Տնտեսական Հանդես
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք անցած շաբաթվա տնտեսական կարևորագույն իրադարձություններին,որոնք են՝ Իրանի եռյակ իշխանությունների ղեկավարների նիստը, Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր շրջափակումները, Իրան-Հայաստան տնտեսական հարաբերություններում վերջին զարգացումները և նավթի բնագավառում Իրան-Իրաք համագործակցությունը:
Իրանի գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների ղեկավարներն այս շաբաթ համատեղ կարևոր նիստ գումարելով քննարկեցին երկրի ու տարածաշրջանի կարևոր հարցերը: ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին այս նիստի ավարտին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց. «Այս նիստում քննարկվեցին տնտեսության և հատկապես արտադրության ու ներդրման բաժինների հետ կապված հարցեր»: Նշելով, որ եռյակ իշխանությունների ղեկավարներն ընդգծել են արտաքին ու ներքին ներդրումները հովանավորելու անհրաժեշտությունը և այն որ այդ հովանավորությունը պիտի ցուցաբերվի եռյակ իշխանությունների կողմից, Ռոհանին ասաց. «Մենք նպատակ ունենք ներքին ու արտաքին ներդրումները լրջորեն խրախուսող փաթեթ մշակել և այդ փաթեթի հանդեպ եռյակ իշխանությունների հովանավորությունն ունենալով կկարողանանք դրա գործադրման հարցում օժանդակել միմյանց»: Եռյակ իշխանությունների ղեկավարներն այս նիստում նաև զրուցեցին ԱՄՆ-ի վերջին շրջափակումների, ինչպես նաև դրանց դիմակայելու և պատասխան քայլերի շուրջ:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ու Սենատն անցած շաբաթ վավերացրեցին Իրանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ շրջափակումների համապարփակ նախագիծը:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նոր որոշումը վերաբերում է Իրանի հետ հրթիռային տեխնոլոգիայի բնագավառում համագործակցող որոշ ընկերությունների և իրավական անձանց դեմ առավել շրջափակումների կիրառմանը:
Իրանի Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրենն Իրանի ու Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր շրջափակումների կապակցությամբ ընդգծեց. «Այս հարցի պարտվող կողմն անկասկած լինելու է ԱՄՆ-ն»:
Իրանի Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ալի Աքբար Վելայաթին կիրակի օրը Ռուսաստանի արևելագիտության հաստատության տնօրեն Վիտալի Նաումկինի հետ հանդիպումից հետո, հավելեց. «ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի խախտմանը Իրանի պատասխանը լինելու է կտրուկ ու հզոր»:
-------------------------
Այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է նախագծում Իրանի դեմ, Իրանի ճանապարհի և քաղաքաշինության նախարարն ու Գերմանիայի էկոնոմիկայի ու էներգետիկայի նախարարը քննարկեցին երկու երկրի միջև տնտեսական համագործակցությունները:
Իրանի ճանապարհի և քաղաքաշինության նախարար Աբբաս Ախունդին, որ անցած շաբաթ Գերմանիան էր ուղևորվել այդ երկրի էկոնոմիկայի ու էներգետիկայի նախարար Բրիջիտ Ցիպրիսի հետ հանդիպման ժամանակ մտքերի փոխանակում կատարեց երկկողմ հարաբերությունների և հատկապես Իրանի ու Գերմանիայի միջև բանկային համագործակցությունների ճամփին առկա արգելքների վերացման շուրջ:
Իրանի ճանապարհի և քաղաքաշինության նախարարը Բեռլինում այցելելով «Զիմենս» արդյունաբերական համալիրը հանդիպում ու զրույց ունեցավ դրա տնօրենների հետ: Իրանն ու Գերմանիան համագործակցում են Թեհրան-Մաշհադ ճեպընթաց երկաթգծի ստեղծման ոլորտում:
Ավելի վաղ «Թոթալ» ընկերությունն էլ չնայած Իրանի դեմ շրջափակումները վերականգնելու ուղղությամբ ԱՄՆ-ի սադրիչ քայլերին, կարևոր պայմանագիր ստորագրեց Իրանի հետ:
Իրանի, Ֆրանսիայի և Չինաստանի եռակողմ պայմանագիրը վերաբերում է Հարավային Փարս գազադաշտի 11-րդ բլոկի ընդլայնմանը, որը տնտեսական մեծ նշանակություն ունի: Չինաստանը 4 միլիարդ 800 միլիոն դոլար ներդրմամբ 30 տոկոսով մասնակից է այս նախագծին:
----------------------
Թեհրան-Երևան հարաբերությունների ընդլայնման ուղեքարտեզը մշտապես Իրանի ու Հայաստանի պատասխանատուների ուշադրության կենտրոնում է եղել:
ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Քազեմ Սաջադին կիրակի գիշեր՝ Երևանում, Իրանի խորհրդարանական պատվիրակության ներկայությամբ երկու երկրի հարաբերությունների քննարկմանը նվիրված նիստում ընդգծելով, որ Իրանի ու Հայաստանի հարաբերությունների ընդլայնումը համապատասխանում է երկու երկրների շահերին, ասաց. «ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիիերդմնակալության հանդիսությանը մասնակցելու նպատակով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շաբաթ՝ օգոստոսի 5-ին Թեհրան կատարելիք ուղևորությունը կնպաստի հատկապես տնտեսական ու ներդրումային բաժիններում և մասնավորապես Մեղրու տնտեսական ազատ գոտու ստեղծման հարցում երկու երկրի միջև համագործակցությունների ընդլայնմանը»:
«ԻԻՀ ԱԳ նախարարության և ՀՀ-ում Իրանի դեսպանության գլխավոր առաքելությունը Հայաստանի նման բարեկամ երկրների հետ տնտեսական համագործակցությունների ընդլայնումն է»,-հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպանը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն էլ ԻՌՆԱ-ի թղթակցի հետ զրույցում ընդգծելով Թեհրան-Երևան հարաբերությունների համակողմանի ընդլայնման անհրաժեշտությունն ասել է. «Մեզ համար միջխորհրդարանական բարեկամության խմբի աշխատանքը մեծ նշանակություն ունի և բարեկամության նման խմբերը սատարում են երկու երկրի միջև հարաբերությունների խորացմանը»:
Արա Բաբլոյանն ընդգծեց. «Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո երկու երկրի միջև համագործակցությունը շարունակ ընդլայնվել է և առավել խորացել է էներգետիկայի, առևտրի, գյուղատնտեսության, կրթության ու մշակույթի բնագավառներում երկու երկրի միջև համագործակցությունը»:
Թեհրանում ՀՀ լիազոր և արտակարգ դեսպան Արտաշես Թումանյանի ընդգծմամբ երկու երկրները համատեղ ու ռազմավարական նշանակությամբ շահեր ունեն և Հայաստանը ծրագրավորել է իրականացնել երկարաժամկետ նպատակներ: Այդ հնարավորությունների շարքում է դասվում 2015 թվականի հունվարից պաշտոնապես իր աշխատանքը սկսած ԵԱՏՄ-ի շրջագծում համագործակցությունը: Հայաստանը կարող է Իրանի հետ այդ միության անդամ երկրների առևտրական ու տարանցիկային համագործակցության ցամաքային ու երկաթգծային մենաշնորհյալ միջանցքը դառնալ:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին անցած տարի Հայաստան այցելեց և այդ այցի շրջանակներում կայացած համաձայնությունները նոր թափ են հաղորդել երկու երկրի հարաբերություններին:
-------------------
Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն և նրա իրաքցի պաշտոնակիցն այս շաբաթ բանակցեցին նավթի ու գազի բնագավառներում տարբեր հարցերի, այդ թվում նավթային համատեղ ավազանների շահագործման շուրջ: Մեր հաղորդման հաջորդ զրույցը հատկացված է այդ թեմային:
ԻԻՀ նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն և Իրաքի նավթի նախարար Ջաբար Ալի Ալ-Լաըիբին այս բանակցություններում քննարկեցին համատեղ ավազանների շուրջ երկու երկրի համագործակցության, նաև Քերքուքի նավթի զտման ու նավթամթերքի արտադրման նպատակով Իրանի նավթազտարաններ փոխադրելու նախագծի շուրջ:
Նախնական համաձայնության հիման վրա Քերքուքի նավթը պիտի փոխադրվի Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահի և հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզի նավթազտարանները և արտադրված նավթամթերքը պիտի վերադարձվի Իրաք:
Համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու միջոցով Խոռամշահրի և Հարավային Նաֆթշահրի համատեղ ավազանների ընդլայնումը, ինչպես նաև մարդուժի պատրաստումն ու իրաքցի ուսանողներին կրթաթոշակների հատկացումը կողմերի միջև կայացած բանակցության թեմաներից էին:
Իրաքի նավթի նախարար Ջաբար Ալի Ալ-Լաըիբին, որ Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի հետ բանակցության նպատակով այցելել էր Թեհրան, այս կապակցությամբ, ասաց. «Իրանի ու Իրաքի համատեղ ներդրման , ինչպես նաև Իրաքի Դիալե նահանգում գտնվող «Խանե» և Բասրա նահանգում գտնվող «Սանդբադ» նավթային ավազանների ընդլայնման շուրջ նախնական համաձայնություն է կայացել»:
Ջաբար Ալի Ալ-Լաըիբին հույս հայտնեց, որ Իրան-Իրաք վերջնական համաձայնագիրը կստորագրվի առաջիկա տարվա առաջին եռամսյակում:
Այս համաձայնագիրը Դիալեի և Բասրաի նավթային ավազաններում ներդրման ուղղությամբ քայլ է համարվելու, որը միջազգային օրենքների ու չափանիշների համաձայն հստակեցնելու է կողմերից յուրաքանչյուրի իրավունքները:
Բասրա-Աբադան նավթամթերքի փոխադրման և Նաֆթշահր-Բասրա գազի փոխադրման խողովակագծերը կողմերի միջև կայացած բանակցության թեմաներից են եղել:
Իրանն օրական 7-ից 8 միլիոն խմ գազ է արտահանում Իրաք:
Նավթի ու գազի բնագավառում բանակցություններին զուգահեռ Իրաքում ԻԻՀ դեսպանատան առևտրական հարցերով խորհրդական Նասեր Բեհզադը հանդիպում ու զրույց ունեցավ Իրաքի ֆինանսների նախարարի և Մաքսատան տնօրենի հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին Իրաքի մաքսային ծառայությունների կողմից արգելքների վերացման, Իրանի արտահանումների խթանման, ինչպես նաև իրանական բեռնավտոների համար սահմանված բարձր մաքսատուրքերի շուրջ մտահոգությունների վերացման հետ կապված հարցեր: