Մի գավաթ անդորր 69 - Կախվածություն
Շատերն ունեն կախվածություն ծխախոտից կամ ուտելիքից, ովքեր երբեմն չեն էլ գիտակցում դրա առկայությունը: Որոշ մարդիկ էլ չեն կարողանում ապրել առանց ինչ-որ անձի, որոշակի խմբից դուրս և այլն: Ոմանք չեն կարող պատկերացնել իրենց կյանքն առանց համակարգչի, ինտերնետի:
Մեզանից յուրաքանչյուրը կարող է ընկնել կախվածության մեջ` ինչ-որ բանից կամ ինչ-որ մեկից:
Հոգեբանական կախվածությունը ինքնին բազմազան է: Կան հոգեբանական կախվածության մի շարք տեսակներ: Շատերն ունեն կախվածություն ծխախոտից կամ ուտելիքից, ովքեր երբեմն չեն էլ գիտակցում դրա առկայությունը: Որոշ մարդիկ էլ չեն կարողանում ապրել առանց ինչ-որ անձի, որոշակի խմբից դուրս և այլն: Ոմանք չեն կարող պատկերացնել իրենց կյանքն առանց համակարգչի, ինտերնետի:
Հոգեբանական կախվածությունն իրականում շատ բարդ է, բայց բժիշկները գիտեն դրա պատճառները: Յուրաքանչյուր անձ, ով անցնում է ողբերգության կամ դժվարության ճանապարհով և չի կարողանում հաղթահարել իր խնդիրները, առավել ենթակա է բոլոր տեսակի կախվածությանը: Եվ շատ հաճախ այն սկսվում է այն ժամանակ, երբ մարդը փորձում է փախչել իրական աշխարհից: Հոգեբանական կախվածության հաղթահարումը երբեմն կարող է բարդ լինել, սակայն հաղթահարելով այն, մարդը հնարավորություն է ստանում նոր կյանք սկսել...
Կախվածությունը բազմակողմանի և բավականին բարդ խնդիր է: Շատերը կախվածությունը համարում են բժշկական խնդիր: Մասամբ այդպես է, սակայն կախվածության առաջացման հարցում, անկասկած, գլխավոր դեր խաղում է նաև հոգեբանական գործոնը, և հետևաբար կախվածությունից ձերբազատվելու համար հոգեբանի դերը շատ նշանակալի կարող է լինել:
Առողջ ընտանիքներում, որտեղ նորմալ փոխհարաբերություններ են տիրում, սոցիալական հիվանդությունների առաջացման ռիսկը ցածր է: Ընտանիքի անդամների պահանջները բավարարվում են հենց ընտանիքում: Եթե հոգեբանական պահանջմունքներն ընտանիքում չեն բավարարվում, ցանկություն է առաջանում դրանք բավարարել ընտանիքից դուրս, ստանալ ուշադրություն, սեր և աջակցություն, հետաքրքրվածություն սեփական անձի նկատմամբ: Դրան հնարավոր է հասնել օրինակ ոչ ֆորմալ խմբերում, այդ թվում նաև թմրամոլների և այլ խմբերում:
Կախվածությունը լայն հասկացություն է. չի սահմանափակվում թմրամոլությամբ:
Կորին Սմիթը կախվածությունը սահմանում է որպես բնավորության և վարքի առանձնահատկություն, որը կարելի է նկարագրել հետևյալ կերպ.
1. Դուք չեք վերահսկում դա, որովհետև դա է վերահսկում ձեզ: Դուք զգում եք, որ այլընտրանք չունեք, բացի նրանից, թե ինչպես դա անեք, դա վերցնեք,վարվեք այնպես, ինչպես դա է պահանջում: Այդ սովորությունն այնքան է արմատավորվում ձեր կյանքում, որ աննկատելի է դառնում ձեզ համար:
2. Դուք դա անում եք ավելի ու ավելի հաճախ` փորձելով այնպես անել, որ ազդեցությունն ավելի ուժեղ լինի:
3. Դուք սկսում եք հաճախ անել դա, երբ ձանձրույթի, միայնության, ֆիզիկական ցավի և նման այլ տհաճ զգացողություններ եք ունենում:
4. Դուք զգում եք, որ այլևս չեք կարող լուծել ձեր կենսական խնդիրներն առանց դրա օգնության:
5. Դուք կարող եք ձեր կյանքի նշանակալի մասը վատնել դրա դեմ պայքարելով: 6. Դուք կարող եք վատնել թանկարժեք կենսական էներգիան` տառապելով և փորձելով ազատվել դրանից:
7. Դրա վրա է ծախսվում ձեր փողերի, ժամանակի, էներգիայի մի մասը՝ ի վնաս ավելի օգտակար բաների: Այդպիսով, դուք ավելի շատ եք ատում ինքներդ ձեզ այդ անիմաստ կորուստների համար:
8. Դուք կորցնում եք ինքնահարգանքը, հոգևոր ուժերը, կյանքում ձեր բոլոր ձեռքբերումների (ընտանիք, կարիերա, ընկերներ), ֆիզիկական և հոգեկան առողջության քայքայման սպառնալիք է առաջանում:
9. Ոմանց դա ի վերջո սպանում է: addiction-brainԱռանձնացվում է նաև քիմիական կախվածություն (սուրճ, թեյ, ծխախոտ, հակադեպրեսանտներ և այլն) և հուզական կախվածություն (աշխատամոլություն, չափազանց տարվածություն սպորտով, ինքնախոշտանգումներ, խաղեր, ռիսկի դիմելու ձգտում, , անդադար միացված հեռուստացույց և այլն):
Կախվածության առաջացման օրինաչափությունները նույնն են: Չնայած որ առաջին հայացքից կախվածություն ունեցողի և խաղեր խաղացողի միջև քիչ ընդհանրություններ կան, գոյություն ունեն ընդհանուր առանձնահատկություններ, որոնք պայմանավորում են նրանց միջանձնային վարքը. և հուզական կախվածություն
- Առօրյա կյանքի խոչընդոտները դժվարությամբ են հաղթահարում, չնայած որ տոկուն են ճգնաժամային իրավիճակներում:
- Անլիարժեքության թաքնված բարդույթ ունեն, որն ուղղեկցվում է գերակայության արտաքին դրսևորումներով:
- Արտաքուստ մարդամոտ են, սակայն միաժամանակ կայուն հուզական շփման նկատմամբ վախով են լցված:
- Հակված են սուտ խոսելուն: -
Ուրիշներին մեղադրելու ձգտում ունեն` իմանալով, որ նրանք անմեղ են:
- Խուսափում են որոշումներ ընդունելու պատասխանատվությունից:
- Ունեն կարծրատիպային և կրկնվող վարքի ձև:
- Տագնապային են: - Կախվածություն ունեն: