Սեպտեմբեր 16, 2017 16:32 Asia/Yerevan

Բարի հանդիպում Հայերեն ռադիոժամի հարգարժան  բարեկամներ: Ներկայացնում ենք«Պարսկերենը Ձեզ համար» հաղորդաշարի հերթական թողարկումը:

Եթե հիշում եք Արմենը և Ռամինը իրենց ընկերոջ Սադեղի կողմից հրավիրվել էին Գոլեստան նահանգ: Գոլեստանը գտնվում է Իրանի հյուսիսային հատվածում: Այն  Կասպից ծովի երեք մերձափնյա նահանգներից մեկն է համարվում: Այս կանաչապատ նահանգը հարուստ է բնական գրավչություններով:Այստեղ կան գեղեցիկ ջրվեժներ, անտառներ, տեսարժան գյուղեր: Սադեղի պապիկի բնակարանը գտնվում է Գորգան քաղաքի մոտ Զիարաթ գյուղում: Այս գյուղը Գոլեստան նահանգի ամենագեղեցիկ էկոտուրիստական կենտրոններից է համարվում: Հնամենի այս գյուղն ունի ջրվեժներ,որոնք 15 մետր բարձրությունից թափվում են բնական ավազանի մեջ:  Ջրվեժի չափազանց մեծ բարձրության պատճառով, վայր թափվող ջրի կաթիլները, մինչ գետնին հասնելը,  տարածվում են օդում: Ծաղիկների ու ծառերի անուշ բույրը յուրահատուկ թարմություն է պարգևում այդ տարածքին: Իմամզադեհ Աբդոլլահի դամբարանը և Գյուղի հին մզկիթը ևս այդ գյուղի պատմական գրավչություններից են: Այդ գյուղում  է գտնվում Գոլեստան նահանգի միակ բնական Տաք Ջուրը: Եվ այս բոլորը գրավում են հեռու և մոտ քաղաքներից այդ գյուղ ժամանող զբոսաշրջիկներին:Երաժշտական կարճ դադարից հետո կշարունակենք մեր զրույցը: Ընկերակցեք մեզ:

---

Ինչպես միշտ նախ առաջարկում ենք թուղթ ու գրիչ վերցնել գրի առնելու այս հաղորդման նոր բառերն ու բառակապակցությունները:

Ջրվեժ

آبشار

Շատ

خیلی

Գեղեցիկ

زیبا

Զգեստ, հագուստ

لباس

Թաց, խոնավ

مرطوب

Դու տեսնում ես

تو می بینی

Ջրի կաթիլներ(Ջրի շիթեր)

 ذرات آب

Ջուր

آب

Ինչպես

چه طور

Օդ

هوا

Ցրվում են

پراکنده می شوند

Տեղ, վայր

جا

Լավ

خوب

Ամենուրեք, ամեն տեղ, ամենուր

همه جا

Կանաչ

سبز

Բույր,հոտ

بو

Ծաղիկ

گل

Այն լցրել է

آن پر کرده است

Այստեղ

اینجا

Միշտ,մշտապես

همیشه

Այսքան

این قدر

Ամայի

خلوت

Օրեր

روزها

Ոչ աշխատանքային օրեր (հանգստյան օրեր)

روزهای  تعطیل

Ընտանիք

خانواده

Շատ

زیاد

Զիարաթ

زیارت

Զբոսանք

گردش

Նրանք գալիս են

آنها می آیند

Դամբարան (որպես սրբավայր)

حرم

Իմամզադեհ (Իմամի որդի)

امامزاده

Իմամի որդիներից կամ թոռներից որևէ մեկի դամբարանը,որը ծառայում է որպես ուխտատեղի:

حرم امامزاده

Գյուղ

روستا

Վայր

مکان

Պատմական

تاریخی

Տեսարժան

دیدنی

Անշուշտ

حتماً

Այնտեղ

آنجا

Մենք պետք է գնանք

ما باید برویم

Զարմանալի

عجیب

Բակ

حیاط

Տուն

خانه

Գյուղ

روستا

Առանց

بدون

Պատ

دیوار

Սովորույթ, ծես (սովորույթներ, ծեսեր)

رسم ( رسوم )

Տարածված    է

رایج است

Բակ

حیاط

Բնակարան (բնակարաններ)

منزل ( منازل )

Փողոց

کوچه

Սահման

مرز

Այն չունի

آن ندارد

Կարծես թե

انگار

Ավազան

حوض

Ջրի ծորակ

شیر آب

Այն գտնվում է

آن قرار دارد

Դուք ցանկանում եք, դուք սիրում եք

شما دوست دارید

Մենք գնանք

ما برویم

Տաք ջուր

آبگرم

Ավելի լավ է

بهتر است

Շտապեք

عجله کنید

Քիչ-քիչ

کم کم

Մութ

تاریک

Քանի

چند

Ես լուսանկարում եմ

من عکس می گیرم

Ես չեմ ուզում

من نمی خواهم

Տեսարաններ

مناظر

Գեղեցիկ

زیبا

Ես կորցնեմ

من از دست بدهم

Իհարկե

البته

Վաղը

فردا

Մենք կարող ենք

ما می توانیم

Գնանք

برویم

Ժամանակ, առիթ

فرصت

Քիչ

کم

Այսօր

امروز

Հենց այսօր

همین امروز

Մենք գնանք

ما برویم

---

Արմենը, Ռամինը և Սադեղը գտնվում են Զիարաթ գյուղի ջրվեժի մոտ : Նրանք զրուցում են  գյուղի տեսարժան վայրերի մասին: Լսենք նրանց:

Արմեն.Այս ջրվեժը շատ գեղեցիկ է: Զգեստս թացացել է:
 
آرمن - این آبشار خیلی زیباست . لباسم مرطوب شده است

Սադեղ.Տեսնում ես ջրվեժի ջրի կաթիլները ինչպես են ցրվում օդում:

صادق - می بینی ذرات آب آبشار ، چه طور در هوا پراکنده می شوند !

Արմեն.Ինչ լավ տեղ է: Ամենուրեք կանաչ է և ծաղկի բույրը տարածվել  է ամենուր:Այստեղ միշտ է այսքան ամայի:

آرمن - چه جای خوبی است ! همه جا سبز است و بوی گل همه جا را پر کرده است . اینجا همیشه این قدر خلوت است ؟

Սադեղ.Ոչ: Ոչ աշխատանքային օրերին(հանգստյան օրերին ) , բազմաթիվ ընտանիքներ զբոսանքի և ուխտի համար գալիս են այստեղ:

صادق - نه . در روزهای تعطیل ، خانواده های زیادی برای زیارت و گردش به اینجا می آیند .

Արմեն.Իմամազդեի դամբարանն էլ այս գյուղում է գտնվո՞ւմ:

آرمن - حرم امامزاده هم در همین روستا است ؟
 
Սադեղ.Այո, դամբարանը պատմական ու տեսարժան վայր է:

صادق - بله . حرم یک مکان تاریخی و دیدنی است .

Արմեն. Ուրեմն անպայման պետք է գնանք այնտեղ: Զարմանալի է, այս գյուղի տների բակերը պատ չունեն:

آرمن - پس حتماً باید به آنجا برویم . عجیب است، حیاط خانه های این روستا بدون دیوار است,

Սադեղ.Սա այս գյուղում տարածված սովորույթներից է:Տների ու փողոցների բակերը որոշված սահման չունեն:

صادق - این از رسوم رایج در این روستاست . حیاط منازل و کوچه ها ، مرز مشخصی ندارد .
 
Արմեն. Այո, կարծես թե ավազանն ու ջրի ծորակը գտնվում են փողոցում:

آرمن - بله . انگار حوض و شیر آب در کوچه قرار دارد.

Սադեղ.Լավ, եթե ցանկանում եք գնանք Զիարաթի տաք ջուր: Ավելի լավ է շտապեք: Օդը քիչ-քիչ մթնում է:

صادق - خوب . اگر دوست دارید به آبگرم زیارت هم برویم ، بهتر است عجله کنید . هوا کم کم تاریک می شود

Արմեն.Ես կլուսանկարեմ ևս մի քանի նկարներ:Չեմ ուզում կորցնել  այստեղի գեղեցիկ տեսարանները:

آرمن - من چند عکس دیگر می گیرم . نمی خواهم مناظر زیبای اینجا را از دست بدهم

Սադեղ. Իհարկե վաղն էլ կարող ենք տաք ջուր գնալ:

صادق - البته فردا هم می توانیم به آبگرم برویم

Արմեն.Ոչ, ժամանակը կարճ է, ավելի լավ է հենց այսօր գնանք:

آرمن - نه . فرصت کم است . بهتر است همین امروز برویم

Այժմ առաջարկում ենք մեկ անգամ ևս հետևել Արմենի և Սադեղի երկխոսությանը, այս անգամ առանց թարգմանության:

Արմենը,  Ռամինը և Սադեղը անցնում  են ջրվեժի կողքով և քայլում դեպի Զիարաթի «տաք ջուր»: Զիարաթի «տաք ջուր»-ն ունի չորս աղբյուր: Այստեղ լողալը շատ հաճելի է: Նրանք զբոսնելուց հետո վերադառնում են գյուղ: Գյուղի բնակիչները շատ բարի ու հյուրասեր են: Արմենը հաճույքով զրուցում է գյուղի  տարեց տղամարդկանց հետ, ու հետաքրքրվում է գյուղի ծեսերի ու ապրելակերպի մասին: Գյուղի տարեցները նրան պատմում են,որ այդ գյուղի բնակիչները սովորաբար  երկար են ապրում,որի պատճառը մաքուր օդն է և բնական սնունդը: Անտառային մրգերը, բուրավետ բրինձը , տապակած ձուկը և տեղական քաղցրավենիքն անմոռանալի համ ունեն: Իմամզադեհ «Աբդոլլահ»-ի դամբարանի գեղեցիկ շինությունը և գյուղի պատմական մզկիթը ևս Զիարաթ գյուղի տեսարժան վայրերից են: Զիարաթ գյուղ կատարած ուղևորությունը տևեց երկու օր,այնուհետև Արմենը և Ռամինը Թեհրան վերադարձան: Հուսով ենք դուք էլ կայցելեք Իրան և կվայելեք այս երկրի գեղեցիկ ու պատմական գյուղերի տեսարժան վայրերը:

Պիտակ