Նոյեմբեր 22, 2017 18:51 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում շարունակելու ենք Իմամաթի թեմայի քննարկումը: Այսօր կսկսենք մեծարգո մարգարեի գերդաստանից վերջին Իմամի՝ Հազրաթ Մահդի առաջնորդության մասին զրույցը:

Ինչպես ասացինք Հազրաթ Մահդին Իմամ Հասան Ասկարիի որդին է, որի ծնունդը մտահոգում էր Աբբասյան խալիֆաներին: Նրանք մարգարեից փոխանցված վկայությունների համաձայն գիտեին, որ Իմամ Հասան Ասկարին որդի է ունենալու, որը  համարվելու է Մոհամմեդի գերդաստանի պարծանքը և իրականության մեջ նրա աշխարհատարած շարժմամբ աշխարհից վերացվելու են չարիքն ու անարդարությունը:

Նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք Իմամ Մահդիի հրաշալի ծնունդին: Նա ծնվեց լուսնային հիջրեթի 255 թվականի շաըբան ամսվա 15-ին՝ Աբբասյան իշխանության պաշտոնյաների խիստ վերահսկողության տակ գտնվող Իմամ Հասան Ասկարիի տանը: Նրա գաղտնի ծնունդը շատ նման է Մովսես մարգարեի ծնունդին: Հենց այնպես որ աստվածային այդ մեծ մարգարեն Փարավոնի անվտանգության ամենախիստ միջոցառումների պայմաններում Աստծո կամքով լիարժեք առողջ կերպով ծնվեց Փարավոնի պալատի հարևանության մեջ, Հազրաթ Մահդին էլ լույս աշխարհ եկավ ուրբաթ՝ շաըբան ամսվա 15-ին: Նա ծնվեց այն պայմաններում, երբ Աբբասյան խալիֆայի լրտեսներն ու պաշտոնյաները լիարժեք զգայնությամբ վերահսկողության տակ էին պահում Իմամ Հասան Ասկարիի տունը:

Պատմական անվիճելի փաստերի համաձայն, ժամանակի ընթացքում, Աբբասյան խալիֆաները առավել ծանր պայմաններ էին պարտադրում մեծարգո մարգարեի գերդաստանին ու նրա հետևորդներին և վախ ու սարսափ տարածելով ու իմամներին բանտ նետելով արգելում էին նրանց հետ ժողովրդի շփումը: Քանի որ շիա իմամները ժողովրդի հոգևոր ու գիտական առաջնորդն էին համարվում ու չափազանց սիրված էին նրանց կողմից, շիա իմամների վրա վերահսկողության ու ճնշման խստացումը նրանց առաջնահերթություններից էին համարվում: Իշխանությունների կողմից Իմամ Ջավադի, Իմամ Հադիի ու Իմամ Հասան Ասկարիի վրա գործադրված ճնշումներն ու Իմամ Ջավադին ու Իմամ Հասան Ասկարին երիտասարդ տարիքում նահատակելը վկայում էին այն մասին, որ վերջին Իմամի կյանքի պաշտպանությունը շատ դժվար է լինելու: Այդ զգայուն պայմաններում եթե Աբբասյան իշխանությունը տեղեկանար Իմամ Հասան Ասկարիին փոխարինողի գոյության մասին անկասկած նրան ձերբակալելու և նահատակելու էր:

Հետևաբար իմամների շարանից վերջին իմամի կյանքը պաշտպանելու համար  Աստծո կամքով Իմամ Մահդին հանրության տեսողությունից անհայտացավ:

 

Իմամ Սադեղի հավատարիմ աջակիցներից Զարարեն Իմամ Սադեղին հղում կատարելով ասել է. «Ասացի՝ ինչո՞ւ, ասաց, որպեսզի զերծ մնա սպանվելուց ու այդ անհայտացումը շարունակվելու է մինչև այնքան ժամանակ, երբ նրա կրկին հայտնվելու և բռնապետներին ու չարագործներին հաղթահարելու համար հող նախապատրաստվի»:

Իմամ Մահդիի բացակայությունը տեղի ունեցավ երկու փուլերում: Առաջինը՝ կարճ բացակայություն և երկրորդը՝ երկարատև բացակայություն:

Կարճ բացակայություն է կոչվում այն շրջանը, երբ Հազրաթ Մահդին անհայտ էր մնում հանրության տեսողությունից և ժողովրդի հետ շփվում էր իր ներկայացուցիչների միջոցով: Ընդհանրապես կարճ բացակայությունը սկսվեց լուսնային հիջրեթի 260 թվականի ռաբի-ալ-ավալ ամսվա 8-ից՝ Իմամ Հասան Ասկարիի նահատակության օրից երբ Հազրաթ Մահդին ստանձնեց իմամի պարտականությունները: Կարճ բացակայության շրջանն ավարտվեց նրա վերջին ներկայացուցչի վախճանմամբ, որը տեղի ունեցավ լուսնային հիջրեթի 329 թվականի շաըբան ամսին:

Կարճ բացակայության շրջանում իմամն իր ընտրյալ ներկայացուցիչների միջոցով առաջնորդում էր մեծարգո մարգարեի գերդաստանի սիրահարներին: Կարճ բացակայությունը տևեց շուրջ 70 տարի: Այդ շրջանում ընտրյալ ներկայացուցիչները հանդիպում էին Հազրաթ Մահդիին: Ժողովուրդն էլ նրանց միջոցով կապի մեջ էր իմամի հետ և իր խնդիրներն ու հարցերը փոխանցում էր նրան: Իմամի ընտրյալ ներկայացուցիչները օժտված էին յուրահատուկ հատկանիշներով, ինչպես քաջությամբ, համբերատարությամբ, առաքինությամբ ու գաղտնապահությամբ և վստահված էին Իմամի կողմից:

Նրանք իրենց առանձնահատկությունների պատճառով էին այդ պաշտոնին տիրացել: Իմամին հանդիպելու բախտին արժանացել են չորս անձինք, որոնք հայտնի են «Ընտրյալ ներկայացուցիչներ» անունով:

Իմամ Մահդիի առաջին ընտրյալ ներկայացուցիչը Օսման Իբն Սաիդ Ամրին է: Օսման Իբն Սաիդն Իմամ Հադիի և Իմամ Հասան Ասկարիի աջակիցներից ու աշակերտներից էր և դաստիարակվել էր նրան մոտ: Նա արժանավոր և իմամների կողմից վստահված անձ էր: Մի օր Օսման Իբն Սաիդը մի խումբ շիա երևելիների հետ ներկայանում է Իմամ Հասան Ասկարիին ու հարցնում է նրան փոխարինողի մասին, որպեսզի ապագայում հաջորդ Իմամի մասին տարաձայնություն չծագի: Վկայողն ասում է. «Օսման Իբն Սաիդն Իմամ Հասան Ասկարիին ասում է. «Եկել ենք ձեզ հարցնելու մի հարցի մասին, որից դուք ավելի շատ տեղեկություն ունեք»։ Իմամն ասաց. «Արդյոք ուզում եք, որ ասեմ ինչ հարցով եք ինձ մոտ եկել»: Բոլորն ասացին. «Ով Աստծո մարգարեի որդի ասա»: Ապա նա ասաց. «Եկել եք հարցնելու Աստծո ապացույցի և ինձ հաջորդող իմամի մասին»: Բոլորն ասացին՝ այո: Այդ պահին ներս մտավ մի տղա, որի դեմքը փայլում էր լուսնի նման:Իմամն ասաց. «Ինձանից հետո ձեր առաջնորդն ու ինձ փոխարինողն իմ որդին է: Նրան հետևեք ու ինձանից հետո պառակտման մի մատնվեք»:

Օսման Իբն Սաիդը հինգ տարի Հազրաթ Մահդիի ներկայացուցիչն էր:

Հազրաթ Մահդի

 

Հազրաթ Մահդիի երկրորդ դեսպանն ու ընտրյալ ներկայացուցիչը Օսման Իբն Սաիդի որդի՝ Մոհամմեդ Իբն Օսմանն էր: Նա հատուկ դիրք էր վայելում շիաների մոտ: Իր ներկայացուցչության շրջանում նա յուրահատուկ հմտությամբ առաջնորդեց շիա հասարակությանը և վախճանվեց 305 թվականին: Նրա ներկայացուցչության շրջանը տևեց շուրջ 40 տարի:

Իմամ Զամանի երրորդ ներկայացուցիչը Հոսեյն Իբն Ռուհ Նոբախտին էր: Նա հայտնի իսլամագետ ու մոհադես և մեծ հեղինակության ու ներազդեցության տեր էր: Նա բանիմաց անձնավորություն էր և իր ջանքերով համեմատաբար բարելավեց շիաների դիրքն ու հզորությունը: Նա 21 տարի Իմամի ներկայացուցիչն էր և վախճանվեց լուսնային 326 թվականին:

Իմամ Մահդիի չորրորդ դեսպանն ու ներկայացուցիչը Աբոլհասան Ալի Իբն Մոհամմեդ Սամորին էր: Նա երեք տարի վարեց Իմամի ներկայացուցչի պարտականությունները և վախճանվեց լուսնային 329 թվականին: Նրա կյանքի վերջին օրերին, Իմամ Մահդին նրան ուղղած նամակում գրեց. «Քեզ համար որևէ փոխարինող մի նշանակիր, քանի որ հասել է երկարատև բացակայության շրջանն ու ես հայտնվելու եմ Աստծո կամքով: Դա լինելու է երկար ժամանակ անց, երբ սրտերը կլցվեն դաժանությամբ, իսկ Երկիրը՝ չարությամբ»:

Իմամ Մահդիի վերջին ընտրյալ ներկայացուցիչ Ալի Իբն Մոհամմեդ Սամորիի մահով սկսվեց երկարատև բացակայության շրջանը, որը շարունակվում է մինչև այսօր:  

Իսլամի անխաչն ուսուցումների ու հավատքի մասին ճիշտ պատկերացում ստեղծելը, օրենսգիտական հարցերին ու հավատքի հետ կապված թյուրիմացություններին պատասխանելը Հազրաթ Մահդիի ընտրյալ ներկայացուցիչների ծրագրերից էին: Նաև Իմամ Մահդիի կապակցությամբ ժողովրդի մոտ գոյություն ունեցող կասկածների փարատումը, ներկայացուցչական համակարգի ձևավորումն ու ղեկավարումը և ժողովրդին երկարատև բացակայության շրջանի համար նախապատրաստելն Իմամի ներկայացուցիչների առաքելություններից էին: Իհարկե առաքինի հայտնի երևելիներ ընտրյալ ներկայացուցիչների համադրմամբ ու նրանց վերահսկողության ներքո աշխատում էին տարբեր տարածքներում:

 

Այստեղ անհրաժեշտ է, որոշ պարզաբանումներ կատարել Իմամ Մահդիի բացակայության մասին: Մեծարգո մարգարեի գերդաստանից վերջին Իմամի բացակայության մասին վկայություններում կանխատեսումներ են կատարվել: Տարիներ առաջ մարգարեն ու մյուս Իմամներն իրենց արտահայտություններում անդրադառնալով բացակայության թեմային, մասամբ հանրային կարծիքը նախապատրաստել էին դրա համար:

Այդուհանդերձ երբ Իմամ Հասան Ասկարին նահատակվեց, հասարակության մեջ իմամների 250-ամյա ներկայության պատճառով Իմամի երկարաժամկետ բացակայությունն ու նրա հետ կապի խզումը մեծարգո մարգարեի գերդաստանի սիրահարների համար անհանդուրժելի ու տարօրինակ էր և հնարավոր էր, որ նրանց պառակտման ու մոլորության պատճառ դառնար: Հետևաբար անհրաժեշտ էր երկարատև բացակայության շրջանը սկսվելուց առաջ ինչ-որ ժամանակ Իմամի հետ ժողովրդի կապը շարունակվեր ընտրյալ ներկայացուցիչների միջոցով, որպեսզի ժամանակի ընթացքում ժողովուրդը պատրաստվեր Իմամ Մահդիի երկարատև բացակայության համար: Այդ շրջանում ժողովուրդն Իմամի ընտրյալ ներկայացուցիչների միջոցով կապի մեջ է բացակայող Իմամի հետ և նրանք Իմամին մեծարգո մարգարեի գերդաստանի սիրահարներին կապող վստահելի կամուրջ էին համարվում: Այլ խոսքով կարճատև բացակայությունը շիաներին երկարատև բացակայության շրջանի համար նախապատրաստելու վարժություն և այդ զգայուն փուլը մուտք գործելու սկիզբն էր:

Քանի որ մարդկային հասարակությունը ժամանակի ընթացքում փոփոխության է մատնվում, մարդկության առջև ծառացած խնդիրները նոր լուծումներ են պահանջում: Հետևաբար մարդկությունը բացակայության շրջանում անուշադրության չի մատնվել: Այլև այդ փոթորկոտ շրջանի համար իսլամագետ հոգևորականները ժողովրդի առաջնորդներ են նշանակվել, որպեսզի ժողովուրդը նրանց դիմելով ձերբազատվի մոլորությունից: Իմամ Մահդին այս կապակցությամբ ասում է. «Բոլոր իրադարձությունների ու դեպքերի ժամանակ դիմեք մեր հադիսնեը վկայողներին, քանի որ նրանք ձեզ մոտ իմ ներկայացուցիչը, իսկ ես նրանց մոտ Աստծո ներկայացուցիչն եմ»:

Անկասկած երբ Աստված անհրաժեշտ նկատի երևան կբերի մարդկության փրկչին: Նրա հայտնվելով ու աշխարհատարած ընդվզմամբ բռնությունն ու նեխածությունն արմատախիլ են լինելու և Երկրի վրա արդարություն ու հավասարություն է հաստատվելու: Այս կապակցությամբ մարգարեից վկայություն է փոխանցվել, որտեղ նա ասում է. «Ահեղ դատաստանի օրը իմ գերդաստանից ու իմ անունը կրող մի անձ ոտքի կելնի ու եթե աշխարհը չարությամբ ու բռնությամբ լցված լինի, դա կլցնի արդարությամբ ու հավասարությամբ»: