Հուլիս 22, 2017 20:19 Asia/Yerevan

Իմամ Հոսեյնը ճարտասան էր ու օժտված էր հռետորական բարձր կարողությամբ: Ճշմարտությունն արտահայտելիս նրա խոսքը հստակ ու դիպուկ էր: Նրա ներազդող խոսքը գրավում էր ոչ միայն միտքը, այլ նաև սրտերը: Իմամ Հոսեյնի խոսքի ազդեցիկությունն այն աստիճանի էր, որ երբ արտահայտվում էր հասարակությանը ապակողմնորոշող գործոնների մասին ժողովրդի սրտում գեշություններին դիմակայելու համար հատուկ ոգևորություն էր առաջանում:

«Ճանաչենք իսլամը» հաղորդաշարում այսօր կանդրադառնանք Իմամ Հոսեյնի ժամանակաշրջանին: Իմամ Հոսեյն իր թանկագին եղբոր՝ Իմամ Հասանի նահատակությունից հետո ստանձնեց մուսուլմանների իմամության ու առաջնորդության պատասխանատվությունը: Մինչև նրա առաջնորդության շրջանի քննարկումը թույլ տվեք համառոտ կերպով ծանոթանանք նրա անհատական յուրահատկություններին:

Իմամ Հոսեյնն էլ իր եղբոր նման հասակ նետեց ու ամենավեհ արժանիքներին տիրացավ իր մեծահարգ մեծ հոր՝ Հազրաթ Մոհամմեդի, իր հոր՝ Իմամ Ալիի և մոր՝ Ֆաթեմեի կողքին: Նրա մանկության շրջանն անցկացավ իսլամի մեծ մարգարեի քաղցր հուշերով: Հոսեյն Իբն Ալին շուրջ վեց տարի ապրեց մարգարեի կողքին ու հասակ նետեց նրա գրկում: Նա էլ իր եղբոր՝ Հասանի նման բարձր դիրք էր վայելում Աստծո և նրա առաքյալի մոտ: Այս կապակցությամբ Աստծո մարգարեն ասում է. «Հոսեյնն ինձանից ու ես՝ Հոսեյնից եմ: Աստված սիրում է նրան ով սիրում է Հոսեյնին»:

Մարգարեի այս նախադասությունը վկայում է Իմամ Հոսեյնի հետ նրա հոգևոր խոր կապակցության մասին: Հոսեյնն Աստծո մարգարեի հոգու հատորն էր ու մարգարեն նրան հանդիպելիս ուրախանում էր: Իմամ Հոսեյնի հանդեպ մարգարեի գորովալից վերաբերմունքը վկայում է նրա բարձր դիրքի և մարգարեին մոտիկ լինելու մասին: Մեծ  մարգարեն հաճախ Հոսեյնին նստեցնում էր իր ուսերին, նրան սեղմում էր կրծքին, հոտոտում ու համբուրում էր: Անկասկած իր թոռան հանդեպ մեծ  մարգարեի անկեղծ սերը գերազանցում էր այն սովորական վերաբերմունքին, որ ընդհանրապես հայրերն ունենում են որդիների հանդեպ: Բոլորը նկատում էին, որ դա ազգակցական ու ընտանեկան սովորական սեր չէ, այլ աստվածային համակրանք է և իր մեջ պատգամներ է պարունակում ուղղված ապագային:

Իր եղբոր՝ Իմամ Հասանի նահատակությունից հետո Իմամ Հոսեյնն ստանձնում է իմամի պաշտոնը: Իմամ Հոսեյնը չափազանց ուշագրավ անհատականության տեր էր: Իմամ Հոսեյնի սիրտն ու հոգին այնպես էին ընտելացել Արարչի հանդեպ սիրո և պաշտամունքի հետ, որ նրան վերածել էին հրաշալի ու եզակի անհատականության: Բարի վերաբերմունքը, գնահատելի պահվածքը և ժողովրդի հետ Իմամ Հոսեյնի հաճելի շփումները նրա վեհ անհատականության յուրահատկություններից են: Իմամ Հոսեյնը առատաձեռն ու հյուրասեր էր: Հագուստ չունեցողներին՝ հագուստ, իսկ անոթիներին՝ ուտելիք էր նվիրում և նիստ ու կաց էր անում չքավորների հետ: Վճարում էր պարտք ունեցող պարտքերը և համարվում էր զրկվածների ապաստարանը: Որբերի հանդեպ բարությամբ էր վերաբերվում: Օգնում էր թույլերին ու եթե որևէ գումար էր վաստակում դա բաժանում էր չքավորների մեջ:

Որպես մեծ մարգարեի հիշատակ Իմամ Հոսեյնն արժանանում էր ժողովրդի զանգվածների յուրահատուկ հարգանքին, քանի որ նա ապրում էր ժողովրդի մեջ ու նրա կողքին և շփվում էր նրա հետ: Նա շքեղ ապարանքներ չուներ ու ժողովրդի ցավերին ու տառապանքներին խորթ գոռոզների նման չէր ապրում: Նրա քաջությանը բոլորին էին ծանոթ: Մարտի դաշտում արիաբար ճեղքում էր թշնամու շարքերը: Հզոր կամք ու վեհ հոգեկան ուներ և չէր հանձնվում ստորացման ու նվաստացման դիմաց:

Իմամ Հոսեյնն իր հոր նման ճարտասան էր և օժտված էր հռետորության բարձր կարողությամբ: Նրա խոսքը հարվածում էր հոգիները և իր տեղն էր գտնում սրտերում: Իմամ խոսքն այնքան ազդեցիկ էր, որ երբ նա իր հնչեղ քարոզներում մերկացնում էր նեխածությունն ու բարոյազրկությունը, ժողովուրդի մոտ չարն ու անարդարությունը ոչնչացնելու համար ոգևորություն էր առաջանում: Իմամն ասում էր. «Ով մարդիկ, միթե չէք նկատում, որ բարին չի հարգվում ու չարը չի պախարակվում: Նման պահին վայել է, որ մարդ արդարության վերականգնման ճամփին անձնազոհություն կատարի»:

Իմամ Հոսեյնն այն ժամանակ ստանձնեց մուսուլմանների առաջնորդության պարտականությունը, երբ իսլամը խռովության ու սադրանքների էր մատնված և ամեն կողմ աչքի էր ընկնում երկերեսանիությունն ու կեղծիքը: Իմամ Հոսեյնը տասը տարի առաջնորդեց իսլամ ժողովրդին: Դրա 9.5 ամիսը համընկավ Մոավիեի իշխանությանը, իսկ շուրջ վեց ամիսը՝ Յազիդ Իբն Մոավիեի շրջանին:

Մոավիեն փառասեր անձնավորություն էր և Իմամ Ալիի խալիֆայության շրջանում հրաժարվեց Շամի իշխանությունից հեռանալու նրա հրամանն ընդունելուց և անհիմն պատրվակներով ու խաբեությամբ պատերազմ հրահրեց: Իմամ Ալիի նահատակությունից հետո Մոավիեն նույն քաղաքականությունը վարեց նրա որդու՝ Իմամ Հասնի հանդեպ: Ժողովրդի հանդեպ բռնությունն ու անարդարությունը և գործադրվող հալածանքները, Մոավիեի իշխանության սկզբունքներից էին: Իր իշխանության առաջին օրից Մոավիեն թշնամական դիրք է ընդունում մարգարեի գերդաստանի ու նրանց համակրողների հանդեպ և նրանց ոչնչացնելու և Իմամ Ալիի անունը պատմության երեսից ջնջելուց բացի այլ նպատակ չէր հետապնդում: Նա ի դեպ հայտարարեց. «Եթե որևէ մեկը Ալիի առաքինությունն ու դիրքն ապացուցող վկայություն կատարի խալիֆան չի կանխի նրա գույքի բռնագրավումն ու նրա արյան հեղվելը»:Նա իր նահանգապետներին ու աղոթապետներին հրահանգեց. «Ոչ միայն Ալի արժանիքներին մի անդրադարձեք, այլ բոլորն աղոթքի ավարտին պիտի նրան անիծեն»: Նա կտտանքների էր ենթարկում ու նահատակում էր Ալիի համակիրներին:

Իմամ Հասանի նահատակությունից հետո Քուֆեի ժողովուրդը նամակների հետ միասին ներկայացուցիչներ է ուղարկում Իմամ Հոսեյնի մոտ և Մոավիեի դեմ պայքարելու պատրաստակամություն է հայտնում: Իմամ Հոսեյնն օրվա պայմանները նկատի առնելով և անհրաժեշտություններից ելած պատրաստ չէր անտեսել Մոավիեի հետ իր եղբոր կնքած խաղաղության դաշինքը: Իմամը պատասխանելով Քուֆեի ժողովրդի նամակին ասում է. «Մինչև այնքան ժամանակ, երբ Մոավիեն ողջ է, որևէ քայլ մի ձեռնարկեք և ձեր գաղտնիքները թաքուն պահեք: Եթե Աստծու կամքով նրան ինչ-որ բան պատահի ու ես ողջ լինեմ, ձեզ տեղյակ կպահեմ իմ որոշման մասին»:

Իմամ Հոսեյնը լավապես ծանոթ էր Մոավիեի խորամանկ քաղաքականություններին: Հետևաբար փորձում էր իր ուժերը ժողովել առջևում գտնվող ճակատագրական տարիների համար, որպեսզի դրա օգնությամբ իսլամը փրկի ոչնչացման վտանգից և խայտառակ անի Բանի Օմայեին:

Իհարկե դա այն իմաստով չէր, որ Իմամն ընդունում էր Մոավիեի իշխանությունը կամ դա օրինական էր համարում: Երբ առիթ էր լինում Իմամն իր լուսաբանող ելույթներով մերկացումներ էր կատարում Մոավիեի հալածողական քաղաքականությունների մասին և գործնականում համարվում էր Մոավիեի իշխանության քաղաքական ամենալուրջ ընդդիմադիրը: Սակայն այդ ժամանակահատվածում հրաժարվում էր պատերազմից ու բախումից:

Այդուհանդերձ այդ շրջանում Մոավիեի և Օմավյան դաժան իշխանության դեմ շիաների քայլերը տարբեր ձևերով շարունակվեցին: Դրան ի պատասխան Բանի Օմայեն հետապնդման ու կտտանքների էր ենթարկում և սպանում էր ընդդիմադիրներին: Հոջար Իբն Օդայն Իմամ Ալիի հավատարիմ ու ականավոր զինակիցներից էր, ով Քուֆեում Բանի Օմայեի իշխանության դեմ որոշ շարժումներ կազմակերպեց և իր շուրջ հավաքեց մի խումբ մարդկանց: Հոջարն ու նրա մի խումբ զինակիցներ մի առ ժամանակ անց ձերբակալվեցին: Մոավիեի գործակալները նրանցից պահանջեցին հրաժարվել Ալիից, սակայն նրանք չհանձնվեցին այդ պահանջի դիմաց, որի պատճառով էլ Մոավիեի զինվորները նրանց սպանեցին  ու նրանց ընդվզումն այդպիսով ճնշվեց:

Այսպիսով մի կողմից Մոավիեի և նրա արյունախում գործակալների և մյուս կողմից Իմամ Հոսեյնի ու նրա աջակիցների միջև լարվածությունը շարունակվեց, մինչև որ Մոավիեն հակառակ Իմամ Հասանի հետ կնքած խաղաղության դաշինքին առաջ քաշեց իր որդու՝ Յազիդի գահաժառանգության հարցը: Այդ փուլում Մոավիեի դեմ Իմամ Հոսեյնի պայքարի նոր փուլ մտավ և Իմամը բացահայտ կերպով դիմադրեց նրան: Անկասկած Յազիդի գահաժառանգության հարցում Իմամ Հոսեյնի համաձայնությունը կամ լռությունը մեծ նշանակություն ուներ Մոավիեի համար:  Այդ պատճառով էլ նա մեկնում է Մեդինա և փորձում է ձեռք բերել Յազիդի գահաժառանգության հետ այդ քաղաքի ազդեցիկ դեմքերի ու հատկապես Իմամ Հոսեյնի համաձայնությունը: Նա իր հանդիպումներում գովում է Յազիդին և նրան խալիֆայության պաշտոնն ստանձնելու համար  որպես ամենարժանավոր անձն է ներկայացնում:

Իմամ Հոսեյնը սակայն լուռ չի մնում և նրան պատասխանելով թվում է Յազիդի բացասական հատկանիշներն ու ասում է. «Ով Մոավիե, Աստծո մարգարեի ազգականների ու աջակիցների ներկայությամբ այսօր դու խալիֆայությունը հանձնում ես նրան ով մեղք գործելու և անթույլատրելի արարքներ կատարելու հարցում չափազանցության է գնացել և մխրճված է խռովությունների ու սադրանքների մեջ»: Այդպիսով Իմամ Հոսեյնը հստակ կերպով հակառակում է Յազիդի գահաժառանգությանը:

Լուսնային հիջրեթի 60 թվականին Մոավեն, որ զգացել էր մոտալուտ մահը, մեկնում է Մեքքա և Յազիդի հետ ուխտակցության հարցն արծարծում է «Մասջեդ-ալ-Հարամ»-ում և դա ի տես այն բանի, որ Իմամ Հոսեյնն ու նրա աջակիցները խիստ դեմ էին Յազիդի իշխանությանը: Մոավիեն տեղյակ էր այդ մասին ու գիտեր, որ Իմամ Հոսեյնի ուխտակցությունը ձեռք բերելու համար նրան ճնշման տակ դնելը կարող է ծանր ու վտանգավոր հետևանքներ ունենալ Յազիդի իշխանության համար: Հետևաբար իր կյանքի մայրամուտին Յազիդին հորդորում է, որ եթե Հոսեյն Իբն Ալին իր հետ չուխտակցեց, այդ հարցը չհետապնդի և դա անտեսելով խնդիրը լռության մատնի:

Լուսնային հիջրեթի 60 թվականին Մոավիեն վախճանվեց ու նրա կտակի համաձայն Յազիդը փոխարինեց նրան: Ինքնագոհ, իշխանատենչ ու նեխած անձնավորություն համարվող Յազիդն անտեսելով Մոավիեի խորհուրդները Մեդինայի կառավարչից պահանջում է ստանալ Իմամ Հոսեյնի ուխտակցությունը, այլպես նրան սպանել: Մեր հաջորդ հաղորդման ժամանակ կհետևենք դեպքերի հետագա զարգացմանը: