաջիկստանի գերագույն ատյանի նախագահ Շիր Մոհամմեդ Շահիանը տեղեկացրեց Տաջիկստանի կոռուպցիայի դեմ պայքարի պետական գործակալության 10 պաշտոնյաների, ինչպես նաև այդ երկրի գերագույն ատյանին կից պետական կառույցների 3 պաշտոնյաների քրեական բնույթի գործի քննությունը սկսվելու մասին: Նաև հայտարարվել է, որ հիշյալ 13 անձանց դեմ հարուցված գործի մանրամասնությունների գաղտնի լինելով, նրանց դատաքննությունը տեղի կունենա փակ դռների հետևում և առանց թղթակիցների ներկայության:
Եւ ի վերջո, Ուզբեկստանի ու Ղազախստանի միջպետական պայմանագրի շրջանակներում սկսվեց երկու երկրի միջև տարածաշրջանային համագործակցությունը:
----------------
Բարեկամներ հաղորդման այս բաժնում առավել մանրամասնությամբ կանդրադառնանք այդ իրադարձություններից որոշներին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն սպառնացել է, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանն Իսկանդեր հրթիռները կկիրառի Ադրբեջանի դեմ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հարցին՝ ի՞նչ գործոնների դեպքում և ի՞նչ պարագայում Հայաստանը կարող է կիրառել «Իսկանդեր» համակարգերը, Նախագահ Սարգսյանը պատասխանեց. «Անհրաժեշտության պարագայում»:
Սերժ Սարգսյանը, որն ի դեպ հարցազրույցի ժամանակ զինվորական հագուստ էր կրում հավելեց. «Մի մոռացեք, որ մեր հարցազրույցը դիտում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Դուք ինձ պարտադրում էք պատասխանել հարցի, որի պատասխանն ունենալու համար բազմաթիվ հատուկ ծառայություններ հսկայական ռեսուրսներ են ծախսում: Իսկ ով կարծում է, որ «Իսկանդերը» զուտ բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում՝ ինչ է «Իսկանդերը»: Երբ իմանա, կհասկանա՝ ինչ կործանարար ուժ ունի այդ զենքը:
ՀՀ նախագահը նաև անդրադարձավ ԼՂ-ի հակամարտությանը ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը ի վերուստ տրված և միջազգային կառույցների կանոնադրությամբ նախատեսված իրավունք է։
«Այն միջազգային իրավունքով ընդունված սկզբունք է և պետք է իրականացվի»․ շեշտել է ՀՀ Նախագահը:
ՀՀ նախագահի արտահայտությունները երկու դիտանկյունից կարելի է քննարկել: Առաջին հերթին դա հակազդեցություն էր ադրբեջանական կողմից վերջին օրերին հնչեցվող սպառնալիքներին: Փորձագետները համոզված են, որ Բաքվի և Երևանի իշխանությունների փոխադարձ մեղադրանքները ոչ միայն չեն սատարում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը, այլև հարվածում են երկու հարևան երկրի ազգային շահերին: Իրականության մեջ հնչեցված փոխադարձ սպառնալիքների պարագային հակամարտության կողմերը կատարում են այնպիսի արտահայտություններ, որոնցից հրաժարվելն ապագայում հնարավոր չի լինելու: Որպես օրինակ ՀՀ նախագահը Հայաստանի պաշտպանական ուժի և Իսկանդեր հրթիռների օգտագործման կապակցությամբ հայտարարություն է կատարել, ինչը կարող է հրհրել դիմացի կողմին: Պիտի ասել, որ ադրբեջանական կողմը 2016 թվականի ապրիլին ռազմական գործողություն իրականացրեց Հայաստանի դեմ և չպիտի անտեսել այն հավանականությունը, որ նման դառն իրականություններ կարող են կրկնվել:
Հայաստանի նախագահի արտահայտություններին կարելի է նայել նաև մեկ այլ դիտանկյունից և դա Ադրբեջանի դիմաց Հայաստանի սպառազինական կարողության ու մրցունակության ապացուցումն է:
Թեև վերջին տարիներին Ադրբեջանը շարունակ տատանվել է ԼՂ-ի խաղաղության բանակցություններին մասնակցելու հարցում, իսկ հայկական կողմը ողջունել է արդյունքի չհանգած բանակցությունները, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այդ հարցազրույցում ուշագրավ հայտարարություն կատարելով ասաց, որ որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն անօգուտ է համարում:
-------------------
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագիրը վավերացնող օրենքի նախագծին: Այս թեմային անդրադարձել է լրագրող Սարգիս Հարությունյանը:
-----------------
Անցած շաբաթ Բաքվի իշխանությունները 20 տոկոսով թանկացրեցին սպառողական վառելիքը: Այսպիսով բենզինի նոր գինը յուրաքանչյուր լիտրի համար 90 կոպեկ կամ շուրջ 53 սենթ նշանակվեց: Անկասկած բենզինի գնի թանկացումն իր ազդեցությունն է գործելու այլ ապրանքների և ծառայությունների գնի վրա, ինչն առավել չքավոր է դարձնելու Ադրբեջանի ժողովրդի հատկապես խոցելի խավերին: Ադրբեջանի ազգային արժույթը մանաթն է և մեկ դոլարը փոխանակվում է 176 մանաթի հետ: Այս հիման վրա բենզինի նոր գինը 90 կոպեկ կամ ամերիկյան կես դոլարից մի փոքր ավելի է որոշվել:
Նկատի առնելով այն պարագան, որ Ադրբեջանի բնակչության մեծ մասը տեղավորվում է խոցելի դասակարգում Բենզինի գնի թանկացումն առավել կարևոր տեսք է ստանում:
Վիճակագրական տվյալները վկայում են, որ Ադրբեջանի բնակչության 5 տոկոսի եկամուտը գերազանցում է հասարակության մյուս 95 տոկոսի եկամուտին: Իրականության մեջ վառելիքի գնի թանկացմամբ ակնկալվում է, որ սպառողական այլ ապրանքների, հատկապես սննդամթերքի, հագուստի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գները նույնպես ավելանան:
Իլհամ Ալիևի կառավարության քննադատ տնտեսագետներն ընդգծում են, որ Ադրբեջանում բենզինի պաշտոնական գնի բարձրացումը այլ ապրանքների գնի թանկացման, տնտեսական աճի անկման և Արաքսի հյուսիսային ափի բնակիչների առավել չքավոր դառնալու պատճառ կդառնա:
Ադրբեջանցի տնտեսագետ Նազեմ Բայդեմիրն Ադրբեջանում բենզինի գինը 20 տոկոսով թանկանալու կապակցությամբ ասում է. «Թվում է, որ վերջերս ֆինանսական կազմակերպություններից ստացված վարկերը պետությանը պարտադրել են նման որոշում ընդունել: Քանի որ հիշյալ կազմակերպությունները վարկի տրամադրումը պայմանավորում են ծառայությունների գնի և հարկերի բարձրացմամբ: Հավանաբար ֆինանսական կազմակերպություններն Ադրբեջանի տնտեսության հանդեպ վստահության մակարդակը ցածր լինելու պատճառով վարկերի վերադարձը պայմանավորել են առավել վստահելու աղբյուրներով, ինչը ժողովրդից գանձվող գումարներն են»:
Տնտեսագետ Ռոշան Աղայովն էլ համոզված է. «Վառելիքի գնի թանկացումը չի կարող լուծում համարվել: Երկրի պետական ընկերությունների գլխավոր խնդիրը նրանց անտեղի ու ոչ-թափանցիկ ծախսերն են»:
ԱՄՆ-ում աքսորի մեջ գտնվող Ադրբեջանի խորհրդարանի նախկին նախագահ Ռասուլ Ղուլիևն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Իր բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար կառավարությունը որոշել է ձեռք մտցնել ժողովրդի դատարկ գրպանը»:
Իսկ տնտեսագետ Ալի Ասկար Մոհամմեդլին իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառման մեջ նշել է. «Օրենքի համաձայն տնտեսության մի բաժնի մենաշնորհն իրենց ձեռքում ունեցող պետական ընկերությունները գների ցանկացած տեսակի թանկացման որոշումը գործադրելուց մեկ ամիս առաջ այդ որոշման մասին տեղյակ պիտի պահեն: Ադրբեջանում ապրանքների գները որոշող խորհուրդը մեկ գիշերվա ընթացքում բենզինի գնի թանկացման որոշում ընդունելով խախտել է օրենքը»:
Հայաստանի հետ հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանում բենզինի գնի թանկացումը կարող է ներքին լուրջ անհանդարտությունների առաջացման պատճառ դառնալ: