Մի գավաթ անդորր 64 - Ինչպես պատժել երեխաներին
Հոգեբան ՝ Մանուկ Խաչատրյանի մասնակցությամբ
Ծնող լինելը ոչ միայն ուրախություն է, այլև քրտնաջան աշխատանք: Եվ իրականացնելով այդ ծանր աշխատանքը, շատ ծնողներ մեկ անգամ չէ, որ հայտնվում են փակուղու առջև, կասկածներ զգալով, արդյոք ճիշտ են անում թե ոչ, փորձում են գտնել դաստիարակության ամենահամապատասխան համակարգը իրենց և իրենց երեխաների հարաբերություններում: Խրախուսանքը և պատիժը համարվում են դաստիարակույան ամենակարևոր մեթոդներից
Կարելի է արդյոք պատժել երեխաներին
Որոշ ծնողներ դեմ են ցանկացած ձևով և չափով երեխաներին պատժելու գաղափարին: Նրանք համոզված են, որ ցանկացած պատիժ վնաս է: Հիմնականում այսպիսի սկզբունքը առաջանում է երեխայի հանեդեպ սիրո պատճառով, երբ ծնողները չեն ցանկանում տեսնել իրենց երեխայի թերությունները և, ավելին, թերությունը ներկայացվում է որպես առավելություն:
Էներգետիկ երեխան կոտրել է պատուհանը: Ծնողն ասում է. <<Ապրես>>….. <<Տեսեք նա կարող է դա անել մեկ հարվածով>>: Օրինակ` երեխան կռիվ է հրահրել և դաժան ծեծել իր ընկերոջը խաղի ժամանակ, ապա դրանում մեղավոր է ուրիշ մեկը: Կամ եթե նրան տային այդ խաղալիքը, որը նա պահանջում էր, ապա ոչ մի կռիվ էլ չէր լինի: Հետո ծնողները արդարացնում են նրան ասելով` այլևս չխաղաս այդ տղայի հետ, ինքը ժլատ է:
Պատահում է, որ ծնողները տեսնում են երեխաների թերությունները, բայց չեն կարողանում նրան պատժել. նրանք երեխայի հանդեպ մեղավորության զգացում են ապրում: Հատկապես երբ բաժանված են մտածում են, որ երեխան մեղք է, ինքը չի հասկանում ինչ է կատարվում, կարոտում է մորը կամ հորը և նրան պատժելը խելքին մոտ չէ:
Լինում է նաև, երբ ծնողներից մեկը փորձում է երեխային իր կողմը քաշել (մաման լավնա, իսկ պապան վատը, կամ հակառակը): Բնական է այս պարագայում <<լավ>> ծնողը ոչ միայն ինքը չի պատժում երեխային, այլ խոչընդոտում է չնչին պատիժը <<հակառակորդի>> կողմից` ցույց տալով իր լավ, բարի լինելու փաստը երեխայի առջև:
Այսպիսի դաստիարակության արդյունքը մեծ մասամբ անհուսալի է: Երեխան, որ ստանում է ամեն ինչ, առաջին իսկ պահանջի դեպքում դադարում է գնահատել ստացածը: Բացի այդ երեխաները շատ զգայուն են և միշտ գիտեն, թե երբ են փորձում <<գնել>> իրենց զգացմունքները: Եվ այդ ժամանակ դիմում են ուղիղ ինքնանպատակ քայլի (իսկ պապան խոստացել է հածանիվ ապարատ գնել, ինքն ասել է, որ ես արդեն մեծ եմ, պետք է սովորեմ այն օգտագործել):
Երես առած երեխաները գտնում են, որ <<լավը>> դա նա է, ինչը որ իրենք ուզում են: Իսկ հետո ծնողները զարմանում են , թե որտեղից է այսքան վատը իրենց մեծացած երեխան, բայց չէ որ նա ամեն ինչ ուներ: Ինչու՞ է հասուն մեծ տղան կողոպտում տարեց կնոջը:: Նրա համար, որ նրան սովորեցրել են, որ երկրագունդը պտտվում է հենց հատուկ իրենց համար: Եվ ոչ ոք և ոչինչ, այդ թվում և ծնողները, չպետք է խանգարեն ցանկության իրականացումը: Առավել ևս, երբ ծնողները ծերացել են և անօգուտ դարձել մեծացած երեխայի համար:
-------------------------------
Այսպիսով չի կարելի մերժել պատժի գաղափարը: Այն օգնում է տարբերել լավը վատից (լավի համար գովում են, վատի համար պատժում): Բայց, ընտրելով պատիժը, հարկավոր է որոշել դաստիարակում եք դուք գիտակից մարդու, թե վարժեցնում եք վայրի կենդանի:
Որոշակի ծնողներ գտնում են, որ պատժելը դա անպայման ֆիզիկական ուժի գործադրումն է: Որոշներն էլ դիմում են հոգեբանական նվաստացումների: Օրինակ` երեխան պետք է բոլորի ներկայությամբ (ինչքան շատ մարդ լինի, այնքան ավելի լավ) ասի իր արարքի մասին և զղջա: Մի տղայի ուղիղ չորս տարի ստիպել են, որ ընկերների մոտ զղջա : Երեխան չիմանալով կրկնել է նույն սխալը; Երբ նրան ստիպել են իր մեղքն ընդունել, նա լացել է և խոստացել, որ երբեք-երբեք այդպիսի բան չի անի, մենակ թե ոչ ոքի չպատմեն: Այդ ժամանակ մայրը բոլորին ց մանրամասն պատմել նրա <<արարքի>> մասին: Գործը վերջացել էր փոքրիկի համար ծանր նյարդային խանգարումով: Ստիպել են ծնկաչոք, ձեռքը համբուրելով ծնողից ներողություն խնդրել: Կան նաև ծնողներ, ովքեր թափած խաղալիքների համար ծեծում են երեխաներին, հետո պահանջում, որ համբուրի ծեծող ձեռքը իրենց քայքայած նյարդերի և գործած ջանքի համար, որ օգտագործում են, որ մեծացնեն նրան <<իսկական մարդ>>: Դա վարժանք է ուղիղ իմաստով: Հաճախ այն բերում է նրան, որ երեխան սկսում է խաբել, որպեսզի խուսափի պատժից, օրինակ` կեղծում է օրագրի գնահատականները և այլն:
----------------------------------
Հարկավոր է կիրառել պատժի այլ տակտիկա:
Եթե ծնողի և երեխայի միջև կա փոխադարձ հարգանք, ապա բավական է խիստ հայացք, և երեխան արդեն հասկանում է, որ վատ արարք է կատարել: Նա անկեղծ զղջում է, ընդունում է կատարածի մեղքը (թեկուզ և այդ ուղղած գնահատականը, չէ որ լինում է, որ սխալվում են նույնիսկ ամենալավ երեխաները): Իսկ խոստովանությունը կլինի ավելի արժեքավոր, եթե լինի ինքնակամ, այլ ոչ ծեծով ու վախով:
Մյուս տարբերակը պատժելու հանդիսանում է երեխային զրկելը ինչ-որ <<բոնուսից>>` կոնֆետ, դրսում խաղալը, ճոճանակ նստելը և այլն: Այսպիսի պատիժը նույնպես շատ կիրառելի է:
Պատժելով երեխային` հարկավոր է անպայման բացատրել նրան հատկապես ինչի համար է նա պատժվում: Պատիժը պետք է հստակ կապված լինի կատարած արարքի հետ: Դրա հետ մեկտեղ հարկավոր է ուշադիր լինել և ստուգել արաքի առկայության փաստը, օրինակ` պատիժ դպրոցում վատ սովորելու համար: Նախքան երեխայի գլխին որոտ և կայծակ թափելը հարկավոր է պարզել` ինչու է առաջադիմությունը ցածր, վատ: Կապված է դա ծուլության, սովորելու հետաքրքրության բացակայության, դասարանցիների հետ հարաբերությունների խնդրի, ընտանեկան խնդրի հետ, (ամուսնալուծված ընտանիքներում երեխաների առաջադիմությունը հաճախ ընկնում է), թե խոսքը գնում է երեխայի անընդունակ լինելու մասին, ինչ որ մի առարկայի հանդեպ:
Նույն արարքի համար կրկնակի չեն պատժում: Եվ պետք չէ ավելորդ անգամ հիշեցնել,եթե դա այլևս չի կրկնվում, իսկ երեխայի զղջումը եղել է անկեղծ:
Ծնողը պետք է իմանա պատիժը դա ոչ՛ վրեժ է, ոչ՛ վիրավորանք, ոչ՛ նվաստացում: Պատիժը դա դաս է, դաստիրակչական նպատակ: Աշխատեք այնպես անել, որ այդ դասը առավելագույն ձևով հասնի երեխային: Հիշե՛ք, հարգելի՛ ծնողներ, ինչ դաստիարակելու եք, այն էլ ստանալու եք,
Պատժի և խրախուսանքի հիմնարար կանոնները
Պատիժը չպետք է վնասի երեխայի հոգեբանական և ֆիզիկական առողջությանը,
Եթե կասկածում եք պատժել թե ոչ, միանշանակ ` մի´ պատժեք,
Ամեն մի զանցանքի համար ` մեկ պատիժ,
Երեխան չպետք է խուճապի ենթարկվի, եթե հասկանում է, որ պատժվելու է, քանի որ դա վկայում է, որ երեխայի հանդեպ հաճախակի դաժան վերաբերմունքն է ցուցաբերվում,
Մի´ վիրավորեք և ցածրացրեք երեխային, ձեր կարգավիճակը և ուժը մի օգտագործեք նրան նսեմացնելու համար. եթե երեխան չի ընդունում իր արարքի վատ լինելը, ապա նա պատիժը կհամարի անարդարացի:
Երբեք մի´ պատժեք
ուտելիքից զրկելով
խփելով
անթույլատրելի բառերով վիրավորելով
անկյուն կանգնեցնելով
ստորացնելով հասարակական վայրերում
գոռալով
Շատ հաճախ պատիժը չի ուղղում երեխայի վարքը, այլ միայն արտաքին փոփոխության է բերում. հնարավոր է առաջանա ծնողի հանդեպ թշնամանք, երեխան վախենում է կորցնել նրա սերը և դառնում է կամազուրկ, ցուցադրում իրենից սպասվող վարք:
Պատիժը կարող է փոխարինվել այլ միջոցառումներով`
Զինվեք համբերությամբ, սա ամենամեծ օգնականն է ծնողի համար
Բացատրություն. պետք է հակիրճ բացատրել թե ինչու է իր արաքը սխալ
Սովորեցրեք երեխային գնահատել իր վարքը, սա ինքնավերահսկողության, ինքնորոշման և ինքնաքննադատման հասնելու ճիշտ ճանապարհն է
Զրկեք երեխային իր սիրելի խաղալիքից կամ զբաղմունքից
Երեկոյան, բայց ոչ քնելուց առաջ զրուցեք, քննարկեք երեխայի այդ օրվա արարքը
Տանը ստեղծեք <<չմտածված արարքների անկյուն>>, որտեղ երեխան կնստի/այլ ոչ թե կկանգնի/ և կմտորի իր արաքի մասին:
Այսպիսով ցանկացած պատժից առաջ բացատրեք երեխային թե ինչու է նա պատժվում, ապա գրկեք և ցուց տվեք, որ անկախ ամեն ինչից նա սիրված է:
Խրախուսանք
Գնահատական տվեք երեխայի արարքին, այլ ոչ թե նրա անձին
Գովեք երեխային չափի մեջ, այլապես այն կկորցնի իր կարևոր նշանակությունը
Բնականոն վարքի և գործողությունների համար մի գերագնահատեք
Մի օգտագործեք գումարային խրախուսանք
Խրախուսանքը միշտ իրականացրեք այնպես, որ արդարացի համարվի ընտանքի բոլոր երեխաների կողմից
Խրախուսելի պետք է լինի իրականացված գործողությունը, այլ ոչ թե հրահանգված գործողությունը
Սովորեցրեք ձեր երեխային շնորհակալ լինել իր հանդեպ ուշադրության համար