Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք Չաբահարում «Շահիդ Բեհեշթի» նավահանգստի առաջին բլոկի շահագործմանը, Վիեննայում ՕՊԵԿ-ի նստաշրջանի ընդունած որոշումներին և Իրանի ու Չինաստանի ռազմավարական հարաբերություններին:
Անցած չորեքշաբթի օրն ԻԻՀ նախագահի և արտասահմանյան երկրների պատասխանատուների ներկայությամբ բացումը կատարվեց Չաբահարի «Շահիդ Բեհեշթի» նավահանգստի ընդլայնման առաջին բլոկի:
Ի՞նչ նշանակություն ունի տարանցիկային այս նախագիծը:
Մեր հաղորդման առաջին բաժնում կանդրադառնանք այդ նախագծի տարածաշրջանային դերակատարությանն ու նշանակությանը:
Չաբահարը լինելով Իրանի միակ օվկիանոսային նավահանգիստը ունի աշխարհագրական ու տարանցիկային դիրքի նման բացառիկ յուրահատկություններ: Ազատ ջրերին այս նավահանգստի հասանելիությունը պատճառ է դարձել, որ Կենտրոնական Ասիայի երկրները, Հնդկաստանը, Չինաստանը, Աֆղանստանը, Պակիստանը, Իրաքն ու եվրոպական երկրներ այդ նավահանգստի միջոցով իրենց բեռները փոխադրելու ցանկություն ունենան:
Հնդկաստանի տրանսպորտի և նավարկության նախարար Նիիթին Գադիքարին Թեհրան կատարած վերջին այցի ժամանակ ընդգծելով Չաբահար նավահանգստի առևտրական նշանակությունն, ասաց. «Հնդկաստանի կառավարությունը յուրահատուկ կերպով հետաքրքրված է Չաբահարի նավահանգստի շտապ շահագործմամբ և հնդիկ առևտրականները նույնպես ցանկանում են ներդրում կատարել Չաբահարի նավահանգստում»:
Չաբահարի տարանցիկային եռակողմ համաձայնագիրը 2016 թվականի մայիս ամսին ԻԻՀ-ի նախագահ Հասան Ռոհանու, Հնդկաստանի վարչապետ Նառենդրա Մուդիի և Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի ներկայությամբ Թեհրանում ստորագրեցին երեք երկրի ճանապարհի նախարարները: Իրանն ու Հնդկաստանը համաձայնեցին Չաբահարի նավահանգստի ընդլայնման համար հնդկական կողմից150 միլիոն դոլար ֆինանսավորման ու այդ նավահանգստում 85 միլիոն դոլար ներդրմանը:
Հնդկաստանն օգտվելով տարանցիկային միջանցքների մրցունակության առավելություններից կարող է իր բեռները Չաբահարի նավահանգստի միջոցով Միջին Ասիայի ու կովկասի երկրներ, հատկապես Ադրբեջան ու ռուսաստան և այնտեղից Լիտվա, Էստոնիա ու Բելառուսիա փոխադրել:
«Խաթամ-ալ-Անբիա» զորակայանի կապալառությամբ Չաբահար-Զահեդան երկաթգիծը լրացվելով օվկիանոսային այս նավահանգիստը միացվելու է երկաթգծի ցանցին: Չաբահարի նավահանգստի լրացման համար մինչ այսօր շուրջ մեկ միլիարդ դոլար հատկացում է կատարվել և «Խաթամ-ալ-Անբիա» շինարարական զորակայանը ստանձնել է Չաբահարի «Շահիդ Բեհեշթի» նավահանգստի առաջին բլոկի կառուցման կապալառուի պարտականությունը:
Սիսթան և Բալուչեստանի նավահանգիստների ու ծովագնացության գերատեսուչ Բեհռուզ Աղային այս կապակցությամբ անդրադառնալով այս նավահանգստի միջոցով տարանցման ընդլայնմանն, ասաց. «Այսօր Աֆղանստանի բնակչության 32 միլիոնը բնակվում է Չաբահարի նավահանգստի մերձակայքում և այս ճամբին Չաբահարի նավահանգստից առավել ապահով, ձեռնտու ու շահավետ ուղղություն գոյություն չունի»:
Չաբահարի «Շահիդ Բեհեշթի» նավահանգստում այս պահին երկու կոնտիներային և երեք հացահատիկային նավամատույցներ գոյություն ունեն և նավահանգստի տարեկան թողունակությունը գնահատվում է տարեկան 8.5 միլիոն տոննա: Այս նավահանգստում կարող են խարիսխ նետել մինչև 120 հազար տոննա կշռող նավեր:
----------------------
Անցած հինգշաբթի օրը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գումարվեց ՕՊԵԿ-ի նախարարական հերթական 173-րդ նստաշրջանը:
Նստաշրջանը փակ դռների հետևում գումարվեց անդամ երկրների նավթի նախարարների ու նավթային ոլորտի պաշտոնատարների և ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մոհամմեդ Սանուսի Բարքինդոյի ներկայությամբ: Դրան զուգահեռ փակ դռների հետևում գումարվեց ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ նավթ արտադրող երկրների նախարարական համատեղ երրորդ նստաշրջանը:
ՕՊԵԿ-ի 173-րդ նստաշրջանն ավարտվեց հայտարարելով նավթի արտադրաչափի կրճատման նախագծի գործադրման ժամկետն 9-ն ամսով՝ մինչև 2018 թվականի ավարտը երկարացնելու կապակցությամբ անդամների համաձայնությունը:
Անցած տարի և նրանից հետո երբ նավթի գինը երկու իրարահաջորդ տարվա համար խիստ անկում արձանագրելով հասավ յուրաքանչյուր բարելի դիմաց 30 դոլարի սահմաններին, ՕՊԵԿ-ի անդամ երկրները ոչ-անդամ նավթ արտադրող որոշ երկրների հետ հանդես եկան նավթի արտադրաչափի կրճատման նախաձեռնությամբ:
Անցած տարվա համաձայնությունը 2008 թվականից ի վեր անդամ երկրների ընդունած ամենակարևոր համաձայնություն էր: Արաբիան իր նավթի արտադրաչափն աննախընթաց չափերի բարձրացնելով նավթի շուկայի հագեցման ու դրա գնի 50 տոկոսանոց անկման պատճառ դարձավ: Սակայն այդ իրավիճակը երկու տարի հանդուրժելուց հետո և ավելի քան 100 միլիարդ դոլարի հասած բյուջեի դեֆիցիտի պատճառով պարտավորվեց համաձայնել արտադրաչափի կրճատմանը և իր օրական արտադրաչափը 10 միլիոն 700 բարելից իջեցրեց 10 միլիոն 200 հազար բարելի: ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ երկրների համագործակցությամբ գոյացած այս համաձայնությունը նավթի շուկայի համեմատաբար կայունացման և նավթի գինը շուրջ 55 դոլարի բարձրացվելու պատճառ դարձավ: Այս նախագծի համաձայն նավթարտադրողներն իրենց օրական արտադրաչափը 1.8 միլիոն բարել կրճատեցին: Այժմ այս նախագծի գործադրման ժամկետը երկարացվելով նավթի արտադրության ներկա քվոտաները պահպանվելու են մինչև 2018 թվականի ավարտը:
ՕՊԵԿ-ի անցած շաբաթ ընդունած որոշումն անցած նստաշրջանի պատմական որոշումից հետո կրկին անդորր հաստատեց նավթի համաշխարհային շուկաներում: Այդուհանդերձ ՕՊԵԿ-ն անգամներ հայտնվելով Արաբիայի նպատակներից ակունք առնող քաղաքականությունների ազդեցության ներքո իր որոշումների գործադրման հարցում պառակտման է մատնվել: Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովաքն ասել է, որ ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ երկրների նախարարները հառաջիկա հունիսին քննարկելու են նավթի արտադրաչափի կրճատման նախագծի գործադրման եղանակը:
ՕՊԵԿ-ի առաջիկա նստաշրջանում քննարկվելու են նախագծի գործադրման արդյունքներն ու շուկայի ներկա վիճակը: Դա առիթ կտա դատելու համաձայնությունների երկարաժամկետ արդյունքների մասին և շուկայում տիրող վիճակի համաձայն նոր որոշումներ ընդունել:
--------------------
Թեհրանում Պեկինի դեսպանն ասում է, որ Իրանի ենթակառուցվածքային ու հիմնաշենային նախագծերին չինական ընկերությունների մասնակցության ընդլայնումը կարող է մեծ ազդեցություն գործել երկու երկրի հարաբերություններում: Մեր հաղորդումը կշարունակենք Իրանի ու Չինաստանի միջև հարաբերություններին հատկացված զրույցով:
Թեհրանն անցած շաբաթ օրը հյուրընկալեց Իրանի ու Չինաստանի տեխնոլոգիական համաժողովը:
Թեհրանում Պեկինի դեսպան Փանգ Սենն այս համաժողովում ունեցած ելույթում անդրադառնալով այն կետին, որ երկու երկրները ենթակառուցվածքների բնագավառում լավ հարաբերություններ ունեն, ասաց. «Իրանի ու Չինաստանի միջև հարաբերությունների ընդլայնումը կարող է իրականություն դառնալ «Մեկ գոտի-Մեկ ճանապարհ» նախագծի շրջագծում:
Թեհրանում Չինաստանի առևտրական խորհրդական Օ Փի Մինն այս համաժողովում ընդգծեց. «Չինաստանի տնտեսական քաղաքականությունները հիմնված են «Մեկ գոտի-Մեկ ճանապարհ» նախագծի վրա, որի շրջագծում նախատեսված են նոր շուկաներին հասանելիությունը, միջազգային համագործակցությունների ընդլայնումը, արտադրության ծավալի մեծացումը և համաշխարհային առևտրի ու տնտեսության ձևավորումը»:
Չինաստանն իր տնտեսական դիվանագիտության մեջ ընդհանրապես շարժվում է աշխարհի հետ հաղթանակ-հաղթանակ ձևաչափով համագործակցության և մարդկային հասարակայնության համատեղ ճակատագրին ուղղված ջանքերի ուղղությամբ: Այս սկզբունքն ու նաև Իրանի ու Չինաստանի միջև հարաբերությունների անցյալը նկատի առնելով, կարելի է ասել, որ Չինաստանն Իրանի հետ տնտեսական հարաբերություններում, թե շրջափակումների և թե ՀԳՀԾ-ին հաջորդած շրջաններում բարձր դիրք է զբաղեցրել: Այս շրջագծում Իրանի ու Չինաստանի հարաբերությունները չնայած համաշխարհային ու տարածաշրջանային բոլոր հարցերին և ԱՄՆ-ի ճնշումներին շարունակ ամուր են եղել: Այսօր երկու երկրների համար ոսկե առիթ է ստեղծվել:
Այս կապակցությամբ Չինաստանի նախագահ Շի Ջին Փինգի անցած հունվարին Իրան կատարած այցը երկու երկրի համար կարևոր ուղևորություն բնութագրվեց և կողմերը համագործակցության հաստատումն իրենց գլխավոր ռազմավարությունը հայտարարեցին:
Չինաստանում Իրանի դեսպան Ալի Ասղար Խաջին բացատրելով Իրանի ու Չինաստանի առևտրական հարաբերությունների վերջին վիճակն, ասում է. «Չինաստանն Իրանի առևտրական ամենամեծ գործընկերն է և Իրանի հետ Չինաստանի առևտրաշրջանառության ծավալների մասին հրապարակվող վիճակագրական տվյալները վկայում են երկու երկրի առևտրական ընդլայնված հարաբերությունների մասին»: Չինաստանի մաքսատան վիճակագրական տվյալների համաձայն անցած 9-ն ամիսներում Թեհրանի ու Պեկինի միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 27 միլիարդ դոլարը:
Այս տվյալները վկայում են առևտրական հաշվեկշիռը 540 միլիոն դոլար հօգուտ Իրանի հավելում կրելու մասին: Այլ խոսքով Իրանն անցած 9-ն ամիսների ընթացքում շուրջ 14 միլիարդ դոլար արտահանում է կատարել Չինաստան, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ 3 միլիարդ դոլար աճ է արձանագրել: Դա ի տես այն բանի, որ անցած տարվա առևտրական հաշվեկշիռը 940 միլիոն դոլարով հօգուտ Չինաստանի էր:
Իհարկե փորձագետներն արտահանումների արժեքի հավելումը կապում են նավթի գնի հավելմանը, մինչդեռ կշռի տեսակետից Իրանից Չինաստան կատարված արտահանումները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ 7 միլիոն տոննա հավելում են կրել: