Օգոստոս 18, 2017 11:30 Asia/Yerevan
  • Մի գավաթ անդորր  65- Շիզոֆրենիա

Հոգեբույժ ՝ Արամ Հովսեփյանի մասնակցությամբ Աղբյուր: boon.am

Շիզոֆրենիան բառացիորեն նշանակում է բանականություն, հոգեկան ճեղքվածություն, անձի երկատվածություն) խրոնիկական հիվանդություն է, որը ունի նոպայաձև կամ հրաճուն ընթացք

Շիզոֆրենիան համարվում է էնդոգեն հիվանդություն, քանի որ նրա պատճառագիտության և ախտածագման մեջ վճռական դեր են խաղում ներքին մեխանիզմները:

 

Շիզոֆրենիայով տառապող մարդկանց մոտ մտածողության եւ ընկալման խանգարումներ, ձայնային հալյուցինացիաներ, պարանոիդ զառանցանք կամ խոսքի եւ աշխատունակության խանգարում է նկատվում:

 

Շիզոֆրենիան, որպես կանոն, երիտատասարդ տարիքում է ի հայտ գալիս (17-25 տարեկան), սակայն որոշ դեպքերում կարող է թե երեխաների, եւ թե տարեց մարդկանց մոտ նկատվել: Հիվանդության առաջացման ռիսկի գործոնները բազմաթիվ են, սակայն դրանց շարքում առավել մեծ դերակատարում ժառանգականությունն ու շրջակա միջավայրի ազդեցությունն:

 

Շիզոֆրենիայի ախտանշանները

 

• Տրամադրության անկում

 

• Ակտիվության անկում

 

• Էմոցիաների ոչ համարժեք դրսեւորում

 

• Էմոցիաների, մտքերի եւ կամքի աններդաշնակություն

 

• Ապատիա

 

• Շրջակա միջավայրի նկատմամբ հետաքրքրության բացակայություն

 

• Իմպուլսիվ, ոչնչով չպայմանավորված արարքներ

 

• Տեսողական, ձայնային եւ այլ բնույթի հալյուցինացիաներ

 

• Հետապնդման մոլուցք, թունավորվելու վախ, խանդի չհիմնավորված զգացում

 

Իսկ հնարավո՞ր է բուժել

 

Բազմաթիվ մասնագետներ պնդում են, որ «շիզոֆրենիա» ախտորոշումը մարդուն բոլորովին էլ չի զրկում նորմալ, լիարժեքն կյանք վարելու հնարավորությունից: Ճիշտ մոտեցում դրսեւորելու պարագայում հիվանդությունը կարելի է վերահսկողության տակ պահել եւ առողջ մարդու նման ապրել:

Շիզոֆրենիայով տառապող մարդկանց մոտ 50 տոկոսը միանգամայն արդյունավետ բուժում են ստանում եւ 25-30 տոկոս դեպքերում՝ լիովին ապաքինվում:

Շիզոֆրենիան դեղորայքային մեթոդներով է բուժվում՝ հոգեբանական եւ հոգեբուժական մոտեցումների հետ համադրությամբ:

 

 

---------------------------

 

 

Շիզոֆրենիա

Այն սկսվում է գերազանցապես երիտասարդ տարիքում (17-25տարեկանում), սակայն կարող է դրսևորվել նաև երեխաների և տարեց մարդկանց մոտ:

Շիզոֆրենիայի ժամանակ ճեղքվածությունը դրսևորվում է հոգեկան գործունեության ամբողջականության խախտման ձևով, ընդգրկելով ճանաչողական, հուզական, վարքային ոլորտները, որոնցով էլ պայմանվորված են դրական և բացասական ախտանիշներն ամբողջությամբ:

 

Ախտաբանությունը

Շիզոֆրենիայի ժամանակ դիտվում է ախտաբանական գրեթե բոլոր ախտանիշներն ու համախտանիշները, որոնցից բացի այս հիվանդությանը բնորոշ են գլխուղեղի օրգանական բնույթի փոփոխություններ (հիշողության խանգարումներ, և այլն): Այնուհանդերձ, չնայած ախտանիշների այս բազմազանությանը` շիզոֆրենիայի ժամանակ կարելի է առանձնացնել գլխավոր, առանցքային երևույթներ, որոնք դրսևորվում են հիվանդության սկզբնական շրջանից և խորանալով` առաջացնում անձի արատ`  սկսած թեթև, հազիվ նկատելի փոփոխություններից մինչև թուլամտությունից դժվար տարբերվող հոգեկանի կոպիտ կազմալուծումով արատահայտվող ելքային վիճակներ:

Որ՞ն է այդ խանագարումների էությունը: Դա հոգեկան ֆունկցիաների տարակարգությունն է, այսինքն` մտածողության, հույզերի, կամային ակտիվության աններդաշնակությունը, ճեղքվածությունը:

Ասոցիատիվ պրոցեսները, կորցնելով արտաքին աշխարհի երևույթների հետ կապը, դառնում են վերացական: Մտածողությունը կորցնում է կոնկրետությունը, խզվում է կապը շրջապատող իրականության հետ: Հիվանդները մեկուսանում են արտաքին աշխարհից, ներփակվում, սուզվում իրենց ապրումների մեջ:

Նրանք առանձնանում են դառնում ինքնամփոփ, անմատչելի: Այդ վիճակը Ե. Բլոյյերն անվանել է աուտիզմ:  Ասոցիատիվ պրոցեսների հարաճող ճեղքվախությունը հանգեցնում է մտածողության, խոսքի ճեղքման (շիզոֆրենիա), որի դեպքում դժվար է լինում ըմբռնել խոսքի իմաստը:

Բացի աուտիզմից առաջանում են մտածողության մի շարք խանգարումներ: Օրինակ <<անձրևը երկնքի քրտինքն է>>, <<երկնքից եկող քիմիական բանաձևը(H2O) ապուրի մեջ աղ են լցնում, որ օրգանիզմում ապուրը չփչանա>>: Կարող են լինել մտքերի խցանաման կամ կանգի վիճակներ (շպերունգ), երբ հիվանդները գլխում զգում են դատարկություն. <<մտազրկություն>>: Շիզոֆրենիայով հիվանդների խոսքը հաճախ կազմված է լինում միանգամայն անհասկանալի բառերից, երբեմն էլ դրանք լինում են նորաստեղծ բառեր (նեոլոգիզմ): Նեոլոգիազմը բառարմատներիկ խատացամուն է. ագլյուտինացիա, օրինակ` նույն բառը կազմվում է կիսատ բառերից, անկանոն հնչյուններից և այլն: Նեոլոգիզմը շիզոֆրենիայի հետ մեկտեղ առաջացնում է <<բառերի խառնաշփոթ>>, ուր հաճախ ստերիոտիպներով կազմվում են միևնույն բառակապակցությունները (պերսևերացիա):

 

Շիզոֆրենիայի ժամանակ հուզական ոլորտի խանգարումները նույնպես ինքնատիպ են, բազմազան և նշանակություն ունեն ախտորոշման ժամանակ: Հիվանդության սկզբում լինում է տրամադրության անկում: Սկսում են ի հայտ գալ ոչ ադեկվատ դրսևորումներ, երբ ուրախալի լուրերն առաջ են բերում զայրույթ, արցունքներ, իսկ ծնողների հադեպ սերը փոխվում է ատելության, զզվանքի: Հույզերի ճեղքվածությունն արտահայտվում է ամբիվալետությամբ, երբ հիվանդները միաժամանակ հանդես են բերում փոխհակասական զգացմունքներ` սեր և ատելություն: Հիվանդության խորացմանը զուգահեռ հույզերը հետզհետե մարում են, առաջ են գալիս հուզական ամլություն և բթություն:

 

Եթե հիվանդության սկզբում հիվանդները զգում են իերնց մեջ կատարվող փոփոխությունները, հարազատների, մերձավորների և իրենց իսկ հանդեպ վերաբերմունքի փոփոխությունները համարում են հիվանդագին, անբնական, որն էլ ոչ հաճախ նրանց մղում է ինքնասպանության,  ապա հետագայում ճանաչողական, հուզական ոլորտների հետզհետե ուժեղացող ճեղքվածության հետևանքով հիվանդները այլևս չեն գիտակցում հուզական բթությունը:

 

Կամային գործունեության խանգարումները դրսևորվում են վարքի, հակումների ուշադրության ախտաբանությամբ:

 

Շիզոֆրենիայով հիվանդների վարքը բնութագրվում է ակտիվության նվազումով, նախաձեռնության թուլացմամբ, հարաճող թորշոմածությամբ, պասիվությամբ: Հիվանդները խորշում են հասարակությունից, խուսափում են ծանոթներին հանդիպելուց, նախընտրում են լինել միայնության մեջ` դա պատճառաբանելով զբաղվածությամբ կամ հոգնածությամբ: Շրջապատի հետ կապերը դառնում են ձևական, ի հայտ է գալիս մերժողկան վերաբերմունք (նեգատիվիզմ), հիվանդները բացասաբար են տրամադրվում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր փորձում են շփվել իրենց հետ կամ կատարում են առաջարկվող գործողությունների ճիշտ հակառակը:

 

Վարքի խանգարումներն արտահայտվում են իմպուլսիվ, անսպասելի, չպատճառաբանված արաքների ձևով, որոնք առաջանւմ են անկախ հիվանդների ցանկությունից ու կամքից; Շիզոֆերնիայի ախտանշաբանությունը վերոհիշյալ խանգարումներով չի սպառվում: Հիվանդության առավել հաճախ դիտվող ախտանիշներից են ընկալման խանգարումները, մասններավորապես ցնորքները, որոնք կարող են լիել հրամայական, մեկնաբանող, փոխհակասական, սպառնալիքի և այլն: Կեղծ ցնորքները խիստ բնորոշ են շիզոֆրենիային:

 

 Համի և հոտառության ցնորքներն արտահայտվում են ծայրահեղ տանջալի զգացողություններով (նեխածահոտ, դիակահոտ, ժանգահամ, արնահամ, դառնահամ): Բավականին հաճախ դիտվում են ընդհանուր զգայության կամ մարմնական ցնորքներ` էլեկտրական հոսանքի, գլխի երկատվության զգացողություններ:

 

Շիզոֆրենիայի ժամանակ հաճախ դիտվում է հետապնդման զառանցանք, ընդ որում` կարծեցյալ հետապնդողներն առաձին անհատներ են, խմբեր կամ պետական մարմիններ: Հիվանդը ճանաչում է նրանց` ըստ ակնարկների, շարժումների, վարքագծի անընդհատ իրեն զգալով իբրև դիտարկման օբյեկտ: Հաճախ այս հիվանդության դեպքում առաջանում է հիպոխոնդրիկ զառանցանք, որի դեպքում հիվանդները ներքին օրգանների ախտահարվածության գանգատներով դիմում են ամեն տեսակի մասնագետի, բացի հոգեբույժից:

 

Թունավորման, խանդի, ֆիզիկական ազդեցության զառանցական մտքերը անհեթեթ բովադակություն ունենալով` շրջապատում արագ են տարածվում: Մեծամոլական զառանցանքը շիզոֆրենիայի ժամանակ հազվադեպ է դրսևորվում, հիվանդները համոզված են, որ ունեն բարձրաշխարհիկ ծագում, որից էլ բխում է նրանց վարքը:

 

 

Մանկական տարիքի շիզոֆրենիա:

Մանկական շիզոֆրենիայի գոյությունը ընդունում է ժամանակակից գիտնականների մեծամասնությունը, մինչդեռ գիտնականների մեծ մասը` շիզոֆրենիայով հիվանդանալու հնարավորությունը վաղ մանկական տարիքում ժխտում է` գտնելով, որ այն կարող է զրգանալ միայն որոշակի հասունացումից հետո:

 

Ներկայումս բացահայտվել են բավականին հստակ փոխհարաբերություններ  տարիքի (երբ սկսվել է շիզոֆրենիան) և նրա կլինիկական առանձնահատկությունների, ընթացքի ու ելքի միջև: Որքան վաղ է սկսվում հիավանդությունը, այնքան ավելի անբարենպաստ է դառնում ելքը: Իսկ որքան ավելի սուր է ծավալվում պսիխոտ խանգարումը, այնքան հիվանդության կանխատեսումն ավելի բարենպաստ է (մասնավորապես արբունքի շրջանում):

 

Շիզոֆրենիային ժամանակ բոլոր համախտանիշները երեխաների ու դեռահասների մոտ ձեռք են բերում նրանց տարքին հատուկ առանձնահատկություններ: Այսպես, վաղ մանկական տարիքի ախտանիշներից են` ակտիվության խանգարումը, սովորական հետաքրքրությունների օտարացումը, խորասուզւոմը երևակայության աշխարհում` անփույթ վարքը, իրենց  հասակակիցների եհտ խաղերի մեջ ընդգրկվելու և խաղալիքներով զբաղվելու անկարողությունը: Հաճախակի են չհիմնավորված, կարգճատև տագնապները, կայուն շարունակական ավտոմատիզմները (երեխան մշտապես նստած դիրքով մի կողմից մյուսն է օրորվում, շարժվում է քայլելիս թափահարում է ձեռքերը):

Զառանցական մտքեր հազվադեպ է ունենում, ավելի շատ դրանք երեխայի անսպասելի, կցկտուր արտահայտություններն են այն մասին, որ ծնողներն իրեն չեն սիրում: Ի հայտ է գալիս դատարկաբանություն, հոգեբական և փիլիսոփայական բնույթ կրող խրատաբանություն, որոնք անհասկանալի և անհասանելի են երեխայի բանականությանն ու գիտակցությանը: Աստիճանաբար աճում  է հուզային բթացումը, անտարբերությունն ամեն ինչի նկատմամբ (ծնողների, մտերիմների, մանկական խաղերի ու հետաքրքրությունների):