Հուլիս 29, 2017 10:22 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում քննարկելու ենք այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունները: Բայց մինչ այդ թռուցիկ հայացք կնետենք անցած շաբաթվա իրադարձությունների գլխավոր խորագրերին:

Բաքվում գումարվեց Թուրքմենստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ չորրորդ նստաշրջանը: Այս նստաշրջանին մասնակցում էին Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի ԱԳ նախարարներ՝ Էլդար Մամեդյարովը, Մևլութ Չավուշօղլուն և Ռաշիդ Մորադովը: Քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում համակողմանի համագործակցությունների ընդլայնումը, բեռնափոխադրումը, էներգետիկան ու նաև կողմերին հետաքրքրող տարածաշրջանային ու միջազգային հարցեր Բաքվում գումարված երեք երկրների ԱԳ նախարարների նստաշրջանի քննարկումների գլխավոր առանցքներից էին:

Իսլամ Քարիմովի վախճանումից հետո Տաշկենդ-Դուշանբե քաղաքական հարաբերությունների բարելավմանը զուգահեռ Ուզբեկստանի և Տաջիկստանի միջև առևտրաշրջանառության ծավալը նախորդ տարվա համեմատությամբ կրկնապատկվեց: Դա ի տես այն բանի, որ այս տարվա առաջին կիսամյակում առևտրական այլ գործընկերների հետ Տաջիկստանի ֆինանսական շրջանառությունը կրճատվել է:

Անցած շաբաթ Ղրղզստանի ու Ղազախստանի զորայիններին Սիրիայում իրավիճակ կարգավորման ընթացքը վերահսկելու նպատակով այդ երկրի ապահով տարածքներում տեղակայելու մասին Բիշկեկի և Աստանայի հետ Կրեմլի բանակցությունների մասին որոշ մանրամասնություններ հրապարակվեցին:

Տաջիկստանի էներգետիկայի ու ջրային ռեսուրսների նախարարն անցած շաբաթ տեղեկացրեց Թուրքմենստան-Չինաստան գազատար խողովակագծի տաջիկական հատվածի կառուցման աշխատանքը սկսվելու մասին: Օսման Ալի Օսմանզադեն այս կապակցությամբ ասաց, որ այս հատվածի կառուցման համար անհրաժեշտ տեխնիկական սարքերը չինական ընկերության միջոցով փոխադրվել են Տաջիկստան և գործնականում սկսվել է այս մեծ նախագծի իրագործումը: Օսմանզադեի ընդգծմամբ Տաջիկստանի տարածքով Թուրքմենստանի գազը Չինաստան փոխադրող խողովակագծի կառուցման մասին համաձայնագիրը ստորագրվեց 2013 թվականի սեպտեմբերին և որոշված է, որ այս նախագիծը շահագործման հանձնվի երկու տարվա ընթացքում:

Վեց երկրների զորայինների մասնակցությամբ Ղազախստանի Իլիյեսկի ուսումնավարժական կենտրոնում մեկնարկեց «Դաշտի արծիվ-2017» անվամբ խաղաղության պահպանման միջազգային զորավարժության երկրորդ փուլը: Այս զորավարժության գլխավոր նպատակը ճգնաժամային իրավիճակներում խաղաղության պահպանման ուղղությամբ վարժանքներն ու նաև ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու համար սպաների պատրաստությունն է հայտարարվել: Այս զորավարժության շրջանակներում Ղազախստանի ռազմական պաշտոնյաները արտասահմանյան վեց երկրների սպաների հետ միասին քննարկեցին ռազմական հնարավոր տարբեր սցենարներն, այդ թվում համակարգչային անվտանգության վերականգնումը: Խաղաղության պահպանման տակտիկաներին հատկացված միջազգային այս զորավարժության հաջորդ փուլը տեղի կունենա օգոստոսի 4-ին:

Ղրղզստանի նախագահ Ալմազբեյկ Աթամբայևն անցած շաբաթ Իսիկքուլ նահանգի Չալբան Աթա քաղաքում կայացած մամուլի ասուլիսում ասաց, որ երաշխավորում է իշխանության խաղաղ փոխանցումը: Նա անդրադառնալով Ղրղզստանի առաջիկա նախագահական ընտրություններին նշեց «Նախագահական ընտրությունների արդյունքները պիտի լինեն հստակ ու արդար և դրա իրականացման ուղղությամբ որևէ թերացում չի լինելու»: Աթամբայևը հավելեց. «Նախորդ ընտրությունների ժամանակ նկատվեց, որ որոշ քաղաքացիներ վաճառում են իրենց ձայները: Դա վնասում է երկրին և վտանգում է Ղրղզստանի ապագան»: Նա ի դեպ ասաց, որ տարածաշրջանի ապահովական անցանկալի պայմանների և Ղրղզստանի հարավային ու հատկապես Տաջիկստանի հետ սահմաններում անվտանգության բարդ պայմաններին հնարավոր է, որ Ռուսաստանը նոր ռազմաբազա ստեղծի այս տարածաշրջանում: Նա նաև ասաց, որ Ռուսաստանը յուրահատուկ կերպով պաշտպանում է Ղրղզստանի զինված ուժերին և մոտ ժամանակներս հնարավոր է, որ Ռուսաստանը ռազմական երկու ինքնաթիռներ տրամադրի այդ երկրին:

---------------------------

Ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանցիների կողմից խոշտանգված զինվորականների և խաղաղ բնակիչների, ինչպես նաև պատերազմի հետևանքով տեղահանված խաղաղ բնակիչների գործերով 359 հայց է ներկայացված Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Այս կապակցությամբ մանրամասներ է հաղորդում լրագրող Նաիրա Բուլղադարյանը:

---------------------

Բաքվում գումարվեց Թուրքմենստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ չորրորդ նստաշրջանը: Այս նստաշրջանին մասնակցում էին Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի ԱԳ նախարարներ՝ Էլդար Մամեդյարովը, Մևլութ Չավուշօղլուն և Ռաշիդ Մորադովը: Քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում համակողմանի համագործակցությունների ընդլայնումը, բեռնափոխադրումը, էներգետիկան ու նաև կողմերին հետաքրքրող տարածաշրջանային ու միջազգային հարցեր Բաքվում գումարված երեք երկրների ԱԳ նախարարների նստաշրջանի քննարկումների գլխավոր առանցքներից էին: Նիստում նաև քննարկվեցին 2017 թվականի վերջերին Աշխաբադում կայանալիք Թուրքմենստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների եռակողմ նստաշրջանի նախապատրաստման հետ կապված հարցեր:

Թուրքմենստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների առաջին եռակողմ նստաշրջանը կայացավ 2014 թվականի՝ Բաքվում, իսկ երկրորդը նույն տարվա ձմռանը Աշխաբադում: Այդ նիստերում քննարկվեց 2015-2017 թվականների ընթացքում երեք երկրների համագործակցության ծրագիրը և երեք երկրների ԱԳ նախարարները հանդես եկան համատեղ հաղորդագրությամբ: Թրքախոս երեք երկրների ԱԳ նախարարների երրորդ նստաշրջանը գումարվեց 2015 թվականի օգոստոսին Անթալիայում: Թուրքիան, Թուրքմենստանն ու Ադրբեջանը 1,361,262քկմ ընդհանուր տարածությամբ և շուրջ 100 միլիոն բնակչությամբ տարածաշրջանի թրքախոս ամենամեծ երկրներն են համարվում և այդ երեք երկրների ղեկավարները նպատակ ունեն տարածաշրջանային համագործակցությունների նոր էջ բացել:

Երեք երկրների պաշտոնատարները նման նիստերի գումարումը կարևոր են համարում Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի միջև երկկողմ ու եռակողմ ձևաչափով հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ, որի համար հիմք են ծառայում գործադրման փուլում գտնվող մի շարք համատեղ նախագծերն ու նաև տնտեսական հարցեր: Այդուհանդերձ Ադրբեջանի, Թուրքիայի ու Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցությունների ծավալի կրճատման մասին թրքական կողմի կատարած հայտարարությունը վկայում է, որ առնվազն Թուրքիան գոհ չէ երեք երկրի միջև տնտեսական ու առևտրական շրջանառության ծավալներից: Դիտորդները հավատացած են, որ Անկարան Բաքվի ու Աշխաբադի հետ տնտեսական համագործակցությունների ընդլայնման ուղղությամբ ջանք գործադրելով փորձում է փոխարինել Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունների պատճառով այդ երկրի հասարակության և հատկապես Թուրքիայի տուրիզմի, արդյունաբերության ու արտահանումների բաժիններում առաջացած բացերը: 2018-2020 թվականների ընթացքում Թուրքիայի, Ադրբեջանի ու Թուրքմենստանի եռակողմ համագործակցությունների ուղեքարտեզ մշակելու անհրաժեշտության վրա Չավուշօղլուի դրած շեշտը երկկողմ ու եռակողմ համագործակցությունների ենթակառույցների ամրապնդման համար երեք երկրի հավաքական կամքի արտահայտիչը լինելուց առավել վկայում է նման նստաշրջաններում Անկարայի օպտիմալ շահամոլության մասին:

--------------------

Իսլամ Քարիմովի վախճանումից հետո Տաշկենդ-Դուշանբե քաղաքական հարաբերությունների բարելավմանը զուգահեռ Ուզբեկստնի և Տաջիկստանի միջև առևտրաշրջանառության ծավալը նախորդ տարվա համեմատությամբ կրկնապատկվեց: Դա ի տես այն բանի, որ այս տարվա առաջին կիսամյակում առևտրական այլ գործընկերների հետ Տաջիկստանի ֆինանսական շրջանառությունը կրճատվել է, սակայն Ուզբեկստանի հետ քաղաքական հարաբերությունների կարգավորումից հետո այդ երկրի հետ Դուշանբեի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կրկնապատկվելով հասել է 60 միլիոն դոլարի: Դուշանբեի և Տաշկենդի միջև առևտրաշրջանառության ծավալի մեծացումը ներկա դրությամբ Ուզբեկստանին կարևոր են դարձրել Տաջիկստանի առևտրական կառույցում, այնպես որ Տաջիկստանի խոշոր գործընկերների կողքին Ուզբեկստանը Ռուսաստանից, Ղազախստանից, Չինաստանից ու Թուրքիայից հետո գրավում է հինգերորդ տեղը:

Մինչև 2000 թվականը Ուզբեկստանը համարվում էր Տաջիկստանի առևտրական գլխավոր գործընկերներից մեկը և երկու երկրի միջև ֆինանսական շրջանառությունը տարեկան ավելի քան կես միլիարդ դոլար էր: Սակայն 2007 թվականի երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը իջավ 300 միլիոն, իսկ 2014 թվականին՝ 100 միլիոն դոլարի: Երկու երկրի միջև առևտրաշրջանառության ծավալի մեծացումն իրականացվում է այն պայմաններում, երբ երկու երկրի միջև գործում են միայն երկու սահմանային անցակետեր և ասվում է, որ եթե մոտ ապագայում երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը խթանելու նպատակով մի քանի այլ անցակետեր բացվեն դա կարող է նաև ազդել տարածաշրջանային որոշ դերակատարների հետ Տաջիկստանի առևտրաշրջանառության ծավալների վրա: Օրինակ Տաջիկստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառության ծավալն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 50 տոկոս կրճատվելով կազմել է շուրջ 245 միլիոն դոլար, իսկ Մոսկվայի հետ Դուշանբեի ֆինանսական շրջանառությունը նույն ժամանակամիջոցում գնահատվել է 440 միլիոն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ 14 տոկոսով կրճատվել է:

Այս իրավիճակն անկասկած ակտիվացնելու է Տաջիկստանի առևտրական գործընկերներին և Տաջիկստանի շուկայում ներկայության համար սեղմ մրցակցության առիթ է տալու: