Նոյեմբեր 15, 2017 20:02 Asia/Yerevan
  • Ճանաչենք Իսլամը (162)

«Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում շարունակելով Էմամաթի մասին մեր զրույցը կանդրադառնանք Էմամ Հասան Ասկարիի առաջնորդության շրջանին: Էմամ Հասան Ասկարին ծնվեց Մեդինայում լուսնային հիջրեթի 232 թվականի ռաբի-ալ-սանի ամսվա 8-ին:

Իսլամի մեծարգո էմամները հատկապես Էմամ Ջավադը, Էմամ Հադին ու Էմամ Հասան Ասկարին բռնապետ ու չարագործ համակարգերի իշխանության ու տարբեր տեսակի սահմանափակությունների գոյության պատճառով իրենց աստվածային առաքելության իրագործման ճամբին դիմագրավեցին տարբեր տեսակի բարդություններ ու արգելքներ: Օրինակ, երբ Էմամ Հասան Ասկարին դեռ մանկության շրջանում էր գտնվում, Աբբասյան Մոթեվաքել խալիֆան նրա հորը՝ Էմամ Հադիին պարտադիր կերպով Մեդինայից Սամերա է կանչում: Հետևաբար Էմամ Հասան Ասկարին մանկության շրջանն անց է կացնում Սամերայում՝ զինվորական մի տարածքում աքսորի մեջ գտնվող հոր կողքին: Էմամ Հասան Սսկարին իր կյանքի մեծ մասն անց է կացնում Սամերայում, նման պայմաններում:

 

Էմամ Հադիի նահատակությունից հետո Էմամ Հասան Ասկարին երբ դեռ 22 տարեկան էր ստանձնում է մուսուլմանների առաջնորդության պատասխանատվությունը: Նա իր առաջնորդության 6 տարիների ընթացքում շարունակ գտնվում էր իշխանության գործակալների ու լրտեսների մանրադիտակի տակ: Այն ժամանակաշրջանում, երբ խավարն էր տիրում ժողովրդի մտքերում ու տարբեր տեսակի նորամուծություններ էին կատարվել կրոնի մեջ, Էմամ Հասան Ասկարին իր ազդեցիկ ու ներգործող հայտարարություններով կրոնի ճշմարտությունը բացահայտում էր ճշմարտության սիրահարների համար: Էմամն իսլամական անխառն ուսուցումների պաշտպանության ուղղությամբ մեծ ջանք գործադրեց: Նա մատնանշում էր իսլամական տարբեր դավանանքներ մուտք գործած շեղումներն ու արդարատենչներին ցույց էր տալիս փրկության ուղին:

Էմամ Հասան Ասկարին խստորեն մերժելով նրանց տեսակետը, ովքեր Աստծո համար ֆիզիկական մարմին էին նկատի ունենում, հայտարարեց. «Աստված միակն է, ոչ ծնվել է ու ոչ էլ ծնելու է ու նրա նմանը գոյություն չունի: Արարիչ է ոչ արարած: Հորինում է ինչ-որ ցանկանում է ու ինքը մարմին ու դրան նմանող որևէ բան չե»:

Նա միևնույն ժամանակ իր հետևորդներին բարեպաշտության, Աստծո ճամբին ջանք գործադրելու, բարեհամբույր լինելու, ազնվության, ճշտախոսության և ուրիշների ու հատկապես ազգականների հանդեպ բարեգործության ու ողորմության կոչ էր անում ու ընդգծում էր, որ մեր զարդը եղեք, ոչ թե ամոթանքը:

Էմամ Հասան Ասկարին մուսուլմաններին ու հատկապես մտավորականությանը կոչ էր անում հեռու մնալ թյուրիմացություններից ու Ղուրանի մասին անձնական ընկալումներից: Որպես օրինակ կարելի է հիշատակել Յաղուբ Էբն Էսհաղ Քանդիի պարագան:

Հայտնի պատմագիր Էբն Շահր Աշուբն այս մասին գրում է. «Էսհաղ Քանդին մուսուլման ու արաբ փիլիսոփաներից էր ու բնակվում էր Իրաքում: Նա «Ղուրանի հակասությունները» խորագրով գիրք է գրում: Մի օր նրա աշակերտներից մեկը ներկայանում է Էմամ Հասան Ասկարիին: Էմամը նրան ասում է. «Ինչո՞ւ ձեր ուսուցչի ասածներին չեք պատասխանում»: Նա ասում է. «Մենք բոլորս աշակերտներ ենք ու չենք կարող մեր ուսուցչի դեմ բողոքել»: Էմամ ասում է. «Եթե ձեզ որևէ խոսք ասվի կարող եք դա ձեր ուսուցչին փոխանցել»: Աշակերտն ասում է՝ այո: Էմամ Հասան Ասկարին ասում է. «Գնա քո ուսուցչի մոտ և նրա հանդեպ բարի եղիր ու փորձիր նրա հետ բարեկամանալ: Երբ բարեկամացաք նրան ասա՝ ինձ համար հարց է առաջացել  և դա այն է որ արդյոք Ղուրանն ուղարկողը կարող է ձեր ընկալածից տարբեր նպատակ ունեցած լինի: Նա կպատասխանի, թե դա հնարավոր է: Այնուհետև նրան ասաց. «Դուք գիտեք, որ Ղուրանն ուղարկողը կարող է ձեր ընկալածից տարբերվող նպատակ ունեցած լինի ու դուք այլ նպատակի եք ծառայեցնում նրա խոսքերը»:

 

Էմամն ապա շարունակում է. «Նա ուշիմ մարդ է և հենց այս կետը բավարար կլինի, որպեսզի նա անդրադառնա իր թույլ տված սխալին»: Քանդիի աշակերտը շարժվում է նույն ծրագրի համաձայն ու Էմամի տրամաբանությունը ներկայացնում է իր ուսուցչի մոտ: Ուսուցիչն անմիջապես նկատում է իր թույլ տված սխալն ու ճշմարտությունը գտնելուց հետո աշակերտին երդում է տալիս, որ ասի, թե այդ մասին որտեղ է լսել: Նրա պնդումներից հետո աշակերտն ասում է, որ այդ տրամաբանությունն Էմամ Ասկարին է ինձ սովորեցրել: Այդ պահին Քանդին խոստովանում է. «Այժմ իրականություն ասացիր: Նման տեսակետ միայն մարգարեի գերդաստանից կողմից կարող է արձակվել»: Այդպիսով նա ըմբռնում է ճշմարտությունը: Ապա կրակ է պահանջում ու ամբողջությամբ այրում է իր պատկերացմամբ կրոնական ուսուցումները քննադատելու նպատակով արված իր գրությունները:

Պատմագիրները համակարծիք են այն հարցում, որ Էմամ Հասան Ասկարին գիտության ու իմաստնության հսկա գանձարան ու ժամանակի ամենագիտուն անձն է եղել: Նա գիտական տարբեր ճյուղերում եղել է իր ժամանակի երևելի եզակի դեմքը: Քրիստոնյա  բժիշկ Բախտիշոն նրա մասին իր աշակերտին ասել է. «Իմացիր որ նա մեր ժամանակների ամենագիտուն անձն է, որ ապրում է Երկրի վրա»:

Էմամ Հասան Ասկարին չնայած իշխանության կողմից խիստ սահմանափակություններին, հասարակական իրավիճակի անհանդարտությանն ու Էմամի լինելու ժամանակաշրջանի կարճությանը կարողացավ ականավոր աշակերտներ դաստիարակել, որոնցից յուրաքանչյուրն իսլամի անխառն մշակույթի ու ուսուցումների տարածման հարցում ուշագրավ դերակատարություն է ունեցել: Նրա աշակերտների թիվը հարյուր հոգի են նշել, որոնց մեջ հանդիպում ենք հայտնի անունների:

Գրողների ու ստեղծագործությունների հեղինակների մեծարումը հասարակության մեջ գիտության տարածման ու աճի համար հարմար մեթոդ է: Էմամ Հասան Ասկարին իր աշակերտների կողքին նաև չի թերանում գրողների ու հեղինակների մեծարման հարցում:

Էմամ Հասան աջակիցներից Դավուդ Էբն Ղասեմ Ջաըֆարին ասում է. «Նրան ներկայացրեցի հեղինակներից մեկի գիրքը: Էմամն ասաց. «Ո՞վ է այդս գրքի հեղինակը»: Ասացի՝ դա գրել է Յունեսը: Ապա նա ասաց. «Աստված յուրաքանչյուր տառի դիմաց իր արքայության մեջ մի լույս կպարգևի նրան»: Էմամի խրախուսանքների արդյունքում նրա աշակերտներից որոշներն արժեքավոր գրքեր են հեղինակում իսլամ ժողովրդի համար: Նա գրողներին խրախուսելուց բացի գիտության տարածման ու իսլամի հավատամքային սահմանները պաշտպանելու նպատակով որոշ գրքեր է գրել:

Դրանց շարքին է Ղուրանի մեկնաբանությունը, որը վերագրվում է Էմամ Հասան Ասկարիին և պարունակում է Ղուրանի տարբեր բաժինների մեկնաբանությունը: Նրա մյուս աշխատասիրությունը պարունակում է թույլատրելի ու անթույլատրելի արարքների մասին հրամանները: Նա ժողովրդի կողմից տրված հարցումներին պատասխանելով բազմաթիվ նամակներ է գրել:

Նրա ապրած ժամանակաշրջանում Քուֆեի, Բաղդադի, Նեյշաբուրի, Ղոմի, Խոռասանի, Եմենի, Ռեյի, Ատրպատականի ու Սամերայի նման քաղաքներն ու տարածքները շիաների կարևոր հենակետներից էին: Նա շիա մշակույթն ու գիտությունը տարածելու նպատակով նամակներ է գրում այդ քաղաքների ժողովուրդներին, որոնցից կարելի է հիշել Ղոմի ու Նեյշաբուրի շիաներին ուղղված նրա նամակները, որոնց բովանդակությունը պահպանվել է պատմական աղբյուրներում:

Էմամ Հասան Ասկարիի դամբարանը

 

Էմամ Հասան Ասկարի առաջնորդության շրջանն Աբբասյան իշխանության ամենաանհանդարտ ժամանակաշրջաններից մեկն էր: Խալիֆաների անարժանությունը, իշխանության պարագլուխների միջև ուժի պայքարը, ժողովրդի դժգոհությունն ու իրարահաջորդ ընդվզումներն այդ ժամանակաշրջանում քաղաքական ու հասարակական անբարվոք վիճակի պատճառներից էին: Իշխանավորները բռնի ուժով իշխում էին ժողովրդի վրա: Նրանք ժողովրդի ունեցվածքով իրենց համար շքեղ պալատներ էին կառուցում ու ժողովրդի թշվառություն ու դժբախտությունը նրանց համար որևէ նշանակություն չուներ: Հետևաբար անհանդարտություններն ու ապստամբությունները տարածվում են իսլամական տարածքներում:

Միևնույն ժամանակ ամենուր լուր էր տարածվել որ նա ով բռնության ու անարդարության լծից փրկելու է աշխարհն Էմամ Հասան Ասկարիի որդին է: Նա մարդկության այն փրկիչն է, որ աշխարհը պիտի փրկի չարիքից ու անարդարությունից: Հասարակության մեջ նման լուրի տարածումը զգայնություն առաջացրեց Աբբասյանների մոտ ու պատճառ դարձավ, որ Էմամի ու շիաների հանդեպ բռնություններն ու ճնշումները խստացվեն:

Ինչպես ասացինք Էմամը գտնվում էր խիստ վերահսկողության ներքո: Նրա հանդեպ բռնությունն այն աստիճանի հասավ, որ Աբբասյան իշխանությունն անգամներ կալանավորեց Էմամ Հասան Ասկարիին: Աբբասյան վարչակազմն Էմամի գործունեությունից այն աստիճան մտահոգված էր, որ նրան պարտավորել էր հստակ ծրագրի հետևելով շաբաթվա որոշակի օրերում ներկայանա իշխանության նստավայրում ու հայտարարի իր ներկայության մասին:

Էմամ Հասան Ասկարին երիտասարդ լինելով հանդերձ իր գիտական բարձր դիրքի ու բարոյական հատկանիշների պատճառով մեծ համբավ էր վայելում մուսուլմանների մոտ և հարգված էր բոլորի կողմից: Հետևաբար քանի որ իշխանության կողմից ստեղծված սահմանափակությունների պատճառով նրա հետ ուղղակի շփվելու հնարավորություն գոյություն չուներ, որոշ մարդիկ համախմբվում էին իշխանության նստավայր տանող ճանապարհին, որպեսզի մեկ անգամ ևս մոտիկից տեսնեն մեծարգո մարգարեի ծոռանն ու նրա հետ շփվեն:

Էմամ Հասան Ասկարիի մասին ասվել է, որ նա բարոյական վեհ հատկանիշեր և բարի ու գեղեցիկ դեմք է ունեցել, այնպես որ բարեկամն ու թշնամին նրանց տեսնելով հայտնվում էին նրա ազդեցության ներքո: Պատմության մեջ հիշատակված են անուններ, ովքեր սկզբում անտեղյակ լինելու պատճառով հեռոմ էին մնում Էմամից, սակայն ազդվելով նրա պահվածքից, հայտնվում են նրա բարեկամների ու հետևորդների շարքերում:

Այս միջոցին հայտնի է նրան խոշտագնող ամենաչարագործ երկու գործակալների պատմությունը: Երբ Էմամը գտնվում էր Աբբասյանների բանտում, նրա հետ շփվելով ու նրա խոսքի ներազդեցության ներքո հիշյալ բանտապահների մոտ հոգեկան հեղաշրջում է առաջանում:

Պատմական աղբյուրներում ասված է, որ երբ Աբբասյան իշխանավորներն Էմամի գտնված բանտի պատասխանատու են նշանակում Սալեհ Էբն Վասիֆին, ով չափազանց բիրտ ու դաժան անձնավորություն էր: Մի առ ժամանակ անց նրան բողոքում են, թե ինչո՞ւ Էմամի հանդեպ բռնություն չի գործադրում: Նա պատասխանում է. «Էմամի համար հսկիչ նշանակեցի իմ ամենադաժան երկու գործակալներին, սակայն նրանք այնքան ազդվեցին Էմամ Ասկարիից, որ աղոթքի ու պաշտամունքի մեջ բարձր դիրքերի տիրացան: