Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:
Հաղորդման առաջին բաժնում ինչպես միշտ թռուցիկ հայացք կնետենք այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին:
Ուրբաթ օրը հայ-իրանական սահմանին բացվեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտին: Հայ-իրանական սահմանին «Մեղրի» ազատ տնտեսական գոտու բացմանը մասնակցած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ սա նպաստելու է բիզնեսի զարգացմանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսական ռեժիմները թույլ կտան, որպեսզի իրանցի գործարարները ազատ տնտեսական գոտում բիզնես սկսեն և արտահանում կատարեն դեպի Եվրոպա և եվրասիական երկրներ: Նույն նպաստավոր պայմանները, ըստ Հայաստանի կառավարության ղեկավարի, կան նաև դեպի Իրան արտահանումների համար։
--------
Որքանով բարեկեցիկ լինի իրանցի ժողովուրդը, այնքանով դա օգտակար է Հայաստանին։ Այդ մասին «Արմենիա» հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Նրա խոսքով, ցանկալի է, որ Իրանի միջուկային համաձայնագիրը պահպանվի, դա կբխի նաեւ մեր շահերից։ «Որքանով բարեկեցիկ լինի իրանցի ժողովուրդը, այնքանով դա օգտակար է Հայաստանին։ Որովհետեւ կաշխուժանա առեւտուրը, կաշխուժանան տուրիստական հոսքերը, կաշխուժանան մեր շփումները»,- նշել է ՀՀ նախագահը:
--------
ՀՀ փոխարտգործ նախարար Շավարշ Քոչարյանն ասում է, որ Բաքուն արգելք է առաջացնում Երևանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների գործադրման ճամփին: Շավարշ Քոչարյանն ասաց, որ Բաքվի իշխանություններն առերևույթ իրենց համաձայնությունն են տալիս Երևանի հետ ԼՂ-ի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին, սակայն գործնականում խոչընդոտում են ձեռք բերված պայմանավորվածությունների գործադրումը, որպեսզի պահպանեն ներկա ստատուս քվոն:
-----------
Ադրբեջանի մի խումբ քաղաքական ու հասարակական ակտիվիստներ նիստ գումարելով բողոքեցին սուրբ Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը:
Ադրբեջանի Իսլամ կուսակցության նախագահի տեղակալը Ադրբեջանի Գրողների միության կողմից և այդ երկրի կուսակցությունների և քաղաքական ու հասարակական խմբավորումների ներկայացուցիչների ու պատասխանատուների ներկայությամբ գումարված նիստում ասաց. «Ղոդսի կապակցությամբ Թրամփի որոշումը զայրույթ է պատճառել աշխարհի բոլոր մուսուլմաններին»:
-------------------
Գործազրկության տարածման և աշխատատեղեր ստեղծելու հարցում Բաքվի կառավարության անկարողության, ինչպես նաև կենցաղային ու տնտեսական անբարենպաստ պայմանների ու դոլարի դիմաց Ադրբեջանի ազգային արժույթի՝ մանաթի փոխարժեքի նվազման պատճառով այդ երկրի քաղաքացիներից շատերը գերադասում են արտագնա աշխատանքի մեկնել: Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի շուրջ 10000 քաղաքացիներ Ռուսաստանի քաղաքացիություն են ընդունել: Ռուսաստանի օտարահպատակների ու միգրանտների հարցերի վարչության հայտարարության համաձայն անցած տարի Ադրբեջանի 9885 քաղաքացիներ Ռուսաստանի քաղաքացիություն են ընդունել, ինչը կազմում է Ռուսաստանի քաղաքացիություն ընդունած արտասահմանցիների ընդհանուր թվի 3.7 տոկոսը:
---------------
Իսկ Կենտրոնական Ասիայում, Ղազախստանի կոռուպցիայի դեմ պայքարի ազգային գործակալության նախագահը տեղեկացրեց 2001 թվականից ի վեր այդ երկրում կոռուպցիայի հետ կապված մեղադրանքների պատճառով ավելի քան 10000 հոգու կալանավորման ու ազատազրկման մասին: Քայրաթ Կոժամժարովը Աստանայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց. «Վերջին 17 տարիների ընթացքում կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել ու դատապարտվել են մեծ թվով բարձրաստիճան պաշտոնատարներ, այդ թվում երկու նախկին վարչապետներ»: Ձերբակալվածների մեջ են եղել 17 տնօրեններ, նախարարներ ու փոխնախարարներ, 15 նահանգապետներ ու քաղաքապետներ, ազգային ընկերությունների 8 ավագ պաշտոնատարներ և այդ երկրի զինվորական 8 բարձրաստիճան պաշտոնատարներ:
---------------
Տաջիկստանի ԱԳ նախարարը մտահոգություն հայտնեց Աֆղանստանի հյուսիսում ահաբեկչական խմբերի ակտիվացման կապակցությամբ: Սերաջեդդին Ասլովը Վիեննայում կատարած արտահայտություններում, ասաց. «Աֆղանստանի հյուսիսում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների համախմբումը սպառնում է ոչ միայն Տաջիկստանի կայունություանն ու անվտանգությանը, այլև ԵԱՀԿ-ի հարավային սահմանները»: Միևնույն ժամանակ Թուրքիայի անվտանգության ծառայության աշխատակիցները տեղեկացրեցին ԻԼԻՊ ահաբեկչական խմբին անդամակցելու մեղադրանքով Տաջիկստանի 10 քաղաքացիների ձերբակալության մասին:
--------------------
Բարեկամներ, հաղորդման այս բաժնում առավել մանրամասնորեն կանդրադառնանք մի քանի իրադարձությունների:
Անցած ուրբաթ օրը հայ-իրանական սահմանին բացվեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտին: Այս կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդում լրագրող Հովհաննես Մովսիսյանը:
------------------
Սուրբ Ղոդսը Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ նախագահի քայլի դեմ իսլամ աշխարհում ծավալված բողոքի ալիքի հետ միաժամանակ Ադրբեջանի մուսուլման ժողովուրդն էլ միացավ այդ շարժմանը: Ադրբեջանի մի խումբ քաղաքական ու հասարակական ակտիվիստներ նիստ գումարելով բողոքեցին սուրբ Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը:
Ադրբեջանի Իսլամ կուսակցության նախագահի տեղակալը Ադրբեջանի Գրողների միության կողմից և այդ երկրի կուսակցությունների և քաղաքական ու հասարակական խմբավորումների ներկայացուցիչների ու պատասխանատուների ներկայությամբ գումարված նիստում ասաց. «Ղոդսի կապակցությամբ Թրամփի որոշումը զայրույթ է պատճառել աշխարհի բոլոր մուսուլմաններին»: «Ղոդսի թեման մուսուլմանների կարմիր գիծն է և Դոնալդ Թրամփի այս քայլը պիտի իսլամ աշխարհի հանդեպ ԱՄՆ-ի անարգանքը համարել»,-հավելեց նա:
Այս կապակցությամբ Ադրբեջանի շատ քաղաքագետներ այդ թվում ոչ-իսլամական ու նույնիսկ ազգայնական կուսակցություններին ու խմբավորումներին ու մտավորական շրջանակներին կապված գործիչներ նման դիրքորոշում են ընդունել: Օրինակ Ղարաբաղի ազատագրման ադրբեջանական կազմակերպության առաջնորդ Աքեֆ Նաղին Բաքվում գումարված նիստում անդրադառնալով Ղոդսի շուրջ վերջին զարգացումներին ու այդ կապակցությամբ ծագած մտահոգություններին, ԱՄՆ-ին Միջին Արևելքում լարվածության գլխավոր ազդակը համարեց: Ադրբեջանի մտավորականների շարժման նախագահ Էլդնիզ Ղոլիովն էլ Ադրբեջանի Գրողների միության նիստում ընդգծելով Սիոնիստական ռեժիմին պաշտպանող ԱՄՆ-ի թշնամական քայլերի հանդեպ կտրուկ դիրքորոշում ընդունելու անհրաժեշտությունն, ասաց. «Սիոնիստական ռեժիմն անօրինական ռեժիմ է և նրա հանդեպ ԱՄՆ-ի հովանավորություններն անպատճառաբանելի են»:
----------------------
Տաջիկստանի ԱԳ նախարարը մտահոգություն հայտնեց Աֆղանստանի հյուսիսում ահաբեկչական խմբերի ակտիվացման կապակցությամբ: Սերաջեդդին Ասլովը Վիեննայում կատարած արտահայտություններում, ասաց. «Աֆղանստանի հյուսիսում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների համախմբումը սպառնում է ոչ միայն Տաջիկստանի կայունությունն ու անվտանգությունը, այլև ԵԱՀԿ-ի հարավային սահմանները»:
Աֆղանստանն ու Տաջիկստանը 1430կմ միացյալ սահման ունեն: Անկասկած Տաջիկստանը համարվում է Աֆղանստանից արտահանված ահաբեկչական սպառնալիքների դիմաց Կենտրոնական Ասիայի ամենախոցելի երկիրը: Միևնույն ժամանակ Թուրքիայի անվտանգության ծառայության աշխատակիցները տեղեկացրեցին ԻԼԻՊ ահաբեկչական խմբին անդամակցելու մեղադրանքով Տաջիկստանի 10 քաղաքացիների ձերբակալության մասին: Անկարայի իշխանությունները նաև հայտարարել է, որ այս պահին Իզմիրի բանտում պահվող կալանավորվածներից 4-ին, ահաբեկչական գործողություններին մասնակցության մասին հոդվածով մեղադրանք է առաջադրվել:
Անկարայի իշխանություններն այն պայմաններում են կալանավորել Տաջիկստանի քաղաքացիներին, երբ ԻԼԻՊ ահաբեկչական խումբը կորցրել է Սիրիայում ու Իրաքում իր գրաված գրեթե բոլոր տարածքները և որոշ տեղեկությունների համաձայն Դեյր-ալ-Զորը կորցնելուց հետո այդ խմբի անդամներից շատերը ցրվել են անապատում:
Այդուհանդերձ ավելի վաղ տարածաշրջանի ԶԼՄ-ները հղում կատարելով ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարին Աֆղանստանի ու Տաջիկստանի սահմանին տեղակայված ահաբեկիչների թիվը 7000 հոգի են հայտարարել: Անկասկած նման թվով ահաբեկիչների համախմբումը Աֆղանստանի ու Տաջիկստանի սահմանին կարող է լուրջ սպառնալիք համարվել Կենտրոնական Ասիայի հանրապետությունների և մասնավորապես Տաջիկստանի համար:
--------
Ամփոփելով անցած շաբաթ իրադարձությունները պարզվում է, որ իսլամ աշխարհը հակազդելով ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ փոխադրելու ԱՄՆ նախագահի որոշման միասնականության կոչեր է ուղղում և ձգտում է հասնել ընդհանուր նպատակին:
Միևնույն ժամանակ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը շարունակում է դիմագրավել ԻԼԻՊ ահաբեկչական խմբի սպառնալիքները: