Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է Իրանի անցած շաբաթվա տնտեսական կարևոր իրադարձությունների քննարկմանը: Ընկերակցեք մեզ:
Իրանում նոր կառավարություն է ձևավորվում և դա ի տես այն բանի, որ ժողովրդի տնտեսական ու կենցաղային ակնկալիքներին բավարարություն տրվելն առավել քան որևէ բան հայտնվել է խորհրդարանի պատգամավորների ուշադրության կենտրոնում:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի կողմից ներկայացված որոշ նախարարներ այս շաբաթ իրենց ծրագրերը պարզաբանելու համար մասնակցեցին Իրանի իսլամական խորհրդարանի խմբակցությունների նիստերին: Առաջարկված նախարարների ծրագրերի քննարկումը երեքշաբթի օրվանից սկսվել է Իսլամական խորհրդարանում:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երեքշաբթի օրը առաջարկված նախարարներին Իսլամական խորհրդարանի վստահության քվեի քննարկման նիստում ասաց. «Առաջարկված բոլոր նախարարներն իրենց ամբողջ կարողությունն ի գործ են դնելու դիմադրողական տնտեսության քաղաքականությունների, զարգացման, ժողովրդին ծառայելու, ԻԻՀ համակարգի իդեալների իրագործման և ազգային շահերի ապահովման ճամփին»:
Տնտեսական գործարարների ակնկալիքների մեջ են մտնում աշխատատեղերի ստեղծումը, ազգային արժույթի հզորացումը, ներքին արտադրության հովանավորումը և գործազրկության խնդրի կարգավորումը:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին անցած շաբաթ իր նախագահության հրամանագիրը իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեիի կողմից հանձնվելու հանդիսության ժամանակ ընդգծելով, որ 12-րդ կառավարությունն իր տնտեսական ծրագիրը կազմել է հիմք ընդունելով համակարգի գլխավոր քաղաքականություններն ու դիմադրողական տնտեսությունը, ասաց. «Իրանի կառավարությունը երկրում տնտեսական հեղափոխության մտադրություն ունի և այսօր երկրներն իրար շաղկապված աշխարհում գտնվում են իրար հարևանության մեջ և նման պայմաններում աշխարհի հետ կառուցողական գործակցության արդյունքում կարելի է իրականություն դարձնել ազգային զարգացումը:
Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին նախագահի հրամանագրի հանձնման հանդիսության ժամանակ պետական այրերին կոչ արեց թշնամիների հնարքների ու պատրվակների դիմակայման համար տնտեսական, մշակութային ու պաշտպանական ոլորտներում, ինչպես նաև իսլամական ու հեղափոխական ինքնության պահպանման համար հզոր, ջիհադական ու հաշվված աշխատանք տանել:
------------------------------
ԱՄՆ-ի վարչակազմում որոշ օրենսդիրներ ու քաղաքական խորհրդականներ համոզված են, որ շրջափակումներն Իրանին ճնշման տակ դնելու ամենալավ այլընտրանքն են: Այս հիման վրա ԱՄՆ-ն Իրանի դեմ շրջափակումների վերականգնման ուղղությամբ նոր ակտիվություն է ցուցաբերում:
Թրամփի վարչակազմն իր նպատակների իրագործման համար ձգտում է թերարժևորել Իրանի տնտեսական ակտիվությունը և Իրանի դեմ շրջափակումների նոր շրջանում միջազգային համախոհություն ստեղծել Իրանի դեմ: ԱՄՆ-ն ոչ միայն Իրանի, այլև Ռուսաստանի դեմ էլ տնտեսական պատերազմի մեջ է մտել:
Այս կապակցությամբ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդն ու Իսլամական խորհրդարանը նախագիծ են վավերացրել և կառավարությանն ու արտաքին քաղաքականության կորպուսին պարտավորեցրել են հետևել այդ նախագծին:
Իրանի իսլամական խորհրդարանը պատասխանելով ԱՄՆ-ի թշնամական քայլերին կիրակի օրը վավերացրեց տարածաշրջանում ԱՄՆ-ի արկածախնդրական ու ահաբեկչական քայլերին դիմակայելու նախագիծը: Տարածաշրջանում ԱՄՆ-ի արկածախնդրական ու ահաբեկչական քայլերին դիմակայելու նախագծի վավերացումն Իսլամական խորհրդարանում այս ուղղությամբ Իրանի վերցրած առաջին քայլն է:
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Հոսեյն Նաղավի Հոսեյնին ընթերցելով հակաամերիկյան այս նախագծի մասին հիշյալ հանձնաժողովի զեկույցն, ասաց. «Տարածաշրջանում ԱՄՆ-ի արկածախնդրական ու ահաբեկչական քայլերի դիմակայման նախագիծը գտնվում է ՀԳՀԾ-ի շրջանակներում և նախագծում ներկայացված առաջարկները ՀԳՀԾ-ին չեն հակասում»:
ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ և ՀԳՀԾ-ի գործադրումը վերահսկող խմբի իրանցի համանախագահ Աբբաս Էրաղչին, ասաց. «Այս նախագիծը ներառում է ԱՄՆ-ի Կոնգրեսի նախագծին դիմակայելու համար ՀԳՀԾ-ի գործադրմանը վերահսկող խմբի քայլերի մի բաժինը»:
Տարածաշրջանում ԱՄՆ-ի արկածախնդրական ու ահաբեկչական քայլերի դիմակայման նախագիծը բաղկացած է 9-ը բաժիններից, որոնք են՝ ընդհանուր գծերը, բացատրությունները, ռազմավարության հստակեցումը, ահաբեկչության հանդեպ ԱՄՆ-ի ցուցաբերած հովանավորությունը, ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների ոտնահարումը, փոխադարձ քայլերն ու պատժամիջոցները, ԱՄՆ-ի տնտեսական շրջափակումների դիմակայումը և իրանցի քաղաքացիների պաշտպանությունը:
------------------------
Իրանի կապիտալի շուկան մեծապատիվ առաջնորդի փոխանցած քաղաքականությունների իրականացման և կառավարության տնտեսական ծրագրերի գործադրման ուղղությամբ ակտիվ քայլեր է սկսել: Իրանի Բորսայի կազմակերպության գործունեության քննարկումը ցույց է տալիս, որ դիմադրողական տնտեսության և 1404 զարգացման հեռանկարային փաստաթղթի նպատակների իրագործման ուղղությամբ կառավարության ծրագրերը որոշակի արդյունքի են հանգում:
«Կապիտալի շուկայի ընդլայնումը և հիմնարկությունների ֆինանսավորման ուղղությամբ դրա դերակատարության հզորացումը» նախագիծը լինելով ազգային մի ծրագիր նպատակադրել է Բորսայի և արժեթղթերի կազմակերպության պատասխանատվությամբ ազգային արտադրության կարողության բարձրացումը: Այս նախագծերի իրագործմամբ ներկա պահին հնարավորություն է ստեղծվել ընկերություններին ֆինանսավորել ապրանքի բորսայի միջոցով, ընդլայնել փոխանակումները և նոր արտադրանքներ մտցնել կապիտալի շուկա և բորսա:
Մի առ ժամանակ է ինչ Իրանի կապիտալի շուկայի օրակարգում ներառվել են մի շարք միջազգային նախագծեր, որոնցից են Իրանի Բորսայի և դրանից դուրս գտնվող ընկերությունների բաժնեմասերի արտասահմանյան բորսաներում ներկայացվելը:
Իրանի Արժեթղթերի կենտրոնական խնայողական ընկերության միջազգային հարցերի տնօրեն Մոհամմեդ Սաջադ Սիահքար Զադեն անցած շաբաթ տեղեկացրեց Թեհրանի բորսայի, Կենտրոնական խնայողական ընկերության, Ստամբուլի բորսայի, «Թաքաս Բանկ»-ի և MKK ընկերության աշխատանքային համատեղ խմբի ստեղծման մասին, որպեսզի քայլեր ձեռնարկվեն Իրանի Պետրոքիմիայի ընկերության բաժնեմասերը Ստամբուլի շուկայում ներկայացվելու և արժևորվելու կապակցությամբ :
«Թաքաս Բանկ»-ը եվրոպական-ասիական բորսաների համաշխարհային ֆեդերացիային կից անդամներից է, որը միաժամանակ անդամակցում է Եվրոպայի խնայողական հաստատությանն ու Բորսայի կոդերի ներկայացման ազգային միությանը և Ստամբուլի բորսայում վաճառված արժեթղթերի փոխանակման ու հաշվեփակման պատասխանատուն է:
Իրանական այս ընկերության բաժնեմասերը միաժամանակ ներկայացվելու են Թեհրանի և Ստամբուլի բորսաներում, ինչն անկասկած Իրանի կապիտալի շուկայի պատմության մեջ կարևոր իրադարձություն է համարվում:
Այս շրջագծում նաև ստորագրվեց ԻԻՀ-ի և Հնդկաստանի բորսաների միջև համագործակցության և որոշ արտադրանքների առ ու վաճառքի մասին համաձայնագիրը: Այս համաձայնագրի ստորագրմամբ հնդիկները կարող են իրանական արտադրանքներն ուղղակի կերպով գնել Իրանի ապրանքի բորսայից:
----------------------
Այս շաբաթ Իրանն ու Ճապոնիան տնտեսական հարաբերությունների ընդլայնման շրջագծում բանակցություններ ունեցան:
Այդ բանակցությունները տեղի ունեցան Իրանի ԱԳ նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչիի Տոկիո կատարած ուղևորության հետ միաժամանակ:
Ճապոնիայի ԱԳ նախարար Թորո Քոնոն անցած հինգշաբթի օրը Իրանի ԱԳ նախարարի միջազգային և իրավական հարցերով տեղակալի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Իրանի ու Ճապոնիայի միջև ներդրման հովանավորման համաձայնագրի գործադրմանը, ասաց. «Ճապոնիան ընդգծում է ԻԻՀ-ի հետ հարաբերությունների խորացումն ու տարածաշրջանի հարցերի կապակցությամբ խորհրդակցության անհրաժեշտությունը»:
Այս այցի շրջանակներում Իրանի ԱԳ նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալը հանդիպում ու զրույց ունեցավ Ճապոնիայի փոխվարչապետ Թարո Ասոի և էկոնոմիկայի, առևտրի ու արդյունաբերության նախարար Հիրոշիգե Սեքոի հետ:
ՀԳՀԾ-ն Իրանի տնտեսական ու արդյունաբերական նախագծերին եվրոպական ու ասիական մեծ ընկերությունների մասնակցության հող է նախապատրաստել: Իրանի և Ճապոնիայի հարաբերություններում նոր պոտենցիալներ են ստեղծվել և մթնոլորտը չափազանց հարմար է երկկողմ համագործակցության ընդլայնման համար: Այդուհանդերձ Իրանի շուկայում ներկայության համար ասիական ու եվրոպական երկրների մրցակցության ասպարեզում ճապոնիան վերջին դիրքերում է կանգնած և դա ի տես այն բանի, որ Իրանի ու Ճապոնիայի միջև հարաբերությունների համար նախկինից գոյություն ունեցող հիմքեր կան: