Սեպտեմբեր 16, 2017 15:18 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է այս երկու տարածաշրջանների իրադարձությունների քննարկմանը:

Մեր հաղորդման առաջին բաժնում թռուցիկ հայացք կնետենք Կասպից ծովի երկու ափերին ձգվող տարածաշրջանների անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին:

Ղրղզստանի ընտրական կենտրոնական հանձնաժողովն անցած շաբաթ հայտարարեց 13 թեկնածուների մասնակցությամբ այդ երկրի նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը: Այս ընտրություններին իրենց թեկնածությունն են  առաջադրել 59  հոգի, որոնցից 13-ի արժանավորությունը հաստատվեց այդ երկրի ընտրական կենտրոնական հանձնաժողովի կողմից: Միևնույն ժամանակ նախագահական ընտրությունների հինգ թեկնածուներ ընտրարշավի ազնիվ ընթացքի կապակցությամբ փոխհուշագիր ստորագրեցին: Ընտրական կենտրոնական հանձնաժողովի քարտուղարն անդրադառնալով այդ հուշագրին ասաց, որ նրանք պարտավորություն են ստանձնել այն կապակցությամբ, որ իրենց կողմնակիցները անօրինական քայլեր չեն ձեռնարկի և նման քայլերին ընդդիմանալու հարցում կհամագործակցեն օրինապահ մարմինների հետ: Ղրղզստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 15-ին:

Ղազախստանի և Ղրղզստանի բուդդիստները բաց նամակ հղելով Մյանմայի իշխանություններին անմարդկային բնութագրեցին այդ երկրում ռոհինգյա մուսուլմանների հետ կապված դեպքերը: Նամակում ասված է. «Մյանմայի վերջին դեպքերը միջազգային լայն արձագանք է ունեցել և այդ ընթացքը շարունակվելու դեպքում տուժելու են թե Մյանմայում և աշխարհի տարբեր կետերում բնակվող բուդդիստները, քանի որ Ռոհինգյա մուսուլմանների նկատմամբ իրագործվող բռնությունները սոցիալական ցանցերում և շատ ԶԼՄ-ներում ներկայացվում են «Բուդդիստների կողմից մուսուլմանների ցեղասպանություն» խորագրի ներքո:

Այս շրջագծում Միջին Ասիայի բուդդիստներն էլ պահանջել են վերջ տրվի բուդդիստ ճգնավոր Աշին Վերյաթոի և «Մաբաթո» իսլամատյաց կազմակերպության գործունեությանը, որոնք շարունակում են ատելություն սերմանել և վարկաբեկել բուդդիստներին: Միջին Ասիայի բուդդիստների համոզմամբ ՄԱԿ-ն ու միջազգային հանրությունը պիտի պաշտպանեն ռոհինգյա մուսուլմանների քաղաքացիության իրավունքն ու Մյանմայի այլ ազգությունների հետ նրանց իրավահավասարությունը, ինչը կարող է շրջադարձային համարվել Ռախին նահանգի հյուսիսում տիրող ճգնաժամի կարգավորման ուղղությամբ:

Գիտության ու տեխնոլոգիայի բնագավառում Իսլամական համագործակցության կազմակերպության առաջին նստաշրջանն անդամ մի շարք երկրների ղեկավարների մասնակցությամբ գումարվեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի Անկախության պալատում: Այս նստաշրջանում քննարկվեց գիտության, տեխնոլոգիայի ու նորարարության ոլորտում Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների գերակայությունները, նպատակներն ու պարտականությունները: Այս նստաշրջանի գաղափարը Ղազախստանի նախագահ Նուրսոլթան Նազարբաևի կողմից ներկայացվեց 2016 թվականին Ստամբուլում գումարված Իսլամական համագործակցության կազմակերպության նստաշրջանում: Նստաշրջանը գումարվեց «Գիտությունը, տեխնոլոգիան, նորարարություն ու արդիականացումն իսլամ աշխարհի մոդեռնացման շրջագծում» խորագրի ներքո: Սա առաջին նստաշրջանն էր, որի ընթացքում տարբեր երկրների ղեկավարներն ու վարչապետները քննարկեցին միայն գիտական ու տեխնիկական հարցեր:

Տաջիկստանը Վարշավայում ԵԱՀԿ-ի հերթական նստաշրջանի սեմին տեղեկացրեց Դուշանբեում այդ կազմակերպության գործունեության դադարեցման հավանականության մասին: Համաձայն այս հաղորդման եթե Տաջիկստանի Իսլամական շարժում կուսակցության անդամները մասնակցեն Վարշավայում գումարվելիք այս կազմակերպության նիստին և կամ այդ կուսակցության առաջնորդ Մոհիեդդին Քաբիրին դրա ընթացքում ելույթ ունենա, անկասկած կփակվի Տաջիկստանում գործող ԵԱՀԿ գրասենյակը: ԵԱՀԿ հերթական նստաշրջանը սեպտեմբերի 21-ին և 22-ին գումարվելու է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Տաջիկստանում ԵԱՀԿ գրասենյակը փակելու կապակցությամբ սպառնալիքը հնչեցվում է այն պայմաններում, երբ անցած տարվա սեպտեմբերի 19-ին Իսլամական շարժում կուսակցության որոշ անդամներ մասնակցեցին այդ կազմակերպության նստաշրջանին և ելույթ ունենալով ժողովրդավարության, իրավունքների ու ազատությունների շուրջ իրենց բողոքն արտահայտեցին Տաջիկստանում այդ կուսակցության անդամների բերման ենթարկվելու և կալանավորվելու դեմ: Դրանից հետո ի նշան բողոքի Տաջիկստանի կառավարության պատվիրակությունը լքեց ԵԱՀԿ նստաշրջանը և Դուշանբեի իշխանություններն էլ փակեցին այդ երկրի տարբեր տարածքներում գործող ԵԱՀԿ գրասենյակները:

«Հավաքական պայքար-2017» խորագրով ՀԱՊԿ անդամ վեց երկրների զորայինների համատեղ զորավարժությունը կազմակերպվելու է Ղազախստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ռազմաբազաներում: Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զորայինների մասնակցությամբ այս զորավարժությունը ահաբեկչական քայլերին ու զինված բախումներին դիմակայելու նպատակով տեղի է ունենում Ղազախստանի «Սար Շահգան»-ի, Ռուսաստանի «Աշոլոք»-ի և Տաջիկստանի «Հարբ Մեյդան»-ի ռազմաբազաներում:

«Հավաքական պայքար-2017» անվամբ ՀԱՊԿ-ի հակաօդային պաշտպանության համակարգի համատեղ զորավարժությունը մեկնարկել է օգոստոսի 14-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 22-ը:

------------------

Բարեկամներ մեր հաղորդման այս բաժնում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա մի քանի գլխավոր իրադարձություններին:

Հայաստանի քաղաքական գործիչներն արձագանքում են բոլշևիկյան բռնաճնշումների զոհերին նվիրված ցուցահանդեսի փակմանը: Այս թեմային անդրադարձել է լրագրող Տաթևիկ Լազարյանը:

------------------------

Նրանից հետո երբ Ղրղզստանի ընտրական կենտրոնական հանձնաժողովը տեղեկացրեց այդ երկրի նախագահական ընտրություններին 86 միջազգային դիտորդների ներկայության մասին, տեղական աղբյուրները հայտարարեցին, թե նախագահական ընտրությունների թեկնածուների արժանավորության քննարկման գործընթացն ավարտվել է սեպտեմբերի 9-ին: Համաձայն հիշյալ հանձնաժողովի հայտարարության, 13 թեկնածուների արժանավորությունը հաստատվել է: Դա ի տես այն բանի, որ սեպտեմբերի 10-ից սկսվել է Ղրղզստանի նախագահական ընտրությունների քարոզարշավը, որը տևելու է մինչև հոկտեմբերի 14-ը: Այսպիսով Ղրղզստանի նախագահական ընտրությունների քարոզարշավը մեկնարկում է այն պայմաններում, երբ իրենց թեկնածությունը առաջադրած 59 անձանցից 13-ի արժանավորությունը հաստատվել է այդ երկրի ընտրական կենտրոնական հանձնաժողովի կողմից, որոնցից 5-ը, այդ թվում Սարանբայ Ջեյն Բեյկովը, Արսթանբեկ Աբդիլդայևը, Թալաթանբեք Մասադաղոբը, Թաքթաայմ Օմթալիովան և Արսալան Բեյք Մալիովը ազնիվ քարոզարշավ իրականացնելու կապակցությամբ հուշագիր ստորագրեցին: Այս փաստաթղթի համաձայն նրանք պարտավորություն են ստանձնել այն կապակցությամբ, որ իրենց կողմնակիցները անօրինական քայլեր չեն ձեռնարկի և նման քայլերին ընդդիմանալու հարցում կհամագործակցեն օրինապահ մարմինների հետ: Քաղաքական շրջանակների համոզմամբ նման համաձայնագիրը շատ ավելի կարևոր է համարվում օրինական սահմանափակություններից և արտահայտում է իրենց ստանձնած պարտավորությունների հանդեպ նախագահական ընտրությունների թեկնածուների հավատարմությունը: Միևնույն ժամանակ ասվում է, թե Ղրղզստանի նախագահական ընտրությունների 4 թեկնածուների կոալիցիայի աշխատանքը դադարեցվել է:

-----------------------------------

Գիտության ու տեխնոլոգիայի բնագավառում Իսլամական համագործակցության կազմակերպության առաջին նստաշրջանն անդամ մի շարք երկրների ղեկավարների մասնակցությամբ գումարվեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի Անկախության պալատում: Այս նստաշրջանում քննարկվեց գիտության, տեխնոլոգիայի ու նորարարության ոլորտում Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների գերակայությունները, նպատակներն ու պարտականությունները: Այս նստաշրջանի գաղափարը Ղազախստանի նախագահ Նուրսոլթան Նազարբաևի կողմից ներկայացվեց 2016 թվականին Ստամբուլում գումարված Իսլամական համագործակցության կազմակերպության նստաշրջանում: Նստաշրջանը գումարվեց «Գիտությունը, տեխնոլոգիան, նորարարություն ու արդիականացումն իսլամ աշխարհի մոդենացման շրջագծում» խորագրի ներքո: Սա առաջին նստաշրջանն էր, որի ընթացքում տարբեր երկրների ղեկավարներն ու վարչապետները հաստատեցին գիտական ու տեխնիկական ոլորտում Իսլամական համագործակցության կազմակերպության ստանձնած պարտավորությունները և հստակեցրին հառաջիկա տասնամյակների համար իսլամական երկրների գերակայությունները, նպատակներն ու նաև իսլամական երկրներին ուղղված իրենց հորդորները: Նստաշրջանի ավարտին հրապարակվեց նստաշրջանի ամփոփիչ հաղորդագրությունն ու Աստանայի հռչակագիրը:

Գիտության ու տեխնոլոգիայի ոլորտում Իսլամական համագործակցության կազմակերպության նստաշրջանին մասնակցեցին կազմակերպության անդամ 56 երկրները և տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ի դեպ, Ղազախստանի նախագահ Նազարբաևն Աստանայի նստաշրջանի ընթացքում առաջարկեց, որպեսզի Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրները G-20-ի օրինակով խումբ ստեղծեն, որին կարող են անդամակցել իսլամական 15 զարգացած երկրներ: Նա նման խմբի ստեղծումը մուսուլման երկրների սահմաններում գիտության ու տեխնոլոգիայի զարգացման համար չափազանց կարևոր բնութագրեց: