Պարսկերենը Ձեզ համար (174)
Բարի հանդիպում Հայերեն ռադիոժամի հարգարժան բարեկամներ: Ներկայացնում ենք«Պարսկերենը Ձեզ համար» հաղորդաշարի հերթական թողարկումը:
Եթե հիշում եք Արմենը և Ռամինը իրենց ընկերոջ Սադեղի կողմից հրավիրվել էին Գոլեստան նահանգ: Գոլեստանը գտնվում է Իրանի հյուսիսային հատվածում: Այն Կասպից ծովի երեք մերձափնյա նահանգներից մեկն է համարվում: Այս կանաչապատ նահանգը հարուստ է բնական գրավչություններով:Այստեղ կան գեղեցիկ ջրվեժներ, անտառներ, տեսարժան գյուղեր: Սադեղի պապիկի բնակարանը գտնվում է Գորգան քաղաքի մոտ Զիարաթ գյուղում: Այս գյուղը Գոլեստան նահանգի ամենագեղեցիկ էկոտուրիստական կենտրոններից է համարվում: Հնամենի այս գյուղն ունի ջրվեժներ,որոնք 15 մետր բարձրությունից թափվում են բնական ավազանի մեջ: Ջրվեժի չափազանց մեծ բարձրության պատճառով, վայր թափվող ջրի կաթիլները, մինչ գետնին հասնելը, տարածվում են օդում: Ծաղիկների ու ծառերի անուշ բույրը յուրահատուկ թարմություն է պարգևում այդ տարածքին: Իմամզադեհ Աբդոլլահի դամբարանը և Գյուղի հին մզկիթը ևս այդ գյուղի պատմական գրավչություններից են: Այդ գյուղում է գտնվում Գոլեստան նահանգի միակ բնական Տաք Ջուրը: Եվ այս բոլորը գրավում են հեռու և մոտ քաղաքներից այդ գյուղ ժամանող զբոսաշրջիկներին:Երաժշտական կարճ դադարից հետո կշարունակենք մեր զրույցը: Ընկերակցեք մեզ:
---
Ինչպես միշտ նախ առաջարկում ենք թուղթ ու գրիչ վերցնել գրի առնելու այս հաղորդման նոր բառերն ու բառակապակցությունները:
|
Ջրվեժ |
آبشار |
|
Շատ |
خیلی |
|
Գեղեցիկ |
زیبا |
|
Զգեստ, հագուստ |
لباس |
|
Թաց, խոնավ |
مرطوب |
|
Դու տեսնում ես |
تو می بینی |
|
Ջրի կաթիլներ(Ջրի շիթեր) |
ذرات آب |
|
Ջուր |
آب |
|
Ինչպես |
چه طور |
|
Օդ |
هوا |
|
Ցրվում են |
پراکنده می شوند |
|
Տեղ, վայր |
جا |
|
Լավ |
خوب |
|
Ամենուրեք, ամեն տեղ, ամենուր |
همه جا |
|
Կանաչ |
سبز |
|
Բույր,հոտ |
بو |
|
Ծաղիկ |
گل |
|
Այն լցրել է |
آن پر کرده است |
|
Այստեղ |
اینجا |
|
Միշտ,մշտապես |
همیشه |
|
Այսքան |
این قدر |
|
Ամայի |
خلوت |
|
Օրեր |
روزها |
|
Ոչ աշխատանքային օրեր (հանգստյան օրեր) |
روزهای تعطیل |
|
Ընտանիք |
خانواده |
|
Շատ |
زیاد |
|
Զիարաթ |
زیارت |
|
Զբոսանք |
گردش |
|
Նրանք գալիս են |
آنها می آیند |
|
Դամբարան (որպես սրբավայր) |
حرم |
|
Իմամզադեհ (Իմամի որդի) |
امامزاده |
|
Իմամի որդիներից կամ թոռներից որևէ մեկի դամբարանը,որը ծառայում է որպես ուխտատեղի: |
حرم امامزاده |
|
Գյուղ |
روستا |
|
Վայր |
مکان |
|
Պատմական |
تاریخی |
|
Տեսարժան |
دیدنی |
|
Անշուշտ |
حتماً |
|
Այնտեղ |
آنجا |
|
Մենք պետք է գնանք |
ما باید برویم |
|
Զարմանալի |
عجیب |
|
Բակ |
حیاط |
|
Տուն |
خانه |
|
Գյուղ |
روستا |
|
Առանց |
بدون |
|
Պատ |
دیوار |
|
Սովորույթ, ծես (սովորույթներ, ծեսեր) |
رسم ( رسوم ) |
|
Տարածված է |
رایج است |
|
Բակ |
حیاط |
|
Բնակարան (բնակարաններ) |
منزل ( منازل ) |
|
Փողոց |
کوچه |
|
Սահման |
مرز |
|
Այն չունի |
آن ندارد |
|
Կարծես թե |
انگار |
|
Ավազան |
حوض |
|
Ջրի ծորակ |
شیر آب |
|
Այն գտնվում է |
آن قرار دارد |
|
Դուք ցանկանում եք, դուք սիրում եք |
شما دوست دارید |
|
Մենք գնանք |
ما برویم |
|
Տաք ջուր |
آبگرم |
|
Ավելի լավ է |
بهتر است |
|
Շտապեք |
عجله کنید |
|
Քիչ-քիչ |
کم کم |
|
Մութ |
تاریک |
|
Քանի |
چند |
|
Ես լուսանկարում եմ |
من عکس می گیرم |
|
Ես չեմ ուզում |
من نمی خواهم |
|
Տեսարաններ |
مناظر |
|
Գեղեցիկ |
زیبا |
|
Ես կորցնեմ |
من از دست بدهم |
|
Իհարկե |
البته |
|
Վաղը |
فردا |
|
Մենք կարող ենք |
ما می توانیم |
|
Գնանք |
برویم |
|
Ժամանակ, առիթ |
فرصت |
|
Քիչ |
کم |
|
Այսօր |
امروز |
|
Հենց այսօր |
همین امروز |
|
Մենք գնանք |
ما برویم |
---
Արմենը, Ռամինը և Սադեղը գտնվում են Զիարաթ գյուղի ջրվեժի մոտ : Նրանք զրուցում են գյուղի տեսարժան վայրերի մասին: Լսենք նրանց:
|
Արմեն.Այս ջրվեժը շատ գեղեցիկ է: Զգեստս թացացել է: |
آرمن - این آبشار خیلی زیباست . لباسم مرطوب شده است . |
|
Սադեղ.Տեսնում ես ջրվեժի ջրի կաթիլները ինչպես են ցրվում օդում: |
صادق - می بینی ذرات آب آبشار ، چه طور در هوا پراکنده می شوند ! |
|
Արմեն.Ինչ լավ տեղ է: Ամենուրեք կանաչ է և ծաղկի բույրը տարածվել է ամենուր:Այստեղ միշտ է այսքան ամայի: |
آرمن - چه جای خوبی است ! همه جا سبز است و بوی گل همه جا را پر کرده است . اینجا همیشه این قدر خلوت است ؟ |
|
Սադեղ.Ոչ: Ոչ աշխատանքային օրերին(հանգստյան օրերին ) , բազմաթիվ ընտանիքներ զբոսանքի և ուխտի համար գալիս են այստեղ: |
صادق - نه . در روزهای تعطیل ، خانواده های زیادی برای زیارت و گردش به اینجا می آیند . |
|
Արմեն.Իմամազդեի դամբարանն էլ այս գյուղում է գտնվո՞ւմ: |
آرمن - حرم امامزاده هم در همین روستا است ؟ |
|
Սադեղ.Այո, դամբարանը պատմական ու տեսարժան վայր է: |
صادق - بله . حرم یک مکان تاریخی و دیدنی است . |
|
Արմեն. Ուրեմն անպայման պետք է գնանք այնտեղ: Զարմանալի է, այս գյուղի տների բակերը պատ չունեն: |
آرمن - پس حتماً باید به آنجا برویم . عجیب است، حیاط خانه های این روستا بدون دیوار است, |
|
Սադեղ.Սա այս գյուղում տարածված սովորույթներից է:Տների ու փողոցների բակերը որոշված սահման չունեն: |
صادق - این از رسوم رایج در این روستاست . حیاط منازل و کوچه ها ، مرز مشخصی ندارد . |
|
Արմեն. Այո, կարծես թե ավազանն ու ջրի ծորակը գտնվում են փողոցում: |
آرمن - بله . انگار حوض و شیر آب در کوچه قرار دارد. |
|
Սադեղ.Լավ, եթե ցանկանում եք գնանք Զիարաթի տաք ջուր: Ավելի լավ է շտապեք: Օդը քիչ-քիչ մթնում է: |
صادق - خوب . اگر دوست دارید به آبگرم زیارت هم برویم ، بهتر است عجله کنید . هوا کم کم تاریک می شود . |
|
Արմեն.Ես կլուսանկարեմ ևս մի քանի նկարներ:Չեմ ուզում կորցնել այստեղի գեղեցիկ տեսարանները: |
آرمن - من چند عکس دیگر می گیرم . نمی خواهم مناظر زیبای اینجا را از دست بدهم . |
|
Սադեղ. Իհարկե վաղն էլ կարող ենք տաք ջուր գնալ: |
صادق - البته فردا هم می توانیم به آبگرم برویم . |
|
Արմեն.Ոչ, ժամանակը կարճ է, ավելի լավ է հենց այսօր գնանք: |
آرمن - نه . فرصت کم است . بهتر است همین امروز برویم . |
Այժմ առաջարկում ենք մեկ անգամ ևս հետևել Արմենի և Սադեղի երկխոսությանը, այս անգամ առանց թարգմանության:

Արմենը, Ռամինը և Սադեղը անցնում են ջրվեժի կողքով և քայլում դեպի Զիարաթի «տաք ջուր»: Զիարաթի «տաք ջուր»-ն ունի չորս աղբյուր: Այստեղ լողալը շատ հաճելի է: Նրանք զբոսնելուց հետո վերադառնում են գյուղ: Գյուղի բնակիչները շատ բարի ու հյուրասեր են: Արմենը հաճույքով զրուցում է գյուղի տարեց տղամարդկանց հետ, ու հետաքրքրվում է գյուղի ծեսերի ու ապրելակերպի մասին: Գյուղի տարեցները նրան պատմում են,որ այդ գյուղի բնակիչները սովորաբար երկար են ապրում,որի պատճառը մաքուր օդն է և բնական սնունդը: Անտառային մրգերը, բուրավետ բրինձը , տապակած ձուկը և տեղական քաղցրավենիքն անմոռանալի համ ունեն: Իմամզադեհ «Աբդոլլահ»-ի դամբարանի գեղեցիկ շինությունը և գյուղի պատմական մզկիթը ևս Զիարաթ գյուղի տեսարժան վայրերից են: Զիարաթ գյուղ կատարած ուղևորությունը տևեց երկու օր,այնուհետև Արմենը և Ռամինը Թեհրան վերադարձան: Հուսով ենք դուք էլ կայցելեք Իրան և կվայելեք այս երկրի գեղեցիկ ու պատմական գյուղերի տեսարժան վայրերը: