Հուլիս 28, 2017 20:54 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Իրանցի 3 արվեստագետներ Բրազիլիայի Ծաղրանկարի միջազգային 25-րդ «Փիրաքսիաբայ» փառատոնում արժանացել են 1-ին և 2-րդ պատվավոր տեղերի ու պատվոգրերի:

Այդ փառատոնում առաջին տեղն է գրավել իրանցի ծաղրանկարիչ Սեփիդե Սեյֆիզադեն, երկրորդ տեղը գրավել է Մոժդե Մալեքօղլուն, իսկ Սոգանդ Սեյդջուն արժանացել է պատվոգրի:

Ավելի քան 2500 ուսանող արվեստագետներ մասնակցել են Բրազիլիայում անցկացված ծաղրանկարի ուսանողական փառատոնին: Ներկայացված 5000 ստեղծագործություններից 7-ը ընտրվել են որպես համաշխարհային լավագույն ստեղծագործություններ:

Բրազիլիայի «Փիրաքսիաբայի» ծաղարանկարի ուսանողական փառատոնի ցուցահանդեսում ցուցադրության են դրվել 42 ստողծագործություն դրանց թվում իրանցի արվեստագետների 2 ստեղծագործությունները:

«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոն

 

«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Հուլիսի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում ժյուրիի կազմը փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարեց մրցանակակիրներին:  Երեկոն նշանավորվեց նաև «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կողմից Ռեժիսոր Ջո Բեռլինգերին «Վարպետ» հատուկ մրցանակի հանձմամբ: Միջոցառումը եզրափակվեց  Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» (2017) ֆիլմի ցուցադրությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցանակների հանձնման արարողությունն իրրականացվեց Կոմիտասի ստեղծագործությունների ներքո:

Մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը լավագույն սցենարի համար տրվեց ռեժիոր Քրիս Ավետիսյանի «Դոնալդը լաց եղավ» ֆիլմին:

Կինոքննադատների և լրագրողների միջազգային ասոցիացիայի` FIPRESCI-ի մրցանակին արժանացավ Իրանից «Անկաշառը» կինոնկարը, ռեժիսոր Մոհամադ Ռասուլոֆ:

Միջազգային խաղարկային մրցույթում ոսկե ծիրան-ի արժանացավ  «Ցանկալի Դուրգան» կինոնկարը,  ռեժիսոր Սանալ Կումար Սասիդհարան՝ Հնդկաստանից:

Արծաթե ծիրանը տրվեց  «Արաբիա» կինոնկարին:

Ժյուրիի հատուկ հիշատակում համարվեց Վալեսկա Գրիզեբախի պատրաստած «Վեսթերն» ժապավենը:

 Միջազգային վավերագրական մրցույթում ոսկե ծիրանի արժանացավ «Ուրվականների որս» ֆիլմը, ռեժիսոր Ռաեդ Անդոնի:

Արծաթե ծիրանը հանձնվեց Սերդար Օնալի պատրաստած «Դերդո մայրիկը և ընկուզենին» կինոնկարին:

Ժյուրիի հատուկ հիշատակում համարվեց  «Գյուղացիներ» ֆիլմը, ռեժիսոր Ցվետան Դրագնև:

Հայկական համայնապատկեր ազգային մրցույթում ոսկե ծիրանը հանձնվեց խաղարկային  «Դոնալդը լաց եղավ» ֆիլմին, ռեժիսոր Քրիս Ավետիսյան (ԱՄՆ):

Ժյուրիի հատուկ հիշատակում դեբյուտային դերակատարման համար արժանացավ երիտասարդ և խոստումնալից դերասան Սամվել Թադևոսյանը, Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ժապավենում Տիգրանին մարմնավորելու համար:

Լավագույն վավերագրական կինո ճանաչվեց և ոսկե ծիրանի արժանացավ  «Ձյուն կար» ֆիլմը, ռեժիսոր Թամարա Ստեփաանյան:

Ժյուրիի հատուկ հիշատակում համարվեց  «Օրիժին» կինոնկարը, ռեժիսոր Աշոտ Մկրտչյան:

Լավագույն կարճամետրաժ ժապավեն համարվեց և ոսկե ծիրանի արժանացավ «Ջրի երեսին մնալ» ֆիլմը, ռեժիսոր Էրիկ Շահինյան:

«Փառատոնի շրջանակում մի քանի ֆիլմ եմ դիտել և պետք է ընդգծեմ, որ «Ոսկե ծիրանն» իրական երևակայական հրավառություն էր, և նրանք, ովքեր չհաղորդակցվեցին փառատոնին, շատ բան կորցրեցին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և հավելեց, որ հաջորդ տարի մենք կունենանք ֆիլմարտադրության նոր մոդել. ծրագիրը քննարկվել է բոլոր կինոարտադրողների հետ:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանի խոսքով` կինոյի բոլոր օջախները պետք է բռունցք դառնան ու համատեղ աշխատեն Հայաստանում ֆիլմարտադրությունը զարգացնելու նպատակով: «Պետք է միասին գործել, այլ ոչ իրար դեմ»,-շեշտեց նա:

 

Րաֆֆու «Սամվել»-ն ու Ղազարոս Աղայանի հեքիաթները աուդիոտարբերակով արդեն հասանելի են տեսողական խնդիրներ ունեցողներին: Աուդիոգրքերը պատրաստվել են «Հրաշք բոլորի համար» ծրագրի շրջանակում: Այս մասին հուլիսի 14-ին կայացած ասուլիսի ընթացքում տեղեկացրին նախաձեռնության հեղինակները: Ծրագիրն իրականացվում է «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն ՀԿ-ի կողմից՝ Խաղաղության կորպուսի կամավոր Թոնգ Դոյի նախաձեռնությամբ և “Friends of Armenia” բարեգործական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:

«Հրաշք բոլորի համար» ծրագրի նպատակն է նպաստել ներառականության և հավասար հնարավորությունների ստեղծմանը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև ստեղծել մատչելի ձևաչափով աուդիոգրքեր կույր և տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոնի ծրագրերի բաԺնի ղեկավար Գայանե Գրիգորյանը: Մինչ ծրագրի իրականացումը կատարվել է կարիքի գնահատում՝ այցելություն կազմակերպելով «Գյումրու կույրերի միավորում» կազմակերպություն ու ծանոթանալով խնդիրներին: Աուդիոտարբերակով պատմավեպ ունենալու առաջարկը հենց տեսողական խնդիրներ ունեցող անձիք են հայտնել: Ընտրությունն էլ կանգ է առել Րաֆֆու «Սամվել» վեպի վրա: Ապա որոշում է ընդունվել նաև աուդիոգիրք պատրաստել երեխաների համար:

Աուդիոգրքերը բազմացվել են 200 օրինակով՝ Բրայլի գրատիպով: Դրանք բաժանվելու են կույր և տեսողական խնդիրներ ունեցող անձանց, «Ագաթ» ՀԿ-ի շահառուներին, հաշմանդամների կազմակերպություններին, ներառական դպրոցներին, «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք»-ի անդամ կազմակերպություններին, «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիայի և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ կազմակերպություններին: Աուդիոգրքերը նաև կտեղադրվեն «Ագաթ» ՀԿ վեբկայքում, որից կկարողանան օգտվել բոլոր շահագրգիռ անձինք:

«Հրաշք բոլորի համար» ծրագրի միջոցով ցանկանում ենք անդրադառնալ տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար ողջ Հայաստանում համապատասխան ձևաչափով գրականության սղությանը: Մեր նպատակն է աուդիո տարբերակով հանրությանը ներկայացնել առավել հայտնի հայկական գրքեր, որոնցից կարող են օգտվել ինչպես տեսողական խնդիրներ ունեցող և կույր անձինք, այնպես էլ հասարակության լայն շերտերի ներկայացուցիչները՝ այդ թվում տարեցներն ու երեխաները»,- հավելեց Գայանե Գրիգորյանը:

 

Երևանի «Բյուրկրատ» գրախանութ-սրճարանում տեղի ունեցավ ծագումով հնդիկ, ամերիկացի ժամանակակից գրող Աբի Ալեքսանդրի «Գաղթականն ու այլախոհը» գրքի շնորհանդեսը։ Ինչպես գրողն ասաց Panorama.am -ի թղթակցի հետ զրույցում՝ այն  ինքը գրել է 11 ամսում։  Սա Աբի Ալեքսանդրի թվով 6-րդ ստեղծագործությունն է։

«Ինչպես այս գիրքը, այնպես էլ նախորդը՝ «Արմինեի սիրո համար»-ը , սերտ կապեր ունի Հայաստանի հետ։ Ես բազմաթիվ ընկերներ ունեմ Հայաստանում, ովքեր էլ կազմակերպել են այս շնորհանդեսը»,-նշեց նա։

Հնդիկ գրողը միաժամանակ հույս հայտնեց, որ ևս մեկ հայկական մոտիվներով գիրք կհեղինակի, սակայն որպեսզի այդ նպատակը իրականություն դառնա, պետք է ԱՄՆ խաղաղության կորպուսի կողմից համաձայնություն ստանա 2 տարով բնակություն հասատելու Հայաստանում ու կամավորական գործունեություն ծավալել։

Վերջում Աբի Ալեքսանդրը ընդգծեց, որ տպավորված է հայ ընթերցողի ճաշակով և ըստ նրա՝ Հայաստանում գրքասերները բավականին մեծ թիվ են կազմում։

«Մայրիկ»

 

89 տարեկանում մահացել է դերասանուհի Իզաբել Սադոյանը, ով հայ հանդիսատեսին առավել հայտնի է Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմից. նա հանդես է եկել Աննայի դերում: Այս մասին գրում է  Nouvelle d'Armenie-ն:

Իզաբել Սադոյանը  Հայոց ցեղասպանությունը վերապրածների դուստր էր:

Իզաբել Սադոյանը խաղացել է ավելի քան 50 ֆիլմերում, 25 ներկայացումներում: Վերջին անգամ դերասանուհին բեմ էր բարձրացել 2016 թվականի դեկտեմբերին՝ Փարիզի Théâtre de l'Oeuvre–ում՝ հանդես գալով  «Թռիչքից առաջ» ներկայացման մեջ:

 

Ընթացիկ տարվա նոյեմբերին Հայաստանում կանցկացվի ֆիլատելիստական միջազգային ցուցահանդես` նվիրված Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

«Ինչպես գիտեք, մեր երկրում մեծ շուքով նշվում է Այվազովսկու ծննդյան 200-ամյակը: Մենք էլ ցանկանում ենք անմասն չմնալ այդ գործընթացից: Այժմ ձևավորվել է կազմկոմիտե միջազգային ցուցահանդեսի հարցերը կարգավորելու համար»,-ասաց Հովիկ Մուսայելյանը:

Ֆիլատելիստների շրջանում կա հետաքրքրություն միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսին մասնակցելու համար: Արդեն կան արձագանքներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից:

Ցուցահանդեսին ներկայացվելու են նամականիշեր Հովհաննես Այվազովսկու, մշակույթի գեղանկարչության, Հայաստանի թեմատիկայով:

2018 թվականին Հայաստանում ևս մեկ միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես է սպասվում: Երևանի 2800-ամյակի միջոցառումների շրջանակում «Խելացի քաղաք» խորագրի ներքո կանցկացվի ֆիլատելիստական միջազգային ցուցահանդես:

 

Իտալական Ջենովա քաղաքում անցկացվող ցուցահանդեսը փակվել է՝ նկարիչ և քանդակագործ Ամեդեո Մոդիլիանիի «կեղծ» կտավների պատճառով:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Պալացո Դուկալեում ցուցահանդեսը պետք է աշխատանքն ավարտեր հուլիսի 16-ին, սակայն ոստիկանությունն առգրավել է 21 կտավ, որոնց իսկությունը կասկածներ է առաջացնում. ցուցահանդեսի կազմակերպիչները համոզված չեն, որ այդ կտավները Մոդիլիանիի վրձնին են պատկանում:

Նշվում է, որ ոստիկանությունը քննություն է սկսել ցուցահանդեսի կազմակերպմանն առնչություն ունեցող երեք մարդու նկատմամբ: Սկանդալի պատճառով ցուցահանդեսը փակվել է ժամանակից շուտ:

Մոդիլիանին 19-20-րդ դարերի ամենահայտնի նկարիչներից է. նա եղել է էքսպրեսիոնիզմ ուղղության ներկայացուցիչը:

14th Factory ցուցասրահ

 

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում գտնվող 14th Factory ցուցասրահի այցելուն 200 հազար դոլարի ցուցանմուշներ է կոտրել՝ փորձելով սելֆի անել դրանց ֆոնին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ աղջիկը փորձել է կքանստել շարքով տեղադրված պատվանդանների դիմաց, որոնց վրա ինստալյացիայի նմուշներ են եղել, սակայն չի կարողացել պահել հավասարակշռությունը և պատահաբար դիպել է դրանցից մեկին: Արդյունքում իրար հետևից ընկել է շարքում գտնվող 10 պատվանդան:

Ցուցասրահի ադմինիստրացիայի տվյալներով՝ վնասվել է Hypercaine շարքի երեք ֆիգուր: Արվեստագետներ Սայմոն Բերչի, Գլորիա Յուի, Գաբրիել Չանի և Ջեյքոբ Բլիտցերի աշխատանքներն իրենցից ներկայացնում են տարբեր գույների և ձևերի թագեր: