Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի այս շաբաթվա հերթական համարում կանդրադառնանք տնտեսական նպատակներով եվրոպական պատվիրակությունների Թեհրան կատարած ուղևորություններին, Իրանի և տարածաշրջանի երկրների միջև վերջին համաձայնություններին, տնտեսական պատվիրակություն գլխավորելով ԻԻՀ ԱԳ նախարարի Հայաստան կատարած ուղևորությանն ու Թեհրանում մեծ ավտոցուցահանդեսին:
Թեհրանն անցած շաբաթ կրկին հյուրընկալեց Եվրոպական պատվիրակությանը:
Եվրախորհրդարանում ԻԻՀ-ի հետ հարաբերությունների խմբի նախագահը քաղաքական մի պատվիրակություն գլխավորելով շաբաթ օրը Թեհրան ժամանելով հանդիպում ու զրույց ունեցավ ԻԻՀ-ի բարձրաստիճան պաշտոնատարների հետ:
Յանուշ Լևանդովսկին Եվրախորհրդարանի պատգամավորների ու փորձագետների 10 հոգանոց պատվիրակության ընկերակցությամբ Թեհրան կատարած եռօրյա ուղևորության ընթացքում հանդիպում ու զրույց ունեցավ Իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լառիջանիի, ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի և Եվրախորհրդարանի հետ Իրանի հարաբերությունների խմբի նախագահ Քազեմ Ջալալիի հետ:
Իրանի ու ԵՄ-ի միջև առևտրաշրջանառության ծավալը 2017 թվականի հունվարից սեպտեմբեր ամիսների ընթացքում հասավ 14 միլիարդ դոլարի, ինչը վկայում է առևտրա-տնտեսական հարաբերություններում աճի մասին: Այդուհանդերձ Իրանի հրթիռային կարողության ու տարածաշրջանային քաղաքականությունների հարցում ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականություններից ԵՄ-ի կրած ազդեցությունը և դա ՀԳՀԾ-ի շրջագծում պարտավորությունների վրա տարածվելը, պատճառ է դարձել, որ Իրանի ու ԵՄ-ի տնտեսական հարաբերությունների զարգացման հետ կապված մտահոգություններ ծագեն:
Ֆրանսիական «Թոթալ» ընկերության գործադիր տնօրեն Փաթրիկ Փույանեն ասել է, որ եթե ԱՄՆ-ն նոր շրջափակումներ սահմանի Իրանի դեմ հիշյալ ընկերությունը վերատեսության կենթարկի Հարավային Փարսի հետ գազային պայմանագիրը:
Ֆրանսիական «Թոթալ» ընկերությունն անցած հուլիսին Հարավային Փարսի 11-րդ բլոկի ընդլայնման համար 4 միլիարդ 800 միլիոն դոլար արժող պայմանագիր կնքեց Իրանի Նավթի ազգային ընկերության հետ:
Եվրոպական պետությունները ՀԳՀԾ-ից հեռանալու հարցում որևէ շահ չունեն: ՀԳՀԾ-ի մյուս կողմերն, այդ թվում Ռուսաստանն ու Չինաստանն էլ դեմ են ՀԳՀԾ-ի կետերի ցանկացած ոտնահարմանը: Այդուհանդերձ որոշ կողմերի այդ թվում Ֆրանսիայի դիրքորոշումը վկայում է այն մասին, որ այս հավաքականության մեջ որոշները ցանկանում են պահպանել թե ՀԳՀԾ-ն և թե Իրանի դեմ շրջափակումների ճնշումները, որպեսզի այդպիսով նաև ապահովվի ԵՄ-ի հանդեպ ԱՄՆ-ի տեսակետը:
-------------------------
Տարածաշրջանային հարաբերությունների ընդլայնումը պահանջում է տնտեսական երկկողմ ու բազմակողմ համագործակցությունների ոլորտում ենթակառուցվածքների ամրապնդումը: Իրանը, Թուրքիան, Ղազախստանը և Կենտրոնական Ասիայի ու Կովկասի տարածաշրջանի այլ երկրներ, այդ թվում Ադրբեջանն ու Հայաստանը, Ռուսաստանի կողքին հարաբերությունների ընդլայնման լավ հնարավորություններ ունեն, սակայն արդյունքի հանգելու համար պիտի լավապես օգտվել բոլոր հնարավորություններից:
Այս շրջագծում ԻԻՀ ԱԳ նախարարը երեքշաբթի օրը քաղաքական ու տնտեսական մի պատվիրակություն գլխավորելով Երևան կատարած այցի ժամանակ քննարկեց Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների ընդլայնումը:
Մեր հաղորդման հաջորդ զրույցը հատկացված է այս այցին և Թեհրան-Երևան հարաբերությունների հեռանկարին:
Վերջին ամիսներին Իրանն ու Հայաստանը լրջորեն հետապնդել են տնտեսական բանակցությունները: Վերջին ամիսներին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բարձրաստիճան մի պատվիրակություն գլխավորելով Թեհրան ժամանեց:
Հայաստանը ձգտում է տարբեր բաժիններում երկու երկրի միջև հարաբերությունների ու համագործակցությունների ընդլայնմանն ու նաև Հայաստանի ազատ գոտիներում իրանական ընկերությունների ու ներդրողների ներկայությանը:
Այս կապակցությամբ ցանկությունը երկկողմ է, այնպես որ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ընդգծեց Թեհրանի ու Երևանի միջև առևտրական ու տնտեսական հարաբերությունների ու համագործակցությունների ընդլայնման ուղղությամբ հնարավորությունների օպտիմալ օգտագործման անհրաժեշտությունը:
Ներկա դրությամբ առևտրի և ազատ գոտիներում ներդրման, նաև էներգետիկայի և մասնավորապես ջրի ու էլեկտրականության արդյունաբերության ոլորտներում համագործակցության ուղղությամբ Իրանում ու Հայաստանում չափազանց լավ պոտենցիալներ գոյություն ունեն:
Հայաստանը տարանցիկային կապող կարևոր օղակներից է համարվում, որը կարող է իրար միացնել Պարսից ծոցն ու Սև ծովը, իսկ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արաքսի ազատ գոտին երկու երկրի մասնավոր բաժինների համագործակցության համար լավ ենթահող է պատրաստում:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Մոհամմեդ Ջավադ Զարիֆի Երևան կատարած ուղևորությունը հարմար առիթ է իրանական ու հայկական կողմերի համար, որպեսզի բանակցեն երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային հարցերի ու նաև տարբեր բնագավառներում երկու երկրների համագործակցության շուրջ:
Ակնկալվում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ Զարիֆի բանակցությունների ու նաև Երևանում երկու երկրի առևտրականների ու ներդրողների հետ Զարիֆի նիստի արդյունքները երկու երկրի միջև հարաբերությունների հաստատման 25-ամյակին համաձայնությունների նոր էջ բացեն:
---------------------
Թեհրանն այս շաբաթ հյուրընկալեց նաև տնտեսական մի քանի նիստեր:
ԻԻՀ արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Մոհամմեդ Շարիաթմադարին կիրակի օրը Թեհրանում Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյփեքչիի ներկայությամբ կայացած նիստում դրական բնութագրելով Իրանի ու Թուրքիայի տնտեսական միջպետական հանձնաժողովի 26-րդ նստաշրջանի արդյունքները հույս հայտնեց, որ այդ նստաշրջանում ընդունված որոշումներն Իրանի ու Թուրքիայի միջև տեխնիկական ու ինժիներական ծառայությունների բնագավառում համագործակցության ու ծավալուն աշխատանքների նախաբանն ու հետագա ծավալուն գործունեության սկզբնակետը դառնան:
Իրանի ու Թուրքիայի տնտեսական միջպետական հանձնաժողովի նստաշրջանի ավարտին Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարն ու Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը համագործակցության համաձայնագիր ստորագրեցին:
Տեխնիկական ու ինժիներական ծառայությունների բնագավառում տարեկան 10 միլիարդ դոլարի շրջանառության նվաճումն այդ համաձայնագրի շրջանակներում հստակեցված նպատակներից են:
Փոխադրության ու տարանցման հեշտացումն այս նստաշրջանի քննարկումների առանցքներից էր: Այս ուղղությամբ Թուրքիայի ու Կատարի էկոնոմիկայի նախարարների և Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարների միջոցով Թեհրանում ստորագրվեց փոխադրության ու տարանցման հեշտացման մասին փոխհուշագիրը: Այս համաձայնագիրը դյուրություններ է ստեղծում Իրանի ու Թուրքիայի և Արաբիայի թշնամական քայլերի պատճառով առևտրաշրջանառության հետ կապված խոչընդոտների հանդիպած Կատարի տնտեսական հարաբերությունների ճամբին և վերացնում է դեպի Կատար Իրանի ու Թուրքիայի ապրանքափոխադրման արգելքները:
----------------------------
Այս շաբաթ Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Մոհամմեդ Շարիաթմադարի և Ղազախստանի փոխվարչապետ և գյուղատնտեսության նախարար Ասկար Միրզա Ահմադովի մասնակցությամբ Թեհրանում նիստ գումարվեց: Այս նիստի ընթացքում արդյունաբերական, հանքային ու առևտրական համագործակցությունների ընդլայնման աշխատանքային համատեղ խումբ ստեղծելու շուրջ համաձայնություն կայացվեց և տեխնիկական ու ինժիներական ծառայությունների բնագավառում Ղազախստանի հետ համատեղ հուշագիր ստորագրվեց:
Իրանի գյուղատնտեսական արտադրանքների բնագավառում արժեքավոր փորձ ունի և երկու երկրները կարող են փոխանակել այդ բնագավառում իրենց փորձը:
Իրանի գյուղատնտեսության ջահադի նախարար Մահմուդ Հոջաթին Թեհրանում Ղազախստանի փոխվարչապետ և գյուղատնտեսության նախարար Ասկար Միրզա Ահմադովի հետ հանդիպման ժամանակ մատնանշելով այն կետը, որ երկու երկրները կարող են գյուղատնտեսության ու ձկնարդյունաբերության բնագավառներում լրացնել միմյանց, ասաց. «Իրանն ու Ղազախստանը կարող են համագործակցելով օգտվելով գյուղմթերքի, մսի, թռչնամսի, կաթնամթերքի ու չոր կաթի բնագավառներում իրենց պոտենցիալներից»:
-----------------------
Այս շաբաթ իրանական, նաև աշխարհի 16 երկրների 48 ընկերությունների մասնակցությամբ Թեհրանի «Շահր Աֆթաբ» միջազգային ցուցահանդեսների վայրում ավտոցուցահանդես կազմակերպվեց:
Այդ ցուցահանդեսի ընթացքում Գերմանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Հնդկաստանի, Ավստրիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Թուրքիայի, Բրիտանիայի, Իսպանիայի, Իտալիայի ու Թայվանի ավտոարտադրող ընկերություններն իրանական ընկերությունների կողքին ցուցադրության դրեցին իրենց վերջին արտադրանքները:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև դեկտեմբերի 1-ը:
Այդ կապակցությամբ իրանական մամուլն անդրադարձ ունեցավ Իրանում ավտոարդյունաբերությանը: Այս արդյունաբերության քննադատները հավատացած են, որ այս օրերին այն պայմաններում են ներկայացվում արտասահմանյան ընկերությունների հետ համատեղ արտադրությունները, երբ այդ ավտոների մասերի տեղական արտադրությանն այնքան էլ ուշադրություն չի ցուցաբերվում: